Մանվել Գրիգորյան

Պահեստազորի գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ և ԼՂՀ Գերագույն խորհրդի նախիկին պատգամավոր։ Ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին։

1993 թվականին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1996 թվականին ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները։ 1988 թվականից մասնակցել է արցախյան ազատամարտին։

1992 թվականին նշանակվել է ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար։ 1992-1993 թվականներին եղել է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար կապիտանի, ապա՝ մայորի կոչումով։ 1993 թվականին նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ)։ 1994 թվականին ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000 թվականներին գեներալ-մայորի կոչումով նշանակվել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 1990-ին ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից, դեկտեմբերին փախել է բանտարկությունից։ 1989-1993 թվականներին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանական մարտերին, 1992-1994 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին։ Ղեկավարել է Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը՝ ստանձնելով նույն շրջանի ենթատարածքի պաշտպանությունը։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի. «Ոսկե արծիվ» և Երկրապահ Կամավորական Միության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր (1992-1996 թվականներ)։

2008 թվականի գարնանը, պայմանավորված հետընտրական զարգացումներով, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Մանվել Գրիգորյանը ազատվեց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2018 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածեց, համաձայն որի ՀՀ ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք էր բերել և պահում էր զենք և ռազմամթերք: Այդ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Տվյալ գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ իրականացրին Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում, հայտնաբերելով «ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք»: Բացի այդ Մանվել Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախին ուղարկված մարդասիրական օգնությունը՝ սնունդը, մեքենաները և այլ պարագաներ, յուրացնելու համար։

2020 թվականի նոյեմբերի 19-ին մահացել է։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը:Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար: «Մեզ համար Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը չի սահմանափակվում ֆինանսական բաղադրիչով, մենք մեծ նշանակություն ենք տալիս այն մշակույթին, որ ԱԶԲ-ն բերում է Հայաստան»,-հանդիպման ընթացքում ասել է Մհեր Գրիգորյանը: Նա կարևորել է նաև ԱԶԲ փորձագիտական ներուժն ու մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը: Որպես հետագա համագործակցության ուղղություններ՝ փոխվարչապետն առանձնացրել է ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված գործընկերության ոլորտները և հատուկ անդրադարձել համագործակցության ընդլայնմանը զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացում: Տնտեսության զարգացման տեսանկյունից փոխվարչապետը կարևորել է Հայաստանում նորարական գաղափարների իրացման համար հարթակի ձևավորումը, տաղանդների բացահայտումն ու մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը:ԱԶԲ փոխնախագահ Շիխին Չենը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության և ԱԶԲ-ի հետ համագործակցության հիմնական ուղղությունների համապարփակ ներկայացման համար: ԱԶԲ փոխնախագահը ներկայացրել է փոխվարչապետին 2019-2023 թվականների համար ԱԶԲ-Հայաստան «Երկրի համագործակցության ռազմավարություն» փաստաթղթի հիմնական սկզբունքներն ու հայտնել, որ փաստաթուղթը նախատեսվում է հաստատել 2019թ. սեպտեմբերին: Նա գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ ԱԶԲ մշապես լավ հարաբերությունների պահպանման առնչությամբ և հույս հայտնել, որ համագործակցությունն էլ ավելի կզարգանա առաջիկա 5-ամյա ռազմավարության ընդունումից հետո: ԱԶԲ փոխնախագահը վերահաստատել է բանկի հանձնառությունը աջակցելու Հայաստանի զարգացմանը:Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել կրթության և գյուղատնտեսության ոլորտներում առկա խնդիրների և ակնկալվող բարեփոխումների տրամաբանության վերաբերյալ: Մհեր Գրիգորյանն ու Շիխին Չենը երկուստեք կարևորել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրումը և դրա իրականացման արդյունքում Հայաստանի ներգրավվումը տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերին:
10:29 - 04 հունիսի, 2019
Գեթ մեկ շիշ ջուր չգնել․ Դիանա Գասպարյանը կոչ է անում բոյկոտել Մանվել Գրիգորյանի վարձակալած սրճարանը |news.am|

Գեթ մեկ շիշ ջուր չգնել․ Դիանա Գասպարյանը կոչ է անում բոյկոտել Մանվել Գրիգորյանի վարձակալած սրճարանը |news.am|

news.am։ Էջմիածնի քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը ոչ միայն չի երկարաձգել, այլեւ քայլեր է ձեռնարկում այն ժամանակից շուտ լուծելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ արձագանքելով այն քննադատությանը, թե քաղաքապետարանը երկարաձգել է այդ սրճարանի վարձակալության պայմանգիրը ևս 30 տարով։Նա ներկայացրեց խնդրի նախապատմությունը․ «Քաղաքապետարանի դիմացի տարածքը սրճարան կազմակերպելու եւ կառուցելու համար Մանվել Գրիոգրյանի մերձավորներին, բայց բոլորս գիտենք, որ այդ ամենի հետեւում հենց նա է կագնած, տրվել էր վարձակալության 2003 թվականին՝ 25 տարով, այսինքն՝ մինչեւ 2028 թվականը, տարեկան մոտ 23 հազար դրամ վարձավճարով»։Ըստ Գասպարյանի՝ պայմանագիրը հնարավոր չէ ժամկետից վաղ լուծել, եւ քաղաքապետարանը հնարավորություն ունի միայն փոփոխել վարձավճարի չափը, եւ եթե վարձակալը անհամաձայնություն հայտնի, ապա այդ դեպքում՝ միակողմանի լուծել պայմանագիրը։ Այդ նպատակով Էջմիածնի քաղաքապետարանը որոշել է սահմանել նոր վարձավճար՝ տարեկան մոտ 7 միլիոն դրամ, եւ այս մասին արդեն ծանուցվել են սրճարանի վարձակալները։Դիանա Գասպարյանը հույս հայտնեց, որ այդքան գումար վարձակալները չեն համաձայնի վճարել, եւ իրենք պայմանագիրը կլուծեն, իսկ մինչ այդ՝ կոչ արեց բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը․ «Ես ցանկանում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, հորդորել բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը, որեւէ դեպքում՝ անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում, գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որեւէ եկամուտ չապահովի»,- ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
05:41 - 03 հունիսի, 2019
Դատարանում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է. շնչառական սարք են միացրել |news.am|

Դատարանում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է. շնչառական սարք են միացրել |news.am|

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, բժիշկները ստիպված են եղել շնչառական սարք միացնել։ Այս պահին դատական նիստը շարունակվում է։Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
13:42 - 13 մայիսի, 2019
Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ |news.am|

Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց անփոփոխ թողնել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Դատարանը մերժեց պաշտպանական կողմի՝ Գրիգորյանին 10մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
10:41 - 02 մայիսի, 2019
Մանվելի Գրիգորյանի խափանման միջոցի գործով դռնբաց նիստը մեկնարկեց |hetq.am|

Մանվելի Գրիգորյանի խափանման միջոցի գործով դռնբաց նիստը մեկնարկեց |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ մեկնարկեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով դռնբաց դատական նիստը: Նշենք, որ դատարանը գործը վարույթ ընդունելուց հետո մինչև այն դատաքննության նշանակելը պետք է անդրադառնա ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցին: Նախկինում դատարանն այս հարցին անդրադառնում էր միանձնյա, սակայն վերջերս Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումից հետո խափանման միջոցի հարցին դատարանն անդրադառնում է կողմերի մասնակցությամբ: Մանվել Գրիգորյանի նկատմամբ այս պահին խափանման միջոց է ընտրված կալանավորումը: Նա դատարան չի բերվել: Դատարանում է միայն Նազիկ Ամիրյանը: Նշենք, որ Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։
08:37 - 02 մայիսի, 2019
Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում է, հնարավոր է՝ երկարատև բուժում անցնի․ ՄԻՊ |24news.am|

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում է, հնարավոր է՝ երկարատև բուժում անցնի․ ՄԻՊ |24news.am|

24news.am։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ  Արման Թաթոյանը հայտնեց, որ բացի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՄԻՊ զեկույցում այլ պաշտոնատար անձիք ևս ընդգրկված են՝ Միքայել Հարությունյան, Վահագն Հարությունյան, Մանվել Գրիգորյան։ «Մանվել Գրիգորյանի հետ կապված՝ կոնկրետ լուրջ առողջական խնդիրներով պայմանավորված հարց կար, և հիմա էլ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, բուժումներ է ստանում, ընդ որում, մեր կանխատեսմամբ՝ դա պետք է, որ երկարատև բուժում լինի»,-ասաց Թաթոյանը։ Հարցին, թե Մանվել Գրիգորյանի կյանքի հետ կալանքը համատեղելի՞ է, պաշտպանն ասաց, որ հարցը քննարկվում է, և ինքը չի կարող գնահատական տալ։ Նա նաև նշեց, որ իրենք առաջարկ են արել, որ քննարկվի հիվանդությունների և կալանքի համատեղության, նաև բժշկական ծառայությունների որակի և համապատասխան մատչելիության հարցը։
11:48 - 29 ապրիլի, 2019
Հայտնի է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստի օրը |news.am|

Հայտնի է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստի օրը |news.am|

news.am: ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է մայիսի 2–ին ժամը 12։00–ին։ Գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նա հանրությանը հայտնի է «Յոթի գործով», Շանթ Հարությունյանի եւ մյուսների եւ այլ հնչեղ գործերով դատավարություններից։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նա մեղադրվումէ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։
07:48 - 23 ապրիլի, 2019
Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դիմել է ԱԱԾ՝ գործ հարուցելու խնդրանքով․ |pastinfo.am|

Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դիմել է ԱԱԾ՝ գործ հարուցելու խնդրանքով․ |pastinfo.am|

pastinfo.am։ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը մարտի 26-ին դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ գործ հարուցելու խնդրանքով: Այս մասին տեղեկացրել է Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանից: Վերջինս նշել է, որ դիմել են այն հիմքով, ըստ որի՝ Գրիգորյանի առողջության գնահատականի վերաբերյալ եզրակացության տակ ստորագրել է մի անձ, ով այդ պահին ազատված է եղել այդ պաշտոնից. «Վարույթ իրականացնող մարմինը, որպես հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, բազմիցս բարձրաձայնել է, որ թեպետ Մանվել Գրիգորյանը, տառապում է ծանր հիվանդությամբ, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում, եւ կարող է կալանքը կրել: Սակայն մենք պնդում ենք, որ այդ եզրակացությունը անհիմն է եւ ոչ իրավաչափ, որովհետեւ հանձնաժողովի նախագահը, ով առողջապահության փոխնախարար էր, ստորագրության պահին՝ հունվար ամսին, վարչապետի՝ նախորդ տարվա դեկտեմբերի հրամանով ազատված է եղել աշխատանքից»:    
16:06 - 09 ապրիլի, 2019