Եվրոպական որոշ երկրների դեսպաններ կանչվել են ՌԴ արտգործնախարարություն |1lurer.am|
14:04 - 22 դեկտեմբերի, 2020

Եվրոպական որոշ երկրների դեսպաններ կանչվել են ՌԴ արտգործնախարարություն |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարարությունն Ալեքսեյ Նավալնիի և ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների առնչությամբ եվրոպական մի քանի երկրի դիվանագետների կանչել է գերատեսչություն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչություն են կանչվել Ֆրանսիայի դեսպանը, Շվեդիայի դեսպանության ներկայացուցիչը և Գերմանիայի մշտական փոխդեսպանը:

Նավալնիի գործի կապակցությամբ Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի, մասնավորապես, ՌԴ վեց քաղաքացիների և մեկ կազմակերպության դեմ:

Նոյեմբերի սկզբին Ռուսաստանը հայտարարել էր պատասխան քայլերի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել