Քերոբյանն ու ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահը քննարկել են ՀՀ-ում պետություն-մասնավոր գործընկերություն քաղաքականությանը վերաբերող հարցեր
11:15 - 17 հոկտեմբերի, 2023

Քերոբյանն ու ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահը քննարկել են ՀՀ-ում պետություն-մասնավոր գործընկերություն քաղաքականությանը վերաբերող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 16-ին Աբու Դաբիում հանդիպել է Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) պրոֆեսիոնալների և ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Զիյադ Ալեքսանդր Հայեքի և գործադիր տնօրեն Ժան֊Քրիստոֆ Բարթ֊Քոլարի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՊՄԳ քաղաքականությանը, տնտեսության տարբեր ճյուղերում ՊՄԳ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, համապատասխան մեխանիզմների կիրառմանը վերաբերող հարցեր։
 
ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի ղեկավարները հայկական կողմին առաջարկել են դիտարկել ասոցիացիային անդամակցելու հնարավորությունը՝ հետագայում համապատասխան խորհրդատվության տրամադրման, փորձի փոխանակման և միջոցառումներին մասնակցելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել