Արմեն Փամբուխչյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 26-ին՝ Երևանում: 2001 - 2006 թթ․ սովորել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագետի որակավորում։ 2002-2004 թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

2018 թվականի հունիսին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ ապա՝ հոկտեմբեր ամսից՝ առաջին տեղակալ։

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 

2020 թվականի սեպտեմբերին նշանակվել է ԱԻՆ փոխնախարար։

2022 թ. ապրիլին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։

Քննարկվել է կենսաթոշակային ապահովությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություն

Քննարկվել է կենսաթոշակային ապահովությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություն

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 15-ի նիստում Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ` համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում: Ներկայում ԱՊՀ անդամ մի շարք պետությունների միջեւ գործում է «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 1992 թվականի մարտի 13-ին ստորագրված համաձայնագիրը, ըստ որի` մասնակից պետությունների տարածքներում ձեռք բերված աշխատանքային ստաժերի համար կենսաթոշակը նշանակում եւ վճարում է քաղաքացու բնակության վայրի պետությունը: Հաշվի առնելով այդ համաձայնագրի իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրները եւ այն հանգամանքը, որ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ նախատեսվում է աշխատուժի ազատ տեղաշարժ` անհրաժեշտություն է առաջացել ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերությունները կանոնակարգել նոր սկզբունքների ներքո: Համաձայնագրով աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձեւավորվում եւ իրականացվում են այն պայմաններով եւ կարգով, որով ձեւավորվում եւ իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության այլ քաղաքացիների  կենսաթոշակային իրավունքները: Կենսաթոշակն արտահանվելու է, յուրաքանչյուր պետություն հաշվարկելու եւ վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե համաձայնագրի անդամ որ պետությունում է բնակվում անձը: Նշվել է, որ կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել համաձայնագրի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով: Պատգամավորների հարցերը վերաբերել են օրինագծի  իրավական կարգավորումներին, կիրարկելիությանը: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
15:45 - 15 հունիսի, 2020
Գազի գինն իր մեջ շանտաժի տարրեր է պարունակում, չպետք է որեւէ բան զիջես՝ հանուն գազի գնի նվազեցման. տնտեսագետ |armtimes.com|

