Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործուղվում է Լոնդոն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործուղվում է Լոնդոն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 3 օրով գործուղվում է Լոնդոն։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   Քերոբյանը հոկտեմբերի 25-27-ը գործուղվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն` հայ-բրիտանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:   Ըստ որոշման` էկոնոմիկայի նախարարի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ 2023թ. պետական բյուջեով էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։ «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների 2 մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,– նշված է որոշման մեջ:
11:41 - 18 հոկտեմբերի, 2023
Քերոբյանն ու ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահը քննարկել են ՀՀ-ում պետություն-մասնավոր գործընկերություն քաղաքականությանը վերաբերող հարցեր

Քերոբյանն ու ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահը քննարկել են ՀՀ-ում պետություն-մասնավոր գործընկերություն քաղաքականությանը վերաբերող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 16-ին Աբու Դաբիում հանդիպել է Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) պրոֆեսիոնալների և ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Զիյադ Ալեքսանդր Հայեքի և գործադիր տնօրեն Ժան֊Քրիստոֆ Բարթ֊Քոլարի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՊՄԳ քաղաքականությանը, տնտեսության տարբեր ճյուղերում ՊՄԳ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, համապատասխան մեխանիզմների կիրառմանը վերաբերող հարցեր։   ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի ղեկավարները հայկական կողմին առաջարկել են դիտարկել ասոցիացիային անդամակցելու հնարավորությունը՝ հետագայում համապատասխան խորհրդատվության տրամադրման, փորձի փոխանակման և միջոցառումներին մասնակցելու նպատակով։
11:15 - 17 հոկտեմբերի, 2023
Վահան Քերոբյանը ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

Վահան Քերոբյանը ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

Նախարար Վահան Քերոբյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ։ Այդ մասին տեղեկություն է տարածել էկոնոմիկայի նախարարությունը:   Քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցվող առաջընթացը։ Կողմերն անդրադարձել են նաև այն ծրագրերին, որտեղ էմիրաթական կողմը կարող է հանդես գալ որպես համաներդրող։   Ներկայացնելով Հայաստանում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները։   Զրուցակիցները պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկուստեք հետաքրքրող հարցերի վերաբերյալ։
20:13 - 16 հոկտեմբերի, 2023
Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն. Քերոբյան |armeniasputnik.am|

Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն. Քերոբյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ռուսական շուկայում հայ տնտեսվարողները խնդիրների առաջ են կանգնում։ Նա ընդգծեց, որ հայկական ապրանքների մոտ 40 տոկոսը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ «Տնտեսվարողներն աշխատում են, ամեն ինչ նորմալ է։ Որևէ խնդիր չկա։ Լարսի անցակետում հերթ չկա։ Հիշեցնեմ, որ անցած տարվա հունիսից հետո, իմ ու ՌԴ էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարի հետ պայմանավորվածություններից հետո Լարսի անցակետում բազմաթիվ նոր ուղիներ են բացվել, պրոցեսները հեշտացվել են։ Խնդիրը միայն 2 օր է եղել»,– ասաց Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարը նաև նշեց, որ հայկական շուկայում վառելիքի հետ կապված խնդիրներ չկան։ Նա հիշեցրեց, որ հայկական կողմը դիմել է բենզինի և դիզելային վառելիքի քվոտաների ավելացման խնդրանքով, ինչը մասամբ բավարարվել է:
11:29 - 13 հոկտեմբերի, 2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների միջև հանդիպում կանցկացվի՝ քննարկելու վերջիններիս ակնկալիքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների միջև հանդիպում կանցկացվի՝ քննարկելու վերջիններիս ակնկալիքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 9-ին ԼՂ-ից բռնի տեղահանված ձեռներեցների հետ հանդիպում կանցկացնի՝ քննարկելու նրանց ակնկալիքները՝ Հայաստանում բիզնեսը վերսկսելու համար։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Հոկտեմբերի 9-ին ժամը 16։00-ին էկոնոմիկայի նախարարությունում մեր թիմի և ԼՂ-ից բռնի տեղահանված բիզնեսմենների միջև հանդիպում կանցկացվի։ Ես կոչ եմ անում, որ այն մարդիկ, որոնք դեռևս չեն պլանավորել, անպայման միանան, և մենք առարկայական քննարկում կունենանք, թե ինչպես օգնենք ձեռնարկատերերին, բիզնեսմեններին՝ վերսկսել իրենց բիզնեսը ՀՀ-ում»,- ասաց Վահան Քերոբյանը՝ նշելով, որ արդեն 40-ից ավելի բիզնեսմեն գրանցվել է: Քերոբյանն ընդգծեց՝ ակնկալում են հասկանալ ձեռնարկատերերի կարիքները։ Փորձելու են իրենց ծրագրերն այնպես վերախմբագրել, որպեսզի բիզնեսմենները կարողանան արագ ստանալ անհրաժեշտ ռեսուրսները՝ արագ վերականգնելու իրենց բիզնեսը, մանակցելու ՀՀ-ի տնտեսական կյանքին։  Նախարարը նշեց՝ նպատակ ունեն նաև ստեղծել այնպիսի ծրագիր, որը թույլ կտա ամբողջական լուծել 100 հազարից ավել բռնի տեղահանվածների զբաղվածության հարցը։  Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:  Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ: 
23:27 - 07 հոկտեմբերի, 2023
Գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակում աննախադեպ ցածր է եղել. Քերոբյան

