Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ նախկին խոսնակն է։

1997 թվականից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։ 2001 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ 2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։

2004 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար: 2010 - 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։ 2010 - 2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան:

2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հրամանատարաշտաբային դասընթացներում։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում:

Հյուսիսային ուղղությամբ հակառակորդին այսօր չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք․ Արծրուն Հովհաննիսայն

Հյուսիսային ուղղությամբ հակառակորդին այսօր չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք․ Արծրուն Հովհաննիսայն

Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև օդային հարձակման այլ միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել է լայնածավալ հարձակման: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք»,- նշեց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը: «Որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր հատկապես հարավային ուղղությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել, սակայն մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն, լրացուցիչ կներկայացվեն:  
22:10 - 16 հոկտեմբերի, 2020
Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես հետևակ․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես հետևակ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, նորից հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ երկու-երեք ուղղություններով։ Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան տարածքում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել հակառակորդին։ Երկուստեք կան կորուստներ։ Հակառակորդին պատճառվել են զգալի թվով կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեղ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես հետևակ, անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ»,- հայտնեց նա։ Արծրուն Հոնհաննիսյանը նշեց, որ գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացում է լինում, սակայն առավոտները նորից վերսկսվում են հարձակումները․ տարբեր ուղղություններով սաստկանում են, հետո նորից թուլանում։  Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ Քարվաճառի շրջանում այս պահին համեմատաբար թեթև իրավիճակ է, համառ մարտեր չկան։ Անդրադառնալով զինվորների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ «Ստատիստիկա չունենք՝ քանի զինծառայող է վարակվել կորոնավիրուսով։ Մեր ամբողջ բանակը մարտական գորոծողությունների մեջ է, շատ դժվար է թեստավորում անել, եթե այդ դեպքերը ծանր իրավիճակի չեն հասնում»։ 
22:18 - 15 հոկտեմբերի, 2020
Հայկական կողմում ևս կան գերիներ․ Արծրուն Հովհաննիսյան

Հայկական կողմում ևս կան գերիներ․ Արծրուն Հովհաննիսյան

Քանի որ ԱԹՍ-ները և հատկապես որպես ԱԹՍ կիրառվող այլ միջոցները խոցվում են մինչև մեր սահմանին մոտենալը, դժվար է հստակ իդենտիֆիկացնել, թե քանիսն են խոցվել մինչ օրս։ Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մենք սկզբում հավաստանշել էինք, որ An-2-ները օգտագործվում են, որ մեր ՀՕՊ համակարգերի տեղորոշումները մատնեն, որ այլ փոքր ԱԹՍ-ները հարված հասցնեն, բայց ընդհանուր առմամբ, եղել են դեպքեր, որ խոցելուց հետո դրանք պայթել են շատ մեծ ուժգնությամբ մարտական մասերով լիցքավորված, ինչը նշանակում է, որ դրանք օգտագործվել են նաև որպես հարվածային»,- նշեց նա։ Անդրադառնալով Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին՝ Հովհաննիսյանն ասաց, որ նրանց մասին տեղեկություն չի կարող ասել։ «Ադրբեջանական կողմը չի տրամադրում տեղեկություն, Կարմիր խաչի հետ չի համագործակցում այս առումով»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ մեզ մոտ էլ կան գերիներ, բայց թե քանիսն են, որտեղ են, ինչ վիճակում են, նման տեղեկությունների չի տիրապետում։   
22:30 - 14 հոկտեմբերի, 2020
Բավականին մեծ են Ադրբեջանի ԶՈՒ-ի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից և՛ այսօր, և՛ երեկ. Արծրուն Հովհաննիսյան

Բավականին մեծ են Ադրբեջանի ԶՈՒ-ի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից և՛ այսօր, և՛ երեկ. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ, բայց ոչ դեպի Արաքսի հովիտ։ Հիմնականում փորձել են զարգացնել հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակառքերով, որոնց մեր ԶՈՒ-երը պատճառել են մեծ կորուստներ։ Քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։«Բավականին մեծ են Ադրբեջանի ԶՈՒ-ի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից և՛ այսօր, և՛ երեկ»,-ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով հակառակորդը որդեգրել է ինտենսիվության նոր մարտավարություն, հատկապես բարձունքները գրավելիս․ մեծ, աննկարագրելի խտությամբ հետևակի կիրառություն, այնպիսին, ինչպիսին մենք տեսել ենք ֆիլմերում։ Նա ավելացրեց, որ այս պահին մարտերը շարունակվում են, մի փոքր երեկոյան ժամերին ինտենսիվությունը նվազում է։ «Այսօր թիրախավորվել է ՀՀ տարածքում մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը, ինչը լեգիտիմացնում է ՀՀ կողմից պատասխան քայլերը և նմանատիպ ռազմական նշանակությանը օբյեկտների թիրախավորումը Ադրբեջանի տարածքում»-ասաց Պն ներկայացուցիչը և հավելեց, որ օրվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից կիրառվել է նաև օդուժ, որը մեծ հաջողության չի հասել։
22:20 - 14 հոկտեմբերի, 2020
Տասն օր անտառներում պատսպարվելուց հետո Մատաղիսի շրջանում երկու զինծառայող է փրկվել |armenpress.am|

Տասն օր անտառներում պատսպարվելուց հետո Մատաղիսի շրջանում երկու զինծառայող է փրկվել |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության Մատաղիսի շրջանում հոկտեմեբերի 13-ին 10 օր պատսպարվելուց հետո երկու զինծառայող է փրկվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մենք չենք կարող մեր զոհերի կամ անհետ կորածների վերաբերյալ վերջնական հստակ թիվ հայտարարել, բայց նրանց, որոնց իդենտիֆիկացնում ենք, չենք կարող չասել: Երբ տեսնում ենք, որ որևէ մեկի մասին ինֆորմացիա ընհանրապես չկա կամ գտնում ենք դիակը, ապա անմիջապես հայտնում ենք: Ինչը կասկածելի է լինում, մենք չենք կարող ասել»,-ասաց Հովհաննիսյանը: Օրինակ բերելով մի դեպք՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ մեկ շաբաթ առաջ հարավային ուղղությամբ երկու խմբավորում փաստացի շրջափակման մեջ էին եղել անտառներում, սակայն հետո նրանք դուրս էին եկել: «Նման դեպք էլ երեկ է եղել, Մատաղիսի ուղղությամբ 2 զինծառայող դուրս են եկել, 10 օր թաքնված են եղել անտառներում: Այս մարդկանց մասին ոչ մենք ենք ինֆորմացիա ունեցել, ոչ էլ ծնողները, բայց վերջնական ստուգումներն այսպես են ընթանում»,- ընդգծեց Հովհաննիսյանը: Նա շեշտեց, որ Ադրբեջանն իրենց զոհերի թիվը նույնիսկ չի ներկայացնում, իսկ հայկական կողմն ամեն օր, նույնիսկ օր է եղել, որ երկու անգամ ցուցակներ է հրապարակել: «Ամբողջ աշխարհն էլ գիտի, որ իրենք թաքցնում են, մենք չենք թաքցնում: Սա առաջին կոնֆլիկտը չէ, որ մենք նման քաղաքականություն ենք վարում: Մենք և՛ աշխարհի հետ, և՛ սեփական ժողովրդի հետ թափանցիկ ենք աշխատում»,- ասաց Հովհաննիսյանը:
14:48 - 14 հոկտեմբերի, 2020
ՊԲ-ի սպառազինության մեջ կան «Իսկանդերի» նման զենքեր, որոնք իրենց գործն անում են. ՊՆ ներկայացուցիչ |armenpress.am|

ՊԲ-ի սպառազինության մեջ կան «Իսկանդերի» նման զենքեր, որոնք իրենց գործն անում են. ՊՆ ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում կան «Իսկանդերի» նման զնեքեր, որոնք անում են իրենց գործը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Պաշտպանության բանակի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են: Մարտագլխիկի առումով «Իսկանդերը» շատ նման է «Տոչկա Ու»-ին, պարզապես հեռահարությունը մեծ է և թռիչքի հետագիծը բարդ է, այսինքն՝ այն խոցելը, հայտնաբերելը շատ դժվար է»,- ասաց Հովհաննիսյանը և հորդորեց, որպեսզի ոչ մասնագետները ռազմավարական դատողություններ չանեն, չվերլուծեն ստեղծված իրավիճակը: Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնաբերում և խոցում է ամեն ինչ, ինչով հարվածում է հակառակորդը՝ ըստ հնարավորության, ժամանակի, հարմարավերտության և նպատակահարմարության: Արծրուն Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը կիրառել է իր ողջ զինանոցի մեծ մասը՝ գուցե բացառությամբ Կասպից ծովի նավերի:
14:39 - 14 հոկտեմբերի, 2020
Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել մեկ տեղամասում․ թույլ ենք տվել վերցնել մի քանի դի, մենք էլ ենք վերցրել․ Արծրուն Հովհաննիսյան

Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել մեկ տեղամասում․ թույլ ենք տվել վերցնել մի քանի դի, մենք էլ ենք վերցրել․ Արծրուն Հովհաննիսյան

Ըստ էության, 14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջիկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանակն երեք-չորս բանակային կորպուսները, մեծ հաշվով, մեծ գովելու բան չունեն։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած միջազգային, օտարազգի ռազմական փորձագետ կհաստատի իմ ասածը։ Այս ամենից հետո ոչինչ չի մնում, բացի նրանից, որ դիվերսիոն խմբերն արագ ներթափանցումներ կատարեն տարբեր բնակավայրեր, նկարվեն տարբեր շինությունների մոտ՝ դրանք ներկայացնելով որեւէ բնակավայրի գյուղապետարան, քաղաքապետարան եւ այլն»,- ընդգծեց նա։ Պատասխանելով հրադադարի ժամանակ զոհերի դիերը վերցնելու վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ հրադադարի պայմանավորվածությունը փորձել են իրականացնել ընդամենը մեկ տեղամասում։ «Թույլ ենք տվել վերցնել մի քանի դիակ, մենք էլ ենք վերցրել, եւ անմիջապես դադարեցվել է գործընթացը, քանի որ հրադադարը խախտվել է, միջազգային երաշխիքները չեն պահպանվել»,- հավելեց նա։ Անդրադառնալով ԱԹՍ-ների դեմ պայքարելու միջոցների վերաբերյալ հարցին, ՊՆ ներկայացուցիչն վստահեցրեց, որ աշխարհում ոչ մեկին չի հաջողվել ԱԹՍ-ների դեմ ունենալ միատեսակ միջոց, որը լիարժեք պաշտպանություն կապահովի։ «Սրա մասին խոսվում է վերջին քսան տարում ողջ աշխարհում, ամենաառաջատար երկրներում, ամենաառաջատար ռազմական ակադեմիաներում։ Չկա ոսկե լուծում ԱԹՍ-ների դեմ, դրանք մինիատյուր տեխնոլոգիաներ են, կոմպլեքս լուծումներ պիտի կիրառվեն՝ հայտնաբերող, հավաստանշող, խոցող, պայքարող միջոցառումների ընդհանրություն։ Ժամանակակից պատերազմների ընթացքում ԱԹՍ-ները ամենաշատ գլխացավանք ներկայացնող զինատեսակներից են»,- եզրափակեց ասուլիսը Արծրուն Հովհաննիսյանը։
22:29 - 13 հոկտեմբերի, 2020
Հակառակորդը որեւէ էական առաջխաղացում չունի․ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ Ադրբեջանի տեղեկատվական ակցիաներին

Հակառակորդը որեւէ էական առաջխաղացում չունի․ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ Ադրբեջանի տեղեկատվական ակցիաներին

Վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-երը Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակողական գործողություններ են սկսել՝ առնվազն երեք-չորս ուղղություններով, հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը, որտեղ օրվա ընթացքում թեժ մարտեր են տեղի ունեցել։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ծավալուն հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման՝ զրահատեխնիկայի կիրառմամբ։ Այսօր երեւի թե ողջ պատերազմի ընթացքում ամենաթեժ մարտերից մեկն է եղել»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ այս ընթացքում մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին՝ պատճառելով էական կորուստներ։ «Մեր ԶՈՒ-երի, կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի, միասնական, համատեղ, փայլուն ու հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցիչը վստահեցրեց, որ հակառակորդը որեւէ էական առաջխաղացում չունի։ «Չնայած նրան, որ վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ-երը որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը․ հետախուզադիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ եւ տեղեկատվական ակցիաներ իրականացնել՝ դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա, նկարվել՝ առաջին հերթին իրենց, ապա մեր հասարակության վրա հոգեբանական ազդեցություն ունենալու համար»,- հավելեց նա։    
22:15 - 13 հոկտեմբերի, 2020
Չեմ հանդիպել, որ չպայթած ավիացիոն ռումբ լինի, բայց չեմ բացառում դա․ Արծրուն Հովհաննիսյան

Չեմ հանդիպել, որ չպայթած ավիացիոն ռումբ լինի, բայց չեմ բացառում դա․ Արծրուն Հովհաննիսյան

Բոլոր քաղաքներում, որոնք հրետակոծվում են, հրթիռակոծվում են, կարող են լինել չպայթած արկեր, չեմ հանդիպել, որ կոնկրետ չպայթած ավիացիոն ռումբ լինի, բայց չեմ էլ բացառում դա: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Համապատասխան մարմինները, բնականաբար, զբաղվում են բոլոր բնակավայրերում, որտեղ կարողանում ենք, հավաքում ենք, որտեղ չենք հասցնում հավաքել, համապատասխան ցուցանակներ և ուղղորդումներ են նշվում»,- նշեց նա։ Եզրափակելով իր ելույթը՝ Հովհաննիսյանն ասաց, որ մարտական գործողությունների ինտենսիվության որոշակի պակաս կա, բայց հստակ եզրակացությունների տեղիք չի տալիս, քանի որ մարտական գործողությունները շարունակվում են։ «Կարող են տարբեր ինտենսիվություն ունենալ ցերեկային, գիշերային ժամերին:  Զորքերի վերախմբավորումներ է կատարում հակառակորդը, կարող է փորձել այլ ուղղություններով սադրանքներ գործել»,- ընդգծեց նա։
22:50 - 12 հոկտեմբերի, 2020
Հայկական կողմի բոլոր կորուստները իդենտիֆիկացնելուց հետո հրապարակվում են․ ՊՆ ներկայացուցիչ

Հայկական կողմի բոլոր կորուստները իդենտիֆիկացնելուց հետո հրապարակվում են․ ՊՆ ներկայացուցիչ

Խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել, չհիմնավորված խոսակցությունները չբերել հարթակներ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ իպատախսան այն հարցի, թե հայկական կողմի կորուստներն անհամեմատ ավելի շատ են, քան ներկայացվում են։ «Հայկական կողմի բոլոր կորուստները իդենտիֆիկացնելուց հետո հրապարակվում են»,- ընդգծեց նա։ Ի պատասխան հարցի, թե արդյո՞ք թշնամու կորուստների թարմացումները հրապարակելիս հաշվարկում են նաև հայկական կողմի առգրաված զինտեխնիկան, Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդի կորցրած սպառազինության ամենօրյա թարմացումներում տալիս են միայն խոցված տեխնիկան։ «Ընդ որում, պետք է ասեմ, որ անցնող ժամերի ընթացքում երեք ԱԹՍ է խոցվել, մեկ ինքնաթիռ, երեք զրահատեխնիկա, և մոտ 200 ադրբեջանցի է սպանվել»,- ընդգծեց նա։ Անդրադառնալով Արցախ հյուսիսային հատվածի իրադրությանը՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ Քարվաճառում էլ կան մարտական գործողություններ, այսօր խոցված ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել: «Այլ մանրամասներ չեմ կարող ասել: Մարտերը գուցե ինտեսնիվությամբ զիջում են հարավում տեղի ունեցող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ այնտեղ խաղաղ իրավիճակ է»,- հավելեց նա։
22:45 - 12 հոկտեմբերի, 2020
Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, նրանք գյուղի մատույցներում են․ Արծրուն Հովհաննիսյան

Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, նրանք գյուղի մատույցներում են․ Արծրուն Հովհաննիսյան

Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը, քանի որ հյուսիսային ուղղությամբ մենք կատարել ենք զորքերի համապատասխան վերախմբավորումներ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակել»,- ընդգծեց նա։ Անդրադառնալով այս հարցին՝ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ինքը մի քանի անգամ շեշտել է, որ կոնկրետ գյուղերի, կոնկրետ դիրքերի, կոնկրետ մատույցների վերաբերյալ կատարված հրապարակումներից չկատարենք այնպիսի եզրակացություններ և քննարկումներ, թե արդյո՞ք այս դիրքը, այս բլուրը, այս բնակավայրը վերահսկում ենք, թե՞ ոչ: Հովհաննիսյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից տաչածվող տեղեկություններին, ասաց, որ «Ադրբեջանը շատ բաներ է հայտնում: Ադրբեջանը հայտնում էր նաև Իլհամ Ալիևի բարձր ամբիոնից, որ ինքը վերաբնակեցնելու է Հադրութը կամ այցելելու է անձամբ Հադրութ»՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ Հադրութի մերձակայքում եղել են դիվերսիոն խմբեր, կարող են այս պահին էլ լինել, բայց քաղաքը ՀՀ ԶՈՒ-ի վերահսկողության տակ է: Ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք թշնամու կիրառած զինատեսակների առումով հրադադարից հետո փոփոխություններ կան՝ Հովհաննիսյանն ասաց․ «Գրեթե չկան տարբերություններ: Միգուցե մի փոքր պակաս ինտենսիվությամբ կիրառվում է հրետանի: Բայց, օրինակ, ԱԹՍ-ների կիրառություննները գրեթե ոչնչով չեն տարբերվում»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։
22:38 - 12 հոկտեմբերի, 2020
Հադրութ քաղաքը մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ է․ Արծրուն Հովհաննիսյան

Հադրութ քաղաքը մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ է․ Արծրուն Հովհաննիսյան

Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հետ է շպրտվել հակառակորդը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հադրութ քաղաքը մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ է»,- ընգծեց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ մինչև ուշ ժամ մարտական գործողությունները շարունակվում են: «Գիշերային ժամերին մարտական գործողությունների որոշակի թուլացումներ են տեղի ունենում: Այդ ընթացքում հակառակորդը, փորձելով պատսպարվել մեր զինված ուժերի հարվածներից, գիշերային ժամերին փորձում է զորքերի վերախմբավորումներ և համալրումներ իրականացնել, որ վաղ առավոտյան ամեն օր կրկնվող մեթոդով վերսկսկի հարձակողական գործողությունները»,- հավելեց նա։ Անդրադառնալով գերիների փոխանակմանը՝ Հովհաննիսյանն ասաց․ «Գերիների և դիակների փոխանակում չի կատարվում մի քանի հասկանալի պատճառներով, որոնցից մեկն այն է, որ ընդունելով այդ պայմանները` գերիների և դիակների փոխանակումը պետք է իրականացվի այն միջազգային համապատասխան կառույցների երաշխավորությամբ, որոնք մտնելու են մարտական գործողությունների շրջան, ինչն Ադրբեջանը բացարձակապես չի ուզում կատարել և չի ընդունում»։
22:24 - 12 հոկտեմբերի, 2020
Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են ծանր հրետանային միջոցներ․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են ծանր հրետանային միջոցներ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մինչև բուն մարտական գործողությունների մանրամասներին անդրադառնալը նշենք, որ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը բացարձակապես չի կատարել չի էլ պատրաստվել կատարելու»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ նրանք պատրաստակամ են եղել կատարելու այդ պայմանավորվածությունները, լիովին կեղծիք են: Հովհաննիսյանի խոսքով՝ ինչ-ինչ պատճառներով փորձում են մշտապես ապակայունացնել իրավիճակը և սանձազերծել մարտական գործողություններ: ՊՆ ներկայացուցիչը ասաց, որ վաղ առավոտից նորից սկսել են հարձակողական գործողությունները երեք-չորս ուղղություններով:   «Մասնավորապես, Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են ծանր հրետանային միջոցներ: Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարման, աջակցության, հետախուզական և կառավարման կետերի աջակցությամբ, կիրառելով բազմատեսակ մարտական հարվածային ԱԹՍ-ներ, կատարել են նաև 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր հակաօդայիններին հաջողվել է խոցել 1 ՍՈՒ-25 գրոհիչ»,- ընդգծեց նա։ Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ օրվա ընթացքում տարբեր ձևերով մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ` զրահատեխնիկայի, հրետանու և այլ միջոցների կիրառությամբ: 
22:14 - 12 հոկտեմբերի, 2020
ՊԲ-ն կատարում է ինչպես նահանջ ու բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում ու հակահարձակում․ Արծրուն Հովհաննիսյան

ՊԲ-ն կատարում է ինչպես նահանջ ու բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում ու հակահարձակում․ Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ բնագծեր, նույնիսկ բնակավայրեր նշելը պատերազմի այս փուլում այնքան տեղին չէ։ «Ես մի քանի անգամ անդրադարձել եմ այն հարցին, որ հստակ դիրքեր, բնագծեր, նույնիսկ բնակավայրեր նշելը պատերազմի այս փուլում այնքան տեղին չէ: Պատերազմը սաստիկ է, հայկական բանակը վարում է ծանր մարտեր, իրեն մի քանի անգամ գերազանցող թուրք-ադրբեջանական ուժերի դեմ, որին լիովին աջակցում է թուրքական օդուժը, հետախուզական և այլ համակարգերը, մեծ թվով վարձկաններ, ահաբեկիչներ և մասնավոր զինվորական կազմակերպություններ: Այդ գերազանցող ուժերին հայկական բանակը դիմակայում է մեծ հաջողությամբ, այնպիսի հաջողությամբ, որ համաշխարհային փորձագետներն են անգամ նշում դրա մասին: Ըստ մարտավարական և օպերատիվ անհրաժեշտության՝ պաշտպանության բանակը կատարում է ինչպես նահանջ ու բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում ու հակահարձակում»,- գրել է նա։
11:26 - 12 հոկտեմբերի, 2020
Թուրքական ու իսրայելական արտադրության մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին եւ ԶՈՒ-երին․ Արծրուն Հովհաննիսյան

Թուրքական ու իսրայելական արտադրության մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին եւ ԶՈՒ-երին․ Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբերի 11-ին որոշ տեղերում պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել, սակայն հրադադարի ռեժիմը լիարժեք չի պահպանվել։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հրադադարից հետո Ստեփանակերտը երեկ գիշերը հրթիռակոծվել է նույն տրամաչափի կրակային միջոցներով՝ հեռահար համազարկային կայանքներով, ինպես հրադադարից առաջ»,- ասաց Հովհաննիսյանը։ Անդրադառնալով Արբեջանի կողմից կիրառվող զինատեսակներին՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ մենք հայտարարել ենք, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները։  «Մասնավորապես, օդային ղեկավարման կետերի կառավարմամբ թուրքական F-16 վեց միավոր կործանիչների պատսպարմամբ եւ ուղեկցմամբ՝ թուրքական ու իսրայելական արտադրության մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին եւ ԶՈՒ-երին։ Այդ գործողությունները կասեցնում են ՊԲ ՀՕՊ միջոցները»,- նշեց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր ադրբեջանական կողմի կեղծ հայտարարությունները եւս շարունակվել են, թե հայկական ԶՈՒ-երը եւս խախտում են հրադադարը եւ կիրառում են մեծ տրամաչափի զինատեսակներ։ «Ադրբեջանը նորից փորձում է իր հետագա գործողությունների համար սադրանքի հիմքեր ստեղծել»,- հավելեց նա։ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՊՆ-ն հստակ հայտարարել է՝ մինչեւ հրադադարի լիարժեք պահպանում չլինի, որպեսզի Կարմիր խաչը կարողանա աշխատել, դիակները լիովին դուրս բերվել չեն կարող։
22:17 - 11 հոկտեմբերի, 2020