armenpress.am: Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցավում է այն բանի համար, որ Իսրայելը պարբերաբար զենք է մատակարարում Ադրբեջանին: Այս մասին բլոգերը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Բլոգերը նաև հրապարակել է իսրայելցի հայտնի քաղաքական գործիչ, 1996-2003 թվականներին Կնեսետի պատգամավոր Ռոման Բրոնֆմանի «Թվիթեր»-ի գրառումը, որտեղ քաղաքական գործիչը հայտնել է, որ Իսրայելի հարավում գտնվող Ուվդայի ռազմական օդանավակայանից ադրբեջանական Silk Way ընկերության ինքնաթիռները վայրէջք են կատարում և ռազմական բեռով օդ բարձրանում ` մահ բերելով Արցախի խաղաղ բնակչությանը:
«Ընկերներ, ես ամաչում եմ և ցավում եմ տեղի ունեցածի համար»,- գրել է Լապշինը:
comment.count (0)