 

 |armenpress.am|

Գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակում աննախադեպ ցածր է եղել. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում երկրորդ եռամսյակում գործազրկությունը եղել է աննախադեպ ցածր մակարդակի՝ 11.7 տոկոս: Այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Պանարմենիան էքսպո 2023»-ի շրջանակում իր ելույթում: «Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ տնտեսությունը, այնուամենայնիվ, շատ առույգ է: Երեկ հրապարակվեցին երկրորդ եռամսյակի շատ կարևոր թվեր: Ունենք գործազրկության աննախադեպ ցածր մակարդակ՝ 11.7 տոկոս, որը պատմականորեն ամենացածր արդյունքներից մեկն է»,-ասաց Քերոբյանը: Նախարարի խոսքով՝ առաջին կիսամյակում մոտ 27.5 տոկոսով աճել են ներդրումները՝ կազմելով մոտ 776 մլրդ դրամ: Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճ են ապահովել: Քերոբյանն ընդգծեց, որ կառավարության կողմից իրականացվող մի շարք տնտեսական ծրագրեր ևս շատ հաջող են ընթանում: Տնտեսության արդիականացման ծրագրի ներքո արդեն մոտ 3000 ընկերություն ավելի քան 154 մլրդ դրամի նոր սարքավորումներ ու հոսքագծեր է ձեռք բերել, որը պետք  է թույլ տա ընկերություններին ավելի մրցունակ ու բարձր արտադրողական լինել: Պետությունն այս ջանքերը խոստանում է բազմապատկել:
17:32 - 06 հոկտեմբերի, 2023
Վահան Քերոբյանը Վերին Լարսում կոնյակով բեռնված հայկական բեռնատարների կուտակումների մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում
 |armenpress.am|

Վահան Քերոբյանը Վերին Լարսում կոնյակով բեռնված հայկական բեռնատարների կուտակումների մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսի անցակետով ալկոհոլային խմիչքով բեռնված հայկական բեռնատարներն անցնում են, բայց ոչ բոլորը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Վերին Լարսի անցակետում շուրջ 60 հայկական բեռնատար մեքենաների կուտակմանը։ «Նախորդ օրվա ընթացքում ալկոհոլային խմիչքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է։ Չէի ասի, որ չգիտենք պատճառը։ Բնականաբար, մեր կառավարության և էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության կարևորագույն մաս է կազմում նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքները լինեն բարձր որակի, և մենք որոշ ժամանակ առաջ արդեն սկսել էինք գործընթաց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունից արտահանվող խմիչքը լինի բարձր որակի»,- ասաց Քերոբյանը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ չի տեսնում այս ամենի մեջ, Քերոբյանը պատասխանեց․ «Չէի ասի, որ  որևէ քաղաքական ենթատեքստ կա։ Որոշ մեքենաներից նմուշառումներ են արվել, սպասում ենք լաբորատոր փորձաքննության արդյունքներին։ Այլ մեքենաներն անցնում են։ Ես խնդիրը չէի ուռճացնի»,- ասաց Քերոբյանը։ Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության:
13:21 - 05 հոկտեմբերի, 2023
Քերոբյանն ու Զիմբաբվեի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Քերոբյանն ու Զիմբաբվեի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Զիմբաբվեի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բրայթ Կուպեմբային։   Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Փոխգործակցության առավել նպատակահարմար ուղղությունների թվում կողմերը հատկապես կարևորել են ադամանդագործության, գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։   Զրուցակիցները դիտարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները։   Երկուստեք ընդգծվել է տնտեսության տարբեր ճյուղերում փորձի փոխանակման կարևորությունը։
20:06 - 03 հոկտեմբերի, 2023
Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք. չեմ կարող ասել՝ պատճառն արդյո՞ք Հռոմի ստատուտի վավերացումն է. Քերոբյան
 |aysor.am|

Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք. չեմ կարող ասել՝ պատճառն արդյո՞ք Հռոմի ստատուտի վավերացումն է. Քերոբյան |aysor.am|

aysor.am: Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ պատճառը ռուսական կողմից բեռների ստուգումներն են.«Պատճառը ռուսական կողմը հայտնել է՝ ստուգումներ են իրականացնում կոնյակի որակի հետ կապված»։ Հարցին, թե արդյո՞ք այդ ստուգումները կապված չեն այսօր ՀՀ ԱԺ կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ՝ Քերոբյանը պատասխանեց.«Չեմ կարող ասել»։  Նախարարը նաև հավելեց, որ հաճախ են նմանատիպ խնդիրներ լինում։ Իսկ թե մոտավորապես ինչքա՞ն բեռնատարի մասին է խոսքը՝ Քերոբյանը նշեց, որ դրա մասին արդեն հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը։ Նա նաև ավելացրեց, որ իր տեղակալն արդեն խոսել է ռուսական կողմի հետ։ Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության:
15:06 - 03 հոկտեմբերի, 2023
Վահան Քերոբյանը Գյումրիում ծանոթացել է Բարեկամության այգու սմարթ լուծումներով վերակառուցման աշխատանքների ընթացքին

Վահան Քերոբյանը Գյումրիում ծանոթացել է Բարեկամության այգու սմարթ լուծումներով վերակառուցման աշխատանքների ընթացքին

Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 17-ին այցելել է Գյումրի՝ ծանոթանալու Բարեկամության այգու սմարթ լուծումներով վերակառուցման և բարեկարգման ընթացիկ աշխատանքներին։ Նախարարը շրջայց է կատարել Բարեկամության այգում և հետևել Կառավարության աջակցությամբ իրականացված և արդեն ավարտված շինարարական աշխատանքների արդյունքներին։ «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը շրջայցի ընթացքում նախարարին ներկայացրել է զբոսայգում ներկայումս ընթացող վերականգնման աշխատանքները և երկրորդ փուլով նախատեսված օբյեկտների տեղադրման առաջիկա ծրագրերը։ Գյումրու Բարեկամության այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։ ՀՀ կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցել է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների արտաքին ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին։
11:53 - 18 սեպտեմբերի, 2023
Վահան Քերոբյանը Ֆրանկֆուրտում ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում գրանցված ձեռքբերումները

Վահան Քերոբյանը Ֆրանկֆուրտում ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում գրանցված ձեռքբերումները

ԳԴՀ Ֆրանկֆուրտ քաղաքում Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված «Anticiparing trends - an accelerator for FDI in Armenia» սեսիայի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նշելով, որ աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ուղեկցվում է ոչ միայն մարտահրավերներով, ռիսկերով ու խնդիրներով, այլ նաև նոր հնարավորություններով՝ նախարարն ընդգծել է, որ ճիշտ գործողությունների արդյունքում կարելի է հասնել հաջողության, և Հայաստանի օրինակը հենց համագործակցության կամուրջներ կառուցելն է բիզնեսի ու երկրների միջև։  Սեսիայի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռոբոտաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին։ Ներդրումների աջակցման կենտրոնն իր կողմից ներկայացրել է ՀՀ ներդրումային միջավայրը նկարագրող «Invest In Armenia» շնորհանդեսը։
09:44 - 15 սեպտեմբերի, 2023
Քերոբյանը Wildberries-ի դեմ բողոքողներին առաջարկում է դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
 |civilnet.am|

Քերոբյանը Wildberries-ի դեմ բողոքողներին առաջարկում է դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով |civilnet.am|

civilnet.am:  Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Wildberries-ի գործունեության դեմ բողոքող տնտեսվարողներին առաջարկում է դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ «Մեր առաջարկն այն է, որ տնտեսվարողները նկարագրեն՝ ի՞նչ է նշանակում անհավասար մրցակցային պայմաններ և դիմեն մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Մենք հիմա ուսումնասիրություն ենք անում, որպեսզի հասկանանք՝ արդյոք կա՞ մրցակցության խաթարում, թե՞ ոչ, բայց մեր գործընկերներին կարող եմ առաջարկել դիմել մրցակցության պաշտպանության հանձնաժողով, եթե տեսնում են մրցակցության խաթարում և այնտեղ փորձեն լուծել իրենց խնդիրները»,- կառավարության սեպտեմբերի 7-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։ Քերոբյանի խոսքով՝ առևտրականների համեմատ Wildberries-ն անհավասար մրցակցային պայմաններում է, բայց վատ իմաստով։ «Նախորդ տարի մենք ստեղծել ենք այն պայմանները, որ բոլորը հավասար հարկային դաշտում լինեն: Այսինքն, երբ Wildberries-ը ապրանք է ներմուծում կամ սպառողը ապրանք է գնում Wildberries-ից, ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) պարտավորությունը արդեն տեղափոխվում է Հայաստան: Wildberries-ը պարտավոր է վճարել ԱԱՀ վաճառքի համար, իսկ փոքր ու միջին ձեռնարկատերերից շատերը չեն վճարում, որովհետև գործում են շրջհարկի սահմանաչափով։ Այսինքն կարելի է ասել, որ Wildberries-ն է գտնվում անհավասար մրցակցային պայմաններում՝ վատ իմաստով, քան տեղական փոքր ու միջին ձեռնարկությունները»,- նշեց նա։ Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ Wildberries-ով ապրանքները մի քանի անգամ էժան են գալիս Հայաստան, Քերոբյանը պատասխանեց․ «Այն տարբերակով, որով մեր փոքր, միջին ձեռնարկություններն ապրանք են ձեռքբերում՝ դա չորրորդ, հինգերրորդ, վեցերորդ ձեռքի վաճառք է, այսինքն, կան մի շարք միջնորդներ գործընթացի մեջ, հետևաբար գներն ավելի թանկ են, քան Wildberries-ի դեպքում, երբ արտադրողն ապրանքը ուղիղ սպառողին է վաճառում»։ Stop Wildberies Armenia նախաձեռնության անդամներն սեպտեմբերի 7-ին կառավարության մոտ ակցիա են իրականացրել` պահանջելով փակել Wildberries-ը։
16:51 - 07 սեպտեմբերի, 2023
Սարյան փողոցի «Հայփոստի» շենքի փոխարեն կստեղծվի մեծ համալիր
 |1lurer.am|

Սարյան փողոցի «Հայփոստի» շենքի փոխարեն կստեղծվի մեծ համալիր |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն տվեց Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու հարցին: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ Համաշխարհային առևտրի կենտրոնը հանդիսանում է ակտիվ միջազգային բիզնես համայնք, հնարավորություն է տալիս տեղական բիզնեսին գտնել միջազգային առևտրի և ներդրումների լավագույն հնարավորությունները: Ասոցիացիան առկա է 100 երկրներում, և արդեն կան մոտ 310 Համաշխարհային առևտրի կենտրոններ աշխարհի տարբեր քաղաքներում: «Այն ոչ միայն վստահելի և հեղինակավոր բրենդ է, այլև համաշխարհային առևտրի ցանց է և էկոհամակարգ, որն իր մեջ ներառում է տնտեսական զարգացման գործակալություններ, ասոցիացիաներ, քաղաքաշինական կազմակերպություններ, օդանավակայններ, նավահանգիստներ, համալսարաններ և այլն»,- ասաց նախարարը:  Նա տեղեկացրեց, որ ծրագիրը ներկայացվել է «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից, որը World Trade Center-ի անդամ է և բրենդի Հայաստանում տիրապետողն է դարձել: «Այս ծրագրով մենք նախատեսում ենք կառուցել մոտ 123 հազար քմ շենքեր և շինություններ, որոնք կներառեն գրասենյակային տարածքներ՝ 4 և 5 աստղանի տարբեր ձևաչափերի հյուրանոցներ. միջոցաումների համար նախատեսված բաղադրիչներ, էքսպո կենտրոնի համար սրահներ, կոնֆերանս դահլիճներ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցաոումների, գործարար կենտրոն նոր ստարտափերի, նախաձեռնությունների և գործարար ակտիվություն սահմանելու համար: Զբոսաշրջության նպաստող գործունեություն կիրականացվի այնտեղ, բազմաթիվ այլ ծրագրեր: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատված է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց Քերոբյանը: Ընկերության կանոնադրական կապիտալը կկազմի 21 898 520 000 ՀՀ դրամ, որից 10 949 260 000 ՀՀ դրամ ներդրումը կկատարի Ներդրողը՝ դրամական միջոցների տեսքով, իսկ Հայաստանի Հանրապետությունը և «Հայփոստ» ՓԲԸ-ն իրենց ներդրումը կկատարեն Սարյան 22 հասցեում գտնվող շենքում իրենց պատկանող անշարժ գույքերի տեսքով, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության ներդրման չափը կկազմի 4 161 260 000 դրամ, իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ի ներդրման չափը կկազմի 6 788 000 000 ՀՀ դրամ: Ընկերության կանոնադրական կապիտալում հասարակ բաժնետոմսերը կբաշխվեն բաժնետերերի միջև հետևյալ համամասնությամբ՝ ա. Հայաստանի Հանրապետություն՝ 19.82 % բ. «Հայփոստ» ՓԲԸ՝ 30.18 % գ. Ներդրող՝ 50 %: «Ըստ էության Երևանի Սարյան փողոցի Հայփոստի շենքի փոխարեն Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում կստեղծվի մեծ համալիր՝ շենք, և, իմ գնահատմամբ և կարծիքով, երրորդ հանրապետության պատմության մեջ մենք այդ մասշտաբի շենք դեռ չենք կառուցել: Մենք՝ նկատի ունեմ Հայաստանում չի կառուցվել»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն ընդգծեց, որ շինարարության և ծրագրի գործարկման ավարտին Կառավարությունը կունենա մոտ 20 տոկոս բաժնեմաս, որը կարող է տնօրինել ցանկացած ձևով: «Եվ 200 մլն դոլարի ներդրումը կբերի, իմ կարծիքով, ճարտարապետական նոր որակ, շինարարության նոր ստանդարտներ, նոր որակ և նոր փորձառություն, որը, կարծում եմ, շատ կարևոր է Հայաստանի համար: Իհարկե, այս մասշտաբի ներդրումը լուրջ ազդակ է Հայաստանում համապատասխան ներդրումային միջավայրի գոյության մասին»: ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն ասաց, որ ծրագրից ակնկալվող եկամուտները նախատեսվում է ուղղել «Հայփոստի» զարգացմանը: «Մենք, տեսնելով, որ էլեկտրոնային առևտրի ծավալները գնալով մեծանում են, տեսնում ենք, որ Հայփոստը սորտավորման նոր ժամանակակից կենտրոնի կարիք ունի, որը ավելի մեծ ծավալի բեռներ մշակելու հնարավորություն կընձեռի, որովհետև գործող սորտավորման կենտրոնը չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին: Մենք արդեն սկսել ենք հաշվարկները, հարմար տեղ ենք փնտրում, որտեղ կարող է լոգիստիկ առումով տեղակայվել: Նաև Սարյան 22 շենքն ինքն իրենով կառուցված է եղել խորհրդային ժամանակներում և ժամանակակից ոչ մի չափանիշների չի համապատասխանում և քաղաքի կենտրոնական մասում նման շենք ունենալը համաշխարհային կենտրոնի տեսքով, կարծում եմ, շատ լավ առաջընթաց կլինի քաղաքի տեսքի համար»,- նշեց նա:
12:46 - 07 սեպտեմբերի, 2023
Քերոբյանը իրանական կողմի հետ քննարկել է Պարսից ծոցից Սև ծով բեռնափոխադրումների հարցեր

Քերոբյանը իրանական կողմի հետ քննարկել է Պարսից ծոցից Սև ծով բեռնափոխադրումների հարցեր

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։  Հանդիպման ընթացքում քննարկվել է ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են լոգիստիկ հարցերի, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել դյուրացնելու բեռնափոխադրումների ընթացակարգերը: Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Ինչպես նաև քննարկվել են Պարսից ծոց-Սև ծով միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել նաև «Expo 2023 Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսին։
14:34 - 27 օգոստոսի, 2023
Քերոբյանը մասնակցել է Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսին

Քերոբյանը մասնակցել է Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսին, հայտնում են նախարարությունից։   Նախարարի խոսքով ցուցահանդեսի հիմնական նպատակն էր՝ երկու երկրների միջև զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները, բացահայտել Իրանի ազատ առևտրատնտեսական գոտու հնարավորությունները հայ ներդրողների և գործարարների համար, իրականացնել փորձի փոխանակում, ցուցադրել այն հնարավորությունները, որոնցով Իրանը կարող է տնտեսապես հասանելի դառնալ թե՛ հայաստանյան, թե՛ համաշխարհային տարբեր շուկաներում։   Ցուցահանդեսին մասնակցում էին Իրանի 7 ազատ տնտեսական գոտիների ներկայացուցիչներ, ինչպես նաև 60 իրանական և 50 հայկական ընկերություններ։   Նախարարի խոսքով հայ ներդրողներն ու գործարարները ևս մասնակցում են նմանատիպ էքսպո-ցուցահանդեսներին Իրանի տարածքում՝ ներկայանալով գյուղատնտեսական, արդյունաբերական և այլ ոլորտներում, որոնց նպատակն է նոր հնարավորությունների և համագործակցությունների բացահայտումը։
13:19 - 26 օգոստոսի, 2023