#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Աբովյանում թիվ 29/20 ընտրատեղամասում ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք էր արձանագրվել, որը կանխվել էր Ոստիկանության աշխատակիցների կողմից, հարուցվել է քրգործ. Աբրահամյան

Աբովյանում թիվ 29/20 ընտրատեղամասում ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք էր արձանագրվել, որը կանխվել էր Ոստիկանության աշխատակիցների կողմից, հարուցվել է քրգործ. Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աբովյան քաղաքում թիվ 29/20 ընտրատեղամասում մի ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք էր արձանագրվել, որը կանխվել էր Ոստիկանության աշխատակիցների կողմից: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ: Դրանց շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցավոր արարքում, սխեմաներում ներգրավված այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը:  Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանը, մասնավորապես,  ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելուն, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելուն: Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ կրկին կոչ եմ անում ընտրություններում ներգրավված սուբյեկտներին՝ զերծ մնալ ընտրողի ազատ կամարտահայտման վրա ազդելու, նրան ուղղորդելու, նրա քվեարկությունը որևէ ձևով վերահսկելու և այդ նպատակով որևէ սխեմա կիրառելու փորձերից: Բացահայտված դեպքերն անհետևանք չեն մնալու և պատասխանատվությունից խուսափել չի լինելու: Ընտրողներին կոչ եմ անում չտրվել ներգործության միջոցների, իսկ իրենց նկատմամբ նման փորձերի դեպքում հայտնել իրավապահ մարմիններին»:
16:16 - 20 հունիսի, 2021
Այս գործը «կարվել է» ինձ վրա, փուչիկի պես պայթելու է, իմ ձերբակալությունը ունի միմիայն քաղաքական երանգ. Արմեն Չարչյան |tert.am|

Այս գործը «կարվել է» ինձ վրա, փուչիկի պես պայթելու է, իմ ձերբակալությունը ունի միմիայն քաղաքական երանգ. Արմեն Չարչյան |tert.am|

tert.am: Ինձ մեկուկես օր ապօրինաբար պահեցին անազատության մեջ: Ես շատ երախտապարտ եմ և շնորհակալ բոլոր ընկերներին, բարեկամներին, ծանոթներին և անծանոթներին, որոնք համացանցում, անձնական զանգերի միջոցով իրենց զորակցությունը հայտնեցին ինձ այս ապօրինի, ոչ մարդկային գործընթացի կապակցությամբ: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը: «Ես բնավ չեմ ուզում անդրադարձ կատարել հարցի իրավական կողմին, ես ունեմ ասելու երկու բան. բացարձակապես անընդունելի եմ համարում այն մեղադրանքի կասկածը, որ առաջադրվել է ինձ, քանի որ ես բավականաչափ տիրապետում եմ օրենքներին և որևէ զանցանք, օրենքի խախտում ես երբեք չեմ կատարել իմ գործողություններով, հետևապես՝ այդ գործը, որ «կարվել է», իր մեջ նյութ չի պարունակում, այդ գործը փուչիկ է, որը պայթելու է»,- ասաց Արմեն Չարչյանը: Նա նշեց, որ իր ձերբակալությունն ունի բացառապես քաղաքական երանգ և կախված է իր քաղաքական դիրքորոշումից: Չարչյանն ընդգծեց, որ շնորհակալ է քրեաիրավական համակարգի բոլոր աշխատակիցներին, քանի որ բոլորի կողմից եղել է անձնապես արտահայտված հարգալից վերաբերմունք, շատերը անձամբ ճանաչել են նրան:
16:09 - 20 հունիսի, 2021
Ժամը 15:00-ի դրությամբ՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ. ՔԿ

Ժամը 15:00-ի դրությամբ՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցող ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ: Դրանցից 10-ը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն: Նշված դեպքերից վերջինի առթիվ հարուցվել է քրեական գործ, մնացած 14 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:
16:04 - 20 հունիսի, 2021
Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմը ստացել է 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է 570 հրապարակում

Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմը ստացել է 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է 570 հրապարակում

Հունիսի 20-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 570 հրապարակում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը, ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկելու խնդրին,քվեարկության կարգի խախտմանը և այլն։Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներով ավելի հաճախ արձանագրված խնդիրների թվում են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումները, քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների, ուղղորդված քվեարկության դեպքերը, քվեաթերթիկների սահմանված ձևի խախտումները և այլն։Ահազանգերով և մշտադիտարկման արդյունքների հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մի քանի արագ արձագանքում, այդ թվում՝ արագ արձագանքման այցեր: Մասնավորապես, տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ են իրականացվել և պարզաբանումներ ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Պաշտպանության նախարարությունից, Նորքի տուն-ինտերնատից: Իրականացվել են այցեր Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ արագ արձագանքման այցեր Ոստիկանության մարզային ստորաբաժանումներ: Ըստ անհրաժեշտության կապ է հաստատվել նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ  աշխատանքների ապահովման հարցերին:Հիշեցնենք, որ Պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը վաղ առավոտից իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում է ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում:Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքելու նպատակով:Օրվա ընթացքում՝ զուգահեռաբար, ամփոփվում են ահազանգերով ու հրապարակումների հիման վրա ձեռնարկած քայլերը, ստուգողական աշխատանքները:Նրանց հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել 043-513-116 հեռախոսահամարով։Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը:Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:Մարզերում ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ 055-116-615,Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ 043-991-189Շիրակի մարզային ստորաբաժանում՝ 043-512-116Տավուշի մարզային ստորաբաժանում՝ +374 263 40 116:
16:00 - 20 հունիսի, 2021
Ժամը 14:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 26.82%-ը մասնակցել է քվեարկությանը

Ժամը 14:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 26.82%-ը մասնակցել է քվեարկությանը

Ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ-ում քվեարկության իրավունք ունեցող 2.593.572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 695.626  քաղաքացի կամ ընտրողների 26.82%-ը։ Այս մասին քիչ առաջ տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։ Նա նաև տեղեկացրեց մասնակիցների թվի մասին ըստ մարզերի և մայրաքաղաքի։ Ժամը 14:00-ի դրությամբ Երևան քաղաքում քվեարկությանը մասնակցել է 251.504 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 29.28%-ը։ Արագածոտնի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 117.472 է, մասնակիցների թիվը 28.987 կամ 24.68%-ը։ Մարզկենտրոն Աշտարակում քվեարկության իրավունք ունեցող 19.545 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 4673-ը կամ 23.91 %-ը։ Արարատի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 223.360 է, քվեարկությանը մասնակցել է 58.767-ը կամ 26.31%-ը։ Մարզկենտրոն Արտաշատում քվեարկելու իրավունք ունեցող 21.495 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 5472-ը կամ 25.46 %-ը։ Արմավիրի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից 235. 840 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 51.536-ը կամ 21. 85 %-ը։ Մարզկենտրոն Արմավիրում 29.472 ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 7168 քաղաքացի կամ 24.32 %-ը։ Գեղարքունիքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 189.527 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 46.268-ը կամ 24.41%-ըԼոռու մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 233.552 քաղաքացիների մասնակցել է 61. 081-ը կամ 26.15 %-ը։ Մարզկենտրոն Գավառում 22.407 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 4.487 քաղաքացի կամ 18.76%-ը։ Կոտայքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 242.022 քաղաքացիներից  քվեարկությանը մասնակցել է 66. 645-ը կամ 27.54 %-ը։ Մարզկենտրոն Հրազդանում ընտրության իրավունք 43.975 քաղաքացիներից  քվեարկությանը մասնակցել է 12.300 քաղաքացի կամ 27.97 %-ը։ Շիրակի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 226.763 քաղաքացիներից մասնակցել է 47. 969 քաղաքացի կամ ընտրողների 21.15 %-ը։ Մարզկենտրոն Գյումրիում քվեարկության իրավունք ունեցող 122.118 քաղաքացիներից մասնակցել է 24.107 քաղաքացի կամ 19.74 %-ը։ Լոռու մարզի 233.552 քվեարկելու իրավունք ունցող քաղաքացիների քվեարկությանը մասնակցել է 61. 081-ը կամ 26.15 %-ը։ Մարզկենտրոն Վանաձորում 93.705 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 25.201-ը կամ 26.89%-ը։ Սյունիքի մարզ․ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109.726 է, քվեարկությանը մասնակցել են 36.619 կամ 33. 37%-ը, մարզկենտրոն Կապանում 35.944 ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 13.137 քաղաքացի կամ 36.55%-ը։ Վայոց ձոր․ քվեարկելու իրավունք ունեցող 46.620 քաղաքացիներից քվեարկության մասնակցել է 13.568-ը կամ 29.1 %ը։ Մարզկենտրոն Եղեգնաձորում քվեարկության իրավունք ունեցող 7448 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 2039 քաղաքացի կամ 27.38 %-ը։ Տավուշի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 109.690 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 32.682-ը կամ 29.79 %-ը։ Մարզկենտրոն Իջևանում 14.618 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 4720-ը կամ 32.29 %-ը։
15:58 - 20 հունիսի, 2021
«Անկախ դիտորդը» քվեարկությանը հետևում է 700 դիտորդով |1lurer.am|

«Անկախ դիտորդը» քվեարկությանը հետևում է 700 դիտորդով |1lurer.am|

1lurer.am: ide class="content-wrapper__left fl"> «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը հետևում է մոտ 700 դիտորդով:  Առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ քվեարկությունը սկսվել է որոշակի լարվածությամբ: Նրա խոսքով՝ ի տարբերություն 2018 թ. ընտրության, այս անգամ առավոտյան ժամը 8-ին, հիմնականում Երևանի որոշ ընտրատեղամասերում նկատվել են կուտակումներ: Իոաննիսյանը մատնանշել է որոշ ընտրատեղամասերում մեկից ավելի վստահված անձանց առկայությունը և նրանց հագին դաշինքներից մեկի պատկերով վերնաշապիկը, ինչը, ըստ նրա՝ համարվում է քարոզչություն: Դիտորդական առաքելությունն ահազանգեր է ստացել բաց քվեարկության, օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու, հանրահավաքի մասնակցության համար վճարելու մասին: Մի քանի տեղամասում հանձնաժողովի նախագահը պատշաճ չի իմացել ընտրական օրենսդրությունը: Դիտորդները տեղամասերը դիտարկում են նաև այնտեղ տեղադրված տեսախցիկների միջոցով: «Ավելի քան 200 ընտրական տեղամասերում իրականացնում ենք դիտարկում: 19 ընտրատեղամասերում միաժամանակ ներկա է եղել «Հայաստան» դաշինքի 3-ական վստահված անձ: 12 ընտրական տեղամասերում մեր դիտորդները նկատել են տեղամասում գտնվող անձանց հագուստի վրա գրված «24» թիվը, ինչը մենք որակում ենք որպես տեղամասում քարոզչություն «Հայաստան» դաշինքի օգտին: Քաջարանի տարածաշրջանում՝ 35/56 ընտրատեղամասում, «Հայաստան» դաշինքի 3 վստահված անձանց միաժամանակ գտնվելը վերածվել է վեճի, այնուհետև քաշքշուկի ընտրական տեղամասում»,- ասաց նա:
15:34 - 20 հունիսի, 2021
Քվեարկել եմ հանուն արդար Հայաստանի, հանուն հանրային համերաշխության, հանուն ժողովրդի անդորրի. Նորիկյան

Քվեարկել եմ հանուն արդար Հայաստանի, հանուն հանրային համերաշխության, հանուն ժողովրդի անդորրի. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը քվեարկել է Մալաթիա-Սեբաստիայի 7/46 ընտրատեղամասում: Նրա գալուց ընդամենը 10 րոպե առաջ տեղամասը և, ինչպես բնակիչներն էին պնդում՝ ամբողջ թաղամասը, հոսանքազրկել են, ինչը, սակայն, չի խանգարել քվեարկության բնականոն ընթացքին: Ըստ Նորիկյանի՝ նման բան հազվադեպ է լինում, և եթե այդտեղ միտում կա, «Արդար Հայաստանի» վարչապետի թեկնածուն հիմնավոր պարզաբանումների է սպասում: «Քվեարկել եմ հանուն արդար Հայաստանի, հանուն հանրային համերաշխության, հանուն զարգացած պետության, հանուն մեր ժողովրդի խաղաղության, անդորրի»,- ասաց «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համար Նորայր Նորիկյանը: Նա համոզմունք հայտնեց, որ այս ընտրությունները կարող են ճակատագրական նշանակություն ունենալ հանրային կյանքի բոլոր ոլորտներում և նպաստել առաջիկա տարիներին ավելի լավ պետություն կայացնելուն: «Ես խորապես ապավինում եմ մեր ժողովրդի իմաստնությանը»,- ասաց նա:
15:22 - 20 հունիսի, 2021
Պատերազմից 7 ամիս հետո Արցախում ներքին տեղահանվածները զրկված են համապարփակ միջազգային մարդասիրական պաշտպանությունից. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

Պատերազմից 7 ամիս հետո Արցախում ներքին տեղահանվածները զրկված են համապարփակ միջազգային մարդասիրական պաշտպանությունից. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և հայ ժողովրդի համար փախստականների միջազգային օրը այս տարի վերաիմաստավորվում է նաև նոր մարտահրավերների ի հայտ գալով։ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը հանգեցրեց զանգվածային բռնի տեղահանումների: Այս մասին ասված է Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: «Այսօր միջազգային հանրությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ դեռևս շարունակելով առերեսվել բռնի տեղահանմանը: Այս տարի Հայաստանի և հայ ժողովրդի համար փախստականների միջազգային օրը վերաիմաստավորվում է նաև նոր մարտահրավերների ի հայտ գալով։ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը հանգեցրեց զանգվածային բռնի տեղահանումների: Իրենց բնակավայրերից տեղահանվել և Հայաստանում էր հաստատվել մոտ 90.000 մարդ, որից 88 տոկոսը կանայք և երեխաներ էին: Այս մարդիկ ստիպված են եղել թողնել իրենց տունն ու սերունդների կողմից կուտակված ունեցվածքը՝ զանգվածային ոճրագործություններից փրկվելու համար: Տեղահանվածների զգալի մասը, մասնավորապես` Շուշիից և Հադրութի շրջանից, այսօր չի կարող վերադառնալ հայրենի բնակավայրեր, քանի որ դրանք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Նրանցից շատերը կրկնակի տեղահանվածներ են, որոնք բռնի տեղահանվել էին 1990-ական թթ․ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի արդյունքում ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո անցած և էթնիկ զտումների ենթարկված բնակավայրերից: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսում գտնվող գյուղերից տեղահանված հայերին, որոնց մեծ մասը բնակություն էին հաստատել Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։ Արցախի դեմ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի ժամանակ այս մարդիկ կրկնակի են դարձել փախստական` առերեսվելով ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքներին։ Չի իրականացվում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»: Դեռևս չեն վերականգնվել արցախահայության իրավունքները և, առաջին հերթին, իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի ապահովումը և համապատասխան պայմանների ստեղծումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքների դեօկուպացիայի միջոցով: Քաղաքականացնելով տուժած ազգաբնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու խնդիրը՝ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կառույցների և, մասնավորապես, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքն Արցախ: Արդյունքում` ստեղծվել է աննախադեպ հումանիտար իրավիճակ, երբ ռազմական գործողությունների ավարտից ավելի քան յոթ ամիս հետո Արցախում գտնվող ներքին տեղահանվածները զրկված են համապարփակ միջազգային մարդասիրական պաշտպանությունից։ Հայաստանը բազմիցս է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հակամարտային գոտիներում բնակվող ազգաբնակչության խոցելիության հանգամանքի վրա՝ կոչ անելով ապահովել վերջիններիս պաշտպանվածությունը միջազգային իրավունքի, առաջին հերթին` մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի հիման վրա: Դատապարտելի է փախստականների խնդիրների շահարկումը և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը: Մարդասիրական ծրագրերի իրականացումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչությանը հրատապ հումանիտար օժանդակության ցուցաբերումը պետք է իրականացվեն անկախ որևէ հանգամանքից, այդ թվում` տարածքի կարգավիճակից»,-ասված է հաղորդագրությունում:
15:16 - 20 հունիսի, 2021
Բերման է ենթարկվել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու. Դավիթ Սանասարյան

Բերման է ենթարկվել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու. Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո 6/31 ընտրատեղամասից դուրս գալուց բերման են ենթարկել»,-այս մասին Ֆեյսբուքայն իր էջում գրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Նա նաեւ նշել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները մոտենալով Մարտիրոսյանին՝ հարցրել են, թե արդյոք Նարինե Մարտիրոսյանն է, դրական պատասխան ստանալուց հետո բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: «Քիչ առաջ կապ հաստատեցի տիկին Մարտիրոսյանի հետ, նշեց, որ ներողություն են խնդրել կատարվածի համար: Դատապարտում ենք իրավապահ մարմինների նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը: Հ.Գ. Հանցագործներին թողել քաղաքակիրթ քաղաքացիներին ու թեկնածուներին եք բերման ենթարկում»,-գրել է նա:
14:38 - 20 հունիսի, 2021
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. Մարդու իրավունքների պաշտպանն իրազեկում է

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. Մարդու իրավունքների պաշտպանն իրազեկում է

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում տարածվող քվեարկված քվեաթերթիկների լուսանկարներ, այդ թվում՝ վիրավորական գրառումներով: Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը: Այս արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Դրանից բացի, քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ 100․000-200․000 դրամի չափով:
14:34 - 20 հունիսի, 2021