Գազի գինն իր մեջ շանտաժի տարրեր է պարունակում, չպետք է որեւէ բան զիջես՝ հանուն գազի գնի նվազեցման. տնտեսագետ |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի նախագահը նախօրեին մերժեց ԵԱՏՄ երկրների համար գազի միասնական սակագին սահմանելու մասին Հայաստանի եւ Բելառուսի առաջարկը ներառել միության մինչեւ 2025 թվականի ռազմավարության մեջ:  Անդրադառնալով այս մերժման հետեւանքներին՝ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը ընդգծեց, որ անկախ այս մերժումից՝ Հայաստանն ու Ռուսաստանը գազի գնի շուրջ բանակցությունները շարունակում են: Ինչպես հայտնի է՝ նախօրեին Եվրասիական տնտեսական միության հեռավար գագաթաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միության մինչեւ 2025թ. զարգացման ռազմավարությունում պետք է անպայման ներառել էներգակիրների ընդհանուր շուկայի ձեւավորման հարցը: Նույն առաջարկը ներկայացրեց նաեւ Բելառուսը: «Մի քանի տարի է, ինչ մենք համաձայնության չենք գալիս փոխադարձ ընդունելի վերջնական որոշման շուրջ: Սա այն դեպքում, երբ խնդրի ակտուալությունն անընդհատ աճում է: Այսօր մենք պետք է գտնենք բոլորիս համար անհրաժեշտ կոնսենսուս»,- ասաց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: ԵԱՏՄ անդամ Ղրղըզստանը հազար խորանարդ մետրի համար Ռուսաստանին վճարում է 150 դոլար, Բելառուսը՝ 127 դոլար, Հայաստանը՝ 165 դոլար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե առաջարկում է միասնական սակագնի հարցը հանել ռազմավարությունից, որպեսզի փաստաթղթի ընդունման հարցում խոչընդոտներ չլինեն: Պուտինն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ում գազի գնի միասնական բանաձեւի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման որոշակի մակարդակ, որն այսօր չկա: Խոսքը միասնական շուկայի, միասնական բյուջեի եւ հարկային համակարգի մասին է: Ի վերջո ԵԱՏՄ ռազմավարության վերաբերյալ փաստաթուղթն ընդհանուր առմամբ հավանության արժանացավ եւ որոշվեց, որ որոշ կետերի շուրջ քննարկումները կշարունակվեն: Մեր հարցին՝ արդյոք Հայաստանի համար ընդունելի՞ բացատրություն է, որ քանի դեռ ինտեգրման մակարդակը բավարար չէ՝ գազի միասնական գին չի կարող լինել, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց. «Պետք է հաշվի առնել, որ այս կառույցում որոշումները հիմնված են կոնսենսուսային սկզբունքի վրա, եւ եթե մի գործընկեր երկիր առայժմ պատրաստ չէ տվյալ լուծման ձեւին՝ պետք է շարունակել բանակցությունները այդ լուծմանը հասնելու համար: ԵԱՏՄ ամբողջ գաղափարախոսությունը հիմնված է ի վերջո միասնական շուկա ունենալու նպատակի վրա, այսինքն մենք այսպես թե այնպես գնում ենք այդ ճանապարհով՝ ընթացքում բարձրացնելով նաեւ գազի գնի հարցը, որովհետեւ դա Հայաստանի համար ունի մեծ կարեւորություն»,- ասաց Փամբուխչյանը: Նա վստահեցրեց, որ անկախ նախօրեին արված հայտարարություններից՝ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, եւ ամեն ինչ արվելու է, որ շարքային քաղաքացին չտուժի: Փամբուխչյանը չի կարծում, թե այս մերժումը կարող է քաղաքական հետեւանքներ ունենալ. «Պետք է շարունակել բանակցել եւ հասնել նրան, որ մեր առաջարկած տարբերակն ընդունելի լինի բոլորի համար»: Մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաեւ դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Ապրիլի 1-ին իր հերթին «Գազպրոմ Արմենիան» դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով: Ապրիլի 6-ին ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի հանրությունն ու կառավարությունը չեն ընկալում ճգնաժամի պայմաններում սակագինը բարձրացնելու՝ «Գազպրոմ Արմենիայի» քայլը: Նա նշեց, որ գազի գնի հարցը Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում քննարկել են եւ ինքն ակնկալում է, որ ՌԴ նախագահի հետ կգա ընդհանուր հայտարարի եւ Վլադիմիր Պուտինը կմիջամտի այս գործընթացին, որպեսզի կարողանան «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել։ Տնտեսագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը համոզված է, որ գազի միասնական սակագին սահմանելու առաջարկի մերժումը դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը մերժել է Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հայտը: - Պարոն Քթոյան, Ռուսաստանը որքա՞ն կարող է նվազեցնել գազի գինը ցանկության դեպքում: - Քանի որ գազի գինը ոչ թե տնտեսական, այլ ավելի շատ քաղաքական բաղադրիչ ունի, ես չեմ կարող ասել, թե որքան կարող է գինը նվազեցվել: Համենայնդեպս Ռուսաստանը գինը սահմանին կարող է իջեցնել այնքան, որ գոնե «Գազպրոմ Արմենիայի» հայտից հետո սպառողների համար թանկացում չլինի: - Պուտինը երեկ հայտարարեց, որ միասնական սակագնի չեն կարող անցնել, քանի դեռ չեն հասել ինտեգրման որոշակի մակարդակի: Ի՞նչ ժամկետներում կարող է ԵԱՏՄ-ն այդ մակարդակին հասնել: - Դեռ հարց է՝ կհասնի, թե չէ, որովհետեւ ԵԱՏՄ-ն ըստ էության ավելի շատ միավորում է քաղաքական ընդհանուր շահեր ունեցող երկրներին, քան տնտեսական, եւ քաղաքական ընդհանուր շահի վրա ձեւավորված միությունում դժվար է ասել, թե տնտեսական ինտեգրումը երբեւէ կհասնի՞ այնպիսի մակարդակի, որ ունենանք ընդհանուր էներգետիկ շուկա: - Թեեւ Պուտինն ասաց, որ Ղազախստանն ու Ղրղըզստանը համաձայն են առկա պայմաններին, բայց հայտնի է, որ Ղրղըզստանը եւս դիմել էր գազի գնի նվազեցման հարցով: Տարաձայնությունների խորացում կանխատեսվո՞ւմ է, թե՞ քաղաքական հետեւանքներ չի ունենա այս ամենը: -Համենայնդեպս տեսանելի քաղաքական հետեւանքներ չի ունենա, բայց որոշակի սառեցման կբերի: Հիմա Ռուսաստանը ներկայանում է որպես Հայաստանին գործընկեր երկիր, իսկ գործընկերային հարաբերությունները չեն ենթադրում, որ քո մենաշնորհային դիրքը կչարաշահես ի վնաս քո գործընկեր երկրների: Գազը ապրանք է, որը էներգետիկ շուկայում գնանկումների ֆոնին բավականին էժանացել է, եւ դրա մասին բոլորը գիտեն՝ ե՛ւ գնորդը գիտի, ե՛ւ վաճառողը: Եթե վաճառողը հրաժարվում է գինը նվազեցնել՝ հաշվի առնելով, որ երկրները ունեն պայմանագրային պարտավորություններ, որոնք չեն կարող խախտել՝ դա ավելի շուտ իռացիոնալ վարքագիծ է եւ ՌԴ-ին որեւէ օգուտ չի բերի: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:52 - 21 մայիսի, 2020
Ընտրատեղամասերի դիմաց հերթեր են գոյացել․ «Իմ քայլի» պատգամավորները՝ Արցախից |factor.am|

