Կոնգրեսական Բրեդ Շերմանը բացատրություն է պահանջել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից՝ հակահայկական հայտարարության համար  
 |tert.am|
18:58 - 04 փետրվարի, 2021

Կոնգրեսական Բրեդ Շերմանը բացատրություն է պահանջել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից՝ հակահայկական հայտարարության համար |tert.am|

tert.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերով հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը պատասխան է պահանջել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերից, որն Ալիևի ռեժինին շնորհավորել էր «տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

«Արդյո՞ք տեղյակ եք, որ ադրբեջանական և թուրքական ուժերը չհրահրված հարձակում են իրականացրել Հայաստանի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ հանգեցնելով 6-շաբաթյա կործանարար մարտերի, ինչի հետևանքով 5000 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 100 000 էթնիկ հայեր ստիպված են եղել փախչել Ղարաբաղի շրջանից:

ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ ակտիվ անդամ է: ԱՄՆ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործընթացներին անհրաժեշտ է՝ Արցախի հակամարտության մշտական կարգավորման հասնելու համար: 

Դեսպան Լիցենբերգեր, ձեր հայտարարությունն Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը չափազանց մտահոգիչ է: Կցանկանայի ձեզանից պատասխան ստանալ հետևյալ հարցերի շուրջ.

- Արդյո՞ք ԱՄՆ քաղաքականությունը Բաքվին գովելն է Ադրբեջանի նախաձեռնած վերջին պատերազմում գրանցած հաջողության համար:

- Արդյոք ԱՄՆ քաղաքականությունը նպատակ է խրախուսել ներդրումներն Ադրբեջանում՝ մարգինալացնելով Արցախը»,- դեսպանին ուղղված նամակում գրել է Շերմանը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել