Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախում ականազերծվել է 1003.3 հա տարածք, 262.8 կմ ճանապարհ,1043 բնակելի շինություն
 |1lurer.am|

Արցախում ականազերծվել է 1003.3 հա տարածք, 262.8 կմ ճանապարհ,1043 բնակելի շինություն |1lurer.am|

1lurer.am: Ռուս խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 42 հա տարածք, 8 կմ ճանապարհ, 41 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 19 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1003.3 հա տարածք, 262.8 կմ ճանապարհ, 1043 բնակելի շինություն, այդ թվում՝ 28 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23987 պայթյունավտանգ առարկա:
21:07 - 04 փետրվարի, 2021
2021-ի պետ. բյուջեի ֆինանսասավորումը հիմնականում ուղղվելու է սոցիալական ոլորտին. գումարվել է Արցախի ԱԺ հերթական նիստը

2021-ի պետ. բյուջեի ֆինանսասավորումը հիմնականում ուղղվելու է սոցիալական ոլորտին. գումարվել է Արցախի ԱԺ հերթական նիստը

Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը,Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է , որ Ազգային ժողովի «Միասնական հայրենիք»խմբակցությունը ունի նոր ղեկավար՝ Գագիկ Բաղունցը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով,  ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին և առանձնացրել գալիք տարում պլանավորված ոլորտային ծախսերը: Խոսելով ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից բյուջեի նախագծի վերաբերյալ արված առաջարկությունների մասին՝ ֆինանսների նախարարը նշել է, որ նախագծի նախնական քննարկումների արդյունքում կառավարությանը գրավոր ներկայացվել է շուրջ  24 առաջարկություն՝ գրեթե 1մլրդ 50մլն  դրամ գումարային ծավալով: Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները ֆինանսների նախարարին առաջադրել են վարկերի սպասարկման համար կառավարության  կողմից ֆինանսավորման, էլեկտրաէներգիայի, գազամատակարարման փոխհատուցման  սահմանաչափերի վերանայման, տեղահանված բնակիչների բնակվարձի փոխհատուցմանը,բնակֆոնդի դեֆիցիտին և  այլ թեմաների վերաբերյալ հարցեր: Պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հավելել է, որ 2021թ պետական բյուջեի ֆինանսասավորումը հիմնականում ուղղվելու է սոցիալական ոլորտին: ԱԺ ֆինանասաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրել է  Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուի՝ Վահրամ Բորիսի Բաղդասարյանի կենսագրական և աշխատանքային գործունեությունը, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը առաջադրված թեկնածուի օգտին: Պատգամավորական հարցերի և մտքերի փոխանակությունից հետո խորհրդարանն անցել է փակ գաղտնի քվեարկության: Այնուհետև ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ներկայացրել է  ձայների 22 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ քվեարկության արդյունքները, ըստ որի Վահրամ Բաղդասարյանը ընտրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ՝ 6 տարի լիազորությունների ժամկետով:
19:21 - 04 փետրվարի, 2021
Կոնգրեսական Բրեդ Շերմանը բացատրություն է պահանջել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից՝ հակահայկական հայտարարության համար  
 |tert.am|

Կոնգրեսական Բրեդ Շերմանը բացատրություն է պահանջել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից՝ հակահայկական հայտարարության համար |tert.am|

tert.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերով հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը պատասխան է պահանջել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերից, որն Ալիևի ռեժինին շնորհավորել էր «տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:«Արդյո՞ք տեղյակ եք, որ ադրբեջանական և թուրքական ուժերը չհրահրված հարձակում են իրականացրել Հայաստանի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ հանգեցնելով 6-շաբաթյա կործանարար մարտերի, ինչի հետևանքով 5000 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 100 000 էթնիկ հայեր ստիպված են եղել փախչել Ղարաբաղի շրջանից:ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ ակտիվ անդամ է: ԱՄՆ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործընթացներին անհրաժեշտ է՝ Արցախի հակամարտության մշտական կարգավորման հասնելու համար: Դեսպան Լիցենբերգեր, ձեր հայտարարությունն Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը չափազանց մտահոգիչ է: Կցանկանայի ձեզանից պատասխան ստանալ հետևյալ հարցերի շուրջ. - Արդյո՞ք ԱՄՆ քաղաքականությունը Բաքվին գովելն է Ադրբեջանի նախաձեռնած վերջին պատերազմում գրանցած հաջողության համար:- Արդյոք ԱՄՆ քաղաքականությունը նպատակ է խրախուսել ներդրումներն Ադրբեջանում՝ մարգինալացնելով Արցախը»,- դեսպանին ուղղված նամակում գրել է Շերմանը:
18:58 - 04 փետրվարի, 2021
Հուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցը Արցախ կիրականացվի մոտ ժամանակում. Մարիա Զախարովա

 |1lurer.am|

Հուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցը Արցախ կիրականացվի մոտ ժամանակում. Մարիա Զախարովա |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է արցախյան թեմային՝ պատասխանելով Հանրային Հեռուստաընկերության լրագրողի հարցին: Լրագրող Մերի Եգորյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած կրոնական ու պատմամշակութային օբյեկտները վտանգված են և հարցադրում է կատարել, թե ինչպե՞ս է Ռուսաստանը գնահատում այն, որ Բաքուն հրաժարվում է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը, որպեսզի նրանք կարողանան անձամբ գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը: «Որքան ինձ է հայտնի է՝ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից շրջաններ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության կազմակերպման վերաբերյալ բանակցություններ են ընթանում: Հուսով ենք, որ այդ այցը տեղի կունենա և կիրականացվի մոտ ժամանակում, ինչը կնպաստի տարածաշրջանում փոխվստահության ամրապնդմանը և արդյունավետ կլինի հիշատակված խնդիրների կարգավորմանը»,-հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:  
18:39 - 04 փետրվարի, 2021
Մեր առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ ազատումը. Ադամ Շիֆ |1lurer.am|

Մեր առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ ազատումը. Ադամ Շիֆ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արցախյան հակամարտությանն ու ռազմագերիների հիմնահարցին: Օրենսդիր մարմնի հայամետ ներկայացուցիչը մասնավորապես գրել է. «Մոտ երեք ամիս է՝ ինչ պայմանավորվածությունից հետո ակնթարթորեն ավարտվել է Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակման հետևանքով սկսված Արցախյան կործանարար պատերազմը: Ադրբեջանը դեռևս  հրաժարվում է  ազատ արձակել տասնյակ հայ զինվորական ու քաղաքացիական գերիներին: Ադրբեջանը շարունակում է նաև վտանգ ներկայացնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական կրոնական ու մշակութային օբյեկտների համար: Միացյալ Նահանգները պետք է վերսկսի ջանքերի գործադրումը Մինսկի խմբում՝ պահանջելով ինքնորոշում և խաղաղություն Արցախի ժողովրդի համար: Մեր առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը: Ես իմ կոնգրեսական գործընկերների հետ քայլեր կձեռնարկեմ Արցախի դեմ անօրինական հարձակման համար Ադրբեջանին ու Թուրքիային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Կաշխատենք ամերիկյան քաղաքականությունը ճիշտ ուղու վրա դնելու համար, որպեսզի այն պաշտպանի մարդու իրավունքները և ժողովրդավարությունը»,- գրել է Ադամ Շիֆը:    
14:03 - 04 փետրվարի, 2021
«Անհրաժեշտ է միասնական ջանքերով դիմակայել առկա մարտահրավերները՝ օգտագործելով բոլորի ներուժը». Ա. Հարությունյանը՝ Արցախի ԱԺ 3 խմբակցության անդամներին

«Անհրաժեշտ է միասնական ջանքերով դիմակայել առկա մարտահրավերները՝ օգտագործելով բոլորի ներուժը». Ա. Հարությունյանը՝ Արցախի ԱԺ 3 խմբակցության անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք ՔՄԴ», «Արդարություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների անդամներին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Քննարկվել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ երկրի համար այս բարդ շրջանում, երբ ներքին ու արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են հանդիսանում Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, հումանիտար ճգնաժամի հաղթահարումն ու կենսագործունեության համար կայուն և բարենպաստ միջավայրի ստեղծումը, ավելի քան երբևէ կարևոր է Հանրապետության բոլոր քաղաքական ուժերի կողմից համախմբվածությանն ու համագործակցությանն ուղղված քաղաքական կամքի դրսևորումը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է միասնական ջանքերով դիմակայել առկա մարտահրավերները՝ օգտագործելով բոլորի ներուժը՝ այդ առումով շեշտադրելով Հանրապետության գործադիր իշխանության ու անձամբ իր՝ արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը:
10:20 - 04 փետրվարի, 2021
Հայաստանից ևս 38 տեղահանված է վերադարձել Արցախ
 |1lurer.am|

Հայաստանից ևս 38 տեղահանված է վերադարձել Արցախ |1lurer.am|

1lurer.am: Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական ​​բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը:Դիտարկման 27 կետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 38 տեղահանված: 2020 թվականի նոյեմբերի 14-ից Արցախ է վերադարձել 52.096 մարդ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:Մարդասիրական ականազերծման կենտրոնի սակրավորները շարունակում են իրենց աշխատանքը Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում մաքրվել է 68 հա տարածք, 7 կմ ճանապարհ, 29 բնակելի շենք, 18 պայթուցիկ օբյեկտ է հայտնաբերվել և ոչնչացվել:Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 961,3 հա տարածք, 254,8 կմ ճանապարհ, 1002 բնակելի շենք, ներառյալ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 968 պայթուցիկ առարկա:
22:10 - 03 փետրվարի, 2021
Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է նաև Արցախի հարցը
 |ermenihaber.am|

Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է նաև Արցախի հարցը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալավանի հետ: Նշենք, որ Քալընի և Սալավանի հեռախոսազրույցը Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առաջին շփումն է: Կողմերը քննարկել են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մտքեր փոխանակել Սիրիայի, Լիբիայի, Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ։ Նրանք ակնկալում են, որ երկու դաշնակից երկրները այս նոր փուլում ամուր, կայուն և կառուցողական հարաբերություննների մոդել կհաստատեն: Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն ՆԱՏՕ-ի ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության հաստատմանը: 
18:45 - 03 փետրվարի, 2021
ԳԱԱ-ն Մինսկի խմբին խնդրում է աջակցել UNESCO-ին ԼՂ-ում մշակութային ժառանգության վիճակը գնահատելու մշտադիտարկման հարցում

ԳԱԱ-ն Մինսկի խմբին խնդրում է աջակցել UNESCO-ին ԼՂ-ում մշակութային ժառանգության վիճակը գնահատելու մշտադիտարկման հարցում

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն է տարածել Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային ժառանգության պահպանման և մշտադիտարկման կազմակերպման մասին:  «Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռա­կողմ հայտարարությանը հաջորդող այս ամիսներին Ադրբեջանի բարձրագույն ղեկա­վարության գործելաոճը, սոցցանցերում և միջազգային հարթակներում տիրաժավոր­վող կեղծիքն ու ռազմատենչ հռետորաբանությունը  կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի ներ­կայիս ղեկավարությունն ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղություն հաստա­տե­լու ջանքերը վիժեցնելու և Արցախը հայաթափելու համար։ Տարիներ շարունակ հայերին և հայկականությունը մերժող ատելության խոսքի շնորհիվ այսօր արդեն հայատացությունն ադրբեջանական հանրության ինքնության կարևոր բաղադրիչի է վերածվել։ Վերջին հարյուրամյակում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ուծացման, էթնիկ զտումների, պարբերաբար կրկնվող զանգվածային կոտորածների պրակտիկաներում «հաջողություններ գրանցած» Ադրբեջանի ղեկավարությունը տարածաշրջանի պատմության կեղծման, հայոց մշակու­թային ժառանգության ոչնչացման կամ «ալբանականացման» քաղաքականութ­յունն այս օրերին դարձրել է ազգային նպատակ: Իլհամ Ալիևի մասնակ­ցութ­յամբ Շուշին ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչա­կելու հիմնազուրկ առաջարկի քննարկումները, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնելու մա­սին Ադրբեջանի ճարտարապետ­ների ասոցիացիայի նախագահի հայտարարությունը, Դադիվանքում ուդի Ռաֆիկ Դանաքարիին սպասավոր նշանակելու և թատերա­կանացված «ծիսական» արարողություն­ների ցուցադրութ­յունը, Արցախում 300 «աղվանական» եկեղեցիների մասին լրատվամիջոցներով սադրիչ հայտա­րարությունն այդ քաղաքականության կենսա­գործման ակնհայտ վկայություններն են: Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացվում է, որպես  աղվանական ժողովրդի կրոնական իրավունքի վերականգնման քայլ՝ այդ նպատակի համար օգտագործելով Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակով գոյատևող ուդի ժողովրդի ներկայա­ցու­ցիչ­ներին:  Ներկայումս ամեն գնով փորձ է արվում կյանքի կոչել նորահնար «Ուդիա­կան» եկե­ղեցու նախագիծը: Այն դարձել է հայամերժ ազգային նպատակի, պատմության կեղծման կարևոր գործիք: Ադրբեջանական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարա­րելու, որ իբրև «Աղվանից» եկեղեցու իրավահաջորդ «Ուդիական» եկեղեցին իրավունք ու­նի տնօրինելու Արցախում, պատմական Ուտիքում, անգամ ներկայիս Թուրքիայի տա­րած­­քում գտնվող և ադրբեջանական աճպարար պատմաբան­ների կողմից աղվանա­կան հռչակված եկեղեցիները: Գիտական առումով որևէ քննադատության չդիմացող և քաղաքական առումով բարոյականության հետ նվազագույն աղերս չունեցող նման գործելակերպի ողջ զազրելիութ­յունն ավելի հստակ է դառնում, երբ ետադարձ հայացք ենք նետում Աղվանից եկեղեցու պատմությանը և ուդի ժողովրդի անցած պատմական ուղուն: Պատմական փաստերը վկայում են, որ Աղվանից եկեղեցին պատմության ողջ ընթացքում սերտորեն կապված է եղել Հայոց եկեղեցուն, առաքելական քարոզության շրջանից հետո վերահաստատվել է Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի կողմից 330-332 թթ. և հետագա պատմության ողջ ընթացում «ի հոգևորս»  մաս է կազմել Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգի։ Աղվանից եկեղեցու առաջնորդները ձեռնադրվել են Հայոց եկեղեցու կաթողիկոսների կողմից, կամ, երբեմն՝ նրանց համաձայնությամբ: Զարգացած միջնադարում Աղվանից եկեղեցին ամբողջապես հայկականանում է, երբ 15-րդ դարի սկզբից Գանձասար է փոխադրվում կաթողիկոսական աթոռը, «Աղվանից կաթողիկոս» կապակցությունը մնում է որպես անցյալից ավանդված պատվո անուն: Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կոծկելու համար Ադրբեջանի առաջին դեմքի մակարդակով հայտարարություններ են տարածվում, որ հայերն իբրև թե ոչնչացրել են Արցախի տարածքում գտնվող թվով 67 մզկիթներից 64-ը: Այս հայտարարությունն ակնհայտ սուտ է և քաղաքական ենթատեքստ ունի: Բավական է նշել, որ Ադրբեջանի կառավարության 1988թ հաստատված և պետական պահպանության տակ առնված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկի համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում և հարևան շրջաններում արձանագրված է 27 մզկիթ: Այս ցանկում արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղում իբրև թե 282 հուշարձան կա: Այսօր Լեռնային Ղարաբաղի սահմաններում հաշվառված և գրանցված շուրջ 3900 հուշարձան կա, այդ թվում՝ 241 վանք ու եկեղեցի: Դաշտային հետազոտական աշխատանքների շնորհիվ հիմնովին թարմացվել է նաև Քարվաճառի ու Քաշաթաղի  հուշարձանների ցանկը: Վկայագրվել և գրանցվել  է շուրջ 750 հուշարձան, այդ թվում 53 վանք ու եկեղեցի: Այս տվյալներն ինքնին ցույց են տալիս, որ փաստերի կեղծումը Ադրբեջանի պետական քաղաքականության կարևոր մասն են կազմել տասնյակ տարիներ: Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններից հետո այս հուշարձանների զգալի մասն Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել և վաղ թե ուշ Նախ­իջևա­նի տարածքի հայկական մշակութային ժառանգության ճակատագրին են արժա­նանալու՝ ավերվելու են, կամ, լավագույն դեպքում, անվանափոխվելու և «աղվանա­կա­նացվելու են»: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությունը և անխաթարության ապահովումը տարածաշրջանում կայուն խաղա­ղու­թ­յուն հաստատելու, հումանիտար ճգնաժամը հաղթահարելու առանցքային պայ­մաններից մեկն է և անհետաձգելի լուծում է պահանջում: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան առանձնապես գնահատում է Դադիվանքի պահպանության ռուսական խաղաղապահների հանձնառությունը և գտնում, որ այդ հանձնառության շրջանակները պետք է ընդլայնվեն՝ պատմամշակութային հուշարձաններում վանդալիզմի և ավերումների դեպքերը հնարավորինս բացառելու համար: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի այս տարվա հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) զեկույց-բանաձևում  Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության ապահովման, հայկական մշակութային ժառանգության պահպանման, իրենց նախկին բնակության վայրեր տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, ռազմագերիների և զոհվածների մարմինների՝ առանց հապաղելու փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ դրույթների ամրագրումը և հույս հայտնում, որ կմշակվեն գործուն մեխանիզմներ դրանց լուծման համար: Առանձնակի կարևորելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2017 թ. մարտի 24-ի նստաշրջանում ընդունված թիվ 2347 բանաձևում ամրագրված դրույթներն առ այն, որ «մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը, թալանը և մշակութային արժեքների մաքսանենգությունը զինված բախումների, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորում­ների կողմից, և, այս համատեքստում, պատմական արմատների ու մշակութային բազմազանութ­յան ժխտման փորձերը կարող են թեժացնել և սրել հակամարտությունները, խոչընդոտել հետհակամարտական ազգային հաշտեցումը, այս կերպ խաթարելով տուժած երկրների անվտանգությունը, կայունությունը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը», ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան դիմում է Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ խնդրելով օժանդակել  Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (UNESCO)՝ ռազմական գործողությունների տարածքում մշակութային ժառանգության վիճակը գնահատելու մշտադիտարկում իրականացնելու համար: Միաժամանակ կոչ ենք անում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կառույց­ներին՝ Թանգարանների միջազգային խորհրդին (ICOM), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդին (ICOMOS), Հակա­մար­տության գոտի­ներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալյանսին գործուն քայլերով օժանդակել և խրախուսել UNESCO-ին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»:
13:15 - 03 փետրվարի, 2021
Արցախի 20 հազարից ավելի քաղաքացիներ ժամանակավոր բնակություն են հաստատում ՀՀ-ում |armenpress.am|

Արցախի 20 հազարից ավելի քաղաքացիներ ժամանակավոր բնակություն են հաստատում ՀՀ-ում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում այս պահին ժամանակավոր բնակություն են հաստատում Արցախի կորցրած տարածքներից 20 հազարից ավելի քաղաքացիներ. չկա մի արցախցի, որ չունենա ժամանակավոր կացարան: Այս մասին ԱԺ-ում նիստում իր ելույթում վստահեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: «Այս պահին Արցախի կորցրած տարածքներից 20 հազարից ավելի քաղաքացիներ ժամանակավոր բնակություն են հաստատում ՀՀ տարածքում: Սակայն կարող եմ փաստել, որ պատերազմի առաջին օրվանից սկսած՝ չկա մի արցախցի, որ չունենա ժամանակավոր կացարան: Եթե նույնիսկ լինում են դեպքեր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ունի համապատասխան կառույցներ, որտեղ ապահովում ենք ժամանակավոր կացարանով»,- ասաց նախարարը: Առաքելյանի խոսքով՝ ՀՀ-ում բնակվողների ժամանակավոր բնակության ծախսերը փոխհատուցվում են:
12:49 - 03 փետրվարի, 2021