Հանրաքվե

Հանրաքվեն համապետական, տարածաշրջանային կամ տեղական նշանակության հարցերի վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների քվեարկության ձեւով ազատ կամարտահայտման միջոց է։ Հանրաքվեի արդյունքում կարող է նաեւ նոր օրենք ընդունվել։ Հայտնի է նաեւ պլեբեսցիտ անվամբ։

Հանրաքվեն անմիջական ժողովրդավարության կարեւորագույն ինստիտուտն է եւ ժողովրդի անմիջական իրավաստեղծ գործունեության մեխանիզմը։ Հանրաքվեի մասնակցի ընդունած որոշումը ազդում է գործընթացի արդյունքի վրա եւ պետք է ամրապնդվի խնդրո առարկա հարցի վերաբերյալ մասնակցի տեղյակ լինելով։ Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է՝ Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաեւ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով։ Հանրաքվեի անցկացման պայմանները եւ ընթացակարգը կարգավորվում են տվյալ երկրի Սահմանադրությամբ եւ օրենքներով։ 
 
 
Հանրաքվեները դասակարգվում են․

Ըստ անցկացման մասշտաբի՝
համապետական, տարածքային, տեղական,
 
Ըստ հանրաքվեի դրվող հարցի՝ սահմանադրական (Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ), օրենսդրական (օրենքների ընդունման կամ դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ).
այլ հարցերի վերաբերյալ։

Ըստ հանրաքվեի մասնակցի կամարտահայտման ձեւի՝
պլեբիսցիտար (երբ հանրաքվեի մասնակիցը կարող է առաջադրվող հարցին տալ միայն «ԱՅՈ» կամ «ՈՉ» (կամ «ԿՈՂՄ ԵՄ» կամ «ԴԵՄ ԵՄ») պատասխաններից որեւէ մեկը), այլընտրանքային (երբ հանրաքվեի մասնակիցը կարող է հավանություն տալ առաջարկվող նախագծերից որեւէ մեկին)։
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել

2020թ. ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ահազանգերը գրանցելու, ուսումնասիրելու, դրանց քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում ՀՀ դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով  ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 24-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբն ուսումնասիրելու է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումները, լուծելու է դրանց ենթակայության հարցը, գործնական աջակցություն է ցուցաբերելու  դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին՝ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս: Հրամանով ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային խմբին հանձնարարել է ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, դրանցով նախաձեռնված քրեադատավարական գործընթացների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունն օպերատիվ կերպով տրամադրելու շրջանակներում սերտորեն գործակցել ՀՀ ԿԸՀ-ի, հանրաքվեի ընթացքը լուսաբանող լրատվամիջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ: Խնդիր է դրվել ապահովել կատարված աշխատանքների հրապարակայնությունը, որի շրջանակներում իրականացվելու է ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ կողմից հրապարակվող տեղեկատվության մշտադիտարկում, ինչպես նաև կազմակերպվելու է քննարկման արդյունքների և կայացված որոշումների օպերատիվ լուսաբանում: Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և դատախազների առջև խնդիր է դրվել հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկել և դրանց ընթացք տալ հնարավորին սեղմ ժամկետներում: Գործընթացը լինելու է ՀՀ գխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո:
11:15 - 25 փետրվարի, 2020
Հայաստանի կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն՝ չաջակցելով հանրաքվեի ոչ մի ճամբարի. հայտարարություն |news.am|

Հայաստանի կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն՝ չաջակցելով հանրաքվեի ոչ մի ճամբարի. հայտարարություն |news.am|

news.am: Հայաստանի անկախացումից ի վեր, մեր երկրում գործող սահմանադրությունը եւ սահմանադրական բարեփոխումները եղել են կեղծված ու պաշտպանել են բացառապես օրվա իշխանությունների, բայց ոչ երբեք աշխատավոր ժողովրդի շահերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կոմկուսը (ՀԿԿ): Հայտարարությունում նաեւ ասվում է. «Դրա արդյունքում սկիզբ դրվեց եւ մինչեւ օրս շարունակվում է համաժողովրդական սեփականության վայրի թալանը, ինչի հետեւանքով էլ չի նվազում արտագաղթողների քանակը։ Ընդունելով, որ դատաիրավական համակարգն ունի բարեփոխումների կարիք, բայց նաեւ քաջ գիտակցելով, որ ներկայումս ծավալվող գործնթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական է, հետեւաբար այն չի նպաստում երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերների, ինչպես նաեւ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը լինելով միակ այլընտրանքային, գաղափարական, ընդդիմադիր ուժը եւ ունենալով Հայաստանի ապագայի հստակ տեսլականը, պատրաստ է իր ողջ ուժն ու եռանդը ներդնել ժողովրդի շահերից բխող սահմանադրության կայացմանը։ Ներքաղաքական զարգացումների այս փուլում Հայաստանի կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն, չմասնակցելով գործնթացին եւ չաջակցելով հանրաքվեի ոչ մի ճամբարի։
17:42 - 24 փետրվարի, 2020
Այս վտանգները չէին լինի, եթե ժամանակին տրվեր նախկին ռեժիմի գնահատականը, ներդրվեր վեթինգ. «Ժողովրդավարական հայրենիք»

Այս վտանգները չէին լինի, եթե ժամանակին տրվեր նախկին ռեժիմի գնահատականը, ներդրվեր վեթինգ. «Ժողովրդավարական հայրենիք»

Հաշվի առնելով ստեղծված անկայուն իրավիճակը եւ առկա վտանգները, ինչպես նաեւ նախկին գործընկերային հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ «Ժողովրդավարական Հայրենիք»  կուսակցությունը ժողովրդի կողմից իրականացված հեղափոխությունն անշրջելի դարձնելու համար  աջակցում է սահմանադրական փոփոխության ներկայացված  հոդվածներին: Այս մասին հայտարարություն է տարածել  «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը: Հայտարարությունում ասվում է. «Սահմանադրական դատարանը, ինչպես դատաիրավական, պետական կառավարման  եւ ինքնակառավարման ամբողջ համակարգը, տասնամյակներ շարունակ սպասարկել են ժողովրդի իշխանությունը բռնազավթած խմբավորմանը։ 2018թ-ին իշխանափոխությունից հետո  վերոթվարկված համակարգերը սահմանադրականության դաշտ բերելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու  գործընթացը բավարար չէր եւ իրականացվում էր ոչ հեղափոխական մեթոդներով, որը հանգեցրել է գործող իշխանության տեղապտույտի եւ կառավարման համակարգի ճգնաժամի, ինչը շատ ավելի ցայտուն դրսեւորվեց  Սահմանադրական դատարանի դեպքում։ Առնվազը մեկ տարի առաջ պետք է նախաձեռնվեր 2015թ-ի ժողովրդի կողմից մերժված  Սահմանադրության համապարփակ փոփոխությունը, այդ դեպքում անհրաժեշտություն չէր առաջանա պետական սուղ միջոցները ներդնել լոկալ հանրաքվե անցկացնել, թեկուզ եւ կարեւոր հարցի շուրջ։ Հանրաքվեի գործընթացը լարվածության մեջ է պահելու ինչպես ամբողջ պետական կառավարման համակարգը, այնպես էլ ողջ ժողովրդին, բնականաբար նախկիններն իրենց հսկայական  ֆինանսական ու մեդիա հնարավորությունները կօգտագործեն ապակողմնորոշելու ժողովրդին՝ էլ ավելի խորացնելով  լարվածությունն ագրեսիվ փոքրամասնության  եւ ժողովրդի լայն զանգվածների միջեւ, մեծացնելով առկա ատելության  չափաբաժինը, միաժամանակ նախկիններին վերակենդանանալու լրացուցիչ լիցք է հաղորդվում, փորձելով կրկին սողոսկել  քաղաքական դաշտ, ինչը գործող ական է դառնալու մեր պետականության համար։ Այս վտանգները չէր լինի, եթե ժամանակին՝ հեղափոխությունից անմիջապես հետո, տրվեր նախկին ռեժիմի իրավաքաղաքական  գնահատականը, ներդրվեր վեթթինգ եւ անցումային արդարադատությունը, գողերին եւ ավազակներին պատասխանատվության ենթարկեին, վերադարձվեր պետությունից եւ ժողովրդից գողացված տասնյակ միլիարդավոր դոլարները։ Հաշվի առնելով ստեղծված անկայուն իրավիճակը եւ առկա վտանգները, ինչպես նաեւ նախկին գործընկերային հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ «Ժողովրդավարական Հայրենիք»  կուսակցությունը ժողովրդի կողմից իրականացված հեղափոխությունն անշրջելի դարձնելու համար  աջակցում է սահմանադրական փոփոխության ներկայացված  հոդվածներին, համոզված լինելով, որ հանրաքվեի այո  արդյունքը լրացուցիչ լիցք կհաղորդի իշխանություններին հեղափոխությունը լիարժեք ու վերջնական հաղթանակի  հասցնելու համար»:
15:27 - 24 փետրվարի, 2020
«Համերաշխություն» կուսակցությունը և համանուն շարժումը կոչ են անում չմասնակցել սահմանադրական հանրաքվեին

«Համերաշխություն» կուսակցությունը և համանուն շարժումը կոչ են անում չմասնակցել սահմանադրական հանրաքվեին

«Համերաշխություն» կուսակցությունը և համանուն շարժումը կոչ են անում չմասնակցել սահմանադրական հանրաքվեին, դրանով կասեցնել ազգակործան ծրագրերի իրականացման հերթական փուլը։ Այս մասին կուսակցությունը հայտարաություն է տարածել: «Սիրելի՛ հայրենակիցներ, «Համերաշխություն» կուսակցության և համանուն շարժման հազարավո՛ր կողմնակիցներ, Ինչպես տեսնում ենք, մեր երկու պետականությունները այս իշխանությունների ծրագրած և հետևողական գործողությունների արդյունքում ներքաշվում են պառակտումների և համընդհանուր քաոսի մեջ։ Ծրագրված հերթական քայլերից մեկը, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեն է, որի բուն նպատակն է ժողովրդի անունը շահարկելով ճանապարհ բացել մեր հասարակության ձեռքերով, ավելի ճիշտ՝ «ակտիվ» մասնակցությամբ Ամուլսարի շահագործման և Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման, ԼԳԲՏ համայնքի կայացման, ռուսական ռազմաբազայի դուրս բերման, Իրանի հետ սահմանի փակման, Եկեղեցու վարկաբեկման, Արցախի հարցի ձախողման համար (չհաշված մեզ դեռևս անհայտ հակազգային գործողությունները)։ Սիրելի՛ հայրենակիցներ, «Համերաշխություն» կուսակցությունը և համանուն շարժումը կոչ են անում չմասնակցել սահմանադրական հանրաքվեին, դրանով կասեցնել ազգակործան ծրագրերի իրականացման հերթական փուլը։ Մենք կարծում ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանում կլինի բոլորովին այլ քաղաքական իրավիճակ: Աստված մեզ պահապան»,- ասվում է հայտարարությունում։
12:51 - 24 փետրվարի, 2020
ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում |pastinfo.am|

ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում |pastinfo.am|

pastinfo.am: «Ոչ»-ի շտաբի լիազոր ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը խնդրանքով դիմել է չորս քաղաքական ուժերի, որպեսզի տեղամասային հանձնաժողովի անդամի նշանակման ենթակա անձանց մասով օգնեն շտաբին։ «Ես ինքս դիմել եմ այն քաղաքական ուժերին, որոնք ունեն համակարգված տվյալներ ընտրական տեղամասերում հանձնաժողովների անդամ իրավունք ունեցող անձանց մասին»,-այս մասին ասաց Մելիքյանը։ Նա նշեց, որ այդ չորս քաղաքական ուժերն են՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը։ «Խոսքն այս 4 քաղաքական ուժերին է վերաբերում, քանի որ նրանք են հանդես եկել «այո»-ն բացառող հայտարարություններով»,-հայտեց Մելիքյանը։ Մելիքյանի փոխանցմամբ, իր խնդրանքին դեռևս արձագանքել են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» և պատրաստակամություն են հայտնել օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում։ Շարունակությունը՝ pastinfo.am-ում
12:56 - 22 փետրվարի, 2020
Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ հակասահմանադրական այս միջոցառմանը մասնակցելուց․ «Վերնատուն» հասարական-քաղաքական ակումբ

Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ հակասահմանադրական այս միջոցառմանը մասնակցելուց․ «Վերնատուն» հասարական-քաղաքական ակումբ

«Վերնատուն» հասարական-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել հանրաքվեի վերաբերյալ։ «Ապրիլի 5-ին կազմակերպվող հանրաքվեն հակասահմանադրական է, հակաիրավական ու հակաժողովրդավարական։ Հանրաքվեի է դրված Սահմանադրության արդեն իսկ ուժը կորցրած 213–րդ հոդվածում փոփոխություններ անելու հարցը, ինչն իրավական առումով նոնսենս է։ Հանրաքվեի որոշումը խոցելի է և՛ ձևի, և՛ բովանդակության առումով։ Այս հակասահմանադրական գործընթացի մեջ իշխանությունը ներքաշել է խորհրդարանական մեծամասնությանը և ուզում է ներքաշել նաև ՀՀ քաղաքացիներին։ Հարկ է ընդգծել, որ իր լիազորությունների շրջանակներում այս քաղաքական արկածախնդրությունը կարող էր կանխել ՀՀ նախագահը, ով, սակայն, նախընտրեց այլ տարբերակ՝ դրանով կիսելով հետագա զարգացումների պատասխանատվությունը։ Մենք արձանագրում ենք, որ․ –հանրաքվեի օգնությամբ փորձ է արվում ոչնչացնել իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը, –Սահմանադրական դատարանը դարձնել գործադիր իշխանության կցորդ, –ուղիղ ժողովրդավարության գաղափարի արժեզրկմամբ ու շահարկմամբ հաստատել մեկ անձի իշխանություն։ Սահմանադրական հանրաքվեն կեղծ օրակարգ է և ոչինչ չի տալու շարքային քաղաքացուն։ Հանրաքվեով շեղում են հանրային ուշադրությունն Արցախի շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից, ինչպես նաև ձեռնասուն ՍԴ ստեղծելու միջոցով ուզում են դակել քաղաքական, տնտեսական բնույթի վիճահարույց որոշումները, այդ թվում՝ հանրային հնչեղություն ստացած միջազգային համաձայնագրերը։ Ելնելով վերը նշվածից՝ ակումբը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ հակասահմանադրական այս միջոցառմանը մասնակցելուց։ Պետք է մերժել ոչ լեգիտիմ հանրաքվեն և մաս չկազմել բռնապետական ռեժիմի հաստատման գործընթացին»,-ասված է հայտարարությունում։
12:16 - 22 փետրվարի, 2020
Իրավաբանական հանրության ներկայացուցիչները չեն կարող քաղաքական պատասխանատվություն կրող կողմ լինել. Լիլիթ Մակունցը պատասխանել է Ռուբեն Մելիքյանին

Իրավաբանական հանրության ներկայացուցիչները չեն կարող քաղաքական պատասխանատվություն կրող կողմ լինել. Լիլիթ Մակունցը պատասխանել է Ռուբեն Մելիքյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան  իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով «Իրավական ուղի« ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի՝ իրեն տրված խորհրդին: Նա մասնավորապես նշել է, որ ամենևին չթերագնահատելով Ռուբեն Մելիքյանի և նրա շուրջ հավաքված իրավաբանների նախաձեռնությունը՝ ընդգծում է, որ Ռուբեն Մելիքյանն իրավաբանական հանրության ներկայացուցիչների հետ չի կարող քաղաքական պատասխանատվություն կրող կողմ լինել։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Ի պատասխան Ռուբեն Մելիքյանի խորհրդի ինձ՝ արձագանքում եմ: Խոսքը ձևական առումով շտաբի առկայության մասին չէ, այլ քաղաքական պատասխանատվության բացակայության մասին։ Քաղաքական պատասխանատվություն ստանձնելու հարցը վերաբերում է քաղաքական ուժերին։ Ամենևին չթերագնահատելով Ռուբեն Մելիքյանի և նրա շուրջ հավաքված իրավաբանների նախաձեռնությունը՝ պիտի ընդգծեմ, որ Ռուբեն Մելիքյանն իրավաբանական հանրության ներկայացուցիչների հետ չի կարող քաղաքական պատասխանատվություն կրող կողմ լինել։ Նրանք հարցի վերաբերյալ ներկայացնում են իրենց տեսակետները՝ զուտ իրավական տեսանկյունից, որը դեռևս քաղաքական պատասխանատվություն չի ենթադրում։ Հանրաքվեն առաջին հերթին քաղաքական գործընթաց է, հետո նոր իրավական»։
21:38 - 21 փետրվարի, 2020
Հորդորում ենք Երևանի քաղաքապետարանին և  ԿԸՀ-ին  վերանայել պաստառների տեղադրման վայրերը․«Անկախ դիտորդ» դաշինք

Հորդորում ենք Երևանի քաղաքապետարանին և ԿԸՀ-ին վերանայել պաստառների տեղադրման վայրերը․«Անկախ դիտորդ» դաշինք

«Անկախ դիտորդ» դաշինքը  նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի օգտագործման կարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում․ «Ահազանգ քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված անվճար վահանակների տեղադրման հետ կապված։ Ստորև բերված նկարներում Անկախ Դաշինքի երկարաժամկետ դիտորդներն արձանագրել են Երևանում բազմաբնակարան շենքերի և հանրակրթական դպրոցների վրա պաստառների համար նախատեսված վահանակների փակցման բազմաթիվ դեպքեր, ինչը վկայում է օրենսգրքում եղած գերկարգավորման և բացերի շփոթեցնող ազդեցության մասին⁉️։  Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի օգտագործման կարգի վերաբերյալ Ընտրական օրենսգրքի կարգավորումները (Հոդված 21, մաս 3) պարտավորեցնում են համայնքի ղեկավարին համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել։  Միաժամանակ ընտրական օրեսնգիրքը սահմանում է, որ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում առանձնացնել քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր, ինչից ուղղակիորեն բխում է, որ համայնքի ղեկավարի որոշմամբ առանձնացված տեղերը պետք է և կարող են լինել բացառապես համայնքին պատկանող տարածքներում և համայնքի օրինական օգտագործման տակ գտնվող գույքի վրա։ Ստացվում է, որ համայնքի ղեկավարը իրավասու չէ այլ անձանց պատկանող տարածքներում, բնակելի տների կամ բազմաբնակարան շենքերի վրա սահմանել քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր, այն հաշվառմամբ, որ դրանք ուղղակի համայնքապատկան չեն։ Հակառակ դեպքում ստացվում է, որ օրենսգիրքը արգելում է բազմաբնակարան շենքի վրա քարոզչական պաստառներ փակցնելը նույնիսկ ֆիզիկական անձանց թույլատվությամբ, բայց նույնիսկ բնակիչների անհամաձայնության դեպքում չի արգելում նույն գործողությունը, եթե պաստառի և բազմաբնակարան շենքի արանքում համայնքի ղեկավարի որոշմամբ տեղադրված է հատուկ վահանակ։ Հարկ է նշել, որ նույն հոդվածի 2-րդ մասում՝ ֆիզիկական անձանց համաձայնությամբ քարոզչական պաստառներ փակցնելու վերաբերյալ բացառություններն այնքան մանրամասն են, որ դառնում են անհարկի սահմանափակում։  Այնուամենայնիվ Երևան քաղաքում համայնքի ղեկավարի որոշմամբ առանձնացված տեղերի թվում բազմաթիվ են և բազմաբնակարան շենքերը, և հանրակրթական դպրոցներն ու դրանց հարակից տարածքները (հստակ չէ, թե արդյոք հարակից տարածք է օրինակ դպրոցի դարպասը)։ Դաշինքը հորդորում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին և Երևանի քաղաքապետարանին վերանայել պաստառների տեղադրման վայրերը՝ ապահովելով օրենսգրքի պահանջների կատարումը։Միաժամանակ Ընտրական օրենսգրքի հետագա փոփոխություններում անհրաժեշտ է քննարկել այնպիսի կարգավորումների սահմանումը, որոնք կօգնեն խուսափել արտահայտման ազատության անհարկի սահմանափակումներից»։ Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ»-դաշինքը հավաքագրում է դիտորդներ և գործընկերներ, որոնք պատրաստ են համագործակցել կամավոր հիմունքներով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դիտորդություն անելու համար։ Մասնակցության հայտը՝ այստեղ։
19:05 - 21 փետրվարի, 2020
Վերջնական քաղաքական որոշում չունենք այդ առումով և դեռ ժամանակ ունենք. Լիլիթ Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին |aysor.am|

Վերջնական քաղաքական որոշում չունենք այդ առումով և դեռ ժամանակ ունենք. Լիլիթ Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին |aysor.am|

aysor.am: Քաղաքական ուժերը, որոնք հանրաքվեն բոյկոտելու կամ չմասնակցելու կոչ են անում դրանով իսկ անթաքույց իրականացնում են «ոչ»-ի քարոզարշավ, լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Չնայած հայտարարվել է, որ «ոչ»-ի քարոզ չի իրականացվում, այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտի կամ չմասնակցելու կոչ են անում դրանով իսկ անթաքույց իրականացնում են «ոչ»-ի քարոզարշավ: Ինձ համար անհասկանալի է՝ ինչու այս պարագայում քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում և չեն իրականացնում քարոզարշավ», - ասաց Մակունցը: Հարցին՝ ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացության համար, այն դեպքում, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի նախագիծն ուղարկվել էր, գուցե չկա՞ վստահություն հանձնաժողովի նկատմամբ՝ Մակունցը պատասխանեց. «Այն, ինչ մենք նախատեսում ենք անել՝ վերականգնելն է մոդելը, որը 2015թ.-ի սահմանադրական փոփոխությամբ հաստատվել է, սակայն այս պահին չի գործում: Հիմա չի գործում այն Սահմանադրական դատարանը, որի մոդելը հաստատել են միջազգային կառույցները: Պիտի ասեմ, որ մենք վերջնական քաղաքական որոշում չունենք այդ առումով և դեռ ժամանակ ունենք, բայց տարակուսանք է առաջանում, որովհետև գործ ունենք փաթեթի հետ, որն արդեն իսկ հաստատվել է, որովհետև մենք ընդամենը վերականգում ենք այդ՝ հավանության արժանացած փաթեթը»:
15:57 - 21 փետրվարի, 2020