Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Բաքվում կայացել է Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը |azatutyun.am|

Բաքվում կայացել է Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանը պատրաստակամ է շարունակել համատեղ ծրագրերը Ադրբեջանի հետ, որոնք է՛լ ավելի կամրապնդեն երկկողմ հարաբերությունները, այսօր Բաքվում հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ադրբեջանի առաջնորդն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ «Այս նախագիծը կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ողջ Եվրասիական տարածաշրջանի ընդհանուր զարգացման, կայունացման ու համագործակցության համար», - ասել է Ալիևը։ 3500 կիլոմետրանոց այդ խողովակաշարը անցած տարվանից ադրբեջանական գազը հասցնում է Եվրոպայի հարավ՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով, նվազեցնելով Արևմուտքի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։
16:17 - 05 մայիսի, 2021
Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի. ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի. ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները, որ վերաբերում են Հայաստանի ինքնիշխան Հանրապետությանը և պատմական փաստերի բացահայտ աղավաղում են, խաթարում են խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: «Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 27-ին հայտարարել է. «Աշխարհագրական առումով Զանգելանը Արևելյան Զանգեզուրի մաս է կազմում և գտնվում է Արևելյան Զանգեզուրում։ Արևմտյան Զանգեզուրը [նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը] ևս մեր պատմական հողն է և այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադիր է համարում Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունները դիտարկել հայատյացության ադրբեջանական շարունակվող քաղաքականության, կյանքի ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու այլ իրավունքների կոպիտ խախտումների, այն վայրագությունների լույսի ներքո, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից հետո:  Ակնհայտ է, որ այս հայտարարությունները լարվածություն են առաջացնում հայաստանյան հասարակությունում, խաթարում են խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու հոգեկան անդորրը, նպատակ ունեն ահաբեկել մարդկանց, հատկապես` սահմանային բնակավայրերում: Այս արձանագրումները բխում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված քաղաքացիների ահազանգերից ու դիմումներից: Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները, որ վերաբերում են Հայաստանի ինքնիշխան Հանրապետությանը և պատմական փաստերի բացահայտ աղավաղում են, խաթարում են խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում: Դրանք պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի, որպեսզի կանխվեն, և առաջ չգան մարդու իրավունքների համար ավելի ծանր հետևանքներ»: 
09:24 - 03 մայիսի, 2021
ՀՀ որևէ իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ ատելության, ֆաշիզմի քաղաքականություն չի վարել ու չի վարում․ ՄԻՊ

ՀՀ որևէ իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ ատելության, ֆաշիզմի քաղաքականություն չի վարել ու չի վարում․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի ելույթներին և վարվող քաղաքականությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցին: «Մեջբերումներ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի ապրիլի 20-ի հարցազրույցից: «(…) անիծյալ թշնամին այս հողերում ամեն ինչ, բոլոր շենքերը ավերել է։ Հայկական բարբարոսությունը (…) չտեսնված բարբարոսություն է։ Համաշխարհային պատմության մեջ շատ պատերազմներ են եղել, բայց այս աստիճան դաժանություն, թշնամանք, ըստ իս, համաշխարհային պատերազմների պատմության մեջ չի եղել։ Նույնիսկ եթե համեմատենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, այն ժամանակ այսպիսի վայրագություն չէր կատարվում, կրոնական հուշարձանները չէին ավերվում։ Այս ամենը մենք շատ լավ գիտենք։ Հայկական ֆաշիզմը բոլոր երկրներում եղած ֆաշիզմի տեսակներից ամենազզվելի, ամենադաժան ֆաշիզմն է։ Հայկական ֆաշիզմը ոչնչացվել է, և այն ոչնչացնողը եղել է Ադրբեջանի ժողովուրդը։ Այսօր երբ Հայաստանում գլուխ են բարձրացնում որոշ ռևանշիստ ուժեր, պետք է իմանան, որ ցանկացած պահի, երբ պետք լինի իրենց գլուխը ճզմվելու է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ հայկական ֆաշիզմը կրկին գլուխ բարձրացնի։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը իր բանակը կրկին բերի-հասցնի այնպիսի վիճակի, որ վերջինս մեր համար որևէ սպառնալիք ներկայացնի։ Եթե մենք հնարավոր սպառնալիք նկատենք, դարձյալ ոչնչացնելու ենք։ Մենք բնականաբար երբեք չենք մոռանալու հայկական բարբարոսությունը։ Ռազմական ավարի պուրակը, որն այսօր Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել, մի հիմնական նպատակ ունի՝ Ադրբեջանի ժողովուրդը հայկական բարբարոսությունը երբեք չպետք է մոռանա։ Մենք դա երբեք չպետք է մոռանանք։ Մենք դա երբեք չենք մոռանալու։ Սա թող բոլորն իմանան»։ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազույցով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդը բարբարոս են, ֆաշիստներ են, զզվելի են ու վայրագություններ կատարող են: Սա այն հարցազրույցն է, որով նա Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով: Փոխարենը՝ նա իր ելույթներում մշտապես համեմատությամբ ի ցույց է դնում Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր: Այս ամենն իրականացնում է ի հաշիվ պատմական փաստերի բացահայտ աղավաղման: Այս գիծը հատկապես ուժգնացել է վերջերս: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը: Ակնհայտ է, որ խոսքը պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն մասին է Հայաստանի ու Արցախի բնակչության, Հայ ժողովրդի նկատմամբ: Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը: Դրանք սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքերը: Հակառակ նշված ելույթների՝ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի, ֆաշիզմի քաղաքականություն չեն վարել ու չի վարում»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը:
10:40 - 02 մայիսի, 2021
ՀՀ սահմանների փոփոխությունը դեմ է Իրանի շահերին. իրանական ԶԼՄ-ները «Զանգեզուրի միջանցքի» շահարկումն անվանել են Բաքվի կեղծիքը |armenpress.am|

ՀՀ սահմանների փոփոխությունը դեմ է Իրանի շահերին. իրանական ԶԼՄ-ները «Զանգեզուրի միջանցքի» շահարկումն անվանել են Բաքվի կեղծիքը |armenpress.am|

armenpress.am: Իրանական ԶԼՄ-ները անդրադարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ պատմության ընթացքում նման միջանցք գոյություն չի ունեցել, և դա պատմության խեղաթյուրում է: Շեշտվել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը դեմ է Իրանի շահերին: Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, որ Ալիևն արդեն մի քանի անգամ բացահայտորեն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որին Երևանն արձագանքել է ԱԳՆ խոսնակի մակարդակով: Քազեմիի խոսքով՝ պատմության մեջ «Զանգեզուրի միջանցք» կոչվող միջանցք գոյություն չի ունեցել, և դա Բաքվի նոր պատմական կեղծիքն է ու որևէ իրավական հիմք չունի: Փորձագետն ընդգծել է, որ Ալիևի խոսքերը ցույց են տալիս, որ Բաքվի նպատակը հաղորդակցական ուղիների բացումը, Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը և Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ: Շարունակելով միտքը Քազեմին հավելել է, որ Թուրքիայի հետ համագործակցաբար Ադրբեջանը փորձում է «Զանգեզուրի միջանցքով» պանթուրքական աշխարհը կապել և տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական կարողությունները վերացնել, Իրանին հեռացնել տարածաշրջանային էներգետիկ անցուդարձից, նաև զսպել Չինաստանին ու Ռուսաստանին ու հարվածել «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծին: Փորձագետը նաև շեշտել է, որ Իրանը դեմ է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը և հավելել, որ Ադրբեջանն ու Թուրքիան դա գիտակցում են, ուստի փորձում են բազմակողմ ծրագրի միջոցով Իրանը պասիվացնել, և դա իրականացնել Իրանի ընտրություններին զուգահեռ: Mehr լրատվական գործակալության կայքում հրապարակված հոդվածում ընդգծվել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները հակասում են Իրանի շահերին, և Իսլամական Հանրապետությունը պետք է պաշտոնապես դատապարտեր նման նախագիծը: Շեշտվել է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, քանի որ այնտեղ խոսք է գնում հաղորդակցական ուղիների բացման մասին: Ընդգծվել է, որ պատմության մեջ «Զանգեզուրի միջանք» անունով անցակետ կամ միջանցք գոյություն չի ունեցել և դա պատմության խեղաթյուրում է: Նշվել է, որ Ալիևի հայտարարությունը սպառնալիք է եղել, որի նպատակը միջանցքի բացումն արագացնելն է:
14:24 - 26 ապրիլի, 2021
Ալիևը կրկին հայտարարում է՝ Բաքուն աշխատում է «զանգեզուրյան տրանսպորտային միջանցքի ուղղությամբ» |azatutyun.am|

