Բաբկեն Թունյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում։

2001թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: 2003թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Տնտեսագիտության մագիստրոս։ 2007թ.՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (LSE) «Տնտեսագիտություն եւ հանրային կառավարում» երեքամսյա դասընթացը:

Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների՝ Կոնֆլիկտաբանություն եւ բանակցություններ (2006թ., Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Երեւան), Թրեյնինգ՝ թրեյներների (դասախոսների) համար (2006թ., Լոնդոն), աշխատանքային պրակտիկա «BBC Parliament» հեռուստաալիքում (2007թ., Լոնդոն), Ընտրական պրոցեսներ, մամուլի ազատություն, Հայաստան-ԵՄ հարաբերություններ (2011թ., Փարիզ, Ստրասբուրգ), International Visitor Leadership ծրագիր (2011թ., ԱՄՆ)։

1998-1999թթ. եղել է Հայկական Կարմիր խաչի ընկերության փախստականների եւ միգրացիայի բաժին պետի օգնական: 2000-2002թթ.՝ Բնական ակտիվ նյութեր արտադրողների եւ արտահանողների հասարակական կազմակերպության նախագահի օգնական: 2005-2018թթ. աշխատել է «168 ժամ» թերթի եւ 168.am կայքի տնտեսական մեկնաբան, տնտեսական խմբագիր։ 2005-2006թթ.՝ «ԹիՎի 5» հեռուստաալիքի մարզական լուրերի թարգմանիչ եւ խմբագիր: 2007-2009թթ.՝ «3 Միլիոն» ամսագրի գլխավոր խմբագիր: 2009 -2012թթ.՝ «ԲԵ-ՎԻՏ» ընկերության հիմնադիր տնօրեն:

2015թ. հիմնադրել եւ մինչեւ 14.01.2019թ. ղեկավարել է B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակը։

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Կառավարությունն անում է հնարավոր ամեն բան. Բաբկեն Թունյանը՝ ՌԴ մեկնել ցանկացողների խնդրի մասին |tert.am|

Կառավարությունն անում է հնարավոր ամեն բան. Բաբկեն Թունյանը՝ ՌԴ մեկնել ցանկացողների խնդրի մասին |tert.am|

tert.am: Խնդրել եմ, որ կազմեին ցուցակ բոլոր այն մարդկանց անուններով, որոնք Հայաստանում գիշերակացի խնդիր ունեն, սակայն ինձ որևէ ցուցակ չեն տվել, սպասեցի, որևէ մեկը չեկավ:  Այս մասին այսօր ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ խոսելով ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնողների պահանջների մասին: Այսօր ԱԺ-ի դիմաց էին հավաքվել ՌԴ մեկնել ցանկացողները, որոնք տևական ժամանակ է բարձրաձայնում են իրենց խնդրի մասին, բայց որևէ լուծում դեռ չի տրվել խնդրին։ Բաբկեն Թունյանը նշեց, որ ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է խմբակցության նիստից հետո, սակայն ըստ նրա՝ խնդրին ծանոթ են, բայց քաղաքացիների պահանջները չեն հասկացել, քանի որ խնդրի լուծման վերաբերյալ արդեն բանակցություններ են ընթանում: «Հենց այդ օրը ՌԴ-ի դեսպանատունը հայտարարություն տարածեց, որ մարդասիրական նպատակներով, ընտանիքների վերամիավորման նպատակներով նրանք թույլ կտան, որպեսզի քաղաքացիները մուտք գործեն ՌԴ: Քաղաքացիների հիմնական խնդիրը դա էր և բացառությունները կլինեն»,- ասաց նա: Արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողների մասով՝ պատգամավորը նշեց, որ իրենց հետ չեն հանդիպել: Նա ներկայացրեց, որ ըստ ակցիայի մասնակիցների՝ շատերը գիշերակացի խնդիր են ունեցել, քանի որ գումարները վերջացել են, հյուրանոցում կամ բարեկամի տանը չեն կարողացել մնալ, նա խնդրել է, որպեսզի ցուցակագրեն գիշերակացի խնդիր ունեցողների անունները և փոխանցեն իրեն, սակայն ոչ ոք չի մոտեցել: «Այսօր չեմ մոտեցել, բայց ինձ համար զարմանալի էր, թե ինչու չեկան, եթե իրենց խնդիրն այդքան հրատապ էր: Երկու անգամ ճշտեցինք ժամն էլ, տեղն էլ: Իմ կարծիքով՝ խնդիրն այնքան պարզ է, հիմա նրանք համոզված են, որ իրենց խնդիրը կարևորվում է, ինչ քայլ Կառավարությունից հասնում է, նրանք ձեռնարկում են: Պրոցեսը կախված չէ ակցիայի շարունակել-չշարունակելու հետ»,- նշեց Բաբկեն Թունյանը և հավելեց, որ վերջնական որոշումը ՀՀ-ից կախված չէ: Պատգամավորը նշեց՝ ՀՀ-ի կողմից արգելք չկա, արգելքն ընդունողի կողմից է: Ավելին՝ tert.am-ում
19:37 - 15 սեպտեմբերի, 2020
Որքան է վնասում քաղաքացին տնտեսությանը, դիմակ չկրելով. Իմ քայլի պատգամավոր |lragir.am|

Որքան է վնասում քաղաքացին տնտեսությանը, դիմակ չկրելով. Իմ քայլի պատգամավոր |lragir.am|

lragir.am: ԱԺ Արտահերթ նիստում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բրիտանական «Էկոնոմիստ» ամսագրի վերջին հոդվածներից մեկից մեջբերում արեց։ Ըստ հաշվարկների՝ բնակչության շրջանում դիմակների կրումը 15 տոկոսային կետով բարձրացնելիս հնարավոր է կորոնավիրուսի ամենաօրյա նոր դեպքերի քանակը նվազեցնել 1․5 տոկոսային կետով ու խուսափել լոքդաունից։ «Դրա հիման վրա Էկոնոմիստի վերլուծաբաննեը հաշվել են, որ մեկ ամերիկացու մեկ օրվա դիմակ կրելու տնտեսական արժեքը կազմում է 56 ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ եթե մարդը մեկ օր դիմակ չի կրում, ինքը տնտեսությանը պատճառում է 100-150 անգամ ավելի մեծ վնաս, քան այդ դիմակները դնելու արժեքն է։ Հիմա ասում եք՝ քաղաքացին  տուգանքի մատերիալ չէ։ Այս նույն տրամաբանությամբ թվերը կարող ենք մեզ մոտ էլ տեղափոխել։ Եթե ամեն քաղաքացի դիմակ չկրելով՝ մեր պետությանը պատճառում է 30, 40, 50 հազար դրամանոց վնաս, արդյո՞ք այդ դեպքում արդարացված չէ 10 հազար դրամ տուգանք սահմանելը դիմակ չկրելու համար։ Դրա համար ես խնդրում եմ այնպիսի տպավորություն չստեղծեք, որ պետության նապատակը տուգանքներ հավաքելն է սեփական քաղաքացիներից։ Բոլորս էլ գիտենք ինչ խնդիր ունենք՝ անկախ նրանից՝ անունը կդենենք կարանտին, թե՞ արտակարգ դրություն»,- ասաց Բաբկեն Թունյանը։ Անդրադառնալով ՌԴ մեկնելու համար բողոքի ակցիաներ անող անձանց խնդրին՝ նա նշեց․ «Իրենց խնդիրը ոչ թե ՀՀ հետ է, այլ մուտք անող երկրի հետ է, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունը պետք է թույլ տա, որ մտնեն այդ երկիր։ Ես համաձայն եմ պարոն Մելքումյանի հետ, որ պետք է խոսել քաղաքացիների հետ, բայց այդ խոսելը նաև ընդդիմադիր գործընկերների գործն էլ է, որովհետև երբ իրենք հայտարարում են՝ այս խնդիրը լուծեք, քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, որ դա հնարավոր է լուծել ու իշխանությունները չեն լուծում»։
14:20 - 04 սեպտեմբերի, 2020
Տնտեսությունն անկումից դանդաղ դուրս է գալիս. Բաբկեն Թունյան |armenpress.am|

Տնտեսությունն անկումից դանդաղ դուրս է գալիս. Բաբկեն Թունյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տնտեսությունը կորոնավիրուսի համավարակի արդյունքում առաջացած անկումից դանդաղ դուրս է գալիս, այս միտումը նկատելի է ամսական դինամիկայում:  ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին անկումը կհասնի մինիմումի: Հունվար-հունիսի կտրվածքով արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.7 տոկոսի նվազում: Թունյանը նկատեց, որ հունվար-մայիսի, հունվար-ապրիլի համեմատ անկման տեմպն ավելացել է: Սակայն նա շատ կարևորեց նաև ամսական դինամիկան, այսինքն` ամիսը ամսվա համեմատ տեմպը որքանով է փոփոխվել: «Անկումը փաստացի սկսվել է մարտից: 2020-ի մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը նախորդ տարվա մարտի համեմատ 4.1 տոկոս էր, ապրիլին այդ անկումը խորացավ մինչև 16.3 տոկոս, որից հետո մայիսի անկումը 2019-ի մայիսի համեմատ դարձավ 12.8 տոկոս, իսկ հունիսին նախորդ հունիսի նկատմամբ ունենք 7.5 տոկոս անկում: Այսինքն, եթե մենք նայում ենք ամսական դինամիկայով, ապրիլին ամենախորը անկումն ենք ունեցել, երբ ամենախիստ սահմանափակումների ժամանակն էր: Հիմա անկման տեմպը թուլացել է, և եթե այս դինամիկան շարունակվի, տեմպն ավելի կթուլանա, և չի բացառվում, որ վերջին եռամսյակում, այսինքն` հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին ամսական կտրվածքներով ունենանք տնտեսական ակտիվության վերականգնում: Եվ այս ամսական դրական փոփոխությունները, եթե տեղի ունենան, կազդեն ընդհանուր տարեկան ցուցանիշի վրա: Սակայն, թե ինչ չափով կազդի և վերջում ինչ ցուցանիշ կունանանք, կախված է այն հանգամանքից, թե տնտեսությունն ու հակահամաճարակային իրավիճակն ինչպես կզարգանան»,-ասաց Թունյանը: Անդրադառնալով տնտեսության առանձին ճյուղերին՝ պատգամավորը նկատեց, որ գրեթե բոլոր ճյուղերում նույն պատկերն է, ապրիլին եղել է խորը անկում, մայիս, հունիս ամիսներին սկսվել է որոշակի վերականգնում: Արդյունաբերության ճյուղը մյուսներից մի քիչ տարբերվում է, որովհետև արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի աճ: Այն հունվար-հունիսին 1.5 տոկոսով աճել է, սակայն ամսական կտրվածքով, օրինակ 2020-ի հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ դեռ նվազել է 2.4 տոկոսով: Թունյանը նկատեց, որ արդյունաբերության աճը հիմնականում հանքարդյունաբերության ոլորտի աճի հաշվին է: Հունվար-մայիսին արդյունաբերության ընդհանուր աճը 2.4 տոկոս է եղել, այդ թվում մշակող արդյունաբերությունը մոտ 3.4 տոկոսով անկում է ապրել, բայց հանքարդյունաբերությունն աճել է 25.7 տոկոսով: «Այս պահին Հայաստանի տնտեսության հիմնական հենարաններից մեկը մնացել է հանքարդյունաբերության ոլորտը: Ինչքան էլ որ դա դուր չգա բնապահպանական թևին կամ այլ կարծիք ունեցողներին, բայց փաստն այն է, որ հանքարդյունաբերությունն այսօր ապահովում է թե հարկերի, թե երկիր մտնող արտարժույթի, թե տնտեսական ցուցանիշների զգալի մասը»,-նշեց նա: Գյուղատնտեսության աճը հունվար-հունիսին կազմել է 1.7 տոկոս: Պատգամավորը ենթադրում է, որ դա բերքատվության կամ կառավարության կողմից գյուղատնտեսական վարկերի, խելացի անասնագոմերի, ջերմոցների կառուցման համար տրված արտոնությունների հետևանքն է: Թունյանը տնտեսական անկման տեմպի թուլացման գործոններից մեկը տնտեսական գործունեությունների վերաբացումն է համարում: «Եթե ի սկզբանե հանրային սննդի օբյեկտների գործունեությունը ընդհանրապես արգելվում էր, հիմա դրանք կարող են որոշակի կանոններ պահպանելով գործել: Բացի դրանից նաև մարտ, ապրիլ ամիսներին, երբ հակաճգնաժամային փաթեթները սկսեցին մշակվել, արդեն մայիսի սկզբից մտան կյանքի մեջ՝ և գործատուներին, և առանձին ընկերություններին աջակցությունը, և սոցիալական օգնությունը, որոնք տնտեսության մեջ էլ պահանջարկ են ձևավորում»,-ասաց Թունյանն ու նկատեց, որ անկման տեմպի թուլացումը այս երկու գործոններով կարող է պայմանավորված լինել: Պատգամավորը նշեց, որ կառավարության ամենաթարմ գնահատականներով, որը արտացոլված է 2021 թվականի բյուջեի նախագծի մեջ, այս տարվա համար կանխատեսվում է 2.6 տոկոս տնտեսական անկում: Բայց տարբեր գնահատականներ տատանվում են 2-10 տոկոսի միջակայքում, սակայն թե վերջնական թիվը որքան կլինի, Թունյանը չի շտապում կանխատեսումներ անել՝ նաև այն պատճառով, որ տնտեսական իրավիճակը սերտորեն կապված է առողջապահական իրավիճակի հետ, ամեն օր հաստատվող դեպքերի հետ: Նա հույս հայտնեց, որ երկրին կհաջողվի, առաջիկա ամիսներին տեմպը թուլացնելով, անկումը բերել մինիմումի: Նա անգամ չբացառեց, որ երկիրը կարողանա զրոյական վիճակով դուրս գալ, բայց դա գերլավատեսական սցենարի դեպքում: «Կարող ենք ասել, որ տնտեսությունն անկումից դանդաղ դուրս է գալիս»,-նշեց պատգամավորը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:17 - 31 հուլիսի, 2020
Ռուսական շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրն անհետևանք չպետք է մնա, զրուցել եմ ՏՄՊՊՀ նախագահի հետ. Թունյան

Ռուսական շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրն անհետևանք չպետք է մնա, զրուցել եմ ՏՄՊՊՀ նախագահի հետ. Թունյան

Ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով։ Սակայն սա չպետք է անհետևանք մնա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Նոր զրուցեցի ՀՀ Տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ։ ՏՄՊՊՀ-ն՝ ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ, հետամուտ կլինի տեղի ունեցածին։ Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր։ Հ.Գ. - Առանձնահատուկ շնորհակալությունս Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին»,-ասված է պատգամավորի գրառման մեջ։
15:13 - 18 հուլիսի, 2020
Գույքահարկի փոփոխության ազդեցությունը առաջիկա 2 տարում չի զգացվի. 1-ին տարում անգամ նվազում կլինի. Թունյան

 |armenpress.am|

Գույքահարկի փոփոխության ազդեցությունը առաջիկա 2 տարում չի զգացվի. 1-ին տարում անգամ նվազում կլինի. Թունյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը վստահեցնում է, որ մարդիկ գույքահարկի բարձրացման ազդեցությունը 2021-2022 թթ․ գրեթե չեն զգա, 1-ին տարում, բացառությամբ շքեղ գույքի, անգամ հարկի նվազում կնկատվի, բարձրացումը կզգացվի ավելի ուշ: Թունյանը նման տեսակետ հայտնեց Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց քննարկմանը: Թունյանը նշեց, որ այս փոփոխությունների արդյունքում առաջիկա երկու տարիներին գույքահարկերը գրեթե չեն ավելանալու: «Երևանում գտնվող մոտ 500 ք. մետր հասարակական նշանակության շինությունը, որը կարող է օգտագործվել որպես խանութ, որպես ռեստորան կամ մեկ այլ օբյեկտ, այսօր տալիս է 315 հազար դրամ գույքահարկ, 2021 թվականին տալու է 115 հազար դրամ հարկ, 2022-ին տալու է 160 հազար դրամ հարկ, 2024 և 2025թվականներին տրվելիք հարկը նոր գերազանցելու է այսօրվա մակարդակը: Հասարակական նշանակության գույքի 70 տոկոսի դեպքում նույն պատկերն է»,-ասաց Թունյանը: Պատգամավորը նկատեց, որ բիզնեսի համար հակառակը՝ կորոնավիրուսի հետճգնաժամային պայմաններում բավականին լավ ստարտային իրավիճակ է ստեղծվում, գույքահարկերի ուղղությամբ բավականին գումար կարող են խնայել: Բնակչության սոցիալական վիճակը հաշվարկների մեջ ևս հաշվի առնված է: Թունյանը մի քանի օրինակ ևս բերեց. «Սախարովի փողոցում 50 ք. մետրանոց բնակարանի համար հիմա վճարվում է 4400 դրամ գույքահարկ, նոր հարկը կլինի 12500 դրամ, սակայն որը վճարվելու է 2026 թվականին, 2021 թվականին վճարելու է 3100 դրամ, 2022 թվականին՝ 3700 դրամ: Կամ օրինակ Մոսկովյան փողոցում 75 քառ մետրանոց բնակարանի համար հիմա վճարվում է 7800 դրամ, նոր հարկը 2026 թվականին կդառնա 28 հազար դրամ, բայց 2021-ին վճարվելու է 7000 դրամ, 2022-ին՝ մոտ 8000 դրամ: Առաջին տարում գրեթե ամբողջ անշարժ գույքի դեպքում նվազում է տեղի ունենում՝ բացառությամբ շքեղ գույքի, քանի որ այդտեղ տոկոսները բարձրացրել ենք, որ սոցիալական արդարության էլեմենտն ապահովենք: Մնացածի դեպքում առաջիկա 2 տարիներին այդ ազդեցությունը չեն զգա»: Թունյանը նշեց, որ  այս ամենում իշխանությունը դրել է նաև քաղաքական տրամաբանություն, որ 2023-ին, երբ մարդիկ վճարելու են գույքահարկի 1/3րդը, հնարավորություն ունենան միջանկյալ ընտրություն կատարել: «Այսինքն՝ կլինեն խորհրդարանական ընտրություններ, իրենք կարող են ընտրել այն ուժերին, որոնք կգան ու կասեն, որ այս ռեֆորմը սխալ է»,-ասաց նա ու հավելեց, որ միջանկյալ ընտրության հնարավորութունը տրվել է հանրությանը:
21:12 - 02 հուլիսի, 2020
Գույքահարկի ռեֆորմը բիզնեսի վրա կարող է խթանող ազդեցություն ունենալ․ Թունյան |armtimes.com|

Գույքահարկի ռեֆորմը բիզնեսի վրա կարող է խթանող ազդեցություն ունենալ․ Թունյան |armtimes.com|

armtimes.com: Գույքահարկի ազդեցությունն այնքան չնչին է բիզնեսի վրա, որ դրա մասին անգամ խոսելու կարիք չկա։ Ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով բիզնեսի վրա գույքահարկի ռեֆորմի ազդեցությանը։ «Ավելին ասեմ՝ բիզնեսի վրա սա կարող է խթանող ազդեցություն ունենալ, որովհետեւ, եթե մարդիկ ժամանակին կոպեկներով որեւէ գույք են սեփականաշնորհել, ու իրենց համար դա պահելը, գույքահարկ վճարելը ոչինչ չարժեր, որովհետեւ գույքահարկը շատ ցածր էր, այն գործարարը սկսնակ կամ որոշակի մակարդակի հասած, որ ուզում է ինչ-որ գույք ձեռք բերել, կանգնում է լուրջ խնդրի առաջ. իրենք պարզապես այդ գույքը չեն կարողանում սեփականատիրոջից հարմար գնով գնել կամ վերցնել վարձակալության: Գույքահարկերի ավելացումը այդ չօգտագործվող գույքերի համար ստիպելու է այն մարդկանց, որոնք ունեն հնուց սեփականություն հանդիսացող տարածքներ, կա՛մ դրանք աշխատացնել, կա՛մ վարձով տալ ու վաճառել այն մարդկանց, որոնք ցանկություն ունեն դա օգտագործել»,- նշեց Թունյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե հաշվարկե՞լ են կենտրոնում ապրող քանի թոշակառու կա, որոնք չեն կարողանա այդ գույքահարկը վճարել՝ Թունյանն ասաց, որ պրակտիկորեն անհնար է հաշվել, թե քանի մարդ նման վիճակում կլինի: «Որովհետեւ մենք պետք է հստակ իմանանք, թե մեր համաքաղաքացիներից քանիսն են, որ ապրում են թանկարժեք բնակարաններում, իրենց գույքահարկը որքան է լինելու, հետո կարողանանք համադրել այդ մարդկանց իրական եկամուտների հետ, հասկանանք՝ նրանք իրականում, թոշակից բացի, այլ աղբյուր ունեն, թե չունեն»,- ընդգծեց նա։ Թունյանը նշեց, որ երեկ մի վիճակագրություն է ներկայացրել, որ ՀՀ-ում կա ընդամենը 9500 բնակարան կամ ընդհանուր բնակարանների 2,5 տոկոսը, որոնց գույքահարկը տարեկան 64 հազար դրամից բարձր է լինելու: «Այսինքն, եթե 9500-ի մեջ կլինեն բոլորը թոշակառուներ, ինչը խիստ անհավանական է, այդ դեպքում կան տարբեր մեխանիզմներ: Եթե իրապաես մարդու եկամտի միակ աղբյուրը միայն թոշակն է, այդ թոշակն օրենքով արգելանքի տակ դրվելու ենթակա չէ: Բացի դրանից, կան այլ մեխանիզմներ. համայնքի ավագանին ունի իր գույքահարկի եկամուտների մինչեւ 10 տոկոսի չափով ֆոնդ, որով կարող է այդ շրջանակներում արտոնություն տալ կոնկրետ մարդկանց, չեղարկել գույքահարկը կամ հետաձգել կամ զեղչով ինչ-որ բաներ անել: Այդ 10 տոկոսը միանգամայն բավարար է՝ այդ մարդկանց խնդիրները լուծելու համար։ Այլ հարց է, որ այդտեղ պետք է թափանցիկության որոշակի չափորոշիչներ ապահովել, որովհետեւ ներկա պայմաններում համայնքապետները հնարավոր է՝ որոշակի զգուշավորություն կիրառեն այդ համակարգը կիրառելիս, քանի որ վաղը, մյուս օրը կարող է մեկը գալ եւ ասել՝ քո բարեկամի գույքահարկն ես զիջել կամ հետաձգել»,- ասաց Թունյանը։
11:58 - 30 հունիսի, 2020
Պետք է հասկանանք, թե իրենք «բնիկ երևանցու» դիմաց ինչ ակնկալիքներ ունեն պետությունից․ Բաբկեն Թունյան |lragir.am|

Պետք է հասկանանք, թե իրենք «բնիկ երևանցու» դիմաց ինչ ակնկալիքներ ունեն պետությունից․ Բաբկեն Թունյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ։ Պարոն Թունյան, գույքահարկի դրույքաչափի բարձրացման վերաբերյալ օրենքի շուրջ մեծ դժգոհություն է բարձրացել։ Ստեղծվել է «բնիկ երևանցիների» նախաձեռնություն, նրանք պահանջում են չբարձրացնել գույքահարկը, ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրադարձությունները։ Այն մարդկանց, ովքեր իրենց համարում են «բնիկ երևանցի» ու գտնում են, որ բնիկ լինել-չլինելը կարող է որևէ դեր խաղալ անձնային հարաբերությունների մեջ, ես հրավիրում եմ Ազգային ժողով՝ քննարկման։ Թող ներկայացուցիչներ ընտրեն, գան ու քննարկենք։ Նախ մի հատ պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում «բնիկ երևանցի», հետո հասկանանք, թե իրենք այդ «բնիկ երևանցու» դիմաց ինչ ակնկալիքներ ունեն պետությունից ու ինչ պարտավորվածություն են զգում սեփական քաղաքի նկատմամբ։ Կգան, կքննարկենք, իմ կարծիքով՝ ինչքան էլ կարծիքները տարբեր լինեն, զրուցելը չի խանգարում։ Գույքահարկի դրույքաչափի բարձրացումը մարդիկ լրացուցիչ հարկային բեռ են որակում։ Ինչո՞ւ պետք է թանկանա գույքահարկը։ Հարկային բեռը մի կողմից պետությունը նվազեցրել է նախորդ տարի՝ եկամտային հարկը իջեցնելով, որը հաջորդ երեք տարիներին շարունակելու է նվազել։ Մյուս կողմից, գույքահարկն է բարձրացվել։ Ինչո՞ւ, որովհետև եկամտային հարկը գնում է պետական բյուջե, իսկ գույքահարկը գնում է համայնքային բյուջե։ Այսինքն՝ մենք սրանով համայնքներին ֆինանսական անկախություն ենք տալիս, որ համայնքները սեփական միջոցներ ունենան ու կարողանան իրենց խնդիրները լուծել։ Մենք ուզում ենք, որ այն իրավիճակը չլինի, որ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորը վեր կենա ու գյուղում գտնվող 100 մետրանոց ինչ-որ ջրագծի կամ գյուղի մանկապարտեզի վերանորոգման մասին խոսի։ Մենք ասում ենք՝ եղբայր, գույքահարկը թող գնա համայնքային բյուջե, ձեր համայնքն է, ինքներդ կորոշեք, թե ոնց եք ծախսում։ Եթե կորոշեք, որ այդ համայնքում կան անապահով մարդիկ, ովքեր չեն կարողանում գույքահարկը տալ, դրա հնարավորությունն էլ կա։ Համայնքի բյուջեի եկամուտների 10 տոկոսի չափով այդ համայնքը կարող է որոշակի արտոնություններ տալ, չեղարկել գույքահարկը, հետաձգել վճարումը։ Բացի դրանից, այդ բեռը, որ ասում են ծանրանում է, միանգամից չի ծանրանում։ Այդ բեռը աստիճանական է լինելու, և առաջին երկու-երեք տարիներին մարդիկ այդ ծանրությունը գրեթե չեն էլ զգալու։ Եթե կզգան, որ սա սխալ բան է, իրենց շահերին հակասում է, իրենց դեմ է, ուզում են, որ նախկինի նման լինի, որ կոպեկներով համայնքային նշանակության հողեր օտարվեն․․․ Իսկ այդ կադաստրային արժեքները նաև հենց դրա համար են սահմանվել, որ, օրինակ, 10 մլն արժեցող հողի կադաստրային արժեքը վերցրել ու գնահատել են ասենք 1 մլն դրամ և դրա կես գնով՝ 500 հազար դրամով օտարել են չգիտեմ ում։ Ջրի գնով պետական ու համայնքային սեփականությունը տարիներ շարունակ մսխել են։ Հիմա կադաստրային արժեքների վերանայումը մեզ թույլ է տալիս այդ ամենը կանոնակարգել, էլ չեն կարողանա ջրի գնով պետական ու համայնքային հողերը ծախել։ Էլ չեն կարողանա մի քանի հազար դոլարով վարձակալության տալ ու ցույց տալ, որ, օրինակ, 100 հազար դրամով են տվել։ Ավելին՝ Lragir.am-ում։
16:18 - 28 հունիսի, 2020
Հարկման օբյեկտը ոչ թե մարդն է, այլ գույքը․ եթե այդ գույքի տերը մուլտիմիլիոնատեր է կամ վարձու աշխատող կամ գործազուրկ, դա գույքահարկի վրա չի կարող ազդել․ Բաբկեն Թունյան |shantnews.am|

