Ռուս խաղաղապահները մեկնում են ռուս-թուրքական դիտարկման կենտրոն |1lurer.am|
12:36 - 30 հունվարի, 2021

Ռուս խաղաղապահները մեկնում են ռուս-թուրքական դիտարկման կենտրոն |1lurer.am|

1lurer.am:  Ռուս խաղաղապահները մեկնել են ադրբեջանական Կիյամադդինլի բնակավայր, որտեղ տեղակայվելու է ռուս-թուրքական համատեղ վերահսկման կենտրոնը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի դիտարկման համար: Այդ մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Մի քանի օր շարունակ Ստեփանակերտում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում զինծառայողները ուսումնասիրել են կենտրոնի կառուցվածքը, նպատակը, խնդիրները և գործառույթները, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման կարգը:
 
Միասնական կենտրոնի անձնակազմը, որում ներկայացված են լինելու ռուսական և թուրքական կողմերի հավասար թվով զինծառայողներ, անօդաչու թռչող սարքերի միջոցով վերահսկելու է հրադադարի  պահպանումը:
 
Հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում՝ համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարների կողմից նոյեմբերի 11-ին ստորագրված  հուշագրի, որով կողմերը պայմանավորվել են միասնական կենտրոնի շտաբը կազմավորել հավասարության սկզբունքով:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել