Կնիքը տարել եմ տուն, որովհետև չհրկիզվող պահարանը չէր փակվում. ընտրական հանձնաժողովի նախագահ |tert.am|
15:59 - 20 հունիսի, 2021

Կնիքը տարել եմ տուն, որովհետև չհրկիզվող պահարանը չէր փակվում. ընտրական հանձնաժողովի նախագահ |tert.am|

tert.am: Կնիքը տարել եմ տուն. այսօր Երևանի 6/43 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Հովակիմյանը հաստատեց, որ տարածված տեղեկությունները ճիշտ են:

«Տուն եմ տարել այն պատճառով, որ չհրկիզվող պահարանը լավ չէր փակվում, բոլորի ներկայությամբ կնքել ենք պահարանը, ստորագրել ենք ու արդեն պահել ենք ինձ մոտ, չէր կարող պահարանում մնար»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  տարածվում էր տեղեկություն, թե Կարինե Հովակիմյանը, լինելով ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, կնիքը տուն է տարել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել