armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Բաբկեն Թունյանը եւ Վարազդատ Կարապետյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով ցանկանում են հանրային ծառայությունների ոլորտի կազմակերպությունների գործունեությունը թափանցիկ դարձնել։
Նրանք կարծում են, որ հանրային հաշվետվողականության լրացուցիչ մեխանիզմի ներդրման գործիքներից մեկը կարող է լինել նշյալ ընկերությունների բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Պատգամավորները նշել են, որ սրանք հավելյալ վստահություն կձեւավորեն սակագների մասով գնագոյացման գործընթացի նկատմամբ, ինչպես նաեւ հնարավորություն կտան իրականացնել հանրային վերահսկողության համապատասխան գործիքակազմ:
Նրանք առանձին-առանձին նախագծերով նշել են, այն կազմակերպությունների ղեկավար մարմինները, որոնք պետք է հայտարարաիգր ներկայացնեն՝
Փոստային կապի եւ (կամ) սուրհանդակային կապի օպերատորի եւ ազգային օպերատորի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը,
Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը,
Երկաթուղային տրանսպորտի ոլորտի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը,
Ջրային ոլորտի լիցենզավորված ֆիզիկական անձը կամ լիցենզավորված իրավաբանական անձի իրական սեփականատերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը,
Էներգետիկայի ոլորտում գործունեության լիցենզիա ունեցող ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը։
comment.count (0)