Հայաստանի շենքերը կունենան անձնագրեր. Քաղաքաշինության կոմիտեի կողմից ծրագրի մեկնարկը տրված է
06:34 - 19 մարտի, 2019

Հայաստանի շենքերը կունենան անձնագրեր. Քաղաքաշինության կոմիտեի կողմից ծրագրի մեկնարկը տրված է

Նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան և հասարակական շենքերի անձնագրավորման գործընթաց: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ծրագրի մեկնարկը տրված է, ներկայում իրավական կարգավորումների փուլն է: Գործընթացի մանրամասները «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը: Վերջինս, խոսելով բազմաբնակարան և հասարակական շենքերի անձնագրավորման ծրագրի նպատակից և անհրաժեշտութնունից, նշեց․ 

«Շենքերի անձնագրավորումը մեզ օդի ու ջրի նման անհրաժեշտ է: Այսօր հանրապետությունում առկա է կես միլիոնից ավելի շենք ու շինություն: Ի՞նչ վիճակում են դրանք, ի՞նչ մաշվածության են, ինչպիսի՞ ընթացիկ նորոգումներ են կատարվել, կյանքի տևողության ի՞նչ փուլում են գտնվում և այլն: Նման հարցերի պատասխան չունենք: Այսինքն՝ շենքերի վերաբերյալ ընդհանուր, համալիր մեկ պատկեր չունենք: Փոխարենն ունենք ահազանգեր, որ այս կամ այն շենքը քանդման եզրին է, սողանքային իրավիճակ է, հարակից շենքերը վնասվել են և այլն: Սարի թաղի տների օրինակը: Բնակիչներն ահազանգեցին, ու պարզվեց, որ այդ տեղանքի համար մենք ամբողջական պատկեր չունենք: Չգիտենք, թե ընդհանուր այդ թաղամասում ինչ վիճակ է: Եթե չկա ընդհանուր պատկեր, հետևաբար բարդանում են նաև հասցեական լուծումները: Այսինքն՝ այսօր կարող ենք ասել, որ խնդիրներին իրավիճակային լուծում է տրվում, այնինչ՝ պետական քաղաքականությունն ահազանգային չպետք է լինի: Պետք է ունենանք շենքերի վիճակի համալիր պատկեր, որ, ըստ անվտանգության առաջնահերթությունների, ծրագրեր մշակվեն:»

Ավելին՝ հարցազրույցում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել