Ալեքսեյ Նավալնի

Ռուս փաստաբան, ընդդիմադիր քաղաքական գործիչ, քաղաքական և ֆինանսական ակտիվիստ։ Երկրորդ տեղ է զբաղեցրել Մոսկվայի քաղաքագլուխի ընտրություններում (2013)՝ զիջելով անկուսակցական և Միասնական Ռուսաստանի կողմից պաշտպանվող Սերգեյ Սոբյանինին։ 2000-2007 թվականներին եղել է Յաբլոկո կուսակցության անդամ, 2013 թվականին հիմնադրել է Ռուսաստանի Առաջադիմական կուսակցությունը և կուսակցության ներկայիս նախագահն է։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել Նավալնիին |tert.am|

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել Նավալնիին |tert.am|

tert.am: Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությամբ և նրան անհապաղ ազատ արձակելու կոչ է արել, ասված է գերատեսչության ներկայացուցչի հայտարարության մեջ, փոխանցում է ria.ru-ն:«Ֆրանսիան մեծ մտահոգությամբ տեղեկացել է Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության մասին։ Մենք, եվրոպացի գործընկերների հետ միասին, ուշադիր հետևում ենք իրավիճակին և կոչ ենք անում նրան անհապաղ ազատ արձակել», - նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։Նավալնիին անհապաղ ազատ արձակելու կոչով է հանդես եկել նաև Ջեյք Սալիվանը, որին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտադիր է անվտանգության հարցերով խորհրդական նշանակել, ինչպես նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, եվրոպական մի քանի երկրների ԱԳ նախարարներ: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ-ից պահանջել է արձագանքել Նավալնիի ձերբակալությանը։ Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին հայտարարել է Նավալնիին ԵԽ հրավիրելու պատրաստակամության մասին, իսկ Չեխիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ մտադիր է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում բարձրացնել ռուս ընդդիամադիր գործչի ձերբակալությունից հետո պատժամիջոցների հարցը:
10:32 - 18 հունվարի, 2021
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել ազատ արձակել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին |tert.am|

ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել ազատ արձակել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին |tert.am|

tert.am: ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել ազատ արձակել ՌԴ-ում ձերբակալված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, փոխանցում է ria.ru-ն։ «Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու Ռուսաստանի որոշումը։ Մեծ մտահոգությամբ նշում ենք, որ Նավալնիի ձերբակալությունը նրան և մյուս ընդդիմադիրներին լռեցնելու փորձերի շարքում վերջին իրադարձություններից է։ Մենք պահանջում ենք նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակումը»,- ասված է հայտարարության մեջ։ Հայտարարությունում ՌԴ կառավարությանը նաև կոչ է արվում ընտրական գործընթացում հավասար հնարավորություններ ապահովել բոլոր քաղաքական կուսակցությունների և թեկնածուների համար։ Նավալնիին անհապաղ ազատ արձակելու կոչով է հանդես եկել նաև Ջեյք Սալիվանին, որին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտադիր է անվտանգության հարցերով խորհրդական նշանակել, ինչպես նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, եվրոպական մի քանի երկրների ԱԳ նախարարներ: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ-ից պահանջել է արձագանքել Նավալնիի ձերբակալությանը։ Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին հայտարարել է Նավալնիին ԵԽ հրավիրելու պատրաստակամության մասին, իսկ Չեխիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ մտադիր է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում բարձրացնել ռուս ընդդիամադիր գործչի ձերբակալությունից հետո պատժամիջոցների հարցը: Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին երեկ՝ Գերմանիայից Մոսկվա վերադառնալիս, ձերբակալվել է։
09:43 - 18 հունվարի, 2021
Մոսկվա ժամանելուց հետո ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին |hetq.am|

Մոսկվա ժամանելուց հետո ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին |hetq.am|

hetq.am: Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը նոր էր վերադարձել Գերմանիայից։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Գերմանիայում Նավալնին բուժվում էր 2020 թվականի օգոստոսի թունավորումից հետո։  Ի սկզբանե ոստիկանները հրաժարվել են հայտնել Նավալնուն, թե արդյոք վերջինս ձերբակալվում է։ Նրանք նաև արգելել են Նավալնու փաստաբանին մոտենալ ընդդիմադիր գործչին, որը ժամանել էր նրա հետ միևնույն թռիչքով։ Ավելի ուշ, ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը հաստատել է Նավալնու ձերբակալությունը։  Ավելի վաղ, ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը Նավալնու նկատմամբ Ռուսաստանի տարածքում հետախուզում էր հայտարարել։ Ռուսական գերատեսչությունում կարծում են, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը խախտել է «Իվ Ռոշե» գործով պայմանական ազատազրկման կանոնները՝ ռուսական իրավապահ մարմիններ չներկայանալով նույնիսկ այն ժամանակ, երբ դուրս էր գրվել գերմանական կլինիկայից։ Ռուսական գերատեսչությունը պահանջում է չեղարկել Նավալնու պայմանական ազատազրկումը, և այն փոխարինել 3,5 տարվա իրական ազատազրկմամբ՝ ուղղիչ աշխատանքային գաղութում։ Դատական նիստը, որտեղ կքննվի ռուսական գերատեսչության պահանջը, նշանակված է հունվարի 29-ին։ Բացի այդ, 2020 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ խարդախության մեղադրանքով քրեական գործ է հարուցել Նավալնու նկատմամբ։ Քննչական կոմիտեի վարկածով՝ քաղաքական գործիչն իր հայեցողությամբ է ծախսել այն գումարները, որոնք քաղաքացիները նվիրաբերել են Նավալնու հետ կապ ունեցող հիմնադրամներին՝ կոնկրետ նպատակներով։ Վերջինս ժխտում է այդ փաստը։ Ընդ որում, այս գործով քննչական մարմինը դեռևս չի ընտրել խափանման միջոց։  Շարունակությունը՝ hetq.am-ում։
09:14 - 18 հունվարի, 2021
Զախարովան մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ Գերմանիայի պատասխանը |factor.am|

Զախարովան մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ Գերմանիայի պատասխանը |factor.am|

factor.am: Ռուսաստանը Գերմանիայից ստացել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի միջադեպի շուրջ նյութերը, սակայն գերմանական կողմի պատասխանը ոչինչ չի պարունակել ներկայացված հարցերի էության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «Տեսել եմ խորագրերը, որ Գերմանիան պատասխանել է Ռուսաստանի Դաշնության բոլոր հարցերին: Զանգահարել եմ մեր փորձագետներին, որոնք զբաղվում են այդ հարցերով, նրանք ասացին. «Իհարկե, մենք ստացել ենք պատասխանները գերմանական կողմից, խնդիրն այն է, որ դրանք, ինչպես միշտ, ըստ էության ոչ մի տեղեկություն չեն պարունակում հարցերի մասին»»,- ասել է Զախարովան: Հիշեցնենք, այսօր ենթադրյալ թունավորումից երկար ժամանակ անց Բեռլինից Մոսկվա է վերադարձել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեկսեյ Նավալնին։
21:02 - 17 հունվարի, 2021
Նավալնին Ռուսաստան է վերադառնում |tert.am|

Նավալնին Ռուսաստան է վերադառնում |tert.am|

tert.am: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է Ռուսաստան վերադառնալու մասին: Նրա խոսքով՝ ինքն ավարտել է վերականգնողական կուրսը և հունվարի 17-ին արդեն Մոսկվայում կլինի։«Վերադառնալու կամ չվերադանալու խնդիր երբեք չի եղել։ Միանգամայն պարզ պատճառով՝ ես ինքս չեմ լքել Ռուսաստանը։ Ես Գերմանիայում վերակենդանացման բաժանմունքում եմ հայտնվել միայն այն պատճառով, որ ինձ փորձում էին սպանել»,- Instagram-ում հրապարակած տեսաուղերձում ասել է Նավալնին։Նրա խոսքով՝ գրեթե ամբողջությամբ վերակագնել է առողջությունը և բուժումը կարող է շարունակել նաև Ռուսաստանում։«Նախագահ Վլադիմիր Պուտինի ծառաները գործում են սովորականի պես՝ իմ դեմ նոր քրեական գործեր բացելով։ Բայց ինձ չի հետաքրքրում՝ ինչ են պատրաստվում անել ինձ հետ։ Ռուսաստանն իմ երկիրն է, Մոսկվան իմ քաղաքն է, և ես կարոտում եմ այն»,-տեսանյութին կից գրել է նա:
14:33 - 13 հունվարի, 2021
ՌԴ-ում Նավալնիի նկատմամբ խարդախության հոդվածով քրեական գործ է հարուցվել |tert.am|

ՌԴ-ում Նավալնիի նկատմամբ խարդախության հոդվածով քրեական գործ է հարուցվել |tert.am|

tert.am: Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի դեմ խոշոր չափերի խարդախության գործով: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը` հղում տալով ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին:«Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը հավաքել է բավարար տվյալներ, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ Ալեքսեյ Նավալնիի և այլ անձանց դեմ ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության համար (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)»,-ասել է Պետրենկոն:Հետաքննության տվյալների համաձայն` ոչ առևտրային կազմակերպությունների` այդ թվում «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի», «Տարվա 5-րդ եղանակ» ԶԼՄ-ների աջակցության հիմնադրամի, «Քաղաքացիների իրավունքների պաշտպանության կազմակերպման և համակարգման հիմնադրամի», «Քաղաքացիների իրավական ապահովման հիմնադրամի» «ՇՏԱԲ» քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամի կարիքների համար ֆիզիկական անձանցից որպես նվիրատվություն հավաքվել է ավելի քան 588 միլիոն ռուբլի գումար, որոնք նախատեսված էին բացառապես հիմնադրամների կարիքների համար:
11:56 - 30 դեկտեմբերի, 2020
«Ոչ ոք նրան թունավորելու կարիք չուներ»․ Պուտինը՝ Նավալնիի աղմկահարույց գործի մասին |tert.am|

«Ոչ ոք նրան թունավորելու կարիք չուներ»․ Պուտինը՝ Նավալնիի աղմկահարույց գործի մասին |tert.am|

tert.am: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՌԴ նախագահի նստավայրում տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։Խոսելով ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորման մասին, Պուտինը նշել է, որ ոչ ոք նրան թունավորելու կարիք չուներ։«Կինն ինձ դիմել էր, ինչից հետո ես անմիջապես հանձնարարել եմ նրան բուժման ուղարկել»,-հիշեցրել է նախագահը։Պուտինը նաև նշել է, որ իր մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին իրեն զեկուցել է Նավալնիի ենթադրյալ թունավորման վերաբերյալ վերջին «հերյուրանքների» մասին: Ըստ պետության ղեկավարի, Նավալնիի «թունավորման» վերաբերյալ հրապարակումները ոչ թե հետաքննություն են, այլ «ամերիկյան հատուկ ծառայություններից նյութերի օրինականացում»:ՌԴ ղեկավարը նշել է նաև, որ Նավալնիի «թունավորման» մասին հրապարակման հետ կապված պատմության նպատակը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարձակումն է:
15:20 - 17 դեկտեմբերի, 2020
«Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր «բեմադրություն» լինել». ՌԴ ԱԳՆ |tert.am|

«Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր «բեմադրություն» լինել». ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի վատթարացման և ավելի ուշ «Նովիչոկ» խմբից նյարդապարալիտիկ նյութով թունավորման մասին վարկածների հետ կապված իրավիճակը կարող էր «բեմադրություն» լինել: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։«Գերմանիայի գործողություններն այնքան սահուն էին, որ դա սկսել է բազմաթիվ հարցերի տեղիք տալ այն մասին, թե արդյո՞ք մենք գործ չունենք քիմիական զենքի առեղծվածային կիրառման վերաբերյալ հերթական բեմադրության հետ, բայց այս անգամ ոչ թե Սիրիայում և Մեծ Բրիտանիայում, այլ Ռուսաստանում»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրությունում:Նախարարությունում ընդգծել են, որ նման ենթադրությունների հիմքում ընկած են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Նավալնիին Գերմանիա բուժման տեղափոխելու օպերատիվ պատրաստակամությունը, նրա տեղափոխման ժամանակ Բունդեսվերի ներկայացուցիչների և ռազմական գերատեսչության մասնագիտացված ավտոտրանսպորտի ներկայությունը, ինչպես նաև բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ներգրավումը:Նախարարության կարծիքով՝ Գերմանիան միտումնավոր քաղաքականացրել է միջադեպը, որպեսզի Ռուսաստանին մեղադրի քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի խախտման համար։
10:40 - 26 սեպտեմբերի, 2020
Ֆրանսիան Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է սկսել |tert.am|

Ֆրանսիան Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է սկսել |tert.am|

tert.am: Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնական հետաքննություն են սկսել նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի առնչությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությանը: «Ներքին գաղտնի փաստաթղթերի ցանկացած արտահոսք թույլատրելի չէ: Այս պատճառով մենք զերծ կմնանք մեկնաբանություններից: Այժմ անցկացվում է քննություն»,- նշել է դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը: Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարել էր, որ Ելիսեյան պալատը չէր կարող գիտակցաբար, դիվանագիտական նորմերի խախտմամբ, լրատվամիջոցներին փոխանցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների զրույցի ձայնագրությունը: Պեսկովը հիշեցրել է, որ «Բեռլինյան հիվանդի (Ալեքսեյ Նավալնի) թեման իսկապես քննարկվել է Պուտինի ու Մակրոնի վերջերս կայացած զրույցի ընթացքում, և Կրեմլը տեղեկացրել է այդ մասին»:«Միևնույն ժամանակ, թերթը բնավ ճշգրիտ չէ ներկայացված ձևակերպումների մեջ: Եվ արդարության համար պետք է նշել, որ դժվար թե կարողանար ճշգրիտ լինել, քանի որ դա կնշանակեր, որ մեր ֆրանսիացի գործընկերները դիտմամբ լրատվամիջոցներին են փոխանցել երկու նախագահների զրույցի ձայնագրությունը, որը չի համապատասխանում դիվանագիտական պրակտիկային: Համոզված ենք, որ դա այդպես չէ», -ընդգծել է Պեսկովը:Նրա խոսքերով՝ Կրեմլի մտքով անգամ չի կարող անցնել, որ Ֆրանսիայի իշխանություններից դեպի լրատվամիջոցներ կարող էր առաջնորդների խոսակցության բովանդակության «արտահոսք» լինել:Հիշեցնենք, որ Le Monde պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինը Մակրոնի հետ զրույցում չէր բացառել, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ինքն է թույնը խմել: Շարունակությունը՝ tert.am-ում
11:42 - 25 սեպտեմբերի, 2020
Նավալնիի բնակարանի վրա կալանք է դրվել
 |lragir.am|

Նավալնիի բնակարանի վրա կալանք է դրվել |lragir.am|

lragir.am: Դատական կարգադրիչները կալանք են դրել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի բնակարանի վրա։ Այս մասին հայտնել է նրա խոսնակ Կիրա Յարմիշը։ Դա կապված է «Պուտինի խոհարար» Եվգենի Պրիգոժինի «Մոսկովսկի շկոլնիկ» սննդի կոմբինատի հայցի հետ։ Դա նշանակում է, որ Նավալնին իրավունք չի ունենա վաճառել, նվիրել կամ գրավադրել սեփական բնակարանը։ Ավելի վաղ Մոսկվայի արբիտրաժային դատարանը նույն հայցով 88 միլիոն ռուբլու պարտավորություն էր դրել Նավալնիի և նրա գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի վրա։ 2018 թվականի դեկտեմբերին Մոսկվայի մանկապարտեզներում ու դպրոցներում երեխաների զանգվածային թունավորման դեպք էր գրանցվել։ Նավալնիի կազմակերպությունը հետաքննություն էր հրապարակել՝ նշելով, որ պատասխանատուն Պրիգոժինի ընկերությունն է, որը սնունդ է մատակարարում կրթական հաստատություններին։
19:21 - 24 սեպտեմբերի, 2020