Ընտրատեղամասերի դիմաց հերթեր են գոյացել․ «Իմ քայլի» պատգամավորները՝ Արցախից |factor.am|

factor.am: Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկում են նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ «Արցախից» ուղիղ եթերով պատգամավորներ Արմեն Փամբուխչյանն ու Հրաչյա Հակոբյանը տեղեկացրին, որ վաղ առավոտից 5 ընտրատեղամաս են այցելել: «Ուզում եմ խոսել նրանից, ինչ մեր քաղաքացիներին անհանգստացնում էր։ Բոլոր տեղամասերում դռան մոտ ձեռնոցներ են դրված, պաշտպանիչ դիմակներ, ախտահանիչ նյութեր, ինչպես նաև՝ անհատական գրիչներ, որն ընտրողն իր հետ է տանում։ Ոստիկանները թույլ չեն տալիս, որ 3 հոգուց ավել մարդ մուտք գործի տեղամաս։ Փաստացի ընտրատեղամասերի դիմաց հերթեր են գոյացել, որովհետև մեծ ակտիվություն կա։ Կան ընտրատեղամասեր, որտեղ ընտրողների 15%-ը արդեն քվեարկել են»,- ներկայացրել է Արմեն Փամբուխչյանը։ Իսկ Հրաչյա Հակոբյանը տեսել է, որ մինչ ընտրատեղամաս մտնելը ընտրողներն արդեն իսկ հանդերձավորված են եղել ձեռնոցներով ու դիմակներով․ «Անվտագության բոլոր նորմերը պահում են։ Ստեփանակերտում պայծառ, արևոտ օր է, և բարձր տրամադրություն կա այստեղ»։ Պատգամավորները ավելացրին՝ 5 տեղամասերում, որտեղ իրենք են եղել, արտառոց դեպքեր կամ խախտումներ չեն նկատել։
11:23 - 31 մարտի, 2020
Այսօր ուրիշ կուսակցություն է իշխում եւ նա պետք է ներկայացնի՝ ինչ կառուցվածքով կկարողանա կառավարել երկիրը․ Փամբուխչյան |armtimes.com|

Այսօր ուրիշ կուսակցություն է իշխում եւ նա պետք է ներկայացնի՝ ինչ կառուցվածքով կկարողանա կառավարել երկիրը․ Փամբուխչյան |armtimes.com|

armtimes.com: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է իր տեսլականը, թե ինչպես է պատկերացնում պետական կառավարումը, բայց մենք չպետք է մոռանանք, որ այսօր այլ կուսակցություն է իշխում եւ նա պետք է ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում՝ ինչ կառուցվածքով կկարողանա կառավարել երկիրը։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։Նա անդրադարձավ նաեւ գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարության կազմում ընդգրկելու վերաբերյալ մտահոգություններին՝ ասելով, որ Հայաստանում երբեւէ չի եղել ճանապարհաշինության նախարարություն, բայց դա՞ է եղել պատճառը, որ հանրապետության ճանապարհները վատն են եղել․ «Հիմա կարող ենք մտածել՝ մեր ճանապարհները վատ են եղել, որովհետեւ չի եղել ճանապարհաշինության նախարարությունը, եւ այսուհետ, որ լավ են կառուցվելու, նորից չի լինելու ճանապարհաշինության նախարարություն, դա ազդում կամ չի՞ ազդում»,-նկատեց Փամբուխչյանը։ Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե օպտիմալացման արդյունքում կրճատումներ են լինելու եւ գործազրկություն, պատգամավորն ասաց, որ երբ կրճատումների մասին խոսում են այն քաղաքացիները, որոնք այդքան էլ քաղաքականացված չեն եւ օպտիմալացումը հասկանում են որպես կրճատում, դա իր համար հասկանալի է, բայց երբ խորհրդարանում է նման կարծիք հնչում, դա արդեն անհասկանալի է:
10:26 - 17 ապրիլի, 2019