Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Վահագն Խաչատուրյանի և Մարկետա Պեկարովա Ադամովայի հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Չեխիայի գործարար շրջանակների միջև գործընկերության զարգացումը

Վահագն Խաչատուրյանի և Մարկետա Պեկարովա Ադամովայի հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Չեխիայի գործարար շրջանակների միջև գործընկերության զարգացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը:Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Չեխիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ:«Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Հույս ունեմ, որ ձեր այցելության ընթացքում մեր երկրի մասին ավելի շատ տեղեկություններ կստանանք և ավելի լավ կճանաչեք: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր գործընկերներն ամբողջական պատկերացում կազմեն Հայաստանի Հանրապետության մասին: Վստահ եղեք, որ դուք գտնվում եք ժողովրդավարական երկրում, որտեղ գնահատվում են ժողովրդավարական արժեքները, որտեղ երկրի իշխանությունը և պետական կառույցներն ամեն ինչ անում են, որպեսզի նոր հաջողություններ գրանցվեն ժողովրդավարության ամրապնդման գործում: Վստահ եղեք, որ այս բարդ իրավիճակում, որում մենք գտնվում ենք վերջին չորս տարիների ընթացքում, մենք նահանջ չենք ունեցել մեր բռնած ուղուց, հակառակը՝ ավելի խորն ենք համոզվել, որ այդ արժեքներն են Հայաստանին ապահովելու բարեկեցություն և հետագա զարգացում»,- նշել է նախագահը:Անդրադառնալով Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ հարաբերություններին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մենք մեծապես գնահատում և արժևորում ենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնց 30-ամյակն անցյալ տարի նշվեց: Դրանք եղել են բարեկամական և փոխշահավետ: Այս առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության շրջանակում ձեր երկրի աջակցության համար, որը լրացուցիչ խթան է հանդիսանում՝ դիմակայելու այն բոլոր մարտահրավերներին, որոնց առջև կանգնած ենք»:Մարկետա Պեկարովա Ադամովան շնորհակալություն հայտնելով ընդունելության համար մասնավորապես ասել է. «Մենք մեծապես գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք երկարամյա ամուր հիմք ունեն, և այստեղ ենք այդ կապերն ավելի ամրապնդելու նպատակով: Ժողովրդավարական երկիր դառնալու գործընթացը մարտահրավերներով լի է, և այս առումով մենք իսկապես մեծ առաջընթաց ենք տեսնում Հայաստանում: Մեզ համար շատ կարևոր է ունենալ բարգավաճող, խաղաղ գործընկերներ, որոնք կիսում են միևնույն արժեքները, հիմնված՝ ժողովրդավարության, ազատության, խոսքի ազատության, ազատ մամուլի, մարդու իրավունքների, օրենքի գերակայության վրա: Այդ ամենը շատ կարևոր է և մենք ամբողջությամբ աջակցում ենք ձեզ այդ գործընթացում»: Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային և այլ ոլորտներում երկու երկրների համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր: Կարևորվել է Հայաստանի և Չեխիայի գործարար շրջանակների միջև փոխշահավետ գործընկերության զարգացումն ու նոր կապերի հաստատման անհրաժեշտությունը: Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը նպաստել են ոչ միայն ժողովրդավարության ինստիտուտների կայացմանն ու ամրապնդմանը, այլև իրենց դրական ազդեցությունն են ունեցել երկրի տնտեսական կյանքի վրա՝ ձևավորելով տնտեսական գործունեության և ներդրումների համար գրավիչ միջավայր: Զրուցակիցները կարևորել են նաև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում առկա սերտ համագործակցությունը և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանն ու զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է վերջնական ու կայուն խաղաղության հասնելու Հայաստանի միանշանակ դիրքորոշումը: Նախագահը շեշտել է, որ կայունությունը բխում է տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող գործընկեր երկրների շահերից, քանի որ առավել լայն հնարավորություններ են բացվում տնտեսական զարգացման համար:
20:17 - 31 հունվարի, 2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել  Բանակի օրվա առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,Հայոց բանակի գեներալներ, սպաներ և զինվորներ, զինծառայողներ և պահեստազորայիններ,1992 թվականի հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորումն անկախության և ինքնիշխանության համար պայքարում մեր ժողովրդի նվիրական իղձերի բյուրեղացումն էր, որն ապացուցում էր Հայաստանի Հանրապետության լինելիության իրավունքը:Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Զինված ուժերն անցել են կայացման դժվարին ուղի՝ մեր պետականության կերտման հետ համաքայլ: Այս ճանապարհին բանակը հաղթահարել է բազմաթիվ փորձություններ, նվաճել հաղթանակներ և ճաշակել կորուստների դառնություն: Բայց այս ամենի հանրագումարում մեր բանակը եղել և մնում է մեր պետության, հայրենիքի ու քաղաքացիների անվտանգության ու պաշտպանության ամենագլխավոր և ամենավստահելի երաշխավորը:Այսօր մենք տոնելով բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը, խոնարհվում ենք հանուն մեր երկրի անկախության ու անվտանգության զոհվածների հիշատակի առաջ և միաժամանակ մեր երախտիքի խոսքն ու շնորհակալությունն ենք հայտնում Հայոց բանակի զինծառայողներին, որոնք անկախ եղանակային կամ որևէ այլ պայմաններից, անձնվիրաբար հսկում են մեր երկրի սահմանների անդորրն ու մեր քաղաքացիների անվտանգությունը:Սիրելի ժողովուրդ,Շնորհավորում եմ բոլորիս բանակի կազմավորման օրվա կապակցությամբ և մաղթում ոգու ամրություն, ուժ ու կորով մեր բոլոր զինծառայողներին՝ հանուն Հայաստանի Հանրապետության խաղաղության և հզորացման»:
10:14 - 28 հունվարի, 2024
Նախագահն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհանին

Նախագահն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հնդկաստանի ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին: Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմից։Ողջունելով դեսպանին նախագահը շնորհավորել է նրան և Հնդկաստանի ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ և շարունակական զարգացում և բարգավաճում մաղթել, ինչին ի պատասխան դեսպան Նիլակշի Սահա Սինհանին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ մաղթանքների համար:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցեր: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ անցած 2023 թվականը նշանակալի տարի էր երկու երկրների հարաբերությունների սերտացման տեսանկյունից և հույս է հայտնել, որ առաջիկայում հայ-հնդկական համագործակցությունը շարունակական բնույթ կկրի և առավել կընդլայնվի:Դեսպանն իր խոսքում ընդգծել է, որ ի դեմս Հայաստանի Հնդկաստանը տեսնում է բարեկամ և գործընկեր երկրի, որի հետ փոխգործակցությունը դինամիկ զարգացում է ապրում:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-հնդկական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացման ուղղություններին և հեռանկարներին: Մասնավորապես շեշտվել է տնտեսական, բժշկական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը:Երկուստեք բարձր են գնահատվել անվտանգության և ռազմական ոլորտներում փոխշահավետ գործակցությունն ու այս ուղղությամբ ներդրված ջանքերը:Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են միջազգային հարթակներում երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը: Կարևորվել են նաև երկրների բաձր ղեկավարության փոխայցելությունները, որոնք նոր խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա խորացման համար:Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և կայուն խաղաղության հաստատման հեռանկարի շուրջ: Հանրապետության նախագահն այս համատեքստում վերահաստատել է տարածաշրջանում վերջնական խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշումը, ինչպես նաև անդրադարձել է Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավարական բարեփոխումների և արժեքների ամրապնդման և ժողովրդավարության ինստիտուտների կայացման կարևորությանը:
19:51 - 26 հունվարի, 2024
Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները թևակոխում են գործնական փուլ. ՀՀ նախագահ

Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները թևակոխում են գործնական փուլ. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Չնայած պատմության մի շարք մարտահրավերների՝ հանրապետության ձևավորումն ու սահմանադրականությունը լավագույնս են մարմնավորել հնդիկ ժողովրդի քաղաքակրթական արժեքների վրա հիմնված միասնության ու համերաշխության գաղափարները:Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմական ու բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերությունները թևակոխում են գործնական փուլ: Համոզված եմ, որ մերօրյա բազմաբևեռ աշխարհում կշարունակենք համատեղ ջանքերով նպաստել փոխշահավետ համագործակցության զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։ 
12:09 - 26 հունվարի, 2024
Վահագն Խաչատուրյանը Սամանտա Փաուերի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությունը

Վահագն Խաչատուրյանը Սամանտա Փաուերի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությունը

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությունն ու առկա հումանիտար մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել գործակալության ղեկավարի տարածաշրջանային վերջին այցի արդյունքներին: Հանրապետության նախագահը վերստին ընդգծել է կայուն և տևական խաղաղության հասնելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և նշել է, որ խաղաղության գործընթացն այլընտրանք չունի: Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերի համատեղման կարևորությունն ու հետագա քայլերի անհրաժեշտությունը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության և գործակալության ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ, ինչի կապակցությամբ Սամանտա Փաուերը վերահաստատել է համագործակցության շրջանակների ընդլայնման ուղղությամբ կազմակերպության պատրաստակամությունը: Զրուցակիցները բարձր են գնահատել նաև շուրջ երեք տասնամյակ Հայաստանի և «USAID»-ի միջև առկա սերտ համագործակցությունը և կարևորել են նպատակային փոխգործակցության հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերի շարունակականությունը:
14:36 - 19 հունվարի, 2024
Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ

Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ:  Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հանրապետության նախագահն ու Արգենտինայի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ծրագրերի ու հնարավորությունների կյանքի կոչման վերաբերյալ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արգետինայի նախագահի կողմից նախաձեռնած և իրականացվող տնտեսական բարեփոխումներին: Կարևորվել են հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ջանքերը: ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ ունեցած կարճ զրույցում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի սկզբունքային մոտեցումների վերաբերյալ: ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ տարածաշրջանային հիմնախնդիրները հնարավորինս արագ իրենց լուծումը կստանան, ինչը կերաշխավորի կայունություն և զարգացում ամբողջ ռեգիոնի համար: Երկուստեք շեշտվել է մեր տարածաշրջանում վերջնական խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման հրամայականը: Հանրապետության նախագահն ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցում անդրադարձել է մեր տարածաշրջանում առկա իրադրությանն ու անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հեռանկարներին ու հնարավորություններին: Զրուցակիցներն ընդգծել են նաև ժողովրդավարական արժեքների պաշտպանության և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդմանն ուղղված սկզբունքային դիրքորոշումների կարևորությունը: 
10:44 - 19 հունվարի, 2024
ՀՀ նախագահը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել Է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
 |tert.am|

ՀՀ նախագահը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել Է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատան X-ի էջը: «Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է պատմական ուղիների պահպանման կարևորությունը և աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը տարածաշրջանում իրադարձությունների սրընթաց զարգացման պայմաններում», - ասված է հաղորդագրության մեջ: Հանդիպումը կայացել Է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում։ Ավելի վաղ Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում ՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի, Մոնղոլիայի վարչապետի, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և այլոց հետ:
10:51 - 18 հունվարի, 2024
ՀՀ նախագահը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ հարցեր

ՀՀ նախագահը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ հարցեր

Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ-ի միջև երկարատև ու արդյունավետ համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ» էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ: ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը մասնավորապես փորձագիտական խորհրդատվության և համապարփակ աջակցության տրամադրման շրջանակում:
13:18 - 17 հունվարի, 2024
Տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի առավել լայն հնարավորություններ կարձանագրվեն. ԱՄՀ կառավարիչ-տնօրենը՝ ՀՀ նախագահին

Տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի առավել լայն հնարավորություններ կարձանագրվեն. ԱՄՀ կառավարիչ-տնօրենը՝ ՀՀ նախագահին

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ:Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա: ԱՄՀ կառավարիչ-տնօրենն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է վերջին տարիներին Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում կայուն և վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի առավել լայն հնարավորություններ և ուղղություններ կարձանագրվեն։ Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել ներկայում առկա մարտահրավերների և համաշխարհային տնտեսության զարգացման ու առաջընթացի վրա դրանց ազդեցության վերաբերյալ:
12:37 - 17 հունվարի, 2024
ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարը հետաքրքրվել է արցախցիների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով

ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարը հետաքրքրվել է արցախցիների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Զրույցի ընթացքում երկուստեք դրական է գնահատվել Հայաստանի և Բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ավելի քան 30 տարվա արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին: Ֆիլիպպո Գրանդին առանձնահատուկ կերպով հետաքրքրվել է ավելի քան 100 հազար արցախահայ փախստականների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով, մարդասիրական այլ խնդիրներով: Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասն ներկայացրել է կարճ ժամանակահատվածում Հայաստանի կառավարության իրականացրած ծրագրերն ու միջոցառումները, որոնք ուղղված են բռնի տեղահանվածների ինչպես առաջնային, այնպես էլ համալիր խնդիրների լուծմանը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային շփումներն ու սերտ համագործակցությունն առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
11:31 - 17 հունվարի, 2024
ՀՀ նախագահը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ օրակարգի խորացման և ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր

ՀՀ նախագահը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ օրակարգի խորացման և ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ օրակարգի խորացման, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն ու առկա անվտանգային մարտահրավերներին: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված հայեցակարգերն ու իրականացվող ծրագրերը։
10:34 - 17 հունվարի, 2024