Ալիևը կրկին հայտարարում է՝ Բաքուն աշխատում է «զանգեզուրյան տրանսպորտային միջանցքի ուղղությամբ» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարում է՝ Բաքուն շարունակում է աշխատել «զանգեզուրյան տրանսպորտային միջանցքի ուղղությամբ»։ «Ներկայում մենք աշխատում ենք «զանգեզուրյան տրանսպորտային միջանցքի» վրա, որը դառնալու է Արևելք-Արևմուտք միջանցքի մի մասը՝ Ասիան Եվրոպայի հետ միացնող։ Այդ միջանցքը թույլ կտա ամրապնդել Ադրբեջանի դիրքերը Եվրասիայի կենտրոնում», - հայտարարել է Ալիևը` գործընկեր երկրներին հրավիրելով ուսումնասիրել տարածաշրջանային այդ նախագծի հեռանկարները։ Այս մասին Ադրբեջանի առաջնորդը խոսել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նիստի ընթացքում։ Անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, թե կատարելու են «զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը»՝ անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե՝ ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, խնդիրը, ըստ Ալիևի, կարելի է լուծել հեշտությամբ, եթե ոչ՝ իրենք «այն կլուծեն ուժով»: Նա նաև հայտարարել է, թե «101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է զավթված Զանգեզուր»: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այդ հայտարարությանը, հավաստիացրել էր, թե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Զանգեզուր, ո՛չ Սյունիք, ո՛չ միջանցք արտահայտություններ չկան, խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին։
13:39 - 26 ապրիլի, 2021
Սպառնալիք չէ Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ալիևի՝ Զանգեզուրի վերաբերյալ հայտարարությանը |tert.am|

Սպառնալիք չէ Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ալիևի՝ Զանգեզուրի վերաբերյալ հայտարարությանը |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հնչեցրած հայտարարությունը Զանգեզուրի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությանը, գրում է haqqin.az-ը: Նա նշել է՝ Ադրբեջանի նախագահն ապրիլի 20-ին տված հարցազրույցում խոսել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ռևանշիզմի և նրա տարածքային ամբողջականությանը հնարավոր սպառնալիքի մասին»: Աբդուլաևան հիշեցրել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ըստ որի՝ «եթե իրենք հայտնաբերեն հնարավոր սպառնալիք, ապա անմիջապես կոչնչացնեն այն ... քանի որ դա ազգային պաշտպանություն է, ազգային անվտանգության խնդիր»: Աբդուլաևան շեշտել է, որ «Ալիևի ասածը սպառնալիք չէ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես պնդում է ՀՀ ԱԳՆ-ն, այլ, ընդհակառակը, միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած վտանգին արձագանքելու վճռականության ցուցիչ է»: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալևի այս հայտարարությանը։ Շարունակությունը՝ tert.am-ում։
12:14 - 21 ապրիլի, 2021
Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին. ՄԻՊ-ը՝ հայտարարության մասին

Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին. ՄԻՊ-ը՝ հայտարարության մասին

Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 20-ին ադրբեջանական գլխավոր հեռուստաընկերությանը (Azərbaycan Televiziyası) տված հարցազրույցով Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով: Նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքը՝ նա խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել է. «Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար: Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շարունակելով. Դրանից առաջ էլ՝ 2021թ. ապրիլի 12-ի և 13-ի ելույթներով, օրինակ, Ադրբեջանի նախագահը բացահայտ նշում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն: Փոխարենը՝ ի ցույց է դնում, իր կարծիքով, Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց հայ ժողովրդի հետ համեմատությամբ համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը ցեղասպան քաղաքականության ապացույց է, այն պարունակում է միջազգային իրավունքով բարցարձակ արգելված՝ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ են: Այս ամենն իրականացվում է պատմական փաստերի բացահայտ աղավաղմամբ՝ ներկայացնելով Զանգեզուրը իբր ադրբեջանական պատմական տարածք: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հատկապես է անում հայտարարություններ, որոնք ֆաշիստական քաղաքականության վկայություն են: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահն այս կերպ պետական բարձրագույն մակարդակով զարգացնում է էթնիկ ատելություն, այսինքն՝ հայատյացություն ու իրականացնում թշնամանքի հրապարակային քարոզ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտական ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական նման պետական քաղաքականությունն է ընկած պատերազմի ընթացքում ու դրանից հետո հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների, կենդանի մարդկանց գլխատումների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հիմքում: Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացնում ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում: Աշխատանքների արդյունքները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականները կրակում են խաղաղ բնակավայրերի հարևանությամբ, բացահայտ ահաբեկում խաղաղ բնակիչների ու երեխաներին՝ անգամ ձեռքով համապատասխան նշաններ անելով: Հաայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն է հրավիրում միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրությունն այս ցեղասպան ու ֆաշիստական բնույթի հայտարարություններին: Միջազգային կառույցները պարտավոր են հաշվի առնել, որ նրանց լռությունն էր, որ պատերազմի ընթացքում նպաստեց ադրբեջանական ավելի մեծ դաժանությունների, իրավունքների անհավանական կոպիտ խախտումների: Դա է նաև պատճառը, որ Ադրբեջանի նախագահի կողմից արվում են նման բացարձակ ագրեսիվ, միջազգային իրավունքի հիմքերը խարխլող հայտարարություններ: Անհրաժեշտ է վճռական, իրական արդյունք ապահովող միջոցներով կանխել ադրբեջանական ցեղասպան ու ֆաշիստական քաղաքականությունը, հայատյացության ու թշնամանքի պետական քարոզը՝ բացառելու համար իրավունքների նոր խախտումներ, նոր պատերազմական հանցագործություններ ապագայում:
09:25 - 21 ապրիլի, 2021
Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը․ ԱԳՆ արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը․ ԱԳՆ արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին։ Տեղեկացնում է ԱԳՆ-ն։ Հարց. Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ: Պատասխան. Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը: Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ: Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
23:05 - 20 ապրիլի, 2021
«Իսկանդեր-Մ» համակարգերի մասին Ադրբեջանը ՌԴ-ից պաշտոնական նամակ է ստացել. պատասխանն Ալիևին չի բավարարում
 |armtimes.com|

