Հանգիստ է անցնում, խախտումներ չեն նկատվել, մարդիկ բավականին ակտիվ են քվեարկում. ՌԴ Դաշնության խորհրդի անդամը` ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների մասին   |tert.am|
15:33 - 20 հունիսի, 2021

Հանգիստ է անցնում, խախտումներ չեն նկատվել, մարդիկ բավականին ակտիվ են քվեարկում. ՌԴ Դաշնության խորհրդի անդամը` ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների մասին |tert.am|

tert.am: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները հանգիստ են անցնում, խախտումներ չեն նկատվել, մարդիկ բավականին ակտիվ են քվեարկում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին Երևանից հայտնել է ռուս սենատոր Վադիմ Դենգինը, որը մասնակցում է քվեարկության դիտարկումներին:

«Ընտրություններին հետևում եմ Երևանում, մարդիկ բավականին ակտիվորեն գալիս են քվեարկելու, ընտրատեղամասերում ներկայացված են ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները, քաղաքացիներին հասանելի է թեկնածուների մասին տեղեկությունը»,- ասել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով` «ընտրությունները հանգիստ են անցնում, խախտումներ չեն գրանցվել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել