Լարս

Վերին Լարսը փակ է ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների համար
 |hy.armradio.am|

Վերին Լարսը փակ է ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների համար |hy.armradio.am|

hy.armradio.am: Ծանր բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով ժամանակավորապես դադարեցվել է վատ եղանակի պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԻՆ Հյուսիսային Օսիայի վարչությանը: «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները, 2023 թվականի հոկտեմբերի 18-ի ժամը 23.50-ից մինչև հատուկ կարգադրություն արգելվել է Վլադիկավկազ քաղաք — Լարս բնակավայր հատվածում ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ: Ռազմավիրական ճանապարհը, որն անցնում է Ներքին Լարս գյուղով և Վերին Լարս անցակետով, միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը:
09:51 - 19 հոկտեմբերի, 2023
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:   Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Պուշկինի լեռնանցքի թունելով՝ հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:13 - 07 հոկտեմբերի, 2023
Լարսի անցակետում դեպի ՌԴ ուղությամբ կուտակումներ չկան. 250 հայկական բեռնատար Ռուսաստան գնացող ճանապարհին է |armenpress.am|

Լարսի անցակետում դեպի ՌԴ ուղությամբ կուտակումներ չկան. 250 հայկական բեռնատար Ռուսաստան գնացող ճանապարհին է |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսի անցակետում Ռուսաստան գնացող ուղղությամբ հերթեր, կուտակումներ չկան, հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ մոտ 250 հայկական բեռնատար Հայաստանից Ռուսաստան ճանապարհներին է, մի մասը ձևակերպում է անցնում: Այս մասին տվյալները ներկայացրել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: «Այս պահին հերթեր, կուտակումներ չունենք Ռուսաստան մտնող ուղղությամբ: Լարսի անցակետում այժմ աշխատում են բնականոն ռեժիմով: Առավոտվա դրությամբ մոտ 250 հայկական բեռնատար Հայաստանից ՌԴ ճանապարհներին է գտնվում, այսինքն՝ մի մասը ճանապարհին է, մի մասը հասել, ձևակերպվում է, միգուցե դրանց մի մասը ձևակերպվել, դուրս է եկել: Նախորդ օրը 140 հայկական բեռնատար, որոնցից 35-ը՝ հայկական կոնյակով բեռնված, փաստացի մտել է Ռուսաստան՝ բոլոր մաքսային ձևակերպումներն ավարտած: Եվ 207-ը դեպի Հայաստան են շարժվել»,-ասաց Հակոբյանը: Մաքսային կցորդը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 4-ի ուշ երոկոյան ռուսական կողմը հանել է կոնյակի մասով իր սահմանած նոր կարգավորումը: Ռուսական մաքսային ծառայությունը մաքսային հսկողություն էր սկսել իրականացնել Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ, Հայաստանից գնացող ամբողջ կոնյակը ենթարկվում էր մաքսային հսկողության, երբեմն ապրանքն ուղարկում էին փորձաքննության: Հիմա այս խոչընդոտը հանվել է: «Մինչև այս պահը մոտ կոնյակով բեռնված 50 բեռնատար ձևակերպվել և մտել է Ռուսաստանի տարածք: Լարսի անցակետում կանգնած է ևս 47 բեռնատար, որոնք սպասում են փորձաքննության եզրակացությանը, որ շարժվեն ՌԴ»,-ասաց Հակոբյանը: Ռուսական կողմից խոստացել են այդ պատասխանները շատ արագ տալ: Եվ առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում այդ 47 բեռնատարները ևս պետք է շարժվեն:  Այսպիսով այսուհետ Վերին Լարսի անցակետից հայկական կոնյակը փորձաքննության հիմնականում չի ուղարկվելու, միայն եզակի դեպքերում, երբ լինեն խիստ կասկածներ ու հիմքեր: Ըստ անհրաժեշտության՝ բոլորի նկատմամբ լինելու է սովորական զննում: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանից դուրս եկող ուղղությանը, ապա Վերին Լարսում կան հերթեր: Հակոբյանի խոսքով՝ սակայն դրանք վերաբերում են հիմնականում երրորդ երկրներ ապրանք տանող բեռնատարներին:  «Հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ է մտել ՌԴ կառավարության համապատասխան որոշումը, որով արտահանման մի շարք մաքսատուրքեր են սահմանվել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների համար: Շատ տնտեսավարողներ, որոնք ՌԴ-ից ապրանք են արտահանում երրորդ երկրներ, անպատրաստ են հասել Լարսի անցակետ և պետք է վճարումներ կատարեն, փաստաթղթեր լրացնեն: Դրա հետ կապված ձևակերպման գործընթացը դանդաղել է: Բայց այդ ընդհանուր հերթի մեջ հայկական բեռնատարներ երկար չեն սպասում և սպասարկվում են արտահերթ»,-ասաց մաքսային կցորդը:
23:05 - 05 հոկտեմբերի, 2023
Վահան Քերոբյանը Վերին Լարսում կոնյակով բեռնված հայկական բեռնատարների կուտակումների մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում
 |armenpress.am|

Վահան Քերոբյանը Վերին Լարսում կոնյակով բեռնված հայկական բեռնատարների կուտակումների մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսի անցակետով ալկոհոլային խմիչքով բեռնված հայկական բեռնատարներն անցնում են, բայց ոչ բոլորը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Վերին Լարսի անցակետում շուրջ 60 հայկական բեռնատար մեքենաների կուտակմանը։ «Նախորդ օրվա ընթացքում ալկոհոլային խմիչքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է։ Չէի ասի, որ չգիտենք պատճառը։ Բնականաբար, մեր կառավարության և էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության կարևորագույն մաս է կազմում նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքները լինեն բարձր որակի, և մենք որոշ ժամանակ առաջ արդեն սկսել էինք գործընթաց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունից արտահանվող խմիչքը լինի բարձր որակի»,- ասաց Քերոբյանը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ չի տեսնում այս ամենի մեջ, Քերոբյանը պատասխանեց․ «Չէի ասի, որ  որևէ քաղաքական ենթատեքստ կա։ Որոշ մեքենաներից նմուշառումներ են արվել, սպասում ենք լաբորատոր փորձաքննության արդյունքներին։ Այլ մեքենաներն անցնում են։ Ես խնդիրը չէի ուռճացնի»,- ասաց Քերոբյանը։ Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության:
13:21 - 05 հոկտեմբերի, 2023
Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք. չեմ կարող ասել՝ պատճառն արդյո՞ք Հռոմի ստատուտի վավերացումն է. Քերոբյան
 |aysor.am|

Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք. չեմ կարող ասել՝ պատճառն արդյո՞ք Հռոմի ստատուտի վավերացումն է. Քերոբյան |aysor.am|

aysor.am: Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ պատճառը ռուսական կողմից բեռների ստուգումներն են.«Պատճառը ռուսական կողմը հայտնել է՝ ստուգումներ են իրականացնում կոնյակի որակի հետ կապված»։ Հարցին, թե արդյո՞ք այդ ստուգումները կապված չեն այսօր ՀՀ ԱԺ կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ՝ Քերոբյանը պատասխանեց.«Չեմ կարող ասել»։  Նախարարը նաև հավելեց, որ հաճախ են նմանատիպ խնդիրներ լինում։ Իսկ թե մոտավորապես ինչքա՞ն բեռնատարի մասին է խոսքը՝ Քերոբյանը նշեց, որ դրա մասին արդեն հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը։ Նա նաև ավելացրեց, որ իր տեղակալն արդեն խոսել է ռուսական կողմի հետ։ Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության:
15:06 - 03 հոկտեմբերի, 2023
Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ ուժեղացրել է հսկողությունը. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում
 |armenpress.am|

Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ ուժեղացրել է հսկողությունը. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: «Կոնյակի նկատմամբ հսկողությունը շատ շուտ է սկսվել Ռուսաստանում: Մարտ-ապրիլ ամիսներից ռուսական մաքսային ծառայությունը մաքսային հսկողություն է սկսել իրականացնել Հայաստանից ներմուծված կոնյակների նկատմամբ: Դա բացատրում են նրանով, որ հայտնաբերել են խախտումներ՝ կեղծ կոնյակներ և այլն: Մի քանի օր առաջ հսկողությունն ավելի են ուժեղացրել: Եթե նախկինում հսկողությունն իրականացվում էր կոնկրետ ինչ-որ արտահանողների կամ ներմուծողների նկատմամբ, այս պահին Հայաստանից եկող ամբողջ կոնյակը ենթարկվում է մաքսային հսկողության»,-ասաց Հակոբյանը: Նա բացատրեց՝ հսկողությունը լինում է երկու տեսակի՝ փաստաթղթային կամ զննում: Զննման արդյունքում հնարավոր է որոշում կայացվի ապրանքն ուղարկել փորձաքննության: Երբ ապրանքն ուղարկվում է փորձաքննության, մեքենաները ստիպված են լինում սպասել անցակետում մինչև պատասխանների գալը: Մաքսային կցորդի խոսքով՝ մեքենաների կուտակումների պատճառը հիմնականում հենց դա է լինում, որ սպասում են փորձաքննության պատասխանին: Այն կարող է տևել 1 շաբաթից մինչև 1 ամիս: Նրա  տվյալներով՝ մոտ 60 մեքենա սպասում է հսկողության ավարտին: «Բայց դա նաև չի խանգարում, որ մեքենաները շարունակեն ձևակերպվել և դուրս գալ, որովհետև Հայաստանից Ռուսաստան մտնող բեռները բնականոն կերպով ձևակերպվում և մտնում են Ռուսաստան: Ընդհանուր ծավալի վրա դա չի ազդում»,-նշեց Հակոբյանը: Անդրադառնալով հնչող տեսակետին, թե այս ձևով Ռուսաստանը «տնտեսական պատժամիջոց» է կիրառում Հայաստանի նկատմամբ՝ մաքսային կցորդն ընդգծեց, որ ռուս գործընկերների հետ աշխատելու ընթացքում հիմնավորվում է, որ հայտնաբերվում են խախտումներ՝ կեղծ կոնյակներ, բաղադրության հետ կապված խախտումներ: Եվ հաշվի առնելով, որ հսկողությունը նոր չի դրվել, այլ՝ մարտ-ապրիլ ամիսներից՝ նա ենթադրում է, որ ռուսական կողմն իր հսկողության մեջ օբյեկտիվություն ունի: Պատասխանելով հարցին, թե արդյոք արհեստականորեն խոչընդոտներ առաջացնելու միտում  չի՞ տեսնում՝ Հակոբյանընասաց՝ եթե Հայաստանում էլ ինչ-որ ապրանքի մեջ խախտումներ են հայտնաբերվում, բոլոր դեպքերում հսկողությունն ուժեղացվում է: «Խախտումները շատացել են, դրանի՞ց է հսկողությունն ուժեղացել, թե՞ ինչ-որ քաղաքական ենթատեքստ կա, չեմ կարող պատասխանել հարցին, որովհետև այդ տեղեկությանը չեմ տիրապետում»,-ասաց կցորդը: Նա միևնույն ժամանակ վստահեցրեց, որ, եթե հասկանում են, որ որոշ բեռնատարները շատ երկար են մնում, անարդար կերպով են վարվում հայ տնտեսաարողների հետ, անմիջապես կապ են հաստատվում ռուս գործընկերների հետ, խնդիրները քննարկում են բոլոր հնարավոր տարբերակներով: Տեղեկությունը տրամադրվում  է նաև ՊԵԿ-ին, դեսպանությանը: Վերին Լարսի անցակետով Հայաստանից Ռուսաստան այլ բեռներ տեղափոխող բեռնատարների հետ կապված խնդիրների մասին տեղեկություններ չեն ստացվել: Այս պահին շատ մեծ ծավալով հայկական բեռները մտնում են Ռուսաստան: Մաքսային կցորդի խոսքով՝ թողունակության այսպիսի ծավալ չի եղել երբևիցե: Այս պահին օրական միջինը 200 բեռնատար մտնում է Ռուսաստան:
10:26 - 03 հոկտեմբերի, 2023
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։   Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը կգործի սահմանափակ ռեժիմով՝ պայմանավորված անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ: Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:
10:05 - 26 օգոստոսի, 2023
Օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը կգործի սահմանափակ ռեժիմով

Օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը կգործի սահմանափակ ռեժիմով

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը կգործի սահմանափակ ռեժիմով՝ պայմանավորված անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ: Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:
10:48 - 20 օգոստոսի, 2023
Վերին Լարսի անցակետն օգոստոսի 17-ից 26-ը կգործի սահմանափակ ռեժիմով

Վերին Լարսի անցակետն օգոստոսի 17-ից 26-ը կգործի սահմանափակ ռեժիմով

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ ՌԴ դաշնային մաքսային ծառայության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում, ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:   «Մասնավորապես, աշխատանքները կիրականացվեն բեռնատար և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության գոտիներում, որոնք փուլային, ժամանակավորապես կհանվեն շահագործումից, ինչի արդյունքում աստիճանաբար կկրճատվի անցակետի թողունակությունը:  ՌԴ ԴՄԾ-ն քաղաքացիներին և բեռնափոխադրողներին զգուշացնում է Վերին Լարսի անցակետի թողունակության հնարավոր նվազման մասին և  խորհուրդ տալիս դիտարկել այլընտրանքային տրանսպորտային երթուղիները, ինչպես նաև հաշվի առնելով աշխատանքների իրականացումը՝ պլանավորել սահմանը հատելու ամսաթիվը և ժամը»,- ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրությունում:
17:23 - 16 օգոստոսի, 2023
Վերին Լարսի անցակետում շահագործման է հանձնվել 15 նոր ուղի. ՊԵԿ

Վերին Լարսի անցակետում շահագործման է հանձնվել 15 նոր ուղի. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: «Այցի շրջանակում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը Վերին Լարսի անցակետում հանդիպում է ունեցել Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերին Լարսի անցակետի թողունակության բարձրացմանն ուղղված, ինչպես նաև տրանսպորտային միջոցների կուտակումների և հերթերի գոյացումների կանխմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, հունիսի 15-ին շահագործման 1 է հանձնվել 15 նոր ուղի, ինչի արդյունքում այս պահի դրությամբ գործում է 39 ուղի, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար (6 մուտք և 6 ելք), 24-ը՝ թեթև մարդատար տրանսպորտի համար (12 մուտք և 12 ելք), 2-ը՝ ուղևորատար ավտոբուսների համար և 1 ուղի՝ գերծավալային բեռների համար։ Նոր ուղիների գործարկման արդյունքում անցակետի թողունակությունն արդեն իսկ աճել է 30%-ով, և օրական միջինում արդեն ձևակերպում է ստանում մոտ 1300 բեռնատար, ինչը բերել է անցակետի 2 կողմերում հերթերի վերացմանը։ Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Վերին Լարսի կայուն թողունակության ապահովման նպատակով համապատասխան պաշտոնատար անձանց օպերատիվ փոխգործակցության կանոնակարգի առնչությամբ։ Մասնավորապես, սկսվել է բեռների ռենտգեն սկանավորման արդյունքների փոխանակման գործընթացը, ինչը թույլ է տալիս հայկական կողմում իրականացված ռենտգեն սկանավորման արդյունքներն օգտագործել ռուսական կողմում իրականացվող հսկողության ընթացքում, որը կարող է հանգեցնել բեռների ավելի արագ ձևակերպմանը։ Ավելի վաղ՝ ս․թ․ հունիսի 7-ին, տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը, որի ընթացքում կողմերի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Վերին Լարս բազմակողմ ավտոմոբիլային անցակետում գոյություն ունեցող խնդիրներին համատեղ ջանքերով օպերատիվ լուծումներ տալու առնչությամբ»,- ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։
11:15 - 22 հունիսի, 2023
Առանց ակցիզի ծխախոտի իրացմամբ պետությանը 416 մլն դրամի վնաս է պատճառվել

Առանց ակցիզի ծխախոտի իրացմամբ պետությանը 416 մլն դրամի վնաս է պատճառվել

Պետական եկամուտների կոմիտեն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի 1,114,000 տուփ ծխախոտի իրացման դեպք է բացահայտել: Պետությանը պատճառվել է շուրջ 416 միլիոն ՀՀ դրամի վնաս, որի հիմքով նախաձեռնվել են քրեական վարույթներ: «2022 թ. ապրիլին փորձ է արվել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ցամաքային ճանապարհով արտահանել շուրջ 12 միլիոն ՀՀ դրամ արժեքով, առանց ակցիզային դրոշմանիշերի 25,000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 8 միլիոն ՀՀ դրամի վնաս: Մյուս դեպքով՝ ՀՀ-ից դեպի ՌԴ ցամաքային ճանապարհով 2022 թ. օգոստոսին փորձ է արվել արտահանել շուրջ 90 միլիոն ՀՀ դրամ արժեքով, առանց ակցիզային դրոշմանիշերի 199,000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 66 միլիոն ՀՀ դրամի վնաս: Իսկ 2023 թվականի մարտին Վերին Լարսի անցակետում Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինների կողմից կանգնեցվել և զննման են ենթարկվել Հայաստանից Ռուսաստան ապրանքներ տեղափոխող 2 բեռնատարներ: Արդյունքում պարզվել է, որ արկղերում լցված խնձորի և խաղողի տակ առկա է «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից արտադրված 400,000 տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ` շուրջ 220 միլիոն ՀՀ դրամ արժեքով: Նշված դեպքերով պետությանը պատճառվել է շուրջ 154 միլիոն ՀՀ դրամի վնաս: Մեկ այլ դեպքով էլ՝ 2023թ-ի ապրիլին է փորձ արվել ՀՀ-ից դեպի ՌԴ օդային ճանապարհով արտահանել շուրջ 270 միլիոն ՀՀ դրամ արժեքով,  առանց ակցիզային դրոշմանիշերի 490,000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 188 միլիոն ՀՀ դրամի վնաս»,- նշված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ։
15:00 - 01 հունիսի, 2023