Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Մոսկվայի համար հասկանալի չԷ Սիրիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անվտանգության գոտու ստեղծումը. Լավրով |armenpress.am|

Մոսկվայի համար հասկանալի չԷ Սիրիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անվտանգության գոտու ստեղծումը. Լավրով |armenpress.am|

armenpress.am։ Սիրիայի հյուսիս-արեւելքում միջազգային հսկողության ներքո անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի նախաձեռնությունն անհասկանալի Է Ռուսաստանին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 25-ին Կիրկենեսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ինչ վերաբերում Է Սիրիայի հյուսիս-արեւելքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ անվտանգության գոտու ստեղծման նախաձեռնությանը, ապա մենք դեռ նույնիսկ պատկերացում չունենք, թե կոնկրետ ինչի մասին Է խոսքը, որովհետեւ այդ նախաձեռնությունն առաջին անգամ առաջ Է քաշել Գերմանիայի պաշտպանության նախարարը, բայց այն իսկույն Էլ քննադատաբար Է ընդունվել գերմանական կառավարության այլ անդամների կողմից»,-ասել Է Լավրովը:
12:29 - 25 հոկտեմբերի, 2019
Ռուսաստանը չի ծրագրում անվտանգության հարցով Թուրքիայի եւ Սիրիայի հանդիպման անցկացում. Լավրով |news.am|

Ռուսաստանը չի ծրագրում անվտանգության հարցով Թուրքիայի եւ Սիրիայի հանդիպման անցկացում. Լավրով |news.am|

news.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ծրագրում անվտանգության հարցով Թուրքիայի եւ Սիրիայի հանդիպման անցկացում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  Ընդ որում՝ նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ երկխոսությանը, որը պետք է հենվի Ադանայի համաձայնագրի վրա: «Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ երկխոսություն, իհարկե, անհրաժեշտ է, որտեղ նույնպես պատրաստ ենք օժանդակող դեր խաղալ, խրախուսել այդպիսի ուղիղ շփումները»,- հայտարարել է նա Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիեւայի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: «Այո, ակնհայտ է, որ Անկարայի եւ Դամասկոսի միջեւ երկխոսությունը պետք է հենվի 1998 թվականի Ադանայի համաձայնագրի վրա»,- հավելել է Լավրովը:
10:46 - 21 հոկտեմբերի, 2019
Թուրքիան և Սիրիան պետք է երկխոսեն. Լավրով |shantnews.am|

Թուրքիան և Սիրիան պետք է երկխոսեն. Լավրով |shantnews.am|

shantnews.am: Մոսկվան հասկանում է Անկարայի մտահոգությունը, բայց նրանք պետք է հաշվի առնեն Դամասկոսի շահերը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները: «Ճգնաժամի հենց սկզբից մենք ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ հասկանում ենք սահմանային անվտանգության վերաբերյալ Թուրքիայի Հանրապետության օրինական մտահոգությունը: Միաժամանակ, մենք մշտապես ընդգծել ենք Անկարայի և Դամասկոսի միջև պայմանավորվածության շրջանակում մտահոգությունները կարգավորելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Լավրովը: Միաժամանակ Լավրովը նշել է, որ ձգտելու է հասնել Թուրքիայի և Սիրիայի միջև երկխոսության: «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ երկխոսությունը կլինի՝ ի շահ 2 երկրների: Միաժամանակ պետք է համաձայնության գանք, որ Դամասկոսի և քրդական կազմակերպությունների միջև կոնտակտ հաստատենք»,- ասել է նա:
11:21 - 10 հոկտեմբերի, 2019
Լավրովը քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում |shantnews.am|

Լավրովը քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում |shantnews.am|

shantnews.am։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Սիրիայում ԱՄՆ գործողությունների անհետևողական և հակասական բնույթը: Ըստ նրա՝ դրանք վկայում են Վաշինգտոնի անզորության մասին: «Ես դժվարանում եմ ասել, թե ինչն է սխալ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ամերիկյան գործողություններում, բայց որ դրանք լի են հակասություններով և արտացոլում են մեր ամերիկացի գործընկերների համաձայնությունների պատրաստ չլինելը՝ հաստատված փաստ է»,-ասել է Լավրովը: Նա շեշտել է, որ ԱՄՆ-ը բազմիցս խախտել է իր խոստումները, մասնավորապես չի պատրաստվում կրճատել և հետագայում փակել սիրիական Աթ-Թանֆայում Վաշինգտոնի բազան: Լավրովը նշել է նաև Սիրիայում ԱՄՆ գործողությունների վերաբերյալ քրդերի անհանգստությունը, սակայն, Լավրովի Խոսքով, ԱՄՆ-ի քաղաքականության մեջ գործնական փոփոխություններ չեն եղել:
09:39 - 09 հոկտեմբերի, 2019
«Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը չի նպաստում քաղաքական գործընթացի վերսկսմանը․ Լավրով |civilnet.am|

«Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը չի նպաստում քաղաքական գործընթացի վերսկսմանը․ Լավրով |civilnet.am|

civilnet.am։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 2-ին Սոչիում ելույթ է ունեցել «Վալդայ» ակումբում և հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել նաև Ղարաբաղյան հակամարտությանը։ Հարց է հնչել, թե ինչպես է նախարարը գնահատում Իրանի շուրջ և Պարսից ծոցում ռազմական հակամարտության ռիսկը և ընդհանրապես մեծ տարածաշրջանում ռազմական հակամարտությունների, մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կոնսերվացումը։ Անդրադառնալով հարցի՝ Լեռնային Ղարաբաղի մասին, Լավրովն ասել է․ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են և շատ մեծ չեն։ Տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում, նախապատրաստվում է փոքր թվով ձերբակալվանծենրի փոխանակում, բայց գործընթացը գնում է։ Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, սերտ և բարեկամաբար աշխատում են իրար հետ։ Այս տարի արտգործնախարարներն արդեն երեք անգամ հանդիպել են, այդ թվում՝ ապրիլին՝ իմ մասնակցությամբ, և համանախագահների հետ անցկացրել ենք արտգործնախարարների հանդիպում։ Ինչ վերաբերում է տեղում իրավիճակին, այժմ այն շատ ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ։ Սակայն քաղաքական գործընթացը արգելակված է, առայժմ չի ստացվում տեղից շարժել։ Կողմերը բավական լուրջ հայտարարություններ են անում, այդ թվում հայտարարություններ են հնչել, որ Ղարաբաղը Հայաստան է, այնպես, ինչպես Տիրանայից Կոսովոյի վարչապետ Է․Ռաման հայտարարում էր, որ Կոսովոն Ալբանիա է։ Դա, իհարկե, չի նպաստում քաղաքական գործընթացի վերսկսման համար մթնոլորտի ձևավորմանը։ Սակայն մենք, որպես համանախագահներ, ամերիկացիների ու ֆրանսիացիների հետ ներդաշնակ աշխատում ենք։ Սա այն քիչ իրավիճակներից է, որտեղ մենք ունենք միասնական տեսլական։ Մենք ունենք հիմնական փաստաթղթեր և չենք ցանկանում դրանք վերանայել։ Մենք ցանկանում ենք հիմնական սկզբունքների հիման վրա, որոնք բազմիցս քննարկվել են, որոնել լուծումը։ Սակայն դրան պետք է հասնել ուղիղ երկխոսության միջոցով։ Շփումներ կան, սակայն կարգավորման երկխոսությունն առայժմ չի վերսկսվել։ Լայնածավալ ռազմական գործողությունների ակնհայտ կամ ոչ ակնհայտ վտանգ ես չեմ տեսնում։ Պետք է անենք ամեն ինչ, որ դա տեղի չունենա»։
05:42 - 03 հոկտեմբերի, 2019
ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսության հնարավորությունները բնավ սպառված չեն. Լավրով |armenpress.am|

ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսության հնարավորությունները բնավ սպառված չեն. Լավրով |armenpress.am|

armenpress.am։ Ռուսաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ երկխոսությունը ճգնաժամից կառուցողական հուն վերադարձնելու հնարավորությունները բնավ սպառված չեն: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բուլղարական «Մեժդունարոդնայա ժիզն» հրատարակությունում հրապարակված հարցազրույցում:Նրա խոսքով՝ այսօր ռուս-նատօյական երկխությունը ձգձգվող ճգնաժամում Է գտնվում Եվրաատլանտիկայում հավասար եւ անբաժանելի անվտանգության ճարտարապետության կազմավորման ուղղությամբ Մոսկվայի հետ համատեղ աշխատանքին դաշինքի պատրաