Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը կշարունակի զարգանալ. նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը կշարունակի զարգանալ. նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը, տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների և ի նպաստ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման: Ձեզ և Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, հաջողություններ և երջանկություն եմ մաղթում, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն»: 
12:09 - 29 դեկտեմբերի, 2021
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը |armenpress.am|

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողն Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Սպասվում Է, որ միջոցառմանը ղեկավարները կամփոփեն 2021 թվականին Համագործակցությունում Բելառուսի նախագահության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն ընդհանուր խնդիրների լուծման շուրջը, կքննարկեն կազմակերպության երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հետագա միջոցները: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի ղեկավարները: Նիստի մեկնարկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին հանդիպման հրավերն ընդունելու համար: Նիստի բաց մասում քննարկում է ծավալվել կորոնավիրուսի համավարակի թեմայով, որից հետո երկրների ղեկավարներն անցել են փակ ռեժիմով քննարկումների:  Հանդիպմանը ներկա Է նաեւ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը. դեկտեմբերի 28-ին ավելի վաղ Պուտինն առանձին զրույց Է ունեցել նրա հետ:
16:27 - 28 դեկտեմբերի, 2021
Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 28-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը |armenpress.am|

Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 28-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ Պետությունների համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից: Միջոցառմանը կմասնակցեն նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրզիյոևը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:  
17:16 - 24 դեկտեմբերի, 2021
Պուտինն ու Շոլցը քննարկել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները

 |armenpress.am|

Պուտինն ու Շոլցը քննարկել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ առաջարկների մասին՝ բացառելով ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացումը դեպի արևելք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է երկարաժամկետ, օրինականորեն ամրագրված անվտանգության երաշխիքների ռուսական առաջարկների մասին՝ բացառելով ՆԱՏՕ-ի ցանկացած հետագա առաջխաղացում դեպի արևելք, ինչպես նաև հարվածային զենքի համակարգերի տեղակայումը Ռուսաստանին հարակից երկրներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՌԴ նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրերի նախագծերի բովանդակությունը, ինչպես նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրերը, որոնք փոխանցվել են արևմտյան գործընկերներին, այդ թվում` Գերմանիային։
21:35 - 21 դեկտեմբերի, 2021
Պուտինն ու Մակրոնը գոհունակություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ

 |armenpress.am|

Պուտինն ու Մակրոնը գոհունակություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է արտահայտվել իրավիճակի  կայունացման և խաղաղ կյանքի հաստատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են այդ հարցերի շուրջ և ապագայում մտադիր են գործել սինքրոն: Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ, երկրների ղեկավարները նաև բարեմաղթանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին ընդառաջ։
20:02 - 21 դեկտեմբերի, 2021
Չնայած որոշակի հակասությունների առկայությանը՝ Թուրքիան ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է. Պեսկով
 |tert.am|

Չնայած որոշակի հակասությունների առկայությանը՝ Թուրքիան ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է. Պեսկով |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը թույլ է տալիս նույնիսկ ամենաբարդ տարաձայնությունների ժամանակ երկխոսել և հասնել խաղաղ կարգավորման, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։«Նախագահ Էրդողանը, դուք գիտեք, բավականին ջերմ հարաբերություններ, կարելի է ասել՝ բարեկամական հարաբերություններ ունի նախագահ Պուտինի հետ: Դրանք, չնայած տարաձայնությունների առկայությանը, թույլ են տալիս նույնիսկ ամենասուր պահերին հավաքվել և լուծել ամենադժվար խնդիրները»,- ասել է Պեսկովը RTVI հեռուստաալիքի եթերում։Նա ընդգծել է, որ չնայած որոշակի հակասությունների առկայությանը, Թուրքիան «ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է», շատ կարևոր խոշոր նախագծերի գործընկերն է, ինչպես նաև տարածաշրջանային բազմաթիվ հակամարտությունների կարգավորման գործընթացում վիզավի։«Մենք փոխգործակցում ենք Սիրիայի հարցով, սա բարդ փոխգործակցություն է, երբեմն շատ դժվար: Բայց, այնուամենայնիվ, ամեն անգամ մեզ հաջողվում է գտնել փոխադարձ ընդունելի լուծում»,- ասել է Պեսկովը։
22:34 - 17 դեկտեմբերի, 2021
Հայաստանին կարողացանք համոզել, որ մայրուղու բացումը անխուսափելի է, և նրանք համաձայն են. Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
 |tert.am|

Հայաստանին կարողացանք համոզել, որ մայրուղու բացումը անխուսափելի է, և նրանք համաձայն են. Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին |tert.am|

tert.am: Ադրբեջանին հաջողվել է Հայաստանին համոզել ճանապարհ (Հայաստանով դեպի Նախիջևան) բացելու անխուսափելիության հարցում: Ավելի վաղ Հայաստանը դեմ էր մայրուղու բացմանը, բայց մենք կարողացանք համոզել, որ դա անխուսափելի է, և նրանք համաձայն են: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսպանական El Pais-ին տված հարցազրույցում:«Այսպիսով, կա համաձայնեցվածություն: Այժմ մենք քննարկում ենք այդ միջանցքների իրավական ռեժիմը, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի», որն Ադրբեջանից անցնում է Հայաստան, իսկ հետո՝ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Մենք դեռ որոշ չլուծված խնդիրներ ունենք»,- ընդգծել է Ալիևը։Այնուամենայնիվ, ըստ նրա, երկու երկրներն էլ ընդունում են այն փաստը, որ միջանցքի բացումը պետք է տեղի ունենա։«Կարծում եմ, երկու երկրներն էլ համաձայն են, որ դա պետք է տեղի ունենա, և, ի դեպ, նախագահ Պուտինի նախաձեռնությամբ անցյալ ամիս Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ մենք հռչակագիր ընդունեցինք, որտեղ բացահայտ խոսվում էր հաղորդակցությունների բացման մասին։»,- ասել է Ալիևը։ Առավել մանրամասն՝ tert.am- ում 
19:31 - 15 դեկտեմբերի, 2021
Պուտինը Մակրոնին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման հիմնական արդյունքները

 |armenpress.am|

Պուտինը Մակրոնին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման հիմնական արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիր կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մասնավորապես, նշվում է, որ Պուտինը տեղեկացրել է Մակրոնին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: «Պուտինը ներկայացրել է, թե տարածաշրջանում ինչպես է տեղի ունենում հրադադարի ռեժիմի պահպանմանը, փախստականների վերադարձին, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն առնչվող միջոցների կյանքի կոչումը»,- ասվում է հայտարարության մեջ: Կրեմլից հայտնել են, որ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում հույս են հայտնել, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը օգտակար կլինի: «Աջակցություն է հայտնվել ակտիվացնելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)»,- նշվում է հայտարարության մեջ:  
19:17 - 14 դեկտեմբերի, 2021
Կրեմլը հայտնել  է Պուտինի և Չինաստանի նախագահի բանակցությունների թեման

 |armenpress.am|

Կրեմլը հայտնել է Պուտինի և Չինաստանի նախագահի բանակցությունների թեման |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունների թեման, որոնք կանցկացվեն դեկտեմբերի 15-ին առցանց տարբերակով, կլինի երկու երկրների միջև համագործակցության զարգացումն ապագայում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։ «Կամփոփվեն 2021 թվականին ռուս-չինական համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունքները և կքննարկվեն հետագա համագործակցության առաջնահերթությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, երկու երկրների ղեկավարները կքննարկեն արդիական գլոբալ և տարածաշրջանային հարցեր։ Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ գագաթնաժողովը կամրապնդի Պեկինի և Մոսկվայի միջև փոխվստահությունը և «կայունություն և դրական էներգիա կբերի միջազգային քաոսային իրավիճակին»։ Քաղաքական գործիչների նախորդ հանդիպումը նույնպես առցանց էր։ Այն տեղի ունեցավ հունիսի 28-ին և համընկավ բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին ռուս-չինական պայմանագրի ստորագրման 20-ամյակի հետ։
20:34 - 13 դեկտեմբերի, 2021
Պուտինը եւ Բայդենը չեն բացառել նոր հեռավար զրույցը. Պեսկով |armenpress.am|

Պուտինը եւ Բայդենը չեն բացառել նոր հեռավար զրույցը. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենը պայմանավորվել են եւս մեկ անգամ զրուցել իրենց ներկայացուցիչների արդյունավետ շփման դեպքում, բայց, ամենայն հավանականությամբ, կրկին՝ հեռավար: Այդ մասին հայտնել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Նրանք պայմանավորվել են, որ եթե ներկայացուցիչներին հաջողվի արդյունավետ կերպով շփվել, ապա այդ ժամանակ հարկավոր կլինի եւս մեկ անգամ արդյունավետորեն զրուցել: Սակայն, հավանաբար, դա կլինի հեռավար շփում»,-Պեսկովն ասել Է «Հինգերորդ ալիքի» հետ զրուցելիս:Պուտինը եւ Բայդենը նախօրյակին բանակցություններ են անցկացրել տեսակապով: Բանակցությունների ժամանակ նրանք պայմանավորվել են իրենց թիմերին հանձնարարել՝ օպերատիվ կերպով շփումներ ձեռնարկել զգայուն հարցերի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:46 - 08 դեկտեմբերի, 2021
Ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով. Սպիտակ տունը Բայդեն-Պուտին զրույցից հետո հաղորդագրություն է տարածել
 |armenpress.am|

Ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով. Սպիտակ տունը Բայդեն-Պուտին զրույցից հետո հաղորդագրություն է տարածել |armenpress.am|

armenpress.am: Սպիտակ տունն ԱՄՆ և ՌԴ նախագահների տեսագագաթնաժողովի ավարտից հետո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ղեկավարները քննարկել են ԱՄՆ-Ռուսաստան օրակարգի մի շարք հարցեր:«Նախագահ Բայդենը բարձրաձայնել է Միացյալ Նահանգների և մեր եվրոպացի դաշնակիցների խորը մտահոգությունը Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի կողմից ուժերի էսկալացիայի վերաբերյալ և հստակեցրել, որ ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով:Նախագահ Բայդենը վերահաստատել է իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ապաէսկալացիայի ու դիվանագիտությանը վերադառնալու կոչ է արել։Նախագահները քննարկել են նաև ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունը ռազմավարական կայունությունը, ինչպես նաև համատեղ աշխատանքը տարածաշրջանային խնդիրների շուրջ, ինչպիսին Իրանն է»,-ասվում է հաղորդագրությունում:
22:46 - 07 դեկտեմբերի, 2021
Պուտինը ժամանել է Հնդկաստան |armenpress.am|

Պուտինը ժամանել է Հնդկաստան |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել Է Հնդկաստան: Այստեղ նա մտադիր Է բանակցություններ վարել հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:Սպասվում Է, որ բանակցությունների ժամանակ կողմերը կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջը, ներառյալ համատեղ աշխատանքը Քսանի խմբի, BRICS-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, ինչպես նաեւ կքննարկեն ռազմավարական կայունության հարցեր, ահաբեկչության դեմ պայքարը, Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրությունը եւ Աֆղանստանի իրավիճակը:Համաճարկային իրադրության պատճառով երկու երկրների պատվիրակությունները լրջորեն սահմանափակված են: Ռուսաստանյան կողմը ներկայացնում են ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ինչպես նաեւ «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը:Զրույցի սկզբում Պուտինը եւ Մոդին հայտարարություններ կանեն զանգվածային լրատվամիջոցների համար: Արդյունքների ամփոփմամբ կհրապարակվի ստորագրված համաձայնագրերի ցանկը:Ներկայիս բանակցությունների արդյունքներով կստորագրվի ամենատարբեր բնագավառներում շուրջ տասը համաձայնագրերից բաղկացած փաթեթ:Ինչպես Նյու Դելիում ուսաստանցի լրագրողներին հայտնել Է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կուդաշեւը, պլանավորվում Է երկկողմ համաձայնագերի ստորագրում պաշտպանության, տիեզերքի, տրանսպորտի, գիտության եւ տեխնիկայի, կրթության բնագավառներում եւ այլ ոլորտներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:23 - 06 դեկտեմբերի, 2021
Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքները
 |1lurer.am|

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքները |1lurer.am|

1lurer.am: Այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը, ինչպես նաև Հարավային Կովկասի իրադրությունը՝ տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Թուրքիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները: Հեռախոսազրուցի ընթացքում ընդգծվել է Երևանի և Բաքվի՝ տարածաշրջանում կայունության ապահովման համատեքստում գործակցելու, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ ստեղծելու պատրաստակամությունը: Բացի դրանից՝ ընդգծվել է առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն առնչվող գործնական հարցերի լուծման հանդեպ կողմերի տրամադրվածությունը:  Նախագահներն անդրադարձել են նաև Դոնբասի խնդրին: Ռուսաստանի նախագահը հայտարարել Է, որ Կիևը շարունակում է ապակառուցողական գիծը՝ ուղղված Մինսկի համաձայնագրերի տապալմանը: Պուտինը նշել է, որ դա է վկայում հակամարտության գոտում Ուկրաինայի զինված ուժերի սադրիչ ակտիվությունը, ներառյալ «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքերի կիրառումը։ Ըստ ՌԴ նախագահի՝ Կիևը պետք է հրաժարվի Դոնբասի վրա ուժային ներգործության ցանկացած փորձից: Էրդողանը և Պուտինը քննարկել են նաև Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները և գնահատել դրանց զարգացմանն ուղղված քայլերը՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
21:35 - 03 դեկտեմբերի, 2021