Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին գտնվող թունելով երթևեկությունը երկու օրով կդադարեցվի |armeniasputnik.am|
19:50 - 09 հունիսի, 2023

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին գտնվող թունելով երթևեկությունը երկու օրով կդադարեցվի |armeniasputnik.am|

armeniasputnik.am: տեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դևդորակի թունելով երթևեկությունը երկու օրով կդադարեցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

 
«Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ թունելը հունիսի 15-ին՝ ժամը 00։00-ից մինչև հունիսի 17 ժամը 00։00-ն, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– ասաց նա։
 
Նրա խոսքով` գործելու է թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել