Քաղաքաշինության կոմիտե

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն գործադիր իշխանության հանրապետական մարմին է: Կոմիտեն մշակում և իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

Կոմիտեն իր գործունեությունը սկսել է 1954 թվականի մայիսի 29-ից։

Աբու Դաբիի գործարար շրջանակները հետաքրքրված են ներդրումներ կատարելու Հայաստանում. քաղաքաշինության կոմիտե

Աբու Դաբիի գործարար շրջանակները հետաքրքրված են ներդրումներ կատարելու Հայաստանում. քաղաքաշինության կոմիտե

Առաջիկայում սպասվում են ներդրումային խոշոր ծրագրեր: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը հանդիպում է ունեցել Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության խորհրդի անդամ, Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպության ներկայացուցիչ Գյուլիզար Ճոնյանի և գործարար Վարդան Մարտիրոսյանի հետ: Վերջիններս նշել են, որ ԱՄԷ-ում, մասնավորապես Աբու Դաբիում գործարար շրջանակները հետաքրքրված են ներդրումներ կատարելու Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է քաղաքաշինության կոմիտեի լրատվական ծառայությունը: Հարցերի քննարկմանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մանուկյանը ու միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության խորհրդական Տելեմակ Անանյանը: Արմեն Ղուլարյանը համագործակցելու պատրաստակամություն է հայտնել և ներդրողներին հրավիրել է Հայաստան:
21:47 - 05 մարտի, 2020
Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման  հանձնաժողովը նիստ է գումարել

Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման հանձնաժողովը նիստ է գումարել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ փետրվարի 18-ին տեղի է ունեցել Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանը նշել է, որ հանձնաժողովում քննարկվելու են քաղաքաշինական խոշոր նախագծերը, խնդրահարույց նախագծերը, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրները ու դրանց հետ կապված առաջարկվող լուծումները: Անդրադարձ է կատարվել չորս հիմնական թեմայի, որոնք էին «Հին Երևան» քաղաքաշինական կառուցապատման ծրագիրը, Երևանի 33-րդ թաղամասի ծրագիրը, Երևանի Կոնդ թաղամասի քաղաքաշինական «վերակենդանացման» ծրագիրը, շինարարական թույլտվությունների վիճարկման պատճառով կասեցված շինարարությունների հարցը: «Հին Երևանի», Կոնդի ու 33-րդ թաղամասի ծրագրերի առաջընթացի ու առկա խնդիրների մասին ծավալվել է ակտիվ քննարկում: Որոշվել է «Հին Երևանի» ու 33-րդ թաղամասերի ծրագրերի աշխատանքները համակարգելու, դրանք արագացնելու ու առավել արդյունավետ կազմակերպելու համար նշանակել պատասխանատուներ: Իսկ Կոնդի թաղամասի ծրագրի համար կստեղծվի աշխատանքային խումբ, որը կստանա ու կուսումնասիրի թաղամասի զարգացման համար ներկայացված հեռանկարային հայեցակարգեր: Առանձին անդրադարձ է կատարվել Երևանում շինթույլտվությունների վիճարկման պատճառով շինարարությունների կասեցմանը: Երևանի քաղաքապետը ներկայացրել է առկա իրավիճակը ու շինարարությունների կասեցման վիճակագրությունը: Որոշվել է հանձնաժողովում մանրամասնորեն ուսումնասիրել հարցը ու գտնել լուծումներ, որոնք նվազագույնի կհասցնեն անհարկի ու անհիմն վիճարկումները:
20:19 - 18 փետրվարի, 2020
Վերմիշյանի քրգործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, 3-ը կալանավորվել են․ ԱԱԾ |24news.am|

Վերմիշյանի քրգործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, 3-ը կալանավորվել են․ ԱԱԾ |24news.am|

24news.am: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա նրանցից 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով։ Այդ մասին գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ԱԱԾ քննչական դեպարտամենտից։ Հարցին՝ մեղադրանք առաջադրվե՞լ է շինարար Վազգեն Պողոսյանին, և ովքե՞ր են այն անձինք, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, չմանրամասնեցին, միայն նշեցին․ «Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 34-րդ և 66-րդ, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածների պահանջները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ անմեղության կանխավարկածի և նախաքննության գաղտնիության սկզբունքների պահանջները պահպանելու, ինչպես նաև քննության հետագա բնականոն ընթացքը չվտանգելու տակտիկական նկատառումներից ելնելով՝ ներկա փուլում Ձեր մյուս հարցումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չենք համարում։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հայցվող տեղեկատվության տրամադրման սահմանափակումը կարող է վերանալ՝ կախված քննության հետագա ընթացքից՝ հաշվի առնելով քրեադատավարական գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալներն ու քննչական իրադրությունը»։
11:24 - 14 փետրվարի, 2020
Վահագն Վերմիշյանը կալանավորվել է, Ջոն Ֆարխոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել |hetq.am|

Վահագն Վերմիշյանը կալանավորվել է, Ջոն Ֆարխոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել |hetq.am|

hetq.am: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է։ Այս մասին հարցին ի պատասխան՝ հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։ Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 5-ին հայտնել է, որ 5 դեպքով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։ Որպես կասկածյալ հարցաքննվելիս, ըստ ԱԱԾ-ի, Վերմիշյանը խոստովանել է հանցագործության կատարումը: ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնում են նաև, որ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը բավարարվել է, սակայն նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառվել։ Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ Վահագն Վերմիշյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
11:26 - 10 փետրվարի, 2020
Հայաստանի շենքերը կունենան անձնագրեր. Քաղաքաշինության կոմիտեի կողմից ծրագրի մեկնարկը տրված է

Հայաստանի շենքերը կունենան անձնագրեր. Քաղաքաշինության կոմիտեի կողմից ծրագրի մեկնարկը տրված է

Նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան և հասարակական շենքերի անձնագրավորման գործընթաց: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ծրագրի մեկնարկը տրված է, ներկայում իրավական կարգավորումների փուլն է: Գործընթացի մանրամասները «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը: Վերջինս, խոսելով բազմաբնակարան և հասարակական շենքերի անձնագրավորման ծրագրի նպատակից և անհրաժեշտութնունից, նշեց․  «Շենքերի անձնագրավորումը մեզ օդի ու ջրի նման անհրաժեշտ է: Այսօր հանրապետությունում առկա է կես միլիոնից ավելի շենք ու շինություն: Ի՞նչ վիճակում են դրանք, ի՞նչ մաշվածության են, ինչպիսի՞ ընթացիկ նորոգումներ են կատարվել, կյանքի տևողության ի՞նչ փուլում են գտնվում և այլն: Նման հարցերի պատասխան չունենք: Այսինքն՝ շենքերի վերաբերյալ ընդհանուր, համալիր մեկ պատկեր չունենք: Փոխարենն ունենք ահազանգեր, որ այս կամ այն շենքը քանդման եզրին է, սողանքային իրավիճակ է, հարակից շենքերը վնասվել են և այլն: Սարի թաղի տների օրինակը: Բնակիչներն ահազանգեցին, ու պարզվեց, որ այդ տեղանքի համար մենք ամբողջական պատկեր չունենք: Չգիտենք, թե ընդհանուր այդ թաղամասում ինչ վիճակ է: Եթե չկա ընդհանուր պատկեր, հետևաբար բարդանում են նաև հասցեական լուծումները: Այսինքն՝ այսօր կարող ենք ասել, որ խնդիրներին իրավիճակային լուծում է տրվում, այնինչ՝ պետական քաղաքականությունն ահազանգային չպետք է լինի: Պետք է ունենանք շենքերի վիճակի համալիր պատկեր, որ, ըստ անվտանգության առաջնահերթությունների, ծրագրեր մշակվեն:» Ավելին՝ հարցազրույցում
06:34 - 19 մարտի, 2019