azatutyun.am: ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին այսօր կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց։ «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները մարտի 19-ին դիմել են դատարան՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց։
6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
comment.count (0)