Գաղտնալսումների գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու բողոքը մերժվեց |armtimes.com|
10:16 - 18 մարտի, 2019

Գաղտնալսումների գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու բողոքը մերժվեց |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն անցնելը) տուժող ճանաչելու պաշտպանական կողմի բողոքը մերժվեց։

Նման որոշում քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը։

2018-ի հոկտեմբերին Քննչական կոմիտեն մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչելու մասին միջնորդությունը: Քննիչի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան, ապա մերժելուց հետո՝ Վերաքննիչ դատարան։ Որոշման հրապարակումից հետո Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դատարանի այս որոշումը կբողոքակեն Վճռաբեկ դատարան։ Մեր հարցին ի պատասխան Խուդոյանն ասաց, որ այս գործով պարտադիր ՄԻԵԴ գանգատ են ներկայացնելու։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել