Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 6-ով

Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 6-ով

Հունվարի 30-ին կատարվել է 51 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարությունը:   «Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3332 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 291 թեստավորում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
13:27 - 31 հունվարի, 2021
Արցախում ռուս ականազերծողներն ավելի քան 15 հազար պայթյունավտանգ զինամթերք են հայտնաբերել |armenpress.am|

Արցախում ռուս ականազերծողներն ավելի քան 15 հազար պայթյունավտանգ զինամթերք են հայտնաբերել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ են իրականացրել ավելի քան 123 հեկտար  տարածքի վրա՝  հայտնաբերելով մոտ 15,5 հազար պայթյունավտանգ առարկա: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Լեռնային Ղարաբաղում «Առաջնորդ» կենտրոնի ականազերծող խումբը ներկայում աշխատանքները շարունակում է Մարտունու շրջանում (ավելի վաղ՝ Ասկերանում): Ամբողջ ժամանակահատվածում այս տարածքներում հետազոտվել է ավելի քան 110 հա տարածք, որտեղ հայտնաբերվել է շուրջ 15 հազար զինամթերք:    Ընդ որում՝ հայտնաբերվել է ավելի քան 6,8 հազար հրետանային արկ և 3,4 հազար տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև՝  ավելի քան 730 ականանետային արկ ու ավելի քան 1100 նռնակ: Միայն հունվարի 29-ի օրվա ընթացքում ականազերծողները հայտնաբերել են 115 պայթյունավտանգ առարկա, որոնց մասին տեղեկատվությունը ստացվել է տեղի բնակչությունից»,- հայտնում են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ նշելով, որ տեղի բնակիչներն աջակցություն են ցուցաբերում  գերատեսչության աշխատակիցներին՝ տեղեկատվություն հաղորդելով  պայթյունավտանգ առարկաների գտնվելու հնարավոր վայրերի մասին:
18:09 - 30 հունվարի, 2021
Ալիևն ու Էրդողանը քննարկել են ԼՂ -ում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր |shantnews.am|

Ալիևն ու Էրդողանը քննարկել են ԼՂ -ում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր |shantnews.am|

shantnews.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում  ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերը : Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը: «Իլհամ Ալիևը թուրք գործընկերոջը շնորհավորել է Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի բացման կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ կենտրոնի գործունեությունը տարածաշրջանում խաղաղության ապահովմանը կծառայի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զրուցակիցները  գոհունակություն  են հայտնել ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի ստորագրած եռակողմ հայտարարության պահանջների   կատարումից:  Նրանք քննարկել են նաև թուրքական ընկերությունների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, վերականգնողական աշխատանքներին մասնակցության հարցը: «Ինչպես նաև կողմերը զրույցի ընթացքում նշել են համավարակի դեմ պայքարում երկուստեք աջակցության կարևորությունը»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
17:55 - 30 հունվարի, 2021
Կձևավորվի Արցախի առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ

Կձևավորվի Արցախի առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ստորագրել է նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու մասին թիվ 19 հրամանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱՆ նախարարությունը։ Խորհրդի կազմում ընդգրկվելու են հասարակական կազմակերպությունների, տարբեր մասնագիտական միավորումների ներկայացուցիչներ, փորձառու և առաջատար մասնագետներ, որոնց գործունեությունը հետապնդելու է առողջապահության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիները որոնելու և զարգացման ռազմավարական ուղղությունները մշակելու գործում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակ: Նույն հրամանով Նախարարը հաստատել է նաև Խորհրդի աշխատակարգը: Խորհուրդը նախագահելու է ԱՀ առողջապահության նախարարը, խորհրդի կազմը չի կարող պակաս լինել 15 անդամից և գերազանցել 50-ը: Խորհրդում անդամակցությունը կրելու է հասարակական, իսկ գործունեությունը՝ խորհրդատվական բնույթ: Առաջիկա օրերին Նախարարությունը հայտարարություն կտարածի խորհրդի կազմում ընդգրկվելու հավակնորդների դիմումների ընդունելության կարգի ու ժամկետի վերաբերյալ:
15:07 - 30 հունվարի, 2021
Արցախում բացվել է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

Արցախում բացվել է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

Այսօր Աղդամում բացվել է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը, որը հետևելու է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Այս մասին հայտնում է TACC-ը։ Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, ինչպես նաև Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուն։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին հուշագիր է ստորագրվել ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարների մակարդակով, որ կենտրոնը աշխատելու է բացառապես հեռավար ռեժիմով՝ օբյեկտիվ վերահսկման տեխնիկական միջոցների՝ ԱԹՍ-ների և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ, որ թույլ են տալիս որոշել ԼՂ-ում և առաջին հերթին՝ շփման գծում իրավիճակը: Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում՝ այն հատվածում, որը Լեռնային Ղարաբաղի մոտ չէ, որի շուրջ լրացուցիչ համաձայնեցում կլինի, սակայն այն նախկին հակամարտության տարածքում չի լինելու:    Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
13:16 - 30 հունվարի, 2021
Ռուս խաղաղապահները մեկնում են ռուս-թուրքական դիտարկման կենտրոն |1lurer.am|

Ռուս խաղաղապահները մեկնում են ռուս-թուրքական դիտարկման կենտրոն |1lurer.am|

1lurer.am:  Ռուս խաղաղապահները մեկնել են ադրբեջանական Կիյամադդինլի բնակավայր, որտեղ տեղակայվելու է ռուս-թուրքական համատեղ վերահսկման կենտրոնը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի դիտարկման համար: Այդ մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Մի քանի օր շարունակ Ստեփանակերտում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում զինծառայողները ուսումնասիրել են կենտրոնի կառուցվածքը, նպատակը, խնդիրները և գործառույթները, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման կարգը:   Միասնական կենտրոնի անձնակազմը, որում ներկայացված են լինելու ռուսական և թուրքական կողմերի հավասար թվով զինծառայողներ, անօդաչու թռչող սարքերի միջոցով վերահսկելու է հրադադարի  պահպանումը:   Հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում՝ համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարների կողմից նոյեմբերի 11-ին ստորագրված  հուշագրի, որով կողմերը պայմանավորվել են միասնական կենտրոնի շտաբը կազմավորել հավասարության սկզբունքով:  
12:36 - 30 հունվարի, 2021
Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված 14 զինվորի աճյուն, 1 աճյուն փոխանցել է ադրբեջանական կողմը․ ԱՀ ԱԻՊԾ

Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված 14 զինվորի աճյուն, 1 աճյուն փոխանցել է ադրբեջանական կողմը․ ԱՀ ԱԻՊԾ

Հունվարի 29-ին ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն: Այս մասին տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրաիլ) ուղղությունից: Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին: Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հունվարի 29-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1344 աճյուն: Այսօր փրկարարական ջոկատները կաշխատեն Հադրութի շրջանում և ՀՀ Սյունիքի մարզի տարածքում»,- նշված է ԱՀ ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։
10:26 - 30 հունվարի, 2021
Ստեղծվել է ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ

Ստեղծվել է ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ

ԱՀ առողջապահության նախարարն ստորագրել է նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու մասին թիվ 19 հրամանը:Խորհրդի կազմում ընդգրկվելու են հասարակական կազմակերպությունների, տարբեր մասնագիտական միավորումների ներկայացուցիչներ, փորձառու և առաջատար մասնագետներ, որոնց գործունեությունը հետապնդելու է առողջապահության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիները որոնելու և զարգացման ռազմավարական ուղղությունները մշակելու գործում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակ:Նույն հրամանով նախարարը հաստատել է նաև խորհրդի աշխատակարգը: Խորհուրդը նախագահելու է ԱՀ առողջապահության նախարարը, խորհրդի կազմը չի կարող պակաս լինել 15 անդամից և գերազանցել 50-ը: Խորհրդում անդամակցությունը կրելու է հասարակական, իսկ գործունեությունը՝ խորհրդատվական բնույթ:Առաջիկա օրերին նախարարությունը հայտարարություն կտարածի խորհրդի կազմում ընդգրկվելու հավակնորդների դիմումների ընդունելության կարգի ու ժամկետի վերաբերյալ:    
21:39 - 29 հունվարի, 2021
Ժոզեպ Բորելն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն նաև ԼՂ-ում իրադրության հետագա կայունացման հարցը
 |tert.am|

Ժոզեպ Բորելն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն նաև ԼՂ-ում իրադրության հետագա կայունացման հարցը |tert.am|

tert.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը փետրվարի 4-6-ը կայցելի Մոսկվա, որի ընթացքում պլանավորում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, համավարակի դեմ պայքարը, Լեռնային Ղարաբաղում իրադրության հետագա կայունացումը, իրանական միջուկային գործարքը, Ուկրաինայի հետ հակամարտությունը, Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը: ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ «Բորելը կքննարկի Ուկրաինայում և հարևան երկրներում Ռուսաստանի գործողությունները, իրանական միջուկային գործարքի իրականացման կարևորությունը, կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը և այլ հարցեր»։
19:37 - 29 հունվարի, 2021
FAO-ն Հայաստանում հրատապ օգնություն է տրամադրում հակամարտությունից տուժած մարդկանց

FAO-ն Հայաստանում հրատապ օգնություն է տրամադրում հակամարտությունից տուժած մարդկանց

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանին հրատապ օգնության ծրագիր է սկսել`օգնելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Ծրագիրը իրականացվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին, դրանցում կարևոր բացերը լրացնելուն: Աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսական նշանակության ներդրանքների միջոցով, ինչպիսիք են՝ անասնակերը, սարքավորումները և տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարաններ կառուցելու նյութերը: «Ծրագիրը կարևոր է, քանզի ընձեռում է արագ արձագանքման հնարավորություն, սակայն առաջիկա գյուղատնտեսական սեզոնի համար ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ», — նշեց ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտությունից հետո տեղահանված ընտանիքների կողմից Հայաստան են տեղափոխվել, ըստ տարբեր հաշվարկների, մոտ 12 000-ից մինչև 55 000 կով և 60 000-ից մինչև 90 000 մանր եղջերավոր կենդանիներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:30 - 29 հունվարի, 2021