Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Հայաստանի հրեական համայնքը կոչ է անում Իսրայելին դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին |armenpress.am|

Հայաստանի հրեական համայնքը կոչ է անում Իսրայելին դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հրեական համայնքը նամակ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, Կնեսետի նախագահ Յարիվ Լևինին՝ կոչ անելով դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին:  Հայաստանի հրեաների համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը համայնքի անունից իր նամակում ցավով նշել է, որ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության թեժ պահին Իսրայելը շարունակում է Ադրբեջանին մատակարարել նորագույն տեսակի զենքեր. Վարժապետյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ենթարկվում են կոշտ ագրեսիայի Ադրբեջանի կողմից` Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ, որը մատակարարում է Ադրբեջանին զենք և ռազմական տեխնիկա, ինչպես նաև հայերի դեմ պատերազմելու համար Սիրիայից հավաքագրում և ուղարկում է  ջիհադականների: Հայաստանի հրեաների համայնքի նախագահը նշում է, որ Իսրայելի կողմից մատակարարվող զենքը այս օրերին ընկնում է արմատական իսլամիստների ձեռքը և կիրառվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խաղաղ բնակիչների դեմ: «Մենք հասկանում ենք Իսրայելի ռազմավարական անվտանգության հարցերը, տնտեսական փոխգործակցության հարցերը և պայմանագրային պարտավորությունների սկզբունքները, սակայն ներկա ճգնաժամային իրավիճակում, երբ զոհվում են խաղաղ բնակիչներ և երեխաներ, չի կարող լինել որևէ արդարացում և բացատրություն: Շատ ցավալի է, որ հենց բազմաչարչար Իսրայելը, որն անդադար պայքարում է իսլամական ահաբեկչության դեմ, զենք է մատակարարում նրանց, ում կողմից կռվում են ջիհադականները: Մենք հույս ունենք, որ Իսրայելը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները համաշխարհային մասշտաբի աղետը կանխելու համար»,- ասել է Վարժապետյանը: Հայաստանի հրեական համայնքի անունից Վարժապետյանը կոչ է արել Իսրայելի Պետության ղեկավարությանը եւ նրա բոլոր քաղաքացիներին հանդես գալ Ադրբեջանին զենքի մատակարարման դադարեցման օգտին և աջակցել ԼՂ հակամարտության գոտում  կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցմանը:  
19:38 - 13 հոկտեմբերի, 2020
Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը
 |tert.am|

Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը |tert.am|

tert.am: Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ հայցը լսելու համար «ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառով», հաղորդում է The Jerusalem Post-ը: Ինչպես նշում է թերթը, Բաքվին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը ներկայացրել է իսրայելցի ակտիվիստ էլի Ջոզեֆը, ով այդ կապակցությամբ հացադուլ է հայտարարել։ Որպես ապացույց՝ Ջոզեֆը լրատվական հաղորդագրություններ է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զենքի 60 տոկոսը ստացվում է Իսրայելից, ինչպես նաև վկայություններ, որոնց համաձայն՝ ԼՂ հակամարտության ներկայիս սրացումից մի քանի օր առաջ Իսրայելը զենք է տեղափոխել Ադրբեջան։  Նախագահող դատավոր Յոսեֆ Էլրոնը հայտարարել է, որ Ջոզեֆի ներկայացրած ապացույցները գրեթե ոչինչ չեն ապացուցում այն մասին, որ իսրայելական զենքը ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվում է հայերի դեմ։  Կարդալ ավելին՝ tert.am-ում։
11:40 - 13 հոկտեմբերի, 2020
Թուրքիան և բռնապետ Էրդողանն ակնհայտ սպառնալիք են հայ ժողովրդի համար. Իսրայել Չարնին սրտնեղած է իր երկրի տգեղ դերակատարությունից |armenpress.am|

Թուրքիան և բռնապետ Էրդողանն ակնհայտ սպառնալիք են հայ ժողովրդի համար. Իսրայել Չարնին սրտնեղած է իր երկրի տգեղ դերակատարությունից |armenpress.am|

armenpress.am: Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համահիմնադիր և նախկին նախագահ, պրոֆեսոր Իսրայել Չարնին վստահ է, որ իսրայելցիների մեծամասնությունը Հայաստանի հետ է և սրտնեղած Իսրայելի կառավարության տգեղ դերակատարությունից՝ Ադրբեջանին զենքի վաճառքի առումով:  Չարնին շեշտեց, որ Իսրայելի ինտելեկտուալ համայնքը և հատկապես ցեղասպանագետները հստակ հասարակական դիրքորոշում են որդեգրել: Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Իսրայելի գիտնականները հայտարարությամբ կոչ են արել կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: «Այնուամենայնիվ, Իսրայելում ներկայում քաոսային և կոռումպացված պետության պայմաններում, մեր՝ անցյալում երբեմն ունեցած լավ ազդեցությունը դադարեցվել է, և մենք հույս չունենք, որ կարող ենք ազդել այս անպատասխանատու և կործանարար կառավարության վրա: Օրինակ՝ նախկինում մենք զգալի աջակցություն ենք ունեցել մեր այժմյան նախագահ Ռիվլինից, որը Հայոց ցեղասպանության ճանաչման խիստ կողմնակիցն է, բայց պարադոքսալ կերպով, նախագահի իր երևելի պաշտոնում նա ավելի քիչ ազդեցություն ունի քաղաքական գործընթացի վրա, քան ուներ՝ որպես Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) խոսնակ»,-ասաց Իսրայել Չարնին: Նրա կարծիքով՝ Թուրքիան, բռնապետ Էրդողանի օրոք, ակնհայտորեն սպառնալիք է հայ ժողովրդի և նաև Իսրայելի համար: Չարնին նկատեց, որ Թուրքիան չարագուշակ կերպով սպառնում է Իսրայելին՝ Երուսաղեմի վերաբերյալ իր հռետորաբանությամբ , շարունակում է իր հալածանքները նաև քրդերի նկատմամբ Սիրիայում:  Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրենը շեշտեց, որ  Էրդողանն ակնհայտ մարդասպան է: «Ես կցանկանայի հուսալ և հավատալ, որ Իսրայելը դեռ կուղղվի: Ես կասկած չունեմ, որ իսրայելցիների բնական մեծամասնությունը Հայաստանի հետ է և խորապես նեղսրտած է մեր տգեղ դերակատարությունից ՝ չսահմանափակելով Ադրբեջանին վաճառած ցանկացած զենքի՝ ինչ-որ կերպ օգտագործումը Հայաստանի դեմ»,-ասաց Չարնին:
18:27 - 12 հոկտեմբերի, 2020
Այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելը. Արցախի նախագահն Ադրբեջանին ԱԹՍ-ների վաճառքի մասին

Այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելը. Արցախի նախագահն Ադրբեջանին ԱԹՍ-ների վաճառքի մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համոզմամբ` Իսրայելի իշխանությունները տեղյակ են, որ Ադրբեջանին վաճառված իրենց անօդաչու թռչող սարքերը հարձակողական նպատակներով օգտագործվում են Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: «Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ Իսրայելի իշխանությունը ոչ միայն տեղյակ էր, որ Ադրբեջանն իսրայելական զենքերը ոչ թե պաշտպանության, այլ հարձակման նպատակով է օգտագործում, այլեւ Իսրայելից եկած մասնագետներն էին օգտագործում»-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ եթե Իսրայելի իշխանությունն ասի՝ տեղյակ չենք, դա հերթական ծաղրանքը կլինի մարդկության հանդեպ։ «Իհարկե տեղյակ են, եւ այսօր էլ շարունակում են զենք մատակարարել։ Եվ այս ցեղասպանության համար պատասխանատու է նաեւ Իսրայելի իշխանությունը, որն ապրել է ցեղասպանություն։ Աշխարհում փողն է տիրում, եւ Իսրայելի ղեկավարության այդ քայլերը հերթական ապացույցն են, որ փողի համար ոտնահարում են ոչ միայն մարդկային, այլեւ Աստծո պարտադրած արժեքները։»- նշեց նախագահը։
11:25 - 11 հոկտեմբերի, 2020
Իսրայելցի գիտնականները կոչ են անում դադարեցնել իսրայելական զենքի մատակարարումը Ադրբեջանին |civilnet.am|

Իսրայելցի գիտնականները կոչ են անում դադարեցնել իսրայելական զենքի մատակարարումը Ադրբեջանին |civilnet.am|

civilnet.am: Բաց նամակ Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ․ «Հետեւյալը ներկայացնում է Կովկասի եւ հարակից ժողովուրդների հետազոտությամբ զբաղվող բարձրագույն կրթության տարբեր հաստատություններից մի խումբ իսրայելացի գիտնականների անձնական տեսակետները, եւ չի արտացոլում Եբրայական համալսարանի, կամ նրա հայագիտական բաժնի դիրքերը:  Մենք ՝ ներքոստորագրյալներս, գրում ենք արտահայտելու մեր խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածաշրջանում բռնկված մարտերի վերաբերյալ: Վերլուծելով անկախ մամուլում հրապարակված զեկույցները, մենք եզրակացրում ենք, որ վերջին մի քանի օրերին տեղի ունեցած բռնության բռնկումը պայմանավորված է բացառապես Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայով, որին աջակցում է Թուրքիան եւ մասնակցում են այլ շրջաններից բերված զինյալները: Այս ռազմատենչությունը ուղղված է Արցախի Հանրապետության ռազմական եւ քաղաքացիական թիրախների եւ նրա հիմնականում հայկական բնակչության դեմ եւ արժանի է միանշանակ դատապարտման: Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արձագանքը, անկասկած, բնակչության, ունեցվածքի եւ տարածքի պաշտպանություն է, եւ այն պետք է վայելի նրանց աջակցությունը, ովքեր կողմնակից են ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին: Մենք կոչ ենք անում դադարեցնել այս ագրեսիան եւ վերջ տալ ռազմական գործողություններին: Երկարաժամկետ պատասխանը լարվածությանը տարածաշրջանում լինելու են շարունակական բանակցությունները, որոնք ուղղված են լինելու տարբեր էթնիկ խմբերի պահանջների իրավական լուծմանը եւ հանգեցնելու են փոխհամաձայնությանը քաղաքական հարցերում: Ակնհայտ է, որ ոչ մի բռնություն չի լուծի էթնիկ, կամ որեւէ այլ լարվածություն: Արտահայտում ենք մեր խոր մտահոգությունը վերջին տարիներին Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, զենք, որը հանդիսանում է այդ երկրի զանգվածային սպառազինության զգալի մասը: Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին` մինչեւ կառավարության եւ Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը: Realpolitik ապագա շահերը զենքի վաճառքից, ինչպես արտացոլված է այստեղ, չեն կարող լինել արտաքին քաղաքականության միակ գործոնը: Բնականաբար, հարց է ծագում Իսրայելի դերի մասին սպառազինության սրված գործընթացում, ուղղված հիմնականում այն ժողովրդի դեմ, որը հրեա ժողովրդի նման քսաներորդ դարում ենթարկվեց ցեղասպանական հարձակումների: Մենք կոչ ենք անում իսրայելցիներին բարձրաձայնել իրենց ձայնը այս կարեւոր խնդրի շուրջ: Պրոֆ. Ռուբեն ԱմիտայՊրոֆ. Յաիր ԱուրոնՊրոֆ. Իսրայել ՉարնիՏիկին Մորան ԴեյչՊրոֆ. Բենիամին.. ԿեդարՊարոն Յոավ ԼոեֆֆՊրոֆ. Բենի ՄորիսԴոկտոր Յաքիր ՊազՊրոֆ. Էլի ՌիխտերՊրոֆ. Դոննա ՇալեւՊ-ն Մարկ ՇերմանՊրոֆ. Մայքլ ՍթոունԴոկտոր Յանա ՉեխնանովեցՊրոֆ. Դրոր Զըէյվի»
10:46 - 11 հոկտեմբերի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ: Զրույցի սկզբում նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի: Նախագահ Սարգսյանն այնուհետև ներկայացրել է Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:Նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառվող զենք-զինամթերքն իրականում ոչ միայն պաշտպանական նպատակներով է օգտագործվում, ինչպես նախկինում հավաստիացնում էր իսրայելական կողմը, այլև՝ հարձակողական: Այդ զինատեսակները լայնորեն կիրառվում են հայկական բնակավայրերը հրետակոծելու նպատակով և քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ հանգեցնելով մարդկային բազմաթիվ զոհերի ու հսկայական ավերածությունների:Նախագահ Սարգսյանը բոլոր չափանիշներով անընդունելի է համարել զենքի շարունակական մատակարարումը՝ ընդգծելով, որ այն լրջորեն կարող է վտանգել հայ-իսրայելական հարաբերությունները: Նա հորդորել է Իսրայելի նախագահին՝ օգտագործել ազդեցությունն իր երկրի կառավարության վրա՝ անհապաղ դադարեցնելու զենքի մատակարարումներն Ադրբեջանին:Նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ հայկական կողմի մտահոգություններն ու դիտարկումներն արտացոլել է նաև նախագահ Ռիվլինին ուղղված նամակում:Նախագահ Ռիվլինը պատրաստակամություն է հայտնել իր երկրի կառավարության հետ ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել հայկական կողմի բարձրացրած հարցերը: 
18:17 - 05 հոկտեմբերի, 2020
Իսրայելը, հնարավոր է, երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի. Իսրայելում ՀՀ դեսպան

 |factor.am|

Իսրայելը, հնարավոր է, երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի. Իսրայելում ՀՀ դեսպան |factor.am|

factor.am: Իսրայելը հնարավոր է երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի: Factor.am-ի հետ զրույցում նման պդնում արեց Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը: Վերջինս նշեց՝ Իսրայելի կառավարության մակարդակով նման խոստումներ են տրվել: «Ես կարծում եմ, որ այս իրավիճակում Իսրայելը կկանգնացնի Ադրբեջանին զենք մատակարարելը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ ենք համագործակցում, նախագահականում որոշակի մարդիկ կան, կան մարդիկ, որոնք ազդեցություն ունեն: Երկու-երեք օրից ոնց որ զենքի մատակարարումը կանգնացնելու ճանապարհին են: Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել: Դա հեշտ բան չի, փորձում ենք ազդել, բոլոր կանալները օգտագործում ենք, որ ազդենք. այստեղի համայնքը, լրատվամիջոցները, հրեա ընկերները, բոլորն աշխատում են: Կարծում եմ, որ երկու-երեք օրում գուցե ստացվի»,- ասաց նա:
14:47 - 05 հոկտեմբերի, 2020
ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընցացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին։ «Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հստակ արտահայտվել է, վերջին անգամ՝ հուլիս ամսին՝ նախարարի մակարդակով։ Եվ այս հարցը մշտապես եղել է մեր երկկողմ օրակարգում։ Բնականաբար, Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է։ Դիվանագիտական խողովակներով բազմիցս այդ մասին հայտնել ենք իսրայելցի մեր գործընկերներին։ Հարկ է նշել, որ դա ցավալի է հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի և Արցախի դեմ»,- հայտնեց նա։
21:24 - 01 հոկտեմբերի, 2020
Պենտագոնի ղեկավարը խոստացել Է ամրապնդել Իսրայելի ռազմական գերակշռությունը Մերձավոր Արեւելքում

 |armenpress.am|

Պենտագոնի ղեկավարը խոստացել Է ամրապնդել Իսրայելի ռազմական գերակշռությունը Մերձավոր Արեւելքում |armenpress.am|

armenpress.am:  Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ հանդիպմանը խոստացել Է ամրապնդել հրեական պետության անվտանգությունն ու ռազմական գերակշռությունը Մերձավոր Արեւելքում: Սեպտեմբերի 22-ի երեկոյան այդ մասին հայտնել են Միացյալ Նահանգների գերատեսչության մամուլի ծառայությունում: «Մեր գործընկերությունը սերունդները կառուցում են ընդհանուր արժեքների, շահերի եւ մտահոգությունների վրա,- մեջբերում Է անում նախարարությունն Էսփերի խոսքից:- (…) Մեր ռազմական համագործակցության անկյունաքարն Իսրայելի ռազմական գերակշռության պահպանումն Է տարածաշրջանում: Կշարունակենք պահպանել Իսրայելի անվտանգության ապահովման մեր վաղեմի առաջնահերթությունը»: Նախարարները քննարկել են Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների նորմալացման համաձայնագրերի ստորագրումը, որոնք բացում են «տարածաշրջանային անվտանգության ամրապնդման պատմական հնարավորություն»: Գանցը Վաշինգտոն կատարած կարճատեւ այցի ընթացքում նաեւ հանդիպել Է ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլլիի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:31 - 23 սեպտեմբերի, 2020
Իսրայելական ընկերությունները 155 մլն դոլար են վճարել «ադրբեջանական լվացքատան» երկու ընկերությունների

 |armenpress.am|

Իսրայելական ընկերությունները 155 մլն դոլար են վճարել «ադրբեջանական լվացքատան» երկու ընկերությունների |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ ֆինանսական նյութերի զանգվածային նոր արտահոսքի միջոցով պարզվել է, որ Իսրայելի խոշորագույն օդատիեզերական և ավիացիոն ձեռնարկություն հանդիսացող Israel Aerospace Industries-ը 155 մլն դոլար է փոխանցել երկու ընկերությունների՝ Jetfield Networks և Larkstone Ltd, որոնք, ըստ հրապարակումների, որպես գաղտնի հիմնադրամ են օգտագործվել Ադրբեջանի վերնախավի համար: Այս մասին գրում է The Times of Israel-ը: Իսրայելի պետական Israel Aerospace Industries-ին վերաբերող բանկային փաստաթղթերը բաղկացած են կասկածելի գործունեության մեկ տասնյակից ավելի հաշվետվություններից, որոնք Deutsche Bank-ը ներկայացրել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությանը (FinCEN) 2012-2014թթ-ին.: Հայտնի չէ, թե ինչու է պետական Israel Aerospace Industries-ը (IAI) գումար վճարել երկու ընկերություններին, բայց վճարումները հարուցել են Deutsche Bank-ի պաշտոնյաների կասկածները, որոնց հանձնարարված է հետևել տրանսակցիաներին, որոնք, ըստ նրանց, կարող էին կապված լինել փողերի լվացման կամ ֆինանսական ահաբեկչության հետ: Deutsche Bank-ի զեկույցում նշվել է երկու ընկերության անուն՝ Jetfield Networks և Larkstone Ltd., որոնց IAI-ը վճարել է մոտ 155 մլն դոլար: Նոր Զելանդիայում գրանցված Jetfield Networks ընկերության շահառուն, պարզվել է, 1961 թվականին ծնված ադրբեջանցի Ջավիդ Հուսեյնովն է: Նա շահառու է նաև Larkstone Ltd. ՍՊԸ-ում, որը գրանցված է Էստոնիայում: 2017թ. «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) դեռ 2017-ին պարզել է, որ այս ընկերություններն «ադրբեջանական լվացքատան» կենտրոնական հանգույցներն են», - գրում է The Times of Israel-ը: Jetfield Networks-ը և Larkstone Ltd.-ն գումարներ են վճարել ընկերություններին, որոնք ադրբեջանական վերնախավը և կառավարության ներկայացուցիչները օգտագործել են որպես պաշտպանիչ հիմնադրամ՝ շքեղ իրեր գնելու, ինչպես նաև վարչակարգի PR-ն ապահովելու համար:
19:36 - 22 սեպտեմբերի, 2020
Իսրայելում 23 տարվա ընթացքում առաջին անգամ վերականգնել են քաղցրահամ ջրի պաշարները |armenpress.am|

Իսրայելում 23 տարվա ընթացքում առաջին անգամ վերականգնել են քաղցրահամ ջրի պաշարները |armenpress.am|

armenpress.am:  Իսրայելում ջրի աղբյուրների մեծ մասում, առաջին հերթին Կիներետ լճում, ջրի մակարդակը 23 տարվա ընթացքում առաջին անգամ գտնվում Է «կանաչ գծի» վրա, ինչը խոսում Է քաղցրահամ ջրի պաշարների վերականգնման մասին: Այդ մասին hաղորդել Է երկրի ջրային պաշարների վարչությունը: Երկրում քաղցրահամ ջրի խոշորագույն աղբյուրը՝ Կիներետ լիճը (Գալիլյայի ծով), զգալիորեն վերականգնվել Է վերջին երկու տարվա ընթացքում, նշվել Է մամուլի տեղեկագրում: Ջրային պաշարների վարչությունը ձգտում Է պահպանել լճի բնապահպանական բալանսը, որպեսզի այն նաեւ հետագայում կարողանա որպես ռազմավարական ռեզերվ ծառայել ջրային տնտեսության համար: «Լճի կենսաբանական ցուցանիշներն զգալիորեն բարելավվել են անցած տարիների համեմատությամբ: Կիներետի կայունության ինդեքսը, որը բաղկացած Է 9 պարամետրերից…, վկայում Է լճի բնապահպանական վիճակի կայունության մասին»,-ասվում Է ջրային պաշարների վարչության հաղորդագրության մեջ: Վերջին 30 տարվա ընթացքում այդպիսի ցուցանիշ դիտվել Է միայն հինգ անգամ: Եթե այդ ցուցանիշը պահպանվի մինչեւ 2020 թվականի վերջը, ապա դա լավագույն ցուցանիշը կլինի 1993 թվականից ի վեր: Մինչեւ 21-րդ դարի սկիզբը Իսրայելի համար խմելու ջրի հիմնական աղբյուրը եղել Է Կիներետ լիճը՝ Նոր կտակարանում նկարագրված Գալիլյայի ծովը, որտեղ ալիքների վրայով քայլել Է Հիսուս Քրիստոսը եւ ձկնորսություն են արել նրա առաքյալները: Այժմ լիճը սնում Է հիմնականում մերձակայքի բնակավայրերը եւ ոչ մեծ ծավալի ջուր Է մատակարարում հարեւան Հորդանանին: Վերջին տասնամյակներին մասնագետները նշել են դրա մակարդակի մշտական նվազում, ինչը իշխանություններին հարկադրել Է նոր գործարաններից այնտեղ աղազրկված ծովաջուր ներմղելու նախագիծ մշակել, որոնք պլանավորում են կառուցել առաջիկա տասնամյակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:33 - 22 սեպտեմբերի, 2020
Իսրայելը 3 շաբաթով կարանտին հայտարարեց
 |azatutyun.am|

Իսրայելը 3 շաբաթով կարանտին հայտարարեց |azatutyun.am|

azatutyun.am: Այսօրվանից Իսրայելը 3 շաբաթով կրկին լոքդաուն հայտարարեց, երկրով մեկ նորից խիստ սահմանափումներ են մտցվել, քանի որ վերջին շրջանում կտրուկ ավելացել են կորոնավիրուսի դեպքերը։ Իսրայելի բնակիչներին տնից 500 մետրից ավելի հեռանալը արգելվում է։ Բացառությունները վերաբերում են աշխատավայրերին, որոնք այդ ընթացքում չեն փակվի։ Սահմանափակումները համընկնում են հրեական տոնական օրերի հետ, որն ավանդաբար նշվում է բազմամարդ հավաքներով, և շատերի կարծիքով` այս օրերին սահմանափակումներ մտցնելը սխալ քայլ է։ Իսրայելում առաջին անգամ ավելի խիստ պայմաններով կարանտին էր հայտարարվել մարտի վերջին։ Ամռանը սահմանափակումները թուլացվեցին և հանվեցին, սակայն վերջին շաբաթվա ընթացքում COVID -19 վիրուսի դեպքերը կտրուկ ավելացել են՝ օրական անցնելով 5 հազարը։ 9 միլիոն բնակչություն ունեցող Իսրայելում կորոնավիրուսի շուրջ 177 հազար դեպք է հաստատվել, 1169 մարդ մահացել է։
20:20 - 18 սեպտեմբերի, 2020