Հայկական կողմում ևս կան գերիներ․ Արծրուն Հովհաննիսյան
22:30 - 14 հոկտեմբերի, 2020

Հայկական կողմում ևս կան գերիներ․ Արծրուն Հովհաննիսյան

Քանի որ ԱԹՍ-ները և հատկապես որպես ԱԹՍ կիրառվող այլ միջոցները խոցվում են մինչև մեր սահմանին մոտենալը, դժվար է հստակ իդենտիֆիկացնել, թե քանիսն են խոցվել մինչ օրս։ Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մենք սկզբում հավաստանշել էինք, որ An-2-ները օգտագործվում են, որ մեր ՀՕՊ համակարգերի տեղորոշումները մատնեն, որ այլ փոքր ԱԹՍ-ները հարված հասցնեն, բայց ընդհանուր առմամբ, եղել են դեպքեր, որ խոցելուց հետո դրանք պայթել են շատ մեծ ուժգնությամբ մարտական մասերով լիցքավորված, ինչը նշանակում է, որ դրանք օգտագործվել են նաև որպես հարվածային»,- նշեց նա։

Անդրադառնալով Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին՝ Հովհաննիսյանն ասաց, որ նրանց մասին տեղեկություն չի կարող ասել։

«Ադրբեջանական կողմը չի տրամադրում տեղեկություն, Կարմիր խաչի հետ չի համագործակցում այս առումով»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ մեզ մոտ էլ կան գերիներ, բայց թե քանիսն են, որտեղ են, ինչ վիճակում են, նման տեղեկությունների չի տիրապետում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել