ՀՀ վերաքննիչ քրեական դատարան

Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը Վազգեն Ռշտունին է։

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել |24news.am|

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել |24news.am|

24news.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այս մասին ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանը: Նա հայտեց, որ մեղադրանքի, կասկածի, քաղաքական հետապնդման հետ կապված մի շարք հարցեր կան, որոնց պատասխանները ստանալու համար են Վճռաբեկ դատարան դիմել։ «Վերաքննիչ դատարանը գործը չպետք է հետ ուղարկեր առաջին ատյանի դատարան։ Վերաքննիչ դատարանն ինքը պետք է որոշում կայացներ ու կամ բավարարեր մեր միջնորդությունը, կամ էլ դատախազության միջնորդությունը բավարարեր»,-ասաց պաշտպանը։ Հուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է, որ իր նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում ՝կառավարության հրաժարականը պահանջելու համար:
18:38 - 11 օգոստոսի, 2020
Դատավոր Գևորգ Նարինյանի կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում մակագրվել է Տիգրան Սահակյանին |hetq.am|

Դատավոր Գևորգ Նարինյանի կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում մակագրվել է Տիգրան Սահակյանին |hetq.am|

hetq.am: Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանում մակագրվել է դատավոր Տիգրան Սահակյանին։ Այս տեղեկությունը հաստատեցին Վերաքննիչ դատարանից։ Դատավոր Տիգրան Սահակյանի աշխատակազմից հայտնեցին, որ գործով նիստի օր դեռևս նշանակված չէ։ Սնանկության դատարանի դատավոր Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու հոդվածներով։ Նույն գործով անցնում է նաև դատավոր Արա Կուբանյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գևորգ Նարինյանը հուլիսի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է։ Նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Աննա Մաթևոսյանը, մերժել է Արա Կուբանյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը։ Վերաքննիչ քրեական դատարանում առկա է նաև Դատախազության բողոքը՝ Արա Կուբանյանին չկալանավորելու որոշման դեմ, սակայն այս բողոքը դեռևս չի մակագրվել։ Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 21-ին  հաղորդագրություն է տարածել՝ դատավորների հետ կապված քրեական գործի վերաբերյալ, հայտնել, որ դատավորներին առնչվող գործով տուժող, սնանկ ճանաչված քաղաքացին Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից և դրա արդյունքում ունեզրկման փաստից: Դատավորները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։
17:05 - 30 հուլիսի, 2020
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը |armtimes.com|

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի: Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Բարձրագույն դատական խորհուրդը՝ նշելով, որ այն վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այսպիսով, ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը: Որոշման հրապարակմանը ներկա էին նաեւ այլ անձինք, դատավորներ, որոնք եկել էին իրենց աջակցությունը հայտնելու Ազարյանին: Մերժման որոշմանը նրանք արձագանքեցին ծափահարություններով: Բադասյանը նման միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դատական նիստերից մեկի ժամանակ Ազարյանն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ-ի եւ ՀՔԾ պետի նկատմամբ՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով: Խոսքը «Հույս ունեմ՝ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին» եւ այլ արտահայտությունների մասին է: Նախարարի միջնորդության դեմ առարկել էր Ազարյանը՝ պնդելով, որ ինքը որեւէ մեկին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով:
14:39 - 09 հուլիսի, 2020
Վերաքննիչը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության
 |azatutyun.am|

Վերաքննիչը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության |azatutyun.am|

azatutyun.am: Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց ընդդիմադիր գործիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության, հայտնեց Ծառուկյանի փաստաբաններից Սամվել Դիլբանդյանը: Նրա փոխանցմամբ` Ծառուկյանին կալանավորելու որոշում Վերաքննիչը չի կայացրել: Իրենց դիմումները մերժել է, իսկ դատախազության դիմումը բավարարել է մասնակի: Թե կոնկրետ որ հատվածն է բավարարել, նա տեղյակ չէ: Դատախազությունը, հիշեցնենք, պահանջում էր կալանավորել Գագիկ Ծառուկյանին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում կառավարության հրաժարականը պահանջելու համար։ Իշխանությունը կտրականապես հերքում է Ծառուկյանի այդ պնդումները՝ հորդորելով հարցը դիտարկել միայն իրավական հարթությունում։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:
20:13 - 08 հուլիսի, 2020
ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է «Առագաստ» սրճարանում կատարված սպանության գործով ՀՀ դատախազության ներկայացրած բողոքը

ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է «Առագաստ» սրճարանում կատարված սպանության գործով ՀՀ դատախազության ներկայացրած բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը և 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Պողոս Պողոսյանի՝ «Առագաստ» սրճարանում կատարված սպանության վերաբերյալ քրեական գործն ուղարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը, Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը: Արդյունքում պարզվել էր, որ 25.09.2001թ. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ԱԱ նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգուշ սպանություն կատարելու համար: Դատարանը հաստատված է համարել, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ.Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով: Դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի և դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Ս. Ջ. Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ հայտարարությունն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք  վկայում են մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանություն կատարելու մասին: Այսինքն, ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձը առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար դատապարտվել է և որոնք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության մասին: Ելնելով վերոգրյալից՝ Պ. Պողոսյանի մահվան փաստի առթիվ  հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով  վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել էր համապատասխան վարույթ և քննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժին: Վարույթի ընթացքում կատարվել են մի շարք գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը: Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյութոնը, ով տվել է ներկայացված վերոնշյալ վկայությանը նույնաբովանդակ ցուցմունք: Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի   արդյունքներն էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից: Նշված հանգամանքը, քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների, այդ թվում` գործով հարցաքննված անձանց ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք։  Այսինքն՝ հարուցված վարույթի արդյունքում ձեռք են բերվել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինչպես ինքնին, այնպես էլ մինչ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են, որ մի խումբ անձինք առերևույթ կատարել են ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար անձը դատապարտվել է: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը 2020 թվականի հունվարի 17-ին բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության: 2020թ․ հուլիսի 6-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրած որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանի կողմիցներկայացված բողոքը, բեկանել դատարանի 2002թ․փետրվարի 21-ի դատավճիռը և նոր քննություն կատարելու համար գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Միաժամանակ, դատարանի որոշմամբ Աղամալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
16:35 - 06 հուլիսի, 2020
Դատախազությունը կբողոքարկի գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը

 |armenpress.am|

Դատախազությունը կբողոքարկի գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնի։ Այս մասին ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը: Ընդ որում գործը դատարան մուտք լինելուց հետո մինչ այս պահը դատական քննության փուլ չի փոխվել, և մի քանի անգամ այս հարցի քննարկման արդյունքում ինչպես գործը քննող դատարանը, այնպես էլ նույն վերաքննիչ դատարանը փաստել էին վերը նշված ռիսկի առկայությունը: Ըստ այդմ, կարող ենք ասել, որ դատական ակտի դեմ դատախազության կողմից կտարվի վճռաբեկ բողոք»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
19:15 - 18 հունիսի, 2020
Վերաքննիչ դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը |armenpress.am|

Վերաքննիչ դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը |armenpress.am|

armenpress.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 17-ին՝ 13։30-ին։ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նա 2020 թվականի ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար և մայիսի 12-ին վիրահատվել։ 2020-ի մայիսի 29-ին Վարչական դատարանը բավարարել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։
16:36 - 15 հունիսի, 2020
Վահագն Վերմիշյանը կշարունակի մնալ կալանքի տակ. պաշտպանը կդիմի Վճռաբեկ դատարան
 |news.am|

Վահագն Վերմիշյանը կշարունակի մնալ կալանքի տակ. պաշտպանը կդիմի Վճռաբեկ դատարան |news.am|

news.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը: Այս մասին ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։ Առաքելյանը հայտնեց, որ պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել դատարանի որոշման դեմ։ Նա հայտնեց, որ բողոքի հետ միաժամանակ ներկայացրել են ԵԽ-ի՝ համավարակով պայմանավորված կալանավորին ազատ արձակելու հայտարարությունը. «Վերմիշյանը տարիքային առումով ռիսկային խմբում է գտնվում։ Դա նույնպես բարձրաձայնել եմ դատարանում»։ Նշենք, որ Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա` նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործով անցնում է նաեւ Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը:
22:41 - 27 ապրիլի, 2020
Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը |armtimes.com|

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը |armtimes.com|

armtimes.com: Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված: Նրա պաշտպան Արթուր Պիվազյանը տեղեկացրեց, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է իր բողոքը՝ Սարգսյանի կալանավորման երկարաձգման որոշման դեմ: Դատարանի որոշումը պաշտպանը դեռ չի ստացել եւ հիմքերին ծանոթ չէ, բայց նշեց, որ ամենայն հավանականությամբ կբողոքարկի. «Չեմ պատկերացնում, թե ինչպես պիտի հիմնավորվեր, որ չկան այն խախտումները, որ նշել էի առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ, եւ պատճառաբանված դատական ակտ կայացվեր»: Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը մերժել էր պաշտպանի մեկ այլ բողոք՝ Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ: Վերաքննիչի այս որոշումն էլ պաշտպանը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: Դրա վերաբերյալ դեռեւս տեղեկություն չկա: Ավելին՝ armtimes.com-ում
14:18 - 07 ապրիլի, 2020