Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Սփյուռքահայ մի խումբ գործարարներ ՀՀ վարչապետին են ներկայացրել տարբեր ներդրումային ծրագրեր

Սփյուռքահայ մի խումբ գործարարներ ՀՀ վարչապետին են ներկայացրել տարբեր ներդրումային ծրագրեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին և սփյուռքահայ մի խումբ ներդրողների: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ներդրողների հետ հանդիպումները և բիզնես միջավայրի բարելավման, տարբեր ներդրումային ծրագրերի շուրջ քննարկումները: Վարչապետը նշել է, որ դրանք լավ հնարավորություն են տալիս կառավարության անդամներին լսել գործարարների բարձրացրած հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները: Գագիկ Մակարյանը տեղեկացրել է, որ, ոգևորված Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, արտերկրից մոտ ժամանակներս պատրաստվում են Հայաստան ժամանել ներդրողների նոր խմբեր, որոնք շահագրգռված են գործարար միջավայրի բարելավման պայմաններում մեր երկրում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքերը ներդրողների շրջանում գնալով ամրապնդվում են և դա լավ հնարավորություն է նոր ներդրումներ ներգրավելու: Այնուհետև ներդրողները վարչապետին են ներկայացրել էներգետիկայի, շինարարության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնց շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ողջունում է գործարարների նախաձեռնությունները և պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանը: Վարչապետն առաջարկել է նաև, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ծանոթանալ կառավարության ներկայացրած ներդրումային փաթեթներին և հնարավորության դեպքում մասնակցել դրանց մրցույթներին: Ներդրողները նշել են, որ ողջունում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության քաղաքականությունն ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն ոչ միայն արտասահմանցի ներդրողների ներգրավմանը, այլև հայրենիքում սփյուռքահայ գործարարների ներուժի համախմբմանը:  
16:50 - 02 ապրիլի, 2019
Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց  մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման. Նիկոլ Փաշինյան

Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ հետևություններ են արվել ապրիլյան պատերազմից 3 տարի անց, նշել է. «Ես ասել եմ նախկինում, և այսօր էլ այդ խնդիրն իմ օրակարգում է և կառավարության օրակարգում է՝ մենք պետք է խորությամբ և լրջությամբ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և հետևություններ անենք»: Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպմանը և սահմանային իրավիճակին վերաբերող հարցադրման առնչությամբ երկրի վարչապետն ասել է. «Բանակցային գործընթացը, խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն, ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»։ Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի՝ օրեր առաջ Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը վերաբերող հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, որովհետև, ճիշտն ասած, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից, որովհետև ի՞նչ է ասել պաշտպանության նախարարը, ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է՝ հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը: Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:
09:56 - 02 ապրիլի, 2019
Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am։ Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք նաև, որ հակամարտությունը կարգավորված չի, այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում», - նշեց վարչապետը։ Դիտարկմանը, թե օրեր առաջ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ վերաձևակերպում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը, Փաշինյանն արձագանքեց. «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից։ Ինչ է ասել նախարարը, նա ասել է՝ եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը», - ասաց Նիկոլ
06:52 - 02 ապրիլի, 2019
Իհարկե, Վիեննայում քննարկվել է Ղարաբաղի մասնակցության հարցը, և մենք այն լրջորեն փաստարկել ենք․ Նիկոլ Փաշինյան

Իհարկե, Վիեննայում քննարկվել է Ղարաբաղի մասնակցության հարցը, և մենք այն լրջորեն փաստարկել ենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան «ուղիղ եթեր»-ով անդրադարձել է Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած իր առաջին պաշտոնական հանդիպմանը։«Ես Վիեննայի հայ համայնքի հանդիպման ընթացքում անդրադարձել եմ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, այն որակել եմ դրական՝  ասելով, որ այդ քննարկման ընթացքում բանակցային գործընթացում հեղափոխություն չի եղել, ինչ-որ դարակազմիկ շրջադարձեր չեն եղել, բայց դրական եմ գնահատում, քանի որ կարողացել ենք քննարկել մեր օրակարգերը։ Կարևոր է՝ այս հանդիպումների տրամաբանության մեջ նոր կուլտուրա մտցնենք, երբ հանդիպումներից հետո չենք փնտրում հաղթողներ և պարտվեղներ։ Կարևոր է, որ հանդիպումկից հետո կողմերն իրենց հայտարարություններում հնարավորինս առաջնորդվեն այն տրամաբանությամբ, որ ոչ թե վատ վիճակի մեջ դնեն, այլ հարյուր տոկոսով հավատարիմ մնան ճշմարտությանն ու բանակցային գործընթացի ոգուն։ Մեր հանդիպման ընթացքում բարձրացրել եմ այս հարցը։ Պատկերացրեք՝ երկու երկրների ղեկավարներ, ենթադրաբար լուրջ մարդիկ, հանդիպում են, մի քանի ժամ քննարկում, և հանդիպումից հետո հնչում են մեկնաբանություններ, որոնք տրամագծորեն իրարից տարբերվում են։ Սա լուրջ խնդիր է։ Հանդիպմանը հաջորդում են համատեղ հայտարարություններ, այս դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների և երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, որն ընդհանուր առմամբ ընդգծում է հանդիպման տրամաբանությունը, այն ինչ կողմերը կարողացել են համաձայնեցնել որպես տեքստ։ Եվ քանի որ ադրբեջանական կողմից վերջին օրերին հնչում են մեկնաբանություններ, որոնք դուրս են համատեղ հայատարարության շրջանաակից, կարևոր եմ համարում մի քանի պարզաբանում անել։ Մեկ հիմնական հարցի եմ ուզում անդրադառնալ․ վերահաստատել, որ մենք Վիեննայի բանակցություններին գնացել էինք Ստեփանակերտի օրակարգով, որը մենք նախանշել էինք մարտի 12-ին՝ Անվտանգության խորհրդի համատեղ նիստի ընթացքում։ Ես ասել էի, որ շատ կարևոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում։ Սա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ, ակնկալիք, քմահաճույք չէ։ Հիմա, երբ ադրբեջանական կողմ ասում է՝ կարևորը՝ բանակցությունների ֆորմատը մնացել է անփոփոխ, դրանով ուզում են ասել, որ այս քննարկումներից իրենք հաղթող են դուրս եկել։ Սա կոռեկտ չէ այն տրամաբանության շրջանակում, ինչը մենք արդեն պայմանավորվել ենք։ Ղարաբաղի մասնակցության հարց դնելով՝ մենք բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դրել, ԵԱՀԿ Մինսի համանախագահության ներքո բանակցությունների ձևաչափը կասկածի տակ չի դրվել երբևէ։  Հարցն այն է, թե ինչ է նշանակում այդ ֆորմատը։ Լեռնային Ղարաբաղը շատ երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման հենց առաջին փուլում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը եղել է բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում։ Վիեննայում արդյոք քննարկվե՞լ է Ղարաբաղի մասնակցության հարցը, իհարկե, քննարկվել է։ Արդյո՞ք մենք լրջորեն փաստարկել ենք այդ տեսակետը, իհարկե, լրջորեն փաստարկել ենք։ Արդյո՞ք կողմերը եկել են համաձայնության։ Իհարկե, չեն եկել համաձայնության։ Արդյոք սա նշանակում է, որ հարցը դուրս եկավ քննարկումներից, իհարկե, ոչ։ 1998-2018թթ. Հայաստանը ղեկավարել են մարդիկ, ովքեր կյանքի տարբեր փուլերում եղել են Ղարաբաղի լիդերներ ու Ղարաբաղի ժողովուրդը կարող էր համարել, որ ինքը ներկայացված էր բանակցություններում։  Մեր փաստարկն այն է, 1998 թվականից հետո էլ Ղարաբաղը ներկա է եղել բանակցային գործընթացին։ Եվ հիմա, այն փաստի բերումով, որ ես ծնունդով Ղարաբաղից չեմ և Ղարաբաղի լիդեր չեմ եղել, ստացվում է, որ ահա այժմ Ղարաբաղը դուրս է եկել բանակցային գործընթացից։ Այն, ինչ ասվել է նախկինում, ասվել է նաև Վիեննայում և շատ ավելին է ասվել։ Մենք ունենք շատ լուրջ փաստարկների բազա, բայց այժմ ընդամենը ուզում եմ ասել, որ օրակարգի այդ կետը արձանագրվել է և ամբողջ ծավալով քննարկվել Վիեննայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
08:32 - 01 ապրիլի, 2019
Կանանց բանակ զորակոչելուց առաջ պետք է նրանց լիարժեք ներգրավենք քաղաքական ու հանրային կյանքում. վարչապետ |armtimes.com|

Կանանց բանակ զորակոչելուց առաջ պետք է նրանց լիարժեք ներգրավենք քաղաքական ու հանրային կյանքում. վարչապետ |armtimes.com|

armtimes.com:  «Երբ ես Ավստրիայի վարչապետի հետ հանդիպման էի, ոտքով գնացի, ու ժամանակ առ ժամանակ ինձ հանդիպում էին հայեր, որոնք ճանաչում էին, մոտենում էին եւ շատ հետքրքիր էր հանդիպել նաեւ ավստրիացիների, որոնք եւս ճանաչում են: Մի աղջիկ հայերեն խոսելով մոտեցավ, ես արտաքինից տեսնում եմ, որ ինքը հայ չէ, հայի նման չէ, ես հարցրեցի՝ դուք հա՞յ եք, նա պատասխանեց, որ ոչ, Վիեննայից էր, բայց խոսում էր մաքուր հայերեն: Երբ հարցրեցի, թե ինչպես գիտի հայերեն, նշեց, որ Երեւանում է սովորել: Ես սրա մասին պատմեցի Ավստրիայի վարչապետին, սա այն դեպքն է, երբ կարող ենք միասին համագործակցել կրթության ոլորտում, այստեղ կան հայ ուսանողներ, մեր երկրում կան ավստրիացի ուսանողներ: Հանդիպումներ ունեցանք Ավստրիայի վարչապետի ու նախագահի հետ, շատ կառուցողական քննարկումներ ունեցանք, պատրաստակամություն հայտնեցինք ցանկացած պահի փոխադարձ կապի մեջ լինել եւ ավելի գործնականորեն հասկանալ, թե որտեղ կարող ենք համագործակցել: Այնպես որ, ամեն ինչ լավ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին պատասխանելուց առաջ: Այնուհետ ներկայացուցիչներից ոմանք ողջունեցին ՀՀ վարչապետին ու հարցեր ուղղեցին: Ներկաներից մեկը մտահոգություն հայտնեց, որ վերջերս հանրայինը կրճատել է հեռուստածրագրերը, որոնք ներկայացնում են սփյուռքի հայ համայնքների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ծրագրերը, Հայկական բարեգործական միության համար այդ ծրագրերը կարեւոր էին: Ի պատասխան վարչապետը նշեց, որ 10-15 օր առաջ հանդիպում է ունեցել Ռաֆայել Հովհաննիսյանի հետ, վերջինս ներկայացրել է, թե ինչ խնդիր կա. «Նշվածը արբանյակային հեռարձակում է, Հայաստանում այն չի հեռարձակվում, մենք կքննարկենք ու կհասկանանք, թե ինչում է խնդիրը, եւ եթե այդ ծրագրերը ձեզ համար կարեւոր են , եթե դրանք ապահովում են հայրենիքի հետ ձեր կապը, անպայման կհասկանանք, թե ինչ կարելի է անել այդ ծրագրերը նորից թողարկելու ուղղությամբ»: Հարցերից բացի վարչապետին նաեւ ներկաներն ուղղակի ողջույնի խոսքեր էին ասում, ներկաներից մեկը քառատող նվիրեց: Համայնքի ներկայացուցիչներից մեկը հայտնեց, որ համայնքի ներսում կան մարդիկ, որոնք իրապես ցանկանում են իրենց նպաստը բերել, կարող են անգամ առանց գումարի օգտակար լինել տարբեր ծրագրերի իրագործման մեջ. «Մինչեւ վերջերս Հայաստանի կառավարությունը տարբեր մասնագետներ էր ներառում այս կամ այն ծրագրում՝ օտարերկրացիների, մինչդեռ հայ համայնքը շատ լավ կադրեր ունի, որոնք կարող են օգտակար լինել: Երկրորդ հարցն էլ այն է, որ Հայաստանը 4 կողմից շրջապատված է թշնամիներով, կներեք, բայց Հայաստանի կյանքում այդ ուղղությամբ ոչինչ չի փոխվի, չե՞ք կարծում, որ ժամանակն է բանակ զորակոչել նաեւ հայ կանանց, նրանց եւս ներգրավել բանակի մեջ այնպես, ինչպես Իսրայելն է անում»: «Սփյուռքահայ մասնագետների հետ կապված ձեզ հետ լիովին համաձայն եմ, ես էլ բազմիցս նշել եմ, որ շատ միջազգային ծրագրերում պարտադիր ներառվում են խորհրդատվական խմբեր, փորձագետներ եւ որպես կանոն այդ փորձագետները հրավիրվում են արտերկրից, ինչը թվում է, թե վատ չէ, բայց իմ կարծիքով վատ է, երբ այդ փորձագետների 100 տոկոսն է արտերկրից: Հիմա ես հանձնարարական եմ տվել, որ բոլոր ծրագրերում այդ համամասնությունն անպայման պահվի, որ լինեն, այո, նման մասնագետներ, դրսի փորձն էլ է կարեւոր, բայց երբ խումբը 100 տոկոսով լինում է դրսից, կտրվածություն է լինում փորձագետների եւ մեր մասնագետների միջեւ: Հիմա ավելի ու ավելի քիչ է հնչում սփյուռքի ու հայրենիքի տարբերակումը, որովհետեւ ես մի քանի անգամ ասել եմ եւ էլի եմ ասում, որ ինձ համար սփյուռքի եւ Հայաստանի միջեւ սահմանները պետք է ջնջվեն: Հեղափոխության իմաստն էլ այն էր, որ միասին ենք արել ամեն ինչ: Սկզբնական շրջանում քայլարշավից ու գործընթացներից հետո ես ամեն օր իմ նամակներն էի նայում եւ ամեն օր աշխարհագրությունն ավելի էր ընդլայնվում աջակցության՝ աշխարհի տարբեր ծայրերից, բոլոր տեղերից: Ինձ ուղարկում էին տեսանյութեր՝ մարդիկ իրենք իրենց համայնքի ներսում, իրենց փողոցում էին ինչ-որ բողոքի ցույց արել, իրենց տանն են ինչ-որ բան վանկարկել, դա թվում է, թե փոքր բան է, բայց հենց այդ իմաստով դա համահայկական հեղափոխություն է: Այստեղ նաեւ օրենքի խնդիր կա, օրինակ ըստ օրենսդրության այդ գործընթացներում կարող են ներառվել մարդիկ, որոնք վերջին 4 տարին բնակվել են Հայաստանում, հնարավոր է նաեւ այդ գործընթացներում փոփոխություններ կատարվեն: Հիմա ՝ կանանց մասին: Ես մեր ականավոր գիտնականներից մեկի՝ Վարդան Ազատյանի վերլուծությունից մեջբերում կանեմ: Ըստ այդ վերլուծության, որը դեռ չի հրապարկվել, սկզբից փողոց դուրս եկան երեխաները, հետո նրանց հետեւից մայրերը, հետո նրանց հետեւից ամուսինները: Ես հասկացա, որ հեղափոխությունը հաղթել է, երբ ես տեսա, որ փողոցի մեծ մասը կանայք են: Ես իմ ամբողջ քաղաքական կյանքում նանց նման ներգրավվածություն չեմ տեսել: Հիմա, նախքան բանակ զորակոչելը մենք խնդիր ունենք կանանց մեր հանրային ու քաղաքական կյանքում ավելի ակտիվ ներգրավելու»: Վարչապետը խոսեց նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, օրերս ձերբակալված դատավորի մասին, որը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ զարմանում է այդ ամենից, հարց ուղղելով, թե մի՞թե այդ մարդիկ գոնե հեռուստացույց չեն նայում: Այնուհետ վարչապետը նշեց, որ այս ամենն ասում է, քանի որ վստահ է, որ կանայք տասնյակ անգամ ավելի քիչ են հակված կոռուպցիայի, քան տղամարդիկ: «Իսկ ավելի շատ ուզում եմ հավատալ, որ ե՛ւ կայանք, ե՛ւ տղամարդիկ հակված չեն կոռուպցիային»,-եզրափակեց վարչապետը:  
05:45 - 30 մարտի, 2019
Հայաստանում հետախուզվողների 90 տոկոսը հետախուզվում է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար. վարչապետ |armtimes.com|

Հայաստանում հետախուզվողների 90 տոկոսը հետախուզվում է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Վիեննա կատարած այցի վերջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին: Ներկաներից մեկի հարցն այն մասին էր, որ բանակ զորակոչվելու խնդրի պատճառով որոշ երիտասարդներ չեն կարողանում մասնակցել համահայկական խաղերին այս կամ այն սպորտաձեւում:«Նախ, ուզում եմ ասել, որ այս պահին համահայկական խաղերին աննախադեպ մասնակցություն կա, մեծ թվով հայրենակիցներ են գալու արտերկրից: Ձեր ասած խնդիրն իմ ուշադրության կենտրոնում է: Պետք է հասկանալ, թե ինչ անել, որ ոչ միայն հաճելի լինի, այլեւ ճիշտ լինի: Մենք մի քանի տարբերակ քննարկել եւ դեռեւս չենք գտել լուծում, որը մեր ուզած տարբերակը լինի: Տեսեք, Հայաստանում հետախուզվողների 90 տոկոսը հետախուզվում է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար: Մենք, որպես պետություն, որը ներքաշված է հակամարտության մեջ պետք է զգույշ լինենք, որ սխալ վերաբերմունք չցուցաբերենք այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ուզում են գնալ եւ ծառայել: Ես միշտ ուզել եմ, որ հանկարծ չասեն՝ ձենդ տաք տեղից է գալիս ու հիմա ասում եմ վստահ, որովհետեւ իմ որդին էլ է ծառայում ԶՈՒ-ում, բայց ես ընդունում եմ, որ ձեր ասածի մեջ կա խնդիր: Մենք պետք է գտնենք մեր հայրենակիցների հետ խնդրի լուծման եզրագծեր, որովհետեւ կան մարդիկ, որ չուզելով են նման վիճակում հայտնվել: այդ հարցը մենք քննարկում ենք, մի քանի քննարկում իմ աշխատասենյակում եղել է, ուզում ենք, որ խնդրի ամբողջական լուծում կարողանանք առաջարկել, որը հանարավորինս շատ բոլորի կողմից ընդունելի կլինի»,-եզրափակեց վարչապետը: Ներկաներից մեկը հայտնեց, որ նպատակ ունի հայատսանում գործարան հիմնել, սակայն անձնագիր չունիեւ մտավախություններ ունի: Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ կարող է գալ եւ անձնագիր ստանալ, ապա կատակեց, թե իրենք չեն պատրաստվում «փայ մտնել»:
05:40 - 30 մարտի, 2019
Փաշինյանն ու Կուրցը քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Փաշինյանն ու Կուրցը քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը կարևորել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Զրուցակիցներն անհրաժեշտ եմ համարել, որ երկու երկրների կառավարությունները շարունակեն հետագա ակտիվ երկխոսությունը` նոր թափ հաղորդելու հատկապես տնտեսական գործակցությանը, առևտրաշրջանառության ծավալների աճին: Սեբաստիան Կուրցը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները և նշել, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Հայաստանի բարեփոխումների օրակարգն արդյունավետորեն առաջ մղելու նպատակով: Այդ առումով, կողմերը կարևորել են նաև Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերի իրականացումը և ԵՄ անդամ պետությունների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում այդ համաձայնագրի վավերացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Վիեննայում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը:
05:24 - 30 մարտի, 2019
Եթե ի վիճակի չենք փոխանակման գործընթաց սկսելու, կարո՞ղ ենք արդյոք մտածել տեսակցությունների մասին․ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների մասին

Եթե ի վիճակի չենք փոխանակման գործընթաց սկսելու, կարո՞ղ ենք արդյոք մտածել տեսակցությունների մասին․ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների մասին

Նիկոլ Փաշինյանը Ավստրիայի հայ համայնքի հետ կայացած հանդիպմանը խոսել է այսօր տեղի ունեցած բանակցությունների մասին «Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, դարակազմիկ իրադարձություն, բայց սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր խնդիրների մասին: Խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին ես առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում: Այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական, հուսով եմ՝ նախագահ Ալիևը ևս կգնահատի դրական: Դրականը չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ ինչ-որ մեկի պարտություն: Այս հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ ոչ ոք չի վեր կենում և ասում՝ ես հաղթեցի, մյուսը պարտվեց: Սկսվել է խոսկցություն: Կողմերից յուրաքանչյուրը ունի իր պատկերացումը: Խնդիրը ունի շատ խորը արմատներ: Մենք հասկանում ենք , որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Առաջինը, սրա արձանագրումը ես համարում եմ շատ կարևոր: Կարո՞ղ ենք արդյոք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական շփման գծում լինի կայուն իրավիճակ: Կարո՞ղ ենք արդյոք սկսել խոսակցություն, որ օրինակ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող գյուղերում փորձենք այնպես անենք, որ այդ մարդիկ ապրեն բնականոն կյանքով, զբաղվեն իրենց գյուղատնտեսական աշխատանքով: Կարո՞ղ ենք արդյոք քննարկել հումանիտար ասպեկտները: Օրինակ, կան երկու կողմերի քաղաքացիներ երկու կողմերում: Եթե ի վիճակի չենք փոխանակման գործընթաց սկսելու, կարո՞ղ ենք արդյոք մենք մտածել, որ փորձենք նրանց ընտանիքների համար տեսակցություններ կազմակերպել՝ անկախ ամեն ինչից՝ ով ինչի մեջ է մեղադրում, ինչքանով է արդար կամ անարդար: Ուղղակի այդ մարդիկ իրենց ընտանիքի անդամների հետ շփման հնարավորություն ունենան»: 
18:24 - 29 մարտի, 2019
Մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպումից․ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ:

Մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպումից․ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող քննարկումները շարունակել են առանձնազրույցի ընթացքում: Հանդիպման ավարտին մոտ համանախագահները և ԱԳ նախարարները կրկին միացել են երկու երկրների առաջնորդներին: Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վկայակոչել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևորել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավումը: Զրուցակիցներն ընդգծել են բանակցային գործընթացի համար բարենպաստ, Հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով նպաստավոր մթնոլորտ ձևավորելու և այդ ուղղությամբ շոշափելի քայլերի իրականացման կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ: Կողմերը հանձնարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, համաձայնելով շարունակել երկխոսությունը: Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։
18:12 - 29 մարտի, 2019