«Իսկանդեր-Մ» համակարգերի մասին Ադրբեջանը ՌԴ-ից պաշտոնական նամակ է ստացել. պատասխանն Ալիևին չի բավարարում |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանը ՌԴ ՊՆ-ից նամակ է ստացել ՝ Հայաստանում «Իսկանդեր-Մ» հրթիռների առկայության ու կիրառության մասին, բայց բավարարված չէ նամակի պարունակած տեղեկատվությամբ: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով ՝ ՌԴ ՊՆ-ն պաշտոնական նամակով հայտնել է, որ «Իսկանդեր»-ի հրթիռներ չեն արձակվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում: «Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ նամակին: Ես կարդացել եմ այդ նամակը: Պատասխանը ցույց է տալիս, որ ռուսական կողմը չի հաստատել բալիստիկ հրթիռների արձակումը: Փաստորեն, սա մեր նամակի ամբողջական պատասխանը չէ, քանի որ մեր հիմնական հարցն այն էր, թե ինչպե՞ս է Հայաստանը ստացել, ձեռք բերել ռուսական «Իսկանդեր-Մ» մահացու հրթիռները»-, ասել է Ալիևը: Ըստ Ալիեւի, «հայկական բանակը չէր կարող ունենալ« Իսկանդեր-Մ» հրթիռներ 500 կմ թռիչքային հեռահարությամբ, քանի որ «հայկական բանակը կարող էր ունենալ միայն «Իսկանդեր-Է» հրթիռներ ՝ 280 կմ հեռահարությամբ: «Այս հրթիռային համակարգերը կա՛մ առանց տեղեկացման տեղափոխվել են Հայաստան, կա՛մ գողացվել և անօրինական կերպով դուրս են բերվել Ռուսաստանից», - հայտարարել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը իրավիճակն անվանել է «տհաճ» և նշել, որ Ռուսաստանի հանդեպ զգում է «ափսոսանք և զարմանք»: «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերային կապեր կան: Ադրբեջանի համաձայնությամբ ռուսական խաղաղապահ ուժերը տեղակայված են Ղարաբաղում,  Ստեփանակերտում ու մյուս տարածքներում: Ռազմավարական գործընկերների միջև հարաբերությունները պետք է լինեն անկեղծ», - ասել է Ադրբեջանի նախագահը:
22:20 - 20 ապրիլի, 2021
Ռազմավարի պուրակով Ալիևը միացավ Հիտլերին և Հուսեյնին. Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Ռազմավարի պուրակով Ալիևը միացավ Հիտլերին և Հուսեյնին. Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ Բաքվում ռազմավարի «պուրակ» բացելով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միացավ այնպիսի բռնապետերի, ինչպիսիք էին Ադոլֆ Հիտլերն ու Սադամ Հուսեյնը։ Այս մասին Մարուքյանն ասել է ԵԽԽՎ-ում իր ելույթում: «2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող 1 ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր գալիս զինվորական համազգեստով` հպարտորեն շրջելով և ցուցադրելով թանգարանում տեղ գտած հայկական զինտեխնիկան և հայ զինվորներին ծաղրող իրական չափերի մոմե մանեկենները: Այսպես կոչված «ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված և գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված երկար արահետն էր»,- նշել է Մարուքյանը: Պատգամավորն ընդգծել է, որ այս ամենը տեղի է ունեցել ոչ թե անհայտ մի պետությունում, այլ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկում` Ադրբեջանում: «Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց: Խնդրում եմ մի րոպե հատկացրեք և նայեք իմ ձեռքում գտնվող լուսանկարներին: Դրանք անցյալից լուսանկարներ չեն, այլ մեր օրերում արված նկարներ, երբ ժամանակակից բռնապետը նորմալ է համարում մարդկանց շղթայելը և մարդկային նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները ներկայացնելը որպես բնականոն վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ: Լուսանկարներից մեկում ադրբեջանցի երեխան խաղում է, հայ զինվորի ռասիստական մուլյաժի հետ, ով, հավանաբար, խոշտանգվել է Ադրբեջանի բանտում»,- հայտնել է Էդմոն Մարուքյանը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամը նշել է, որ այս նկարներն ի ցույց են դնում այն, որ Ադրբեջանում հայերի և Հայաստանի հանդեպ համակարգային ռասայական ատելություն է տիրում։ «Այս պուրակ այցելելու համար հերթեր են գոյանում, ինչը զզվելի է և պարզապես անընդունելի։ Այս գործողությամբ Ալիևը միացավ այնպիսի բռնապետերի ցուցակին, ինչպիսիք են Հիտլերը և Սադամ Հուսեյնը: Միևնույն ժամանակ այն, ինչ այժմ կատարվում է Ադրբեջանում, ինձ հիշեցրեց Իրաքը՝ 1980-ականների վերջին, երբ մեկ այլ բռնապետ օգտագործեց պատերազմի դաշտից հավաքված սպանված իրանական հինգ հազար զինվորների սաղավարտ ՝ ավարտին հասցնելու համար այն հուշարձանը, որը նա անվանել էր «հաղթանակի կամար»: Այդ մարդը Սադդամ Հուսեյնն էր: Հուսեյնի նման, Ալիևը կարծում է, որ հենց դա է իրեն օգնելու փառաբանել «իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճը որդեգրած բանակը: Նկատեմ ևս մեկ նմանություն այս երկու բռնակալների միջև. Հուսեյնի նման, Ալիևը ևս չի վերադարձնում ռազմագերիներին»,- նշել է Մարուքյանը: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այս պուրակը հստակ ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ էությունը և նրանց իրական դեմքը: «Նրանք խթանում են ռասայական ատելությունը, համարում են, որ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումների ցուցադրությունը հաջորդ սերունդներին և ամբողջ աշխարհին բնականոն երեւույթ է։ Պատմությունն ապացուցել է` եթե անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում ժամանակին բռնապետերին և նրանց ագրեսիան կասեցնելու համար, այն սովորաբար դադարում է լինել տեղային խնդիր և տարածվում ամբողջ աշխարհում: Ես կոչ եմ անում ձեզ ուշադրությանն արժանացնել այս իրադարձությունները և հուսով եմ, որ անհրաժեշտ և հրատապ միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար: Այսպես կոչված «ռազմավարի պուրակը» պետք է փակվի»,- եզրափակել է Էդմոն Մարուքյանը:
20:20 - 19 ապրիլի, 2021
Դրանք շատ տհաճ պատկերներ էին. Նիդերլանդների ԱԳ նախարարն անդրադարձել է Բաքվի «պուրակին»

 |armenpress.am|

Դրանք շատ տհաճ պատկերներ էին. Նիդերլանդների ԱԳ նախարարն անդրադարձել է Բաքվի «պուրակին» |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին», որտեղ ներկայացված են հայ զինվորների մանեկենները, և դրանց դիմաց լուսանկարված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշել է, որ դրանք տհաճ պատկերներ էին: Այս մասին նախարարը նշել է Նիդերլանդների խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: «Պարոն Դե Ռունը խնդրեց արձագանքել Ադրբեջանի նախագահի՝ հայերի, հնարավոր է, մահացած հայերի սաղավարտների հետ լուսանկարներին: Դրանք շատ տհաճ պատկերներ են: Ավելի վաղ ես արդեն այս հակամարտության վերաբերյալ հայտարարել եմ, որ կողմերին կոչ եմ անում լուծմանը հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջոցով և զերծ մնալ վարքագծից, որն անհնարին կդարձնի վերջնական որոշումը»,- ասել է նախարարը:
19:17 - 19 ապրիլի, 2021
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Իլհամ Ալիևի հայտարարությունը
 |azatutyun.am|

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Իլհամ Ալիևի հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Իլհամ Ալիևի՝ ապրիլի 13-ին միջազգային փորձագետների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությունները։ Բաքվի Դիվանագիտական ակադեմիայում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ իր համար հստակ չէ, թե ինչ դիրքորոշում ունի Վաշինգտոնը Հարավային Կովկասում վերջին ամիսներին ծավալված զարգացումների առթիվ։ Ալիևը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ նոր վարչակազմը խախտում է հավասարակշռությունը Բաքվի և Երևանի միջև։ «ԱՄՆ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է աշխատել կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև քաղաքական կարգավորմանն ու հաշտեցմանը նպաստելու համար»,- նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։ Ամերիկացի դիվանագետները նաև ընդգծում են՝ «Վաշինգտոնը շարունակում է կարևորել գործընկերությունը Ադրբեջանի հետ՝ կենսական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում»։  
15:30 - 18 ապրիլի, 2021