armtimes.com: Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված:
Նրա պաշտպան Արթուր Պիվազյանը տեղեկացրեց, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է իր բողոքը՝ Սարգսյանի կալանավորման երկարաձգման որոշման դեմ:
Դատարանի որոշումը պաշտպանը դեռ չի ստացել եւ հիմքերին ծանոթ չէ, բայց նշեց, որ ամենայն հավանականությամբ կբողոքարկի. «Չեմ պատկերացնում, թե ինչպես պիտի հիմնավորվեր, որ չկան այն խախտումները, որ նշել էի առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ, եւ պատճառաբանված դատական ակտ կայացվեր»:
Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը մերժել էր պաշտպանի մեկ այլ բողոք՝ Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ: Վերաքննիչի այս որոշումն էլ պաշտպանը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: Դրա վերաբերյալ դեռեւս տեղեկություն չկա:
Ավելին՝ armtimes.com-ում
comment.count (0)