ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Ընդդիմության հավաքներին տեղի ունեցած անկարգությունների դեպքով ևս մեկ հոգու մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Ընդդիմության հավաքներին տեղի ունեցած անկարգությունների դեպքով ևս մեկ հոգու մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Քաղաքական ընդդիմության նախաձեռնությամբ անցկացված հավաքի ընթացքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2022թ. մայիսի 30-ին «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքի ժամանակ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, խուլիգանության և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ անկարգություններին մասնակից անձանցից 9-ի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ: Քննությամբ պարզվել է նաև, որ Արարատի մարզի՝ 35-ամյա բնակիչը, մասնակցելով զանգվածային անկարգություններին, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, չենթարկվելով և հակադրվելով ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյել է ոստիկաններին և բռունցքներով հարվածներ հասցնելով՝ բռնություն գործադրել նրանցից մեկի նկատմամբ, և միայն ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում է հնարավոր եղել կասեցնել ու խափանել հիշյալ բնակչի ու զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հակաիրավական գործողությունները: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արարատի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասը քրեական վարույթից անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և իրավասու դատարանին հանձնելու միջնորդությամբ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը «Դիմադրություն» շարժման նախաձեռնությամբ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպվել էր հերթական հավաքը, որի ընթացքում նրանց որոշմամբ և ուղղորդմամբ մասնակիցները գնացել էին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենք: Նույն օրը՝ ժամը 11:30-12:00-ի սահմաններում, ընդդիմադիր պատգամավորները ցանկացել էին մուտք գործել մասնաշենք, սակայն հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողներից տեղեկացել էին, որ նախարարները տվյալ պահին չեն կարող ընդունել նրանց: Այնուհետև, հավաքի մասնակիցներից մի քանիսը, զանգվածային անկարգությունները կազմակերպած, գործով դեռևս ինքնությունները չպարզված անձանց դրդմամբ և ուղղորդմամբ, շարժվել էին դեպի նշված մասնաշենքի մուտքի առջև ծառայություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշի ուղղությամբ և չենթարկվելով ու հակադրվելով նախարարությունների շենք մուտք չգործելու, տարածքն ազատելու՝ ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սպառնալով հասարակական անվտանգությանը՝ բռնություն էին գործադրել ոստիկանների նկատմամբ, ճեղքել պատնեշը, կոտրել էին մասնաշենքի դռներն ու ապակիները, մուտք էին գործել մասնաշենքի նախասրահ, ինչպես նաև՝ վնասել հարակից տարածքում կայանված ավտոմեքենաները: Հավելենք, որ երկու մեղադրյալի մասով ևս ավարտվել է նախաքննությունը, իսկ մյուս մեղադրյալների, ինչպես նաև՝ դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։
20:23 - 12 օգոստոսի, 2022
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման դեպքով վարույթի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման դեպքով վարույթի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Աչաջուր գյուղի՝ 83-ամյա բնակչի առևանգման դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իջևան համայնքում հաշվառված քաղաքացին, վերոնշյալ անձին առևանգելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով մի խումբ անձանց հետ, 2022 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, հիշյալ գյուղի տներից մեկի դիմացից, դիմակավորված, նրա կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենա, փակել աչքերը և դուրս բերել գյուղից: Կարճ ժամանակ անց վերջինիս տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, որից հետո՝ ժամը 11:00-ի սահմաններում, նրան տեղափոխել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել են նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը: Հանցակիցներից մեկը, մինչև  2022 թվականի օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով հյուրատանը՝ հսկել է նրան: Պարզվել է նաև, որ 2022 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հիշյալ քաղաքացին մեկ այլ հանցակցի հետ միասին HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենայով ժամանել է Ծաթեր գյուղի հիշյալ վայր, որտեղից աչքերը փակած վիճակում տղամարդուն տեղափոխել են նշված ավտոմեքենան և ընթացել դեպի Իջևան քաղաք: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, տղամարդուն ավտոմեքենայից իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում, նստեցրել քարի վրա և հեռացել դեպի Իջևան քաղաք, որից հետո հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը: Այնուհետև Աչաջուր գյուղի բնակիչը հարազատների կողմից հայտնաբերվել է այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում»- ասվում է հաղորդագրության մեջ:  Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 11-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երկուսը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:  Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է: 
21:46 - 11 օգոստոսի, 2022
Զինծառայողի կողմից իրեն հրազենային մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Զինծառայողի կողմից իրեն հրազենային մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Էրիկ Արմենի Ղարսայանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Զինծառայողի կողմից, նախնական տվյալներով, իրեն հրազենային մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022 թ. օգոստոսի 9-ին:Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսայանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքը ստացել է կրակային դիրքում՝ իրեն ամրակցված АКМ տեսակի ինքնաձիգից իր կրծքավանդակի շրջանում արձակած կրակոցի արդյունքում: Նույն օրը զինծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:Հաշվի առնելով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու օրինական  առիթ և հիմք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնել), ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննչական խումբը մեկնել է դեպքի վայր, կատարվում են անհետաձգելի և անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ:
10:28 - 11 օգոստոսի, 2022
Զինծառայող Էրիկ Ղարսայանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Զինծառայող Էրիկ Ղարսայանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Էրիկ Արմենի Ղարսայանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Զինծառայողի կողմից, նախնական տվյալներով, իրեն հրազենային մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022 թ. օգոստոսի 9-ին:Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսայանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքը ստացել է կրակային դիրքում՝ իրեն ամրակցված АКМ տեսակի ինքնաձիգից իր կրծքավանդակի շրջանում արձակած կրակոցի արդյունքում: Նույն օրը զինծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:Հաշվի առնելով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու օրինական  առիթ և հիմք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննչական խումբը մեկնել է դեպքի վայր, կատարվում են անհետաձգելի և անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ:
20:04 - 10 օգոստոսի, 2022
«Մեր բակ» մանկապարտեզում բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

«Մեր բակ» մանկապարտեզում բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Երեւանի «Մեր բակ» մանկապարտեզի աշխատակցի կողմից մանկապարտեզի սաների նկատմամբ առերեւույթ ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել  է դատարան՝ ըստ էության քննության։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն։ Հիշեցնենք՝ 2020 թ․ դեկտեմբեր ամսին մի քանի ծնողներ ահազանգել էին, որ մանկապարտեզի աշխատակիցների կողմից իրենց երեխաների նկատմամբ հոգեբանական եւ ֆիզիկական բռնություն է գործադրվել։ Ահազանգին զուգահեռ նրանք հրապարակել էին գաղտնի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցներից մեկն անպատվում երեխաներին եւ սպառնալիքներ հնչեցնում, ինչն ուղեկցվում էր հարվածների եւ երեխաների լացի ձայներով։ Միաժամանակ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ ոստիկանություն, որի հիման վրա նախապատրաստված նյութերով դեկտեմբերի 8-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի խոշտանգման՝ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (երկու կամ ավելի անչափահասի նկատմամբ դիտավորյալ այնպիսի գործողությունը, որի միջոցով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք): Դեպքից օրեր անց Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել մանկապարտեզի դաստիարակչուհուն։ Գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք, թե ինչ փուլում է քրեական գործը, քանի անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, եւ ինչ խափանման միջոց է ընտրված նրանց նկատմամբ։ Խնդրել էինք հայտնել, թե քանի երեխա է ճանաչվել տուժող, եւ ինչ է պարզվել նշանակված փորձաքննությունների արդյունքներով։ Մեր հարցերին ի պատասխան՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործով տուժող է ճանաչել 6 երեխա, որոնցից 5-ը ենթադրյալ դեպքի ժամանակ եղել են 2 տարեկան, 1-ը՝ 3։ Երեխաների հայրերը ճանաչվել են որպես տուժողների օրինական ներկայացուցիչներ։    Նախաքննության ընթացքում, ի թիվս այլնի, նշանակվել են դատահոգեբանական փորձաքննություններ, որոնց շրջանակում ստացված եզրակացությունների համաձայն՝ մանկապարտեզում երեխաների դաստիարակությամբ եւ խնամքով զբաղվող աշխատակիցների կողմից երեխաների հասցեին վիրավորական, սպառնացող արտահայտություններ հնչեցնելը եւ ծեծի ենթարկելը երեխաների համար հանդիսացել են հոգետրավմատիկ գործոնների ամբողջություն՝ բացասաբար անդրադառնալով նրանց հոգեվիճակի վրա եւ ուղեկցվելով դրանից բխող վարքային եւ հուզական փոփոխություններով։ Միեւնույն ժամանակ փորձագետը եզրակացրել է, որ վաղ իմացական եւ հուզային ոլորտների զարգացվածության տարիքային առանձնահատկությունների պայմաններում հնարավոր չէ գնահատել հոգեկան ուժեղ տառապանքի առկայությունը, քանի որ երեխաները, թեեւ կարող են հիշել եւ իրենց տարիքին համապատասխան բառապաշարի սահմաններում վերապատմել ուժեղ հուզական ռեակցիա առաջացրած եւ վառ տպավորություն թողած իրողությունները, սակայն այդ իրողությունների մասին ակտիվ չհիշեցնելու, չհարցնելու, չվերապատմելու, բարենպաստ հոգեբանական պայմանների ստեղծման դեպքում արագ մոռանում են այդ իրողությունները եւ փոխում դրանց հանդեպ հուզական արձագանքը։ Դեպքից հետո մամուլում հրապարակումներ էին եղել այն մասին, թե մանկապարտեզի տնօրենը Լուսինե Հայրապետյանը լռության դիմաց ծնողներին գումար է առաջարկել, սակայն մեր հարցին ի պատասխան՝ ՔԿ-ից հայտնել են, որ նախաքննության ընթացքում կատարված ստուգումներով Լուսինե Հայրապետյանի կողմից ՀՀ ՔՕ-ով նախատեսված որեւէ հանցանքի վերաբերյալ բավարար ապացույցների համակցությամբ տեղեկություններ չեն ստացվել: Նշենք, որ այդ տեղեկությունները հերքել էր նաեւ Հայրապետյանի փաստաբանը։ ՔԿ-ից նաեւ հայտնել են, որ նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել միայն մանկապարտեզի հիշյալ դաստիարակչուհուն՝ Գայանե Արսենյանին, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գայանե Արսենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն 2020 թվականի սեպտեմբեր ամսից որպես դաստիարակ փաստացի աշխատելով Երևանի Կամարակի 2-րդ նրբանցքի 19-րդ հասցեում գործող «Մեր Բակ» մանկապարտեզում եւ ունենալով մանկապարտեզի հոգածությանը հանձնված եւ իր խմբում ընդգրկված երեխաների առօրյա խնամքով եւ դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն, թերի է կատարել իր նշված պարտականությունները` չկարողանալով մանկավարժական մեթոդների կիրառմամբ հասնել իր խնամքին հանձնված մանկահասակ երեխաների հանգստացնելուն եւ պատշաճ կերպով նրանց խնամքն իրականացնելուն։ Ըստ մեղադրանքի՝ Արսենյանը սպառնալիքներ, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անօգնական վիճակում գտնվող մանկահասակ երեխաների նկատմամբ՝ սպառնալով չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, դիմել հայրերին՝ երեխաներին ծեծի ենթարկելու համար, ինչպես նաեւ երեխաների պահանջով հրաժարվել է տրամադրել խմելու ջուր եւ հարվածներ հասցնելով՝ ծեծի է ենթարկել նրանց։ Գայանե Արսենյանի պաշտպան Արամ Ղազարյանը մեր զրույցում չցանկացավ տեղեկացնել իրենց դիրքորոշման մասին՝ նշելով միայն, որ այս պահին հրաժարվում են լրատվամիջոցներին որեւէ բան հայտնել։ Ըստ դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկության՝ քրեական գործը գտնվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթում։ Գործով դատական նիստ է նշանակվել սեպտեմբերի 16-ին։ Քրեական գործի նյութերով նոր գործ է հարուցվել Մեր հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից նաեւ հայտնել են, որ մանկապարտեզին առնչվող հիշյալ քրեական գործի նյութերով հարուցվել է առանձին քրեական գործ, որի շրջանակում 2022 թվականի ապրիլի 29-ին որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել անհատ ձեռներեց Գոհար Հայրապետյանին (հանդիսանում է ԱՁ Գոհար Հայրապետյանը, որի կազմի մեջ գործել են «Մեր բակ» անվանումը կրող մանկապարտեզները)։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը), եւ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Գոհար Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը եւս ավարտվել է, այն ուղարկվել է դատարան եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գոհար Հայրապետյանը, ՀՀ հարկ վճարողների սպասարկման վարչությունում հաշվառված լինելով որպես Ա/Ձ Գոհար Հայրապետյան եւ 2013 թվականի սեպտեմբերի 17-ից գրանցված լինելով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Մուշ թաղամաս 131 տուն հասցեում եւ 2020 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Կամարակի 2-րդ նրբանցք 19 տուն հասցեում՝ «Մեր Բակ» անվանմամբ զարգացման եւ խնամքի կենտրոնների միջոցով իրականացրել է նախադպրոցական կրթության գործունեություն: Ըստ մեղադրանքի՝ 2019-2021 թթ ժամանակահատվածում, Գոհար Հայրապետյանը, փաստացի հանդիսանալով կազմակերպության ղեկավարը, պատասխանատվություն կրելով օրենսդրության պահանջներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմման, ներկայացման համար, չարամտորեն, հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարը խոշոր չափերով չվճարելու նպատակով, դիտավորությամբ խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի, «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքների մի շարք հոդվածներ, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հարկային մարմնին համապատասխան հաշվետվություններ չի ներկայացրել՝ այդ կերպ պետությանը դիտավորությամբ չվճարելով ընդհանուր խոշոր չափի՝ 6.453.400 ՀՀ դրամ գումար։ Գոհար Հայրապետյանի պաշտպան Աբգար Պողոսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ Հայրապետյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ «Քրեական գործում անգամ ստուգման ակտ առկա չէ, մեզ չի պարզաբանվել, թե այդ հարկերը որտեղից են գոյացել, մի քանի անգամ տիկին Հայրապետյանը ասել է, որ պատրաստ է վճարել եւ չի խուսափում, եւ իրականում էլ պատրաստ է, պարզապես մեզ չեն պարզաբանում, այդ հաշվարկը մեզ համար մութ է մնացել: Յուրաքանչյուր թիվ, որը կներկայացվի եւ հասկանալի կլինի, տիկին Հայրապետյանը պատրաստ է վճարել»։  Պողոսյանի խոսքով՝ իրենք հաշվարկի հետ համաձայն չեն եւ իրենց անձնական հաշվարկն ունեն․ թե ըստ դրա՝ ինչ գումարների մասին է խոսքը, պաշտպանն առայժմ չմանրամասնեց՝ նշելով, որ քրեական գործը պետք չէ լուրջ ընկալել․ «Օրինակ՝ պատերազմի օրերին այն բոլոր երեխաներին, ում ծնողները մասնակցել են ռազմական գործողություններին, անվճար է ծառայություն մատուցել, բայց դրանք էլ են հաշվել որպես հարկ, նման խնդիրներ կան, որ մեզ համար անընդունելի են, ես չգիտեմ՝ նմանատիպ հաստատություններ, որ այդ կերպ են վարվել, բավականին շատ էին երեխաները, ում ծնողները մասնակցում էին պատերազմին»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է հաշվետվություններին, Պողոսյանի խոսքով՝ դրանք ներկայացվել են․ «Անգամ երբ արդեն քրեական գործ կար, օրագրերից սկսած, իր ձեռագրով գրած տարիների հաշվարկը, ամեն ինչը ներկայացվել է»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ պայքարելու են արդարացման համար։ Գոհար Հայրապետյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 27-ին։   Միլենա Խաչիկյան
18:14 - 09 օգոստոսի, 2022
Բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայրիկ Մուրադյան 42/2 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի պատճառները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, հիշեցնելով, որ հրդեհը բռնկվել է 2022 թ. օգոստոսի 7-ին, ինչի հետևանքով նույն օրը, «այրման արգասիքներից թունավորում» ախտորոշմամբ, «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել նշված բնակարանում բնակվող երեք անձ, ինչպես նաև՝  ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության երկու աշխատակից: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են այրված և սևացած հետքեր: Նշանակվել է դատահրդեհատեխնիկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին՝ մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ՝ հրդեհի օջախը, առաջացման պատճառը, տարածման հանգամանքները, պարզելու նպատակով: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:29 - 09 օգոստոսի, 2022
Քրեական վարույթով պարզվում են «Մի կտուրի տակ» կոոպերատիվների ղեկավարների կողմից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հանգամանքները. ՔԿ

Քրեական վարույթով պարզվում են «Մի կտուրի տակ» կոոպերատիվների ղեկավարների կողմից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հանգամանքները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և քննչական գործողություններ՝ սպառողական կոոպերատիվների կողմից քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Ստացված նախնական տվյալներով պարզվել է, որ մի շարք անձինք, ներկայանալով որպես բարերար, վստահություն ձեռք բերելով սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիների մոտ և վերջիններիս աշխատանքով ապահովելու, նրանց համար Երևան քաղաքի մերձակայքում սեղմ ժամկետներում, շուկայականից զգալի ցածր գներով, անտոկոս, էկո բնակարաններ կառուցելու և տրամադրելու կեղծ խոստումներով, գիտակցելով իրենց առաջարկած պայմաններով բնակարաններ կառուցելու անհնարինությունը, 2018-2019 թթ. հիմնադրել են «Մի կտուրի տակ» անվանումով թվով 10 սպառողական կոոպերատիվներ, ինչպես նաև՝ համանուն հասարակական կազմակերպություն, որոնց անդամակցել են բազմաթիվ քաղաքացիներ և որպես անդամավճար փոխանցել են 2000-ական ՀՀ դրամ:Նման եղանակով քաղաքացիներից գումարներ գանձելով և դրանք սեփական հայեցողությամբ, առանց պատշաճ հիմնավորումների օգտագործելուց հետո, կոոպերատիվներին անդամակցած քաղաքացիների մոտ վստահություն ձեռք բերելու և իրենց ծրագրերին լրացուցիչ լրջություն հաղորդելու նպատակով, նրանց հավաստիացրել են, որ իրենց ծրագրի իրականացման համար ունեն պետական աջակցություն և շատ կարճ ժամանակահատվածում սպառողներին են հանձնելու բնակելի թաղամաս՝  այդ կերպ բնակարաններ տրամադրելու կեղծ պատրվակով կոոպերատիվի անդամներին առաջարկելով  իրենց կողմից տրամադրված բանկային հաշվեհամարին կատարել կանխավճարներ՝ սպառողական կոոպերատիվներում այդ պահին իբր հանգամանքների պատահական զուգադիպությամբ ազատված տեղերում գրանցվելու և բնակարան ստանալու համար՝ խոստանալով բնակարանների առաջին խմբաքանակը կառուցել և տրամադրել 2018 թ. դեկտեմբերին, իսկ  չկատարելուց հետո խոստացել դրանք կառուցել և հանձնել 2019 թվականի մարտին:Արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ իբրև կանխավճար նշված սպառողական կոոպերատիվների հաշվեհամարին են փոխանցել առանձնապես խոշոր չափերի գումարներ, որոնք խարդախությամբ հափշտակվել են կոոպերատիվների ղեկավարների կողմից:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար:Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հիշյալ կոոպերատիվների ղեկավարների գործողություններից տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է՝ վերոհիշյալ կոոպերատիվների հանցավոր գործողություններից տուժած բոլոր քաղաքացիներին դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:02 - 09 օգոստոսի, 2022
Վեդի համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի անցում կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Վեդի համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի անցում կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է Վեդի համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի անցում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: «Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում՝ 1999-2021թթ. ընկած ժամանակահատվածում, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ էական վնաս պատճառելով անձանց իրավունքներին, ինչպես նաև՝ հասարակության և պետության օրինական շահերին:  Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասերի գործառնական նշանակությունը փոխել է բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի, տրամադրել շինարարության թույտվություններ և ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, և առանց քաղաքաշինության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում ընդգրկված ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի մի շարք հասցեներում գտնվող հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրել է նույն համայնքի բնակչին, ով չթույլատրվող տարածքներում կառուցել է առևտրի սրահներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ նախկին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ:
14:34 - 02 օգոստոսի, 2022
Հայտնաբերվել է «Դիմադրություն» շարժման հավաքի ընթացքում ոստիկանների ուղղությամբ քար ու շիշ նետած քաղաքացին. ՔԿ

Հայտնաբերվել է «Դիմադրություն» շարժման հավաքի ընթացքում ոստիկանների ուղղությամբ քար ու շիշ նետած քաղաքացին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքի ընթացքում 2022թ. հունիսի 3-ին Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի ուղղությամբ դեպի ՀՀ Ազգային ժողով անցնելու համար, հավաքի մասնակիցները, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, չենթարկվելով հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին՝ փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան, քարերով, մետաղյա ձողերով, մուրճով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ հասցրել վերջիններիս. արդյունքում՝ ոստիկանական շղթան ճեղքելու փորձերը հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգությունների վերածվելու և դրա հետևանքով չորս տասնյակից ավել ոստիկանության աշխատակիցներին ծանրության տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ պատճառվելու դեպքի առթիվ նույն օրը հարուցվել էր համապատասխան քրեական գործը: Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 17 անձանց առաջադրվել են մեղադրանքներ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրավված անձանցից երեքի՝ Գ.Կարապետյանի, Ռ.Աբրահամյանի և Ա.Խաչատրյանի մասով նախաքննությունը 2022 թվականի հուլիսի 14-ին ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2022 թվականի հունիսի 7-ին որոշում է կայացվել քաղաքացի Գ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է 2022թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին) որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ հանրորեն վտանգավոր արարք կատարելու՝ անհնազանդության և ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրացնելու վերաբերյալ՝ երթը համակարգողների հրապարակային կոչերից հետո ոստիկանության աշխատակիցներին սադրելու և զանգվածային անկարգություններ հրահրելու միտումով՝ պատնեշ կազմած ոստիկանների սաղավարտներին ձեռքերով հարվածելու, ոստիկանության աշխատակիցների կանխարգելիչ գործողություններին բացահայտ հակադրվելու, վերջիններիս օրինական պահանջներին չենթարկվելով՝ իր ձեռքում գտնվող քարը և շիշը ոստիկանների ուղղությամբ նետելու համար: Քննությունից թաքնվելու հիմքով մեղադրյալ Գ.Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել կալանավորումը: 2022 թվականի հուլիսի 29-ին Գ.Սարգսյանը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Մեղադրյալ Գ.Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանքի հարցը վերստին քննարկելու համար միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:00 - 01 օգոստոսի, 2022
Աղվան Հովսեփյանի գործով հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացվել
 |pastinfo.am|

Աղվան Հովսեփյանի գործով հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացվել |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը «Իզմիրլյան» ԲԿ-ում կտրուկ վատթարացել է։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Աղվան Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչև 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաև կրկնվել։ Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են դիաբետի դեկոմպենսացիայի հետևանքով առաջացած քրոնիկական բազմաթիվ բարդություններ, մեծ է հավանականությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման՝ ընդհուպ մինչև 31 և ավել մմոլ/լ, որը կարող է հանգեցնել կոմայի, ինչը ծանր վտանգ է համարվում մարդու առողջության և կյանքի համար։ Այս հանգամանքով պայմանավորված՝ պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը քննարկման առարկա դարձնելու համար։ Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
15:51 - 01 օգոստոսի, 2022
Երեք անձ կալանավորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

Երեք անձ կալանավորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ուրիշի գույքը վնասելու և թմրամիջոցների՝ իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2022 թ. հուլիսի 29-ին ստացվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողի զեկուցագիրը՝ Մեղրի քաղաքում մի խումբ անձանց կողմից իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաք շարժվելու վերաբերյալ:Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով 2022 թ. հուլիսի 29-ին՝ ժամը 04:30-ին, Կապան քաղաքի գազալցակայանում ոստիկանության ծառայողները, օրենքով սահմանված կարգով, հիշյալ տրանսպորտային միջոցի վարորդից պահանջել են դադարեցնել ավտոմեքենայի ընթացքը: Վերջինս, չենթարկվելով իրավապահների կողմից ներկայացված պահանջին, փախուստի դիմելու նպատակով, շարունակել է մեքենայի ընթացքը և բախվել ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Լադա-Նիվա» մակնիշի տրանսպորտային միջոցին, ապա՝ Ոստիկանության ծառայողի կողմից վարած «Օպել Աստրա», այնուհետև՝ գազալցակայանում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին, ինչից հետո «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները ոստիկանության ծառայողների կողմից դուրս են բերվել, որի ընթացքում վարորդը կրկին փորձել է փախուստի դիմել, սակայն բախվել է գազալցակայանի պատին:Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի և 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ երեք անձինք ձերբակալվել են: Վարութային և քննչական գործողությունների ընթացքում «ԳԱԶ-24» մակնիշի տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 500 գ. «ափիոն» և 455 գ. «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ, նշանակվել են դատաապրանքագիտական, դատաքիմիական, նարկոլոգիական, քրեագիտական, տոկսիկոքիմիական փորձաքննություններ։Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումների հիման վրա նշված անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով, ինչը բավարարվել է։Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
15:39 - 01 օգոստոսի, 2022
Կալանավորվել է 2020թ. պատերազմի ՊԲ հրամանատարներից մեկը

Կալանավորվել է 2020թ. պատերազմի ՊԲ հրամանատարներից մեկը

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ Ս.Ա.-ն, ուժեղացված մարտական հերթապահության մեջ գտնվելու պայմաններում խախտել է մի շարք նորմատիվ իրավական ակտերով սահմանված մարտական հերթապահություն կրելու կանոնները։ Մասնավորապես, Ս.Ա.-ն 2020 թվականի սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։ Այդ  պայմաններում, վերջինս ի պաշտոնե պարտավոր է եղել որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, մինչդեռ որևէ միջոց չի ձեռնարկել այդ   ուղղությամբ։ Ավելին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների և անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսևորել անգործություն և չի կատարել իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները, որի պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և հաջորդող ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով ճեղքել են պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն, ինչն էլ հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին, որի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: Ս.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ մարտական հերթապահություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն): Նույն օրը որոշում է կայացվել Ս.Ա.-ին ձերբակալելու մասին և միջնորդություն ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ 2022թ. հուլիսի 29-ին Ս.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։
10:43 - 30 հուլիսի, 2022
‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ ‹‹Ախթալա ԼՀԿ›› ՓԲ ընկերության պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:   Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնից, որով տեղեկացվել է Ախթալա համայնքում հիշյալ ընկերության պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու վերաբերյալ: Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչներից բաղկացած խումբը: Նկատի ունենալով, որ ահազանգում մատնանշված հանգամանքները պարունակում են քրեական վարույթ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:28 - 28 հուլիսի, 2022
«Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում քննչական գործողություններ են իրականացվել
 |tert.am|

«Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում քննչական գործողություններ են իրականացվել |tert.am|

tert.am: Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության շենքում հատուկջոկատայինները վարույթային գործողություններ են իրականացնում: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ընկերության շենքում իրականացվել են քննչական գործողություններ, որոնք այս պահին ավարտվել են։ Այլ մանրամասներ չհայտնեցին: Իրականացվող գործողությունների ընթացքում դիմակավորված աշխատակիցները շենքից դուրս են բերել համակարգիչներ։ Նշենք, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը ճանապարհներին տեղադրված տեսախիցների և արագաչափերի միջոցով արձանագրում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Հիշեցնենք` հուլիսի 14-ին կայացած հերթական նիստում կառավարությունը որոշել էր, որ ՀՀ ոստիկանությունում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ կստեղծվի, որը կփոխարինի «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ–ին։
16:40 - 26 հուլիսի, 2022
Արգիշտի Քյարամյանի հրամաններով՝ Քննչական կոմիտեում նշանակումներ են արվել

Արգիշտի Քյարամյանի հրամաններով՝ Քննչական կոմիտեում նշանակումներ են արվել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Վալերիի Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից: Արդարադատության առաջին դասի խորհրդականՄարտիրոս Ավագյանի կենսագրությունը Ծնվել է 1984 թվականին: 2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն 2005-2008թթ. – ԼՂՀ ՊՆ N զորամասի ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի սպա I-VI.2008 թ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննչական բաժնի քննիչ 2008-2011թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ 2011-2012թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ VI-XII.2012թ. –  ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ 2012-2013թթ. –  ՀՀ ՊՆ N զորամասի առաջին բաժանմունքի պետ-հրամանատարի տեղակալ 2013-2014թթ. –  ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար 2014-2016թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ 2016-2022թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ ՊարգևներԾառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներԱմուսնացած է, ունի երեք երեխա:   Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մեկ այլ հրամանով Մելսիկ Անդրանիկի Շիրվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ` ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից: Արդարադատության առաջին դասի խորհրդականՄելսիկ Շիրվանյանի կենսագրությունը Ծնվել է 1986 թվականին: 2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2010թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Աշխատանքային գործունեություն 2010-2012թթ. –  ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի հրամանատար 2012-2013թթ. –  ՊԲ N զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպա 2013-2014թթ. –  ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ բաժանմունքի քննիչ III-X.2014թ. –  ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ 2014-2016թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ 2016-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ 2018-2021թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի պետ II-VII.2021թ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ 2021-2022թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ ՊարգևներԾառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն մեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներԱմուսնացած է, ունի երկու երեխա:
12:58 - 26 հուլիսի, 2022
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով նախաքննությունն ավարտվել է

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության աշխատակիցների  կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Սուրեն Ավետիսյանն իր կողմից ստեղծած և ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Էդմոնդ Գրիգորյանից տեղեկանալով նույն խմբավորման անդամ Արմեն Վարոսյանին և վերջինիս եղբորը՝ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանին պատկանող գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի, իսկ դրանից հետո ծեծկռտուքի մասնակիցներից մեկին՝ իրենց աշխատասենյակում եղբայրների կողմից ծեծի ենթարկելու մասին՝ 2021 թվականի օգոստոսի 19-ին Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող տարածքում հիշյալ խմբավորման անդամների հետ կատարել է դեպքի հանգամանքների վերաբերյալ պարզաբա­նումներ: Այդ ընթացքում Սուրեն Ավետիսյանը ներկաներին հանձնարա­րականներ է տվել՝ Գյումրի քաղաքում տեղի ունեցած մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծել բացա­ռապես քրեական աստիճանակար­գության բարձրագույն կարգավիճակ ունե­­ցող անձանց դիմե­լու միջոցով. հանձնարարել է բոլորին փոխանցել, որ խուլիգանություն կատարող անձինք պատասխան են տալու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, իսկ խմբավորման անդամները կա­տա­րել են վերջինիս պա­հանջը՝ այդ կերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավոր­մանը և ներգրավ­վելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրակա­նացմանը։Նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Չայկովսկի և Թամանյան փողոցների հատման խաչմերուկում գտնվող շինությունում Սուրեն Ավետիսյանի կողմից կատարված պարզաբանումների վերաբերյալ խոսակցության ժամանակ խմբավորման անդամներ Ցոլակ Գևորգյանը և Արմեն Վարոսյանը Կարեն Վարոսյանին են փոխանցել վերոնշյալ  հանձնարա­րականը, որից հետո վերջինս իր անհամաձայնությունն է հայտնել նշված հանձնարա­րականի հետ կապված՝ նշելով, որ ինքը շարունակելու է ապրել քրեական ենթամշակույթի համապարտադիր կանոններով և դրանց համաձայն լուծումներ տալ իրեն դիմած անձանց խնդիրներին:Այնուհետև, Սուրեն Ավետիսյանը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմա­նած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ Ռաֆիկ Իգիթյանի, Վահան Տեր-Պողոսյանի, Ցոլակ Գևորգյանի և խմբավորման այլ անդամների միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Սևան» և այլ քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոց­ների հավաքագրումը և տնօրինել հիշյալ խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը: Մասնավորապես, դերա­բաշխման համաձայն, խմբավորման անդամ Վահան Տեր-Պողոսյանը 2022 թվականի հունվարի 9-ին ստանալով հավաքագրված՝ ընդհանուր 4.595.000 ՀՀ դրամ գումարը, Գյումրի քաղաքում այն փոխանցել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանին և Ցոլակ Գևորգյանին, ովքեր ստացված գումարը հաշվելուց հետո հեռախոսազանգի միջոցով դրա չափի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացրել Սուրեն Ավետիսյանին:Վերջինս Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի Արտյոմ Ղազարյանին՝  քրեակա­տա­րողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Իգիթյանը Արտյոմ Ղազարյանի բնակության վայրում նրան է փոխանցել նշված գումարը:Այնուհետև, 2022 թվականի մարտի 7-ին Սուրեն Ավետիսյանը հավա­քագրված գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին և քրեական ենթամշակույթ կրող խմբավոր­ման մեկ այլ անդամի հրահանգել է հանցա­վոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ, 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել Արտյոմ Ղազարյանին: Իգիթյանը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10.000 ԱՄՆ դոլար և տեղափոխել իր մատնանշած վայր: Աշոտ Իգիթյանը, ևս մասնակցելով նշված խմբավոր­մանը, թաքստոցից վերցրել է գումարը, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը, որից հետո վերջինս և Ցոլակ Գևորգյանը, Արտյոմ Ղազարյանին  են փոխանցել նշված գումարը:Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել գործարանային արտադրության «P. BERETTA 950 BS» 6,35*15մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ և նույն տրամաչափի 8 հատ փամփուշտ: Բացի այդ, վերջինս իր անձնական օգտագործման նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր բնակարանին կից օժանդակ շինությունում պահել զգալի չափերի՝ 0,6 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, զգալի չափերի՝ «α-PVP» տեսակի թմրամիջոց: Նշված շինությունում Կարեն Վարոսյանը ապօրինի կերպով պահել է նաև հողով լի ծաղկամաններում իր կողմից աճեցված «Կանեփ» տեսակի բույսից պատրաստած, անձնական օգտագործման համար առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 75,1 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, աճեցրել և մշակել է խոշոր չափերի՝ 13 հատ շրջանառությունն արգելված կանեփ տեսակի բույս: Վերոնշյալ ատրճանակը, փամփուշտները և թմրամիջոցները հայտնաբերվել են քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սուրեն Ավետիսյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, Արտյոմ Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Վարոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով, 404-րդ հոդվածի 1-ին մասով, Աշոտ Իգիթյանին, Էդմոնդ Գրիգորյանին, Վահան Տեր-Պողոսյանին, Ցոլակ Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Ռաֆիկ Իգիթյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց ընտրվել գրավը:Վերոնշյալ 8 անձանց  վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:20 - 25 հուլիսի, 2022