Հարկման օբյեկտը ոչ թե մարդն է, այլ գույքը․ եթե այդ գույքի տերը մուլտիմիլիոնատեր է կամ վարձու աշխատող կամ գործազուրկ, դա գույքահարկի վրա չի կարող ազդել․ Բաբկեն Թունյան |shantnews.am|

shantnews.am: «Նպատակը ոչ միայն սոցիալական է, այլ ունենալ էֆեկտիվ հարկման մեխանիզմ: Մենք էս ամեն ինչը սկսել  ենք հունվարին, երբ կադաստրային արժեքները փոփոխեցինք: Նպատակն է ֆինանսական աջակցություն ապահովել համայնքներին: Խոսքը ոչ միայն Երևանի մասին է, համայնքային բյուջեն է տնօրինելու այդ գումարները»,- Հարկային օենսգրքում, մասնավորապես «Գույքահարկի մասին» օրենքում կատարված  փոփոխություններն է պարզաբանել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ: Նա ասել է, որ այժմ աբսուրդային իրավիճակ է՝ համայնքներն իրենց խնդիրները լուծելու համար պետական դոտացիա են ստանում, մինչդեռ պետք է ունենան սեփական միջոցներ: «Հարկման օբյեկտը ոչ թե մարդն է, այլ գույքը: Եթե այդ գույքի տերը մուլտիմիլիոնատեր է կամ վարձու աշխատող կամ գործազուրկ, դա գույքահարկի վրա չի կարող ազդել»,- նշել է Թունյանը և պարզաբանել, որ չի բացառվում, որ գույքահարկը որոշակի ազդեցություն ունենա տվյալ գույքի տիրոջ ֆինանսական վիճակի վրա, գուցե նա փոխի բնակարանը կամ այլ բիզնես սկսի ֆինանսական ծախսը թեթևացնելու համար: Նաև հնարավոր են սոցիալական աջակցության ծրագրեր այն մարդկանց համար, որոնք իսկապես ի վիճակի չեն վճարել այդ հարկը: Թունյանը հիշեցրել է, որ գույքահարկն ավելանալու է 6 տարվա ընթացքում, և մինչ այդ մարդկանց եկամուտները այնքան կավելանան, որ այդ հարկը զգալի մեծ գումար չի լինի: ԱԺ-ն հունիսի 26-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է գույքահարկը բարձացնելու մասին օրենսդրական փաթեթը: «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել էր այդ բարձրացումը կատարել աստիճանական, ոչ թե 4, այլ 6 տարվա ընթացքում: Առաջարկն ընդունվել էր:
18:01 - 27 հունիսի, 2020
Առաջարկվում է հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների ղեկավարներին հայտարարագիր ներկայացնել
 |armtimes.com|

Առաջարկվում է հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների ղեկավարներին հայտարարագիր ներկայացնել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Բաբկեն Թունյանը եւ Վարազդատ Կարապետյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով ցանկանում են հանրային ծառայությունների ոլորտի կազմակերպությունների գործունեությունը թափանցիկ դարձնել։ Նրանք կարծում են, որ հանրային հաշվետվողականության լրացուցիչ մեխանիզմի ներդրման գործիքներից մեկը կարող է լինել նշյալ ընկերությունների բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Պատգամավորները նշել են, որ սրանք հավելյալ վստահություն կձեւավորեն սակագների մասով գնագոյացման գործընթացի նկատմամբ, ինչպես նաեւ հնարավորություն կտան իրականացնել հանրային վերահսկողության համապատասխան գործիքակազմ: Նրանք առանձին-առանձին նախագծերով նշել են, այն կազմակերպությունների ղեկավար մարմինները, որոնք պետք է հայտարարաիգր ներկայացնեն՝ Փոստային կապի եւ (կամ) սուրհանդակային կապի օպերատորի եւ ազգային օպերատորի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը, Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը, Երկաթուղային տրանսպորտի ոլորտի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը, Ջրային ոլորտի լիցենզավորված ֆիզիկական անձը կամ լիցենզավորված իրավաբանական անձի իրական սեփականատերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը, Էներգետիկայի ոլորտում գործունեության լիցենզիա ունեցող ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը։
22:37 - 23 հունիսի, 2020
Թունյանը ֆեյք նյուզի դեմ պայքարում անկյունքարային է համարում մեդիագրագիտության բարձրացումը |armenpress.am|

Թունյանը ֆեյք նյուզի դեմ պայքարում անկյունքարային է համարում մեդիագրագիտության բարձրացումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կեղծ լուրերի խնդրի լուծման համար անկյունքարային է համարում հանրության մեդիագրագիտության բարձրացման հարցը: Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկմանը: «Հայաստանում այսօր ունենք լուրջ խնդիր՝ կապված ֆեյք նյուզի հետ, իհարկե այդ խնդիրը ոչ միայն Հայաստանում է առկա: Դա նոր չէ, բայց կարող ենք հստակ ասել, որ Հայաստանում վերջին շրջանում այդ խնդիրն առավել քան սրվել է և դարձել է ամենակարևոր մարտահրավերներից մեկը»,-ասաց Թունյանն ու նշեց՝ երբեմն «Ֆեյսբուք»-ում ֆեյք օգտատիրոջ կոնկրետ շահեր սպասարկող գրառումը կարող է հայտնվել լրատվամիջոցներում:  Նրա խոսքով՝ լինում է, որ լրատվամիջոցին ֆինանսավորում է քաղաքական թիմը: «Եվ լրատվությունը կառուցվում է՝ կախված նրանից, թե որ քաղաքական ուժն է ֆինանսավորում»,-կարծիք հայտնեց պատգամավորը: Նրա կարծիքով՝ այդ դեպքում ստացվում է, որ մարդիկ իրականում ոչ թե օգտվում են տեղեկացված լինելու իրենց իրավունքից, այլ հակառակը՝ ապատեղեկացվում են։ «Անկյունաքարային խնդիրը գրագիտության բարձրացումն է: Մարդը պետք է տարբերի, թե ինչն է իրեն պետք, ինչը պետք չէ և ինչ են իրեն փորձում համոզել»,-նշեց Թունյանը: Նա նաև մեջբերում արեց իր կարդացած գրքից, որում ասվում է, որ Ֆինանսավորման ամենաճիշտ տարբերակն այն է, երբ լրատվամիջոցը ոչ թե գովազդով է իր բյուջեի հիմնական մասը ձևավորում, այլ բաժանորդագրությամբ: 
16:17 - 17 հունիսի, 2020
ԱԺ հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին

ԱԺ հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 16-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նախորդ օրն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի` առաջարկվում է յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարել նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի եւ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով` զուգահեռաբար վերացնելով նաեւ կանխավճարի որեւէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը: 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար տնտեսավարող սուբյեկտները շահութահարկի կանխավճարներ առհասարակ չեն կատարի: Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չէին ներկայացվել:
12:57 - 16 հունիսի, 2020
Կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի․ Բաբկեն Թունյան

Կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի․ Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ժամը 17։00-ին կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի։ Շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ Հիշեցնեմ, որ վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։ Ամբողջությամբ կվերանայվի շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար, վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։ Այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։Այսինքն, տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսվարողի է։ Այսպիսով, նախագծի ընդունումը ինչ-որ առումով հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետևանքով տնտեսվարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից ։Մյուս կողմից, շահութահարկի կանխավճարների համակարգը կդառնա ավելի ճկուն և տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից՝ նպաստավոր»։
11:50 - 15 հունիսի, 2020
Տնտեսավարողներն արագացված ամորտիզացիայի գործիքի հնարավորություն կստանան |armenpress.am|

Տնտեսավարողներն արագացված ամորտիզացիայի գործիքի հնարավորություն կստանան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով թույլ է տրվում, որ տնտեսավարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը, կամ, այլ կերպ ասած, առաջարկվում է արագացված ամորտիզացիայի գործիք:  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 112 «կողմ» ձայն:  Այսօր գործող օրենսդրությամբ, եթե տնտեսավարողը ներդրումներ է կատարում, ծախսեր անում սարքեր ձեռք բերելու կամ շենք-շինություններ կառուցելու կամ ձեռք բերելու համար, նա չի կարող այդ ծախսերը միանգամից ամորտիզացնել, այսինքն՝ ծախսագրել: Կան կոնկրետ ժամկետներ, օրինակ` սարքերի, սարքավորումների համար դա 5 տարի է: Այս մեխանիզմով առաջարկվում է բոլոր այն ներդրումների համար, որոնք կկատարվեն մինչև այս տարվա ավարտը, ամորտիզացիայի ժամկետը թողնել տնտեսավարողի հայեցողությանը: Այսպիսով, տնտեսավարողը կարող է մեկ տարվա ընթացքում որոշել, թե ծախսագրումներն ինչպես կատարի:
12:14 - 01 հունիսի, 2020
10 փաստ բնակարանների կադաստրային արժեքների և գույքահարկի ներկայիս աղավաղված պատկերի մասին․ Բաբկեն Թունյան

10 փաստ բնակարանների կադաստրային արժեքների և գույքահարկի ներկայիս աղավաղված պատկերի մասին․ Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «10 փաստ՝ բնակարանների կադաստրային արժեքների և գույքահարկի ներկայիս աղավաղված պատկերի մասին։Սրանք ընդամենը փաստեր են, մեկնաբանությունները՝ հետո։Եվ այսպես. Հայաստանում կա մոտ 432 հազար բնակարան, որոնց 64%-ի (275 հազար բնակարանների) կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է։ Այսինքն՝ այդ բնակարանների համար գույքահարկ չի վճարվում։ Միայն Երևանում կա 3 միլիոնից ցածր կադաստրային արժեք ունեցող և գույքահարկ չվճարող 107 հազար բնակարան։Ի դեպ, եթե ձեզ հայտնի է բնակարան մայրաքաղաքում, որ 3 միլիոն դրամից պակաս արժի, կխնդրեմ նշել քոմենթներում։ Հայաստանում կա 135 հազար բնակարան, որոնց համար միջինում վճարվում է տարեկան ընդամենը 1800 դրամ գույքահարկ (ամսական 150 դրամ): Հայաստանի 432 հազար բնակարաններից փաստացի գույքահարկ է վճարվում 157 հազարի համար։ Ընդհանուր տարեկան գումարը՝ ընդամենը 1 միլիարդ դրամ։ Գույքահարկով հարկվող բնակարանների միջին տարեկան հարկը կազմում է ընդամենը 6400 դրամ։ Հայաստանում կա ընդամենը 6 հազար բնակարան, որոնց կադաստրային արժեքը 20 միլիոն դրամից (42 հազար դոլարից) բարձր է։ Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է։ Երևանի կենտրոնում՝ Հերացի փողոցում գտնվող 80 հազար դոլար շուկայական արժեքով 120 քմ բնակարանի համար տարեկան վճարվում է 9 հազար դրամ գույքահարկ, այսինքն՝ 8 անգամ ավելի քիչ, քան 5-6 հազար դոլար արժեցող 15 տարվա Մերսեդեսի գույքահարկը։ Երևանի Շենգավիթ համայնքում 74 քմ մակերեսով բնակարանի գույքահարկը տարեկան 730 դրամ է (ամսական՝ 61 դրամ): «Բոնուս». մի քանի տիպային օրինակներ՝ մարզային քաղաքներից Գավառ, Բոշնաղյան փողոց։ 144 քմ։ Շուկայական արժեքը՝ 10.5-11 մլն դրամ։Կադաստրային արժեքը՝ 3.3 մլն դրամ։Տարեկան գույքահարկ՝ 440 դրամ։ Կապան, Դավիթ Բեկ թաղամաս։ 130 քմ։ Շուկայական արժեքը՝ 14-15մլն դրամ։Կադաստրային արժեքը՝ 2.5 մլն դրամ։Տարեկան գույքահարկ՝ 0 (զրո) դրամ։ Գյումրի, Հաղթանակի պող.։ 150 քմ։ Շուկայական արժեքը՝ 28-30 մլն դրամ։Կադաստրային արժեքը՝ 6.3 մլն դրամ։Տարեկան գույքահարկ՝ 3400 դրամ։ Սպիտակ, Ս. Ավետիսյան փող.: 154 քմ։Շուկայական արժեքը՝ 14-15 մլն դրամ։Կադաստրային արժեքը՝ 2.6 մլն դրամ։Տարեկան գույքահարկ՝ 0 (զրո) դրամ։ Աբովյան, Բարեկամության հրապարակ։ 116 քմ։Շուկայական արժեք՝ 15-16 մլն դրամ։Կադաստրային արժեքը՝ 4 մլն դրամ։Տարեկան գույքահարկ՝ հազար դրամ։ Այսքանը՝ դեռ միայն բնակարանների մասով Շարունակելի...»
16:18 - 29 մայիսի, 2020
Բաբկեն Թունյանը բենզինի ներկրման ոլորտում խնդիր է տեսնում |armenpress.am|

Բաբկեն Թունյանը բենզինի ներկրման ոլորտում խնդիր է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բենզինի ներկրման գծով տեսնում է խնդիր և կարծում է, որ պետք է հնարավորինս շուտ լուծում տալ դրան: Թունյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում: Անդրադառնալով բենզինի, դիզվառելիքի շուկային՝ Թունյանը նկատեց, որ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է՝ առաջին անգամն է, որ պետական մարմինը բաց խոսում է միջնորդ օղակի մասին: Թունյանի կարծիքով՝ ավելի լավ կլինի, որ ավելի շատ բացեն փակագծերը: Որպես խնդիր է նշվել  Ռուսաստանից ներկրվող քվոտավորված վառելիքի ձեռք բերման և ներմուծման գործընթացում միջնորդ կազմակերպությունը: Թունյանի կարծիքով՝ խոսքը «Ռոսնեֆտ-Արմենիա»-ի մասին է: «ԱԺ այս քառօրյա նիստերից հետո, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովով կկազմակերպենք քննարկում, կհրավիրենք Գևորգյանին, շուկայի խաղացողներին և կփորձենք առավելագույնս բացել այս թեման: Կփորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում, որ հասարակության համար էլ պարզ լինի, թե կոնկրետ կազմակերպությունները, որոնք շղթայի մեջ արհեստականորեն մտած են, ինչպես են ազդում ընդհանուր գնագոյացման վրա: Որպեսզի պարզ լինի, թե Հայաստանում վաճառվող ամեն լիտր բենզինից որքան գումար է գնում որոշ մարդկանց գրպանը»,- ասաց պատգամավորը: Նա նշեց՝ միասին պետք է քննարկել խնդիրը լուծելու ճանապարհը, և խնդիրը պետք է լուծել հնարավորինս արագ:
14:30 - 25 մայիսի, 2020