Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետն է։

Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին։

2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը։

2003-2006թթ. - Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ) աշխատել է որպես ուսումնական նախագծի ղեկավար, 2006-2007թթ.- աշխատել է «Հայր եւ Որդի Երիցյաններ» ընկերությունում։ 2007-2008թթ. – աշխատել է Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում, 2009-2014թթ. - «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում, 2015-2016թթ. եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար, 2017-2018թթ․ տնօրինել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ -ն։ 1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ: 2009-2013թթ. եղել է նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավար:  

2018թ. հունիսի 1-ից մինչեւ 2020 թվականի հուլիսի 30-ը եղել է ՀՀ Կոտայքի մարզպետ։ 

2020-2021թթ. աշխատել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար։
2021թ. դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Սեւանի ափամերձ տարածքները ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունը չարաշահումներ է թույլ տվել․ նախարար |armtimes.com|

Սեւանի ափամերձ տարածքները ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունը չարաշահումներ է թույլ տվել․ նախարար |armtimes.com|

armtimes.com: Սեւանի ափամերձ տարածքները 1901․5 մետր նիշից ցածր գտնվող ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունը պայմանագրով ստանձնած իրենց պարտավորություններում չարաշահումներ է թույլ տվել։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Անցյալ տարի փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում մենք կապալառու ընկերության վճարումները դադարեցրել էինք ու փաստաթղթերն ուղարկել դատախազություն»,- հայտնեց նախարարը։ Նա հայտնեց նաեւ, որ այդ փաստերով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, իսկ չվճարված գումարները վերադարձվել են պետական բյուջե։ Թե ինչ խախտումներ է կատարել այդ կապալառու ընկերությունը, Պետրոսյանը չմանրամասնեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք կա։ Նախարարը նաեւ հայտնեց, որ մինչպատերազմական փուլում շուրջ 3-4 տասնյակ շենք-շինություններ, տաղավարներ ապամոնտաժվել են, եւ նոր տեխնիկայի ձեռքբերմանը զուգընթաց արդեն գարնանը կվերսկսվի ավելի լայն ծավալով ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը, ինչպես նաեւ՝ շինաղբի ու այդ տաղավարների դուրսբերումը առափնյա տարածքներից: Խոսելով 2021 թվականի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների մասին՝ նա հայտնեց, որ 2021-ի բյուջեով արդեն նախատեսված գումարները նախարարությունը մտադիր է վերաբաշխել։ Այդ առաջարկով նախարարությունն արդեն իսկ պատրաստվում է դիմել Կառավարությանը. «Մենք արդեն աշխատում ենք Կառավարության համապատասխան որոշման նախագծի վրա, որպեսզի այդ գումարներն ուղղվեն «Սեւան» ազգային պարկի սեփական կարողությունների զարգացմանը, որպեսզի ոչ թե երրորդ կողմի ներգրավմամբ իրականացվի այդ աշխատանքը, այլ «Սեւան» ազգային պարկը նախարարության վերահսկողության ներքո ձեռքբերի սեփական տեխնիկական միջոցներ, մոտ մեկ տասնյակ մշտական աշխատատեղ ապահովի եւ Սեւանի մաքրման աշխատանքներն իրականացնի սեփական միջոցներով»։ Նախարարը հույս հայտնեց, որ գարնանը մեծ թափով կվերսկսվեն մաքրման դադարեցված աշխատանքները։
16:59 - 26 հունվարի, 2021
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը։  «Ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեցի հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծեցի, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորում եմ միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց հետպատերազմյան այս դժվարին ժամանակահատվածում հանդիպման առաջարկն ընդունելու համար։Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության մի շարք հարցեր և առաջիկա ծրագրեր։Անդրադարձա 44-օրյա պատերազմին, որը հանգեցրել է ոչ միայն մարդկային, հումանիտար կորուստների, այլև առաջ է բերել լուրջ բնապահպանական հիմնախնդիրներ և որոշակի փոփոխությունների ենթարկել շրջակա միջավայրի ոլորտում նախանշած առաջնահերթությունները։ Ներկայացրեցի պատերազմի հետևանքով առաջացած բնապահպանական ռիսկերի վերաբերյալ միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների դեսպաններին ուղղված ահազանգերը և նամակները։  Ներկայացրեցի շրջակա միջավայրի ոլորտում առաջնային լուծում պահանջող թոփ 3 հիմնախնդիրները՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում, անտառածածկ տարածքների, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգային կառավարում, պաշտպանություն ու պահպանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներում բիզնես-միջավայրի ու շրջակա միջավայրի բալանսավորված հարաբերությունների ճիշտ մոդելի կառուցում։ Ընդգծեցի, որ բոլոր նախանշած ուղղություններում ԵՄ-ն ունի մեծ փորձ, և հենց այդ փորձի ներդրումն ու գործուն առաջկցություն ենք ակնկալում գործընկերներիցՏիկին Անդրեա Վիկտորինիը վստահություն հայտնեց, որ մարտահրավերների՝ պատերազմին և COVID-19 համավարակի հետևանքներին միաժամանակ դիմակայած Հայաստանը կարճ ժամանակում կկարողանա վերականգնման ուղիով ընթանալ և կյանքի կոչել նախանշված ծրագրերը։  Տիկին դեսպանն ընդգծեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորությունների շրջանակը՝ ևս մեկ անգամ շեշտելով ԵՄ պատրաստակամությունն աջակցել ՀՀ կառավարությանն իր առաջնահերությունների արդյունավետ իրականացման գործում։  Եզրափակելով հանդիպումը՝ շնորհակալություն հայտնեցի ԵՄ գործընկերներին և իմ պատրաստակամությունը հայտնեցի է՛լ ավելի խորացնել համագործակցությունը՝ հանուն ավելի առողջ և պաշտպանված շրջակա միջավայրի»,- գրել է նախարարը։     
22:58 - 22 հունվարի, 2021
Ռոմանոս Պետրոսյանը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է պատերազմի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասների վրա

Ռոմանոս Պետրոսյանը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է պատերազմի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասների վրա

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հերթական գրությամբ դիմել է   բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ ու օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված  ծանր հետևանքներին։ Այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Նա նշել է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն Արցախի ժողովրդի դեմ  կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։ Նման գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս հասցրեցին՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։ Նախարարի խոսքով, այդ վտանգները սպառնում են շրջակա միջավայրին՝ էապես ազդելով միջազգային բնապահպանական պայմանագրերով և կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետների և շրջանակների վրա։ «Բնապահպանական վնասի ամբողջ չափը դեռ ենթակա է մանրամասն մոնիթորինգի և գնահատման։ Կարևոր է նշել, որ ադրբեջանական ագրեսիան չի սահմանափակվել միայն Արցախով, այլ տարածվել է մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։  Այսպիսով, ներկայումս Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների մեծ ռիսկի առջև, մասնավորապես, անտառածածկ տարածքների կորուստ, անտառի դեգրադացիա և անտառային հրդեհների ռիսկերի մեծացում, հրդեհները կանխամտածված կերպով վնաս են հասցրել «Արծվաբերդ» և «Սյունիք» անտառային տնտեսություններին, ջրի, սանիտարական մաքրման, թափոնների ենթակառուցվածքների կորուստ կամ խափանում, պոչամբարներ և այլն, լանդշաֆտներին, գեոբազմազանությանը և կենսաբազմազանությանն ուղղված ֆիզիկական վնաս, հսկայական քանակությամբ բեկորներ և փլատակներ, որոնք կարող են օդի և հողի աղտոտում առաջացնել և այլն: Հայաստանի համար մարտահրավերների այս ժամանակահատվածում պատերազմի նման ծանր հետևանքները հնարավոր չէ միայնակ ղեկավարել»,-նշել է Ռոմանոս Պետրոսյանը։ Նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը՝ ակտիվորեն ներգրավվել և օժանդակել Հայաստանում շրջակա միջավայրի վնասի մանրակրկիտ գնահատմանը և մեղմել սահմանային տարածքում ստեղծված կրիտիկական իրավիճակը։ Գրությունն ուղարկվել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շոմբի Շարփին, Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Մ․ Ուրեգոյին, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է․ Մրեմային, «Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» կոնվենցիայի «Աֆրո-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» (AEWA) համաձայնագրի գործադիր քարտուղար պարոն Ժ․ Տրուվիեյին, Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանման մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է․ Ֆրենկելին, Բեռնի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Ու․Ստիքերին, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրերի գործադիր տնօրեն տիկին Ի․ Անդերսենին, Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրեն պարոն Բ․ Օբերլին, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, «Եվրոպական կանաչ գործարք»-ի համար պատասխանատու հանձնակատար Ֆրանս Թիմմերմանսին, Շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատար Վիրգինիուս Սինկիավիչիուսին:
11:20 - 18 հունվարի, 2021
«Հայանտառի» աշխատակիցներից մեկնել են «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ

«Հայանտառի» աշխատակիցներից մեկնել են «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ, իր հատուկ հանձնարարականով, ահազանգի հետքերով Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված մոնիթորինգի խումբը մեկնել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ լրացուցիչ ուսումնասիրություններ անելու։ «Արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում»,- տեղեկացրել է նախարարը: Ավելի վաղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը անդրադարձել էր «Բնապահպանի տուն» նախաձեռնության՝ սույն թվականի հունվարի 12-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառմանը՝ կապված Լերմոնտովո գյուղից մինչև Վանաձոր քաղաք ընկած տարածքում արձանագրված ծառահատումների վերաբերյալ: ՊՈԱԿ-ը հայտնել էր, որ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետությունում թիվ 01728 անտառահատման տոմսի հիման վրա 2020 թվականի հոկտեմբերի 8-ից շահագործվել է սանիտարական տեսակի հատատեղ: «Այդ հատատեղում 2020 թվականի գարնանն առատ ձյան և ուժեղ քամիների հետևանքով քառակուսի 2-ում և 3, 4, 12, 20, 140 անտառհատվածներում ավելի քան 314 սոճի սովորական տեսակի ծառերը ձնակոտոր են եղել, իսկ մի մասն էլ քամակոտոր (լուսանկարները կցվում են): Առաջնորդվելով ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ին «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝ սույն անտառահատվածներում կատարվել է ծառերի հաշվառում: 2020 թվականի հոկտեմբերի 1-ին հատատեղը հաստատվել է և կազմվել է անտառահատման տոմս: Տեղեկացնենք նաև, որ ահազանգի հետքերով Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մեկնել են «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ լրացուցիչ ուսումնասիրություններ անելու և արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում»,- ասված էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:
21:23 - 13 հունվարի, 2021
Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է անտառկառավարման նոր մոդելը

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է անտառկառավարման նոր մոդելը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տ.Սիմոնյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Պետրոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պ. Ցուգունյանը։ Նախքան աշխատանքային հանդիպման օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին, նրանց աշխատակազմին՝ պատերազմի ընթացքում առաջնագծում և թիկունքում կատարած աշխատանքի համար։ Օրակարգային հարցերի քննարկումը մեկնարկել է հետպատերազմական այս փուլում առկա իրավիճակի, անտառների կառավարման և հրատապ լուծումների կարիք ունեցող խնդիրների անդրադարձից։ Նախարարը ներկայացրել է անտառտնտեսությունների ոլորտում բարեփոխումների և անտառկառավարման իր տեսլականը, քննարկվել են հետագա համատեղ փոխգործակցության առաջնահերթությունները և այն հարթությունը, որի մեջ մտադիր են արդյունքներ գրանցել։ Նախատեսված են բավականին շրջադարձային փոփոխություններ։ Նախարարն անդրադարձել է անտառհատումների թվի մտահոգիչ վիճակագրությանը։ Անկախ սահմանային գոտիներում պաշտպանական նպատակներով անտառհատումներից, մտահոգիչ է նաև ապօրինի անտառհատումների ծավալը թիկունքային անտառտնտեսությունների տարածքներում։ Քննարկվել է անտառկառավարման ոլորտում գույքագրված խնդիրների ողջ համալիրը՝ պարեկապահակային ծառայություն, վերահսկողական գործառույթի իրականացում ու խնդիրներին օպերատիվ արձագանքի կազմակերպում։ Նախարարը ներկայացրել է անտառկառավարման նոր մոդելը, որի փորձնական տարբերակի ներդնումը մի քանի անտառտնեսություններում նախատեսվում է արդեն 2021 թվականի սկզբին։ Թափուկ վառելափայտի հավաքումը, բնաշվային էտը, կոճղաշվային էտը, արդյունագործական անտառհատումները կիրականացվեն բացառապես պետական կառավարման ինստիտուտի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցներով, տեխնիկայով, տնտեսվարմամբ, և այն շահույթները, որոնք գեներացնում էին անհատ ՍՊՆ-ներ, կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը և ՊՈԱԿ-ի սեփական կարողությունների ընդլայնմանը։ Նախարարը գործընկերներին ներկայացրել է, որ այժմ փոխնախարարը բանակցություններ է վարում միջազգային գործընկերների, մասնավորապես Չեխիայի հետ, անտառկառավարման փորձի փոխանակման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև անտառների պահպանման կարևորագույն բաղադրիչին։ Նախարարը խոսել է ռենջերների ինստիտուտի ներդրման մասին, ներկայացրել այլ ոլորտներում ներդրված 24-ժամյա աշխատանքային ռեժիմով պահնորդական ջոկատների օրինակները և հույս հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի անտառները վերահսկվելու են ռենջերների կողմից, ովքեր վերազինված կլինեն արդի տեխնիկական միջոցներով և կունենան սպասարկող հատուկ մեքենաներ։ Այդ ուղղությամբ արդեն գործուն քայլեր են արվում։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը կարևորել է նաև պաշտպանության նախարարության կարիքների համար հատկացվող փայտանյութի առանձնացման հարցը, առաջարկելով՝ հատուկ պիտակով նշել այն, որպեսզի ապօրինի անտառհատները զարտուղի ճանապարհներով չփորձեն խուսափել պատասխանատվությունից։ «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններից յուրաքանչյուրը ներկայացրել է իր տարածաշրջանի անտառկառավարման խնդիրները, կառուցողական քննարկումների արդյունքում ուրվագծվել են դրանց լուծումների հեռանկարները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Անտառային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների փաթեթը և խնդրել գործընկերներին հանդես գալ առաջարկներով։ Ամփոփելով հանդիպումը, նախարարը ներկայացրել է բոլոր բարեփոխումների ու իրականացվող քայլերի վերջնանպատակը՝ հուսալի անտառպահպանություն և անտառկառավարման նոր մոդելի կայացում ու զարգացում և հորդորել գործընկերներին առավելագույն ջանք ներդնել այս միասնական գաղափարի կայացման գործում` բացառապես hանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի»,- ասված է հաղորդագրության մեջ։
13:06 - 23 դեկտեմբերի, 2020
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է բնապահպանների հետ և քննարկել առկա կարևորագույն խնդիրները

Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է բնապահպանների հետ և քննարկել առկա կարևորագույն խնդիրները

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը բնապահպանների հետ հանդիպման ժամանակ կարևորեց ոլորտում ծառացած խնդիրների լուծումները: Հանդիպման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան վերջին պատերազմում ընկածների հիշատակը: «Հանդիպման բուն նպատակն է ոչ ֆորմալ միջավայրում քննարկել ոլորտի օրակարգային հարցերը: Պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել բնապահպանության ոլորտում առկա խնդիրներին»,- նշեց Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այն բոլոր հարցերը, որոնք կբարձրաձայնվեն և դուրս մնացած կլինեն իր տեսադաշտից, անպայման կառնեն իրենց ուշադրության տակ: «Էկոնյուզ» բնապահպանական-տեղեկատվական կայքի գլխավոր խմբագիր Մարիամ Տաշչյանը ներկայացնելով իր զեկույցն ասաց, որ ամենաառաջնային խնդիրներից է հասարակության գիտակցության բարձրացումը: «Կարծում եմ, որ ոլորտի բոլոր խնդիրներն առաջանում են հասարակության գիտակցության ցածր  մակարդակից: Այս փուլում պետք է խիստ մոտեցումներ և խիստ արգելքներ սահմանել ու իրականացնել դրանք: Այս ամենի հետ մեկտեղ պետք է լայն տեղեկատվական աշխատանքներ իրականացնել, որպեսզի հասարակությունն էլ տեղեկացված լինի»,- նշեց Մարիամ Տաշչյանը:  «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նելլի Դռնոյանն էլ խոսելով Սևանա լճի խնդիրների մասին՝ ասաց, որ դրանք առաջին հերթին առաջացել են Սոթքի հանքի բաց շահագործման արդյունքում: «Այն վատ ազդեցություն է ունենում լճի էկոհամակարգի վրա: Անհրաժեշտ է անցնել փակ շահագործման: Այս դեպքում ֆոսֆորով հարստացած կերերը լցվում են Սևանա լիճ: Բացասական ազդեցություն են թողնում նաև ցանցավանդակները, որոնք վնասում են լճի ջրերը»,- ընդգծեց Դռնոյանը: Նա շեշտեց, որ Սևանի ջրում հայտնված մուտացիայի ենթարկված ձկների հայտնվելու արդյունքը քիմիական նյութերն են՝ ծանր մետաղները:
19:20 - 18 դեկտեմբերի, 2020
Ռոմանոս Պետրոսյանը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է ապագա համագործակցության հեռանկարները

Ռոմանոս Պետրոսյանը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է ապագա համագործակցության հեռանկարները

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը։ Ողջունելով հյուրերին, նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ինչպես նաև 10 մլն ծառ նախաձեռնությանն արձագանքի համար, ապա վերահաստատել հանձնառությունը և պատրաստակամությունը ամենաբարձր մակարդակում սերտ համագործակցություն ապահովել Հայաստանի Հանրապետության և Լիտվիայի Հանրապետության միջև՝ ի նպաստ շրջակա միջավայրի կայուն զարգացման և կառավարման։ Իր հերթին Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար ոչ հեշտ հետպատերազմական ժամանակերում շրջակա միջավայրի ոլորտին ուղղված նախաձեռնությունների շարունակական և անխափան ընթացքն ապահովելու համար։ Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շեշտել է, որ հեղափոխությունից ի վեր արձանագրված գործընթացներից ելնելով՝ իրենք նոր համագործակցությունների հեռանկարներ են տեսնում երկու երկրների միջև։ Հանդիպմանը քննարկվել են ապագա համագործակցության հեռանկարները և ընթացիկ ծրագրերն ու նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Մասնավորապես քննարկվել են անտառային քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր։ Լիտվայի Հանրապետությունը հանդիսանում է առաջին երկրներից մեկը, որ պատրաստակամություն է հայտնել տրամադրել 10 000 հատ կեչու տնկի՝ՀՀ Կառավարության 10 մլն ծառ նախաձեռնության շրջանակում։ Քննարկվել են նաև լիտվական զարգացման գործընկերության և դեմոկրատիայի խրախուսման ծրագրի շրջանակում համագործակցութան հեռանկարները։ Վերամշակման/դեպոզիտային համակարգի ներդրման երկկողմ ծրագրի իրականացման նպատակով ՇՄ նախարարության կողմից հաստատման նամակ է ներկայացվել Լիտվայի բնապահպանական ծրագրերի իրականացման գործակալությանը։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2021թ․ հունվարին։ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացվել է հանրապետությունում պլաստիկ, ապակյա, թղթե և ալյումինե տարաների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի ներդրման նախնական վերլուծություն։ Համակարգի ներդրման առաջմղման և գործարկման նպատակով նախատեսվում է դեպոզիտային վերադարձման համակարգի ներդրման մոդելի տնտեսական վերլուծություն (հիմնված միջազգային փորձի վրա), ինչի արդյունքում կվերհանվեն երկրի համար առավել նպատակահարմար տարբերակները։ Նախարար Պետրոսյանն առաջարկել է առաջիկայում ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի երկու երկրների միջև փորձի փոխանակման ավելի առարկայական գործընթացով։ Նախարարը տիկին դեսպանին է ներկայացրել հետպատերազմական փուլում շրջակա միջավայրի ոլորտում գերատեսչության առաջնահերթությունները և կրկին անգամ պատրաստակամություն հայտնել մեր երկրում Լիտվիայի փորձի տեղակայման և բոլոր քննարկված խնդիրների ու դրանց լուծման անհրաժեշտ համագործակցության համար հիքեր ստեղծել։
11:46 - 15 դեկտեմբերի, 2020
ՇՄ նախարարն ու Լիտվայի դեսպանը քննարկել են հետպատերազմյան ժամանակում շրջակա միջավայրի ոլորտի նախաձեռնությունները

ՇՄ նախարարն ու Լիտվայի դեսպանը քննարկել են հետպատերազմյան ժամանակում շրջակա միջավայրի ոլորտի նախաձեռնությունները

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը։   Նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ինչպես նաև 10 մլն ծառ նախաձեռնությանն արձագանքի համար, ապա վերահաստատել հանձնառությունը և պատրաստակամությունը ամենաբարձր մակարդակում սերտ համագործակցություն ապահովել Հայաստանի Հանրապետության և Լիտվիայի Հանրապետության միջև՝ ի նպաստ շրջակա միջավայրի կայուն զարգացման և կառավարման։   Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար ոչ հեշտ հետպատերազմական ժամանակներում շրջակա միջավայրի ոլորտին ուղղված նախաձեռնությունների շարունակական և անխափան ընթացքն ապահովելու համար։ Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շեշտել է, որ հեղափոխությունից ի վեր արձանագրված գործընթացներից ելնելով՝ իրենք նոր համագործակցությունների հեռանկարներ են տեսնում երկու երկրների միջև։   Հանդիպմանը քննարկվել են անտառային քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր։ Լիտվայի Հանրապետությունը հանդիսանում է առաջին երկրներից մեկը, որ պատրաստակամություն է հայտնել տրամադրել 10000 հատ կեչու տնկի՝ ՀՀ Կառավարության 10 մլն ծառ նախաձեռնության շրջանակում։   Քննարկվել են նաև լիտվական զարգացման գործընկերության և դեմոկրատիայի խրախուսման ծրագրի շրջանակում համագործակցութան հեռանկարները։   Վերամշակման/դեպոզիտային համակարգի ներդրման երկկողմ ծրագրի իրականացման նպատակով ՇՄ նախարարության կողմից հաստատման նամակ է ներկայացվել Լիտվայի բնապահպանական ծրագրերի իրականացման գործակալությանը։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2021 թ․ հունվարին։   Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացվել է հանրապետությունում պլաստիկե, ապակյա, թղթե և ալյումինե տարաների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի ներդրման նախնական վերլուծություն։ Համակարգի ներդրման առաջմղման և գործարկման նպատակով նախատեսվում է դեպոզիտային վերադարձման համակարգի ներդրման մոդելի տնտեսական վերլուծություն (հիմնված միջազգային փորձի վրա), ինչի արդյունքում կվերհանվեն երկրի համար առավել նպատակահարմար տարբերակները։   Նախարար Պետրոսյանն առաջարկել է առաջիկայում ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի երկու երկրների միջև փորձի փոխանակման ավելի առարկայական գործընթացով։   Նախարարը տիկին դեսպանին է ներկայացրել հետպատերազմական փուլում շրջակա միջավայրի ոլորտում գերատեսչության առաջնահերթությունները և կրկին պատրաստակամություն հայտնել մեր երկրում Լիտվիայի փորձի տեղակայման և բոլոր քննարկված խնդիրների ու դրանց լուծման անհրաժեշտ համագործակցության համար հիմքեր ստեղծել։
19:41 - 14 դեկտեմբերի, 2020
Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը. Ռոմանոս Պետրոսյան

Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում է եղել:«Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը: Աշխատակիցներն ընտրվել են տարածաշրջանի բնակավայրերից մրցութային կարգով:Նոր կազմավորված հատուկ ստորաբաժանումը դեկտեմբերի 14֊ից եռօրյա հերթափոխով 24 ժամ հսկողություն է իրականացնելու: Հսկողությանն է ծառայելու նաև Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից նախկինում նվիրաբերված երկու «Նիսան Պիկապ» մակնիշի ամենագնաց մեքենաները:«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստրատեգիական կարևորության օբյեկտ է` տարածաշրջանային, սոցիալական, մասնավորապես՝ Արարատի մարզի սոցիալ֊տնտեսական իմաստով։ Շնորհակալություն հայտնեցի անտառ ՊՈԱԿ֊ի տնօրինությանը, ծառայության ղեկավարին, տնօրենին և փոխտնօրենին` նախագիծը կյանքի կոչելու համար և հույս հայտնեցի, որ ամենակարճ ժամկետներում արդյունավետ աշխատանքի ցուցանիշներ կգրանցվեն։  Կարևորեցի ՊՈԱԿ֊ի համատեղ աշխատանքը իրավապահ համակարգի, Տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների հետ։ «Հատուկ ստորաբաժանման կազմակերպումը առաջնահերթ խնդիր էր մեզ համար, քանի որ ունեինք շուրջօրյա արագ արձագանքման ծառայության կարիք»:Առանձնակի շեշտեցի նաև նոր մշակույթ կրող աշխատակիցների համալրման կարևորությունը։ Քննարկվեց նաև 2020 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած միջադեպի մանրամասները` կապված Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի ապօրինի որսի հետ։ ՊՈԱԿ֊ի տնօրեն Բորիս Բաղդասարյանը նշեց, որ ձեռք բերված փաստերով Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։ Առկա է անհրաժեշտ համագործակցություն իրավապահ մարմնի և ՊՈԱԿ֊ի միջև։  Այսօր կարելի է խոսել որսագողության դեպքերի բացառման մասին, ինչը պայմանավորված է թե՛ հսկող, պահնորդական խմբի մեր աշխատկիցների անձնուրաց ծառայությամբ, և թե՛ ոլորտի իրավակարգավորումների կիրառմամբ»,- գրել է նա:      
21:48 - 11 դեկտեմբերի, 2020
Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Հայանտառի» «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ

Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Հայանտառի» «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ աշխատանքային այցի շրջանակում Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա. Պետրոսյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Ցուգունյանի ուղեկցությամբ այցելել է «Հայանտառի» «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ: «Այստեղ ևս աշխատանքային քննարկում անցկացրի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, քննարկեցինք առկա հիմնախնդիրները, դրանք ճշգրիտ գույքագրելու և համապատասխան խողովակներով բարձրաձայելու անհրաժեշտությունը:   Ներկայացրի Անտառային կոմիտեում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կառավարչական, Անտառային օրենսգրքում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախագծերը: Պետք է արվի ամեն հնարավորը մեր համատեղ աշխատանքներն ամենակարճ ժամկետներում կանոնակարգելու և ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու համար:   Մեր որդեգրած բարեփոխումների արդյունքները և հետագա հաջողությունները պետք է տեսանելի և շոշափելի լինեն բոլորի համար՝ և՛ աշխատակազմի, և՛ հասարակության յուրաքանչյուր անդամի: Այս համատեքստում չափազանց կարևորում եմ աշխատավարձերի վերանայման, տեխնիկական վերազինման, մասնագիտական վերապատրաստումների և միջազգային հաջող փորձի ներդրման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ նախարարությունը բանակցությունների մեջ է միջազգային գործընկերների հետ:   Մենք պարտավոր ենք օր առաջ ունենալ ավելի լավ, ապահով ու բարեկեցիկ սոցիալական ու աշխատանքային միջավայր մեր աշխատակիցների համար:   Պետք է բացառել ստվերային ու արգահատելի այն գործելաոճը, որը նախկինում տեղ է գտել մեր պետական կառավարման համակարգում, մասնավորապես՝ անտառների կառավարման համակարգում:   Առանձնահատուկ շեշտեցի հողերի վարձակալությունների վարձավճարների վերանայման, առկա պայմանագրերը գույքագրելու, տնտեսվարողների կողմից պետության հանդեպ ապառքերը վերադարձնելու հարցերը: Ղեկավար անձնակազմին հանձնարարեցի հանդիպումներ ունենալ չօգտագործվող հողատարածքների վարձակալների հետ դրանք նոր պայմաններով վարձակալության հանձնելու և ներդրումներ ներգրավելու նպատակով:   Շրջայց կատարեցի ջերմոցային տնկարանի տարածքում: «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղը ունի 17 հա տնկարանի տարածք (այս պահին օգտագործվում է 3,3 հա տարածք): Այստեղ ժամանակակից մեթոդներով աճեցվում է փակ արմատային համակարգով բարձրորակ անտառային ծառատեսակների տնկանյութ՝ սոճի, կեչի, խնձորենի, հացենի, որոնք հետագայում տեղափոխվում են անտառային տարածքներ անտառվերականգնման և անտառպատման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։   Այս տարի բաց է թողնվել շուրջ 219. 000 հատ տնկի, որի հիմնական մասը փակ արմատային համակարգով է: Փակ արմատային համակարգով տնկանյութի աճեցումը ամենաարդյունավետ եղանակն է. ապահովում է 99% կպչողականություն:   Այցը եզրափակեցի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Մեղրաձորի տեղամասի հատատեղերից մեկի դիտարկմամբ: Այստեղից «Հայանտառը» օրինական կարգով վառելափայտ է տրամադրում տարածաշրջանի բնակչությանը»,- գրել է նախարարը:
20:14 - 04 դեկտեմբերի, 2020
ՇՄ նախարարն աշխատանքային այց է կատարել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ

ՇՄ նախարարն աշխատանքային այց է կատարել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այց է կատարել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ՝ հայտնում են նախարարությունից։ «Ջրվեժ» անտառպարկի վարչական շենքում աշխատանքային առաջին հանդիպում-խորհրդակցությունն է անցկացրել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ենթակա բոլոր ստորաբաժանումների («Որդան կարմիր» պետական արգելավայր, «էրեբունի» պետական արգելոց, Իջևանի «Դենդրոպարկ» պետական հիմնարկ, «Զիկատար» պետական արգելավայր) ղեկավարների, ինչպես նաև անտառպարկի աշխատակազմի հետ: «Հետպատերազմյան փուլում անելիքների վերաբերյալ առարկայական քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ՝ սկսած շենքային պայմանների բարելավումից, կառավարման մշակույթի փոփոխությունից մինչև մասնագիտական գործունեություն՝ ավելի արդյունավետ իրականացնելու տեխնիկական վերազինման, կադրերի վերապատրաստման, նորարարական գործիքակազմի ներմուծման անհրաժեշտությունը։ Նախարարն անդրադարձել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատանքից ազատման հարցին՝ նշելով որ այդ որոշումն արդյունք էր աշխատանքային կարգապահական և ընթացակարգային մի շարք էական բացթողումների ու խախտումների: «Որևէ մեկը իրավունք չունի այդ որոշումը անձնավորելու և քաղաքականացնելու: Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների գործունեության հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի Հանրապետության շահը և տվյալ կառույցի դերի ու արդյունավետության բարձրացումը պետական կառավարման համակարգում։ Պետական հարստություն տնօրինող հիմնարկը չի կարող «սեփականաշնորհվել» և ծառայել որևէ մեկի նեղ անձնական շահերին՝ պայմանավորված նախկին քաղաքական կապերով, սոցիալական դիրքով ու շահերով: Պետական հիմնարկը չի կարող ուզուրպացվել և պետության ներսում սեփական կանոններով ապրել՝ առաջ քաշելով անձնական և կլանային շահերին սպասարկող օրակարգը։ Պատերազմական իրավիճակը և այն աղետը, որի միջով անցանք, բավականին ստվերեցին այն բարեփոխումները, որոնք մեկնարկել էինք, բայց մի բան աներկբա է՝ մեր գերնպատակն օրենքի գերակայության հաստատումն է: Նախևառաջ պետք է մեր գործընկերներն ապահովվեն բարեկեցիկ և արժանավայել աշխատանքային պայմաններով, պատշաճ տեխնիկայով և աշխատանքային համազգեստով ապահովված լինեն: «Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար: Մուտքից սկսած պետք է զգացվի պետության շունչը. պետք է ունենանք խնամված ու բարեկարգ քաղաքային այգի՝ բարձր որակի ու քաղաքակիրթ սպասարկման ծառայություններով: Բացառելու և արմատախիլ ենք անելու առկա փնթի վիճակը, որն ուղեկցում է ամեն քայլափոխի. այս տարածքում չի կարող լինել տնտեսվարող, որը չի անցել ՇՄԱԳ փորձաքննություն, չունի համապատասխան թույլտվություն և փաստաթղթեր: Կարճաժամկետ տեսանելի ապագայում մեր գլխավոր անելիքն է այսրոպեական միջամտություն պահանջող խնդիրների լուծմանը զուգահեռ ՊՈԱԿ-ի կայուն զարգացման համար նախադրյալներ ապահովել։ Դա հնարավոր է միայն ոլորտի ճիշտ կառավարման, վճռական որոշումների կայացման ու շրջադարձային գործելաոճի արդյունքում։ Մենք սեղմում ենք յուրաքանչյուր ձեռք և ճանապարհը շարունակում բոլոր այն մարդկանց հետ, ովքեր կիսում են մեր այս առաջնահերթություններն ու բարեփոխումների մոտեցումները, աշխատում են ազնիվ, շարժվում բացառապես օրենսդրությամբ և առաջնորդվում երկրի ու ժողովրդի բարեկեցության տեսլականով»- հավելել է նախարարը: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։      
16:11 - 04 դեկտեմբերի, 2020
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի |hetq.am|

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի |hetq.am|

hetq.am: Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հայց է ներկայացրել դատարան։ Լ․Գաբրիելյանը վիճարկում է իր նկատմամբ սահմանված կարգապահական տույժը՝ խիստ նկատողության ձևով։ Սակայն պատմությունը դրանով չի ավարտվում, ՊՈԱԿ-ի տնօրենին Ռոմանոս Պետրոսյանն օրերս ազատել է աշխատանքից, և Գաբրիելյանը նոր հայցադիմում է պատրաստում ընդդեմ նախարարի։   Ռոմանոս Պետրոսյանը շրջակա միջավայրի նախարար նշանակվեց այս տարվա հուլիսի 30-ին: Լևոն Գաբրիելյանը պատմում է, որ նշանակումից օրեր անց իր խորհրդական Վահե Ջիլավյանի միջոցով իրեն փոխանցվել է, որ ինքնակամ ազատման դիմում գրի և ազատվի աշխատանքից, քանի որ նախարարի թիմից չէ, ինչից Գաբրիելյանը հրաժարվել է: Վերջինս ՀՅԴ անդամ է և այդ փաստը երբևէ չի թաքցրել։  Վահե Ջիլավյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ չի հիշում նման խոսակցություն Լևոն Գաբրիելյանի հետ, սակայն ավելի ստույգ մեր հարցերին պատասխանելու համար խնդրեց դրանք գրավոր ընթացակարգով ուղղել նախարարության մամուլի բաժին։  Լևոն Գաբրիելյանի ասելով՝ երկրորդ անգամ նույն առաջարկը չընդունելուց հետո ստացել է նախարար Ռոմանոս Պետրոսյանի օգոստոսի 28-ի հրամանն իր նկատմամբ խիստ նկատողության ձևով կարգապահական տույժ կիրառելու մասին:    Նախարար Պետրոսյանն իր հրամանում նշել է, որ Գաբրելյանին խիստ նկատողություն է տվել իր մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելու` ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունում «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի փոփոխությունների և «Զիկատար» բնապահպանական կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեության դադարման պետական գրանցումները չապահովելու համար:  Լ. Գաբրիելայնը պատմում է, որ խնդիրը ՊՈԱԿ-ի կանոնադրությունն է եղել, որը մի քանի անգամ խմբագրվել և վերախմբագրվել է, վերադարձվել է, կրկին ուղարկվել պետռեգիստր հաստատման, սակայն հաստատման ուշացումը ոչ թե իր մեղքով է եղել, այլ ընդհանուր նախարարության, քանի որ բոլոր ուղղումները պետք է հաստատվեին նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի կողմից։  «Կանոնադրությամբ սկզբից նախարարության գնումների բաժինն էր զբաղվում, հետո ես էլ եմ առաջարկներ ներկայացրել, կանոնադրության մեր տարբերակն եմ ուղարկել, դա չի ընդունվել։ Երկրորդ անգամ գնումների և իրավաբանական բաժինները միասին են զբաղվել, կրկին մերժվել է, երրորդ անգամ նախարարի օգնականն է զբաղվել՝ ինձ հետ միասին, և դա արդեն հաստատվեց»,- նշում է Լ․ Գաբրիելյանը։  Խիստ նկատողության հրամանը ստանալուց անմիջապես հետո Լևոն Գաբրիելյանը սեպտեմբերի 4-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան այն անվավեր ճանաչելու պահանջով: Սակայն, դատավոր Ա. Հարությունյանը սեպտեմբերի 11-ին հայցադիմումը վերահասցեագրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ դատավոր Գ. Վարդանյանն այն վարույթ է ընդունել: Նախնական դատական նիստ է նշանակվել դեկտեմբերի 22-ին:  Նոյեմբերի 27-ին նախարար Ռոմանոս Պետրոսյանը Լ․ Գաբրիելյանի նկատմամբ երկրորդ՝ խիստ նկատողության ձևով կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանն է արձակել՝ աշխատանքային պարտականություններն իր մեղքով ոչ պատշաճ կատարելու՝ 2019թ․ հոկտեմբերի 18-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և «Բեքստեյջ» ՍՊԸ-ի միջև կնքված հողամասի վարձակալության մասին պայմանագրով հողամասի օգտագործման պայմանների նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու համար։   Գաբրիելյանը նշում է, որ այս հրամանն է'լ ավելի անհեթեթ է, քանի որ ինքն է գրություններով դիմել նախարարություն, որպեսզի թե' Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, թե' ոստիկանությունը զբաղվի այդ հարցով, քանի որ վարձակալը նախագիծը ՇՄԱԳ փորձաքննության չէր ենթարկել մինչ շինարարության մեկնարկը։ Այդ գրությունները համակարգում պահպանվում են։  Այս ընթացքում նախարար Պետրոսյանը ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնի համար ուղղորդել է իր թիմի անդամներից մեկին՝ Պավել Պողոսյանին, ով հոկտեմբերի 8-ից ստանձնել է ՊՈԱԿ-ի պահպանության գծով տնօրենի տեղակալի և պահպանության բաժնի պետի պաշտոնը, սակայն որին հոկտեմբերի 30-ին տնօրեն Լ․ Գաբրիելյանը հեռացրել է։  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:38 - 03 դեկտեմբերի, 2020
ՇՄ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

ՇՄ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ, UNIDO) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանին։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության ղեկավար Ռ. Գրիգորյանը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: «ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն իր համագործակցությունը ՀՀ Կառավարության, մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունների հետ սկսել է գրասենյակի հիմնումից շատ ավելի վաղ՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ վտանգավոր թափոնների կայուն կառավարման և առավել մաքուր արտադրությունների խթանման։   Հանդիպմանը քննարկվել են գրասենյակի և Շրջակա միջավայրի նախարարության համատեղ ծրագրերը։ Տիկին Սիմոնյանն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից և առկա արդյունքներից:   Հայաստանը սահմանել է էներգիայի ընդհանուր սպառման մեջ արևային էներգիայի մասնաբաժինը մեծացնելու հավակնոտ նպատակ, մինչև 2025 թվականը հասնելուբնակչության կողմից սպառվող էներգիայի 26 տոկոսը վերականգնվող աղբյուրներից արտադրմանը։ ԵՓԾ շրջանակներում ՄԱԱԶԿ ձգտելու է աջակցել Հայաստանին արդյունաբերության մեջ էներգաարդյունավետություն գործելակարգերի և վերականգնվող էներգիայի օգտագործմանը, հատկապես ՓՄՁ-ների կողմից, դրանց մրցունակությունը խթանելու և օրգանական հանածո վառելիքից կախվածությունը կրճատելու համար, քանի որ ջերմոցային գազերի արտանետումների ամենամեծ աղբյուներից մեկը արդյունաբերությունն է։ Կարողությունների հզորացման միջոցառումները ճանապարհ են բացելու «ավելի կանաչ» գործելակարգերի առաջընթացի և հմտությունների զարգացման համար՝ ապագայում դեպի շրջանաձև տնտեսության անցնելու նպատակով։   Նախարար Ռոմանոս Պետրոսյանը ընդգծեց, որ հետպատերազմական այս փուլում միջազգային գործըներների և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության մեջ առավել կարևորում է հանգամանքը, որ բոլոր քայլերը համապատասխանեն հետպատերազմական իրականությանը և իրենց արդյունքներով միտված լինեն Հայաստանում հետպատերազմյան իրավիճակի մեղմմանը: Նախարարն իր պատրաստակամությունն ու վճռականությունն հայտնեց օր առաջ ձեռնամուխ լինելու նախկինում նախանշված և արդեն ընթացիկ ծրագրերի իրականացմանը, օր առաջ ավելի լավ շրջակա միջավայր ունենալուն»,- ասված է նախարարության հայտարարությունում։
16:37 - 02 դեկտեմբերի, 2020
ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին

ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Բեդրիխ Կոպեցկիի գլխավորած պատվիրակությանը։   Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության ղեկավար Ռ. Գրիգորյանը։   Ողջունելով հյուրերին՝ նախարար Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծեց, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորում է միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։   Նախարարը ներկայացրեց շրջակա միջավայրի ոլորտներում, մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքներում մեկնարկած բարեփոխումները, որոնք ժամանակավոր առկախվել էին երկրում պատերազմական դրությամբ պայմանավորված։   Պարոն Բեդրիխ Կոպեցկին վստահեցրեց, որ իրենք լավ գիտեն հայկական կողմի առաջնահերթությունները, ինչպես նաև լավ գիտեն, որ Հայաստանում բնությունն ազգային ինքնության կարևորագույն մաս է կազմում։   Կողմերը փոխադարձ ընդգծեցին, որ երկու երկրների միջև առկա է երկարաժամկետ համագործակցության և փորձի փոխանակման բավականին լավ պրակտիկա։   Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թվինինգ գործիքին։Հայաստանում Թվինինգ ծրագրերի պայմանագիր կնքող մարմինը Եվրոպական միության պատվիրակությունն է։   Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնելու է «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը Եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը։ Ծրագրի նպատակն է հզորացնել շրջակա միջավայրի նախարարության կարողությունները կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ոլորտում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (СЕРА) և դրա ճանապարհային քարտեզի համաձայն ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Ծրագրի բյուջեն կազմում է 1 մլն եվրո։   Նախարար Ռոմանոս Պետրոսյանը հույս հայտնեց, որ այս հանդիպումը մեծ խթան կհանդիսանա ոչ միայն Թվինինգի հետ կապված հետագա համագործակցության առումով, այլ նաև այն համաձայանգրերի, հուշագրրի, որոնք արդեն իսկ կնքվել են երկու երկրների և գերատեսչությունների միջև։   Քննարկվեցին Հայաստնի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին համատեղ հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության «Դիլիջան» ազգային պարկի և Չեխիայի Հանրապետության «Կրկոնոշե» ազգային պարկի միջև համագործակցության հուշագիրը, ինչպես նաև՝ Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության և Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության միջև տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ համագործակցության հուշագիրը և գործողությունների ծրագիրը երկու գործակալությունների միջև։   Հանդիպման ընացքում մատնանշվեց մի շատ կարևոր համագործակցության հանգամանք ևս։ Հաշվի առնելով Չեխիայի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության Անտառների կառավարման ինստիտուտի հարուստ պրակտիկ փորձը անտառների կառավարման ոլորտում, հայկական կողմն առաջարկեց հետագայում մտածել այս բնագավառում ևս որևէ ձևաչափով համագործակցության, չեխական կողմի փորձի ներդրման և գործընթացում հայկական կողմի մասնագետների ներգրավման հնարավորության վերաբերյալ։   Կողմերը քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ այլ հարցեր։ Հանդիպման ավարտին նախարարն իր գոհունակությունն հայտնեց համատեղ իրականացվող ծրագրերի որակի վերաբերյալ և Շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն հայտնեց հետայսու ևս գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկկողմ ստորագրված հուշագրերից բխող պարտականությունների լիարժեք իրականացմանն ու նոր ծրագրերի մեկնարկին, ինչը հիանալի հիմք կհանդիսանա երկու հանրապետությունների միջև դիվանագիտական, հումանիտար և քաղաքական սերտ համագործակցություն կառուցելու։
18:21 - 30 նոյեմբերի, 2020
Դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանը  կդադարեցվի․ՇՄ նախարար

Դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանը կդադարեցվի․ՇՄ նախարար

Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային շրջայց է կատարել «Սևան» ազգային պարկ» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղեր։   «Սևան» ազգային պարկում»նախարարն  աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ։   Քննարկվել են սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի հետ կապված մի շարք կազմակերպչական ու ընթացիկ հարցեր։   «Սևան» ազգային պարկի» ղեկավար անձնակազմին հստակ հանձնարարականներ են տրվել հանդիպում-քննարկումներ կազմակերպել ձկնորսների և ափամերձ համայնքների բնակիչների հետ, որպեսզի արդյունագործական որսաշրջանի դադարեցումը տարածաշրջանում որևէ սոցիալական խնդրի չհանգեցնի։   «Վստահեցնում եմ, որ հաշվի կառնվեն մեր հայրենակիցների բոլոր մտահոգությունները, դրանց լուծումներ գտնելու նպատակով կկազմակերպվեն քննարկումներ նախարարության համապատասխան ստորաբաժանումներում։ Այս կարգավորումներն ունեն մեկ նպատակ՝ Սևանա լճի ձկնապաշարների վերականգնման մասով արձանագրել տեսանելի առաջընթաց»,-նշել է նախարարը։   Հետո նախարարն այցելել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղեր, աշխատանքային խորհրդակցություններ անցկացրել աշխատակազմի հետ, ապա ստուգայցեր կատարել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վերահսկողության և տնօրինման ներքո գտնվող օրինական հատատեղիներ։   Քննարկվել են հնարավոր անօրինական անտառհատումների և փայտանյութի տեղափոխման, ՀՀ ՊՆ կարիքների բավարարման համար նախատեսված փայտանյութի, ինչպես նաև անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկ վառելափայտով ապահովելու նպատակով օրենքով սահմաված կարգով հատումների ընթացակարգերը։   Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է՝ պետք է արվի ամեն հնարավորը, որպեսզի ջեռուցման սեզոնին անտառամերձ բնակավայրերի բնակիչներն ապահովված լինեն թափուկ վառելափայտի օրենքով սահմանված չափաքանակներով։   ՇՄ նախարարության համապատասխան ստորաբաժանումները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցներն այդ գործընթացն անխափան կազմակերպելու համար։
21:02 - 20 նոյեմբերի, 2020
Հորդորում եմ ձեզ՝ խնայել մեր երկրի աստվածատուր ու դրախտային բնությունն ու զերծ մնալ անխնա ծառահատումներից․ Ռոմանոս Պետրոսյան

Հորդորում եմ ձեզ՝ խնայել մեր երկրի աստվածատուր ու դրախտային բնությունն ու զերծ մնալ անխնա ծառահատումներից․ Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հայրենիքը, ինչպես և բնությունը՝ հավերժ են…Սիրելի՛ հայրենակիցներ, հարազատնե՛ր,Բոլորս հիմա չափազանց զգացմունքային ենք ու անհաշտ՝ այս ցավալի իրողության հետ, բայց Արցախը մեր հողն է, այդ հողի մեջ մեր զարկերակն է: Հորդորում եմ ձեզ՝ խնայել մեր երկրի աստվածատուր ու դրախտային բնությունն ու զերծ մնալ անխնա ծառահատումներից:Մենք շարունակելու ենք ապրել Արցախում, եւ մենք մի օր անպայման վերադառնալու ենք, բուժելու ենք մեր վիրավոր հողի վերքերը, վերակառուցելու ենք, ապրելու և արարելու ենք մեր չքնաղ Քարվաճառում: Քարվաճառը հավերժ հայկական է:Մենք բարբարոս չե՛նք, մի՛ արեք այսպես, խնդրում եմ…»:
09:19 - 14 նոյեմբերի, 2020