Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Գաղտնալսումների գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու բողոքը մերժվեց |armtimes.com|

Գաղտնալսումների գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու բողոքը մերժվեց |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն անցնելը) տուժող ճանաչելու պաշտպանական կողմի բողոքը մերժվեց։ Նման որոշում քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը։ 2018-ի հոկտեմբերին Քննչական կոմիտեն մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչելու մասին միջնորդությունը: Քննիչի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան, ապա մերժելուց հետո՝ Վերաքննիչ դատարան։ Որոշման հրապարակումից հետո Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դատարանի այս որոշումը կբողոքակեն Վճռաբեկ դատարան։ Մեր հարցին ի պատասխան Խուդոյանն ասաց, որ այս գործով պարտադիր ՄԻԵԴ գանգատ են ներկայացնելու։  
10:16 - 18 մարտի, 2019
Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. Քոչարյանի պաշտպան |armtimes.com|

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. Քոչարյանի պաշտպան |armtimes.com|

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց.  «Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին չի մասնակցում, քանի որ նպատակահարմար չի համարել»: Մեր հարցին, թե բացի Արշակ Կարապետյանի ցուցմունքից, այլ ինչ ցուցմունքներ կան Ռոբերտ Քոչարյանի դեմ, Ալումյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ անգամ Արշակ Կարապետյանի ցուցմունքները այնպիսինը չեն, որի վրա կարելի էր կառուցել այս մեղադրանքը՝ Սահմանադրական կարգի տապալման հետ կապված, այս մեղադրանքն ինքն իրենով բացարձակ անհեթեթ է, ոչ մի ընդհանուր բան չունի քրեական օրենսգրքի այդ հոդվածի հետ: Մենք հիմիկվանից ուզում ենք հասկանալ՝ ինչի վրա է հիմնվելու մեղադրանքը, ցանկացած ցուցմունք, որ կարդում ենք, մենք հասկանում ենք, որ այս ցուցմունքը անգամ ամենակողմնակալ ձեւով գնահատելու դեպքում չպետք է որ ծառայի մեղադրանքի նպատակով: Այսպես է հավանաբար նախատեսված, որ ուժային ձեւով լուծել խնդիրը, այսինքն գործը ուղարկել դատարան, հետո ճնշել այնքան մինչեւ դատարանը մեղավոր ճանաչի պարոն Քոչարյանին, ուրիշ ձեւ չկա»,- ասաց Ալումյանը: Մեր հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ գործով վկա Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, Ալումյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք Սերժ Սարգսյանը չի տվել: Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ եւ այդ ցուցմունքը ամենավառ երեւակայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա օգտագործել պարոն Քոչարյանի դեմ, բայց էլի կրկնեմ, որ հավանաբար այսօրվա մեր վարույթ իրականացնող մարմինը եւ դատախազությունը հույս են դրել, որ գործը դատարան ուղարկելուց հետո անհաժեշտ ճնշումներ կլինեն դատավորի նկատմամբ եւ այս գործը այսպես ասած կանցկացնեն»,- ասաց Ալումյանը: armtimes.com  
12:59 - 13 մարտի, 2019
Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու հարցի վերաբերյալ դատական նիստը |armenpress.am|

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու հարցի վերաբերյալ դատական նիստը |armenpress.am|

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 13-ին քննվում էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական նիստը հետաձգվել է մինչև մարտի 14-ը՝ ժամը 10:00-ն:«Նիստի ժամանակ ՀՔԾ քննիչը ներկայացրեց իր միջնորդությունը՝ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ինչից հետո դատախազները արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Միջնորդության վերաբերյալ մի քանի ոչ պարզ հարց կար, որի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ»,- ասաց Ալումյանը: ՀՔԾ միջնորդության դեմ պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն մարտի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: Փաստաբանը շեշտեց, որ ՀՀ երկրորդ նախագահը չի մասնակցել այսօրվա նիստին, քանի որ նպատակահարմար չի համարել, իսկ վաղվա վերաբերյալ դեռ տեղյակ չեն:Հարցին, արդյոք Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքների վերաբերյալ նորություններ կա՞ն, Ալումյանը նշեց, որ երկու բողոք կա, բայց դեռևս ոչ մի նորություն չկա: armenpress.am
12:55 - 13 մարտի, 2019
Փաստաբանները բողոքարկել են ՀՔԾ մերժումը՝ հստակեցնել Քոչարյանին առաջադրված մեղադրանքը

Փաստաբանները բողոքարկել են ՀՔԾ մերժումը՝ հստակեցնել Քոչարյանին առաջադրված մեղադրանքը

Ռոբերտ Քոչարյանին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կողմից առաջադրված մեղադրանքի հստակեցման վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշումը բողոքարկվել է դատարան: «Ներկայացված բողոքի քննության վերաբերյալ նախօրեին կայացել է դատական նիստ, որին մասնակցել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը, դատախազ Պետրոսյանը և ՀՔԾ քննիչ Մուշեղյանը: Հաջորդ դատական նիստի արդյունքում կկայացվի դատարանի որոշումը, իսկ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ», - ասված է նախկին նախագահի պաշտպանական խմբի հաղորդագրությունում: Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ, մեկ ամիս առաջ ՀՔԾ-ն ավելացրել է նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքը: Նախկին նախագահը անցած տարվա դեկտեմբերի 7-ից կալանավորված է: ՀՔԾ
12:26 - 12 մարտի, 2019