Հայաստանին կարողացանք համոզել, որ մայրուղու բացումը անխուսափելի է, և նրանք համաձայն են. Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
 |tert.am|
19:31 - 15 դեկտեմբերի, 2021

Հայաստանին կարողացանք համոզել, որ մայրուղու բացումը անխուսափելի է, և նրանք համաձայն են. Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին |tert.am|

tert.am: Ադրբեջանին հաջողվել է Հայաստանին համոզել ճանապարհ (Հայաստանով դեպի Նախիջևան) բացելու անխուսափելիության հարցում: Ավելի վաղ Հայաստանը դեմ էր մայրուղու բացմանը, բայց մենք կարողացանք համոզել, որ դա անխուսափելի է, և նրանք համաձայն են: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսպանական El Pais-ին տված հարցազրույցում:

«Այսպիսով, կա համաձայնեցվածություն: Այժմ մենք քննարկում ենք այդ միջանցքների իրավական ռեժիմը, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի», որն Ադրբեջանից անցնում է Հայաստան, իսկ հետո՝ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Մենք դեռ որոշ չլուծված խնդիրներ ունենք»,- ընդգծել է Ալիևը։

Այնուամենայնիվ, ըստ նրա, երկու երկրներն էլ ընդունում են այն փաստը, որ միջանցքի բացումը պետք է տեղի ունենա։

«Կարծում եմ, երկու երկրներն էլ համաձայն են, որ դա պետք է տեղի ունենա, և, ի դեպ, նախագահ Պուտինի նախաձեռնությամբ անցյալ ամիս Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ մենք հռչակագիր ընդունեցինք, որտեղ բացահայտ խոսվում էր հաղորդակցությունների բացման մասին։»,- ասել է Ալիևը։


Առավել մանրամասն՝ tert.am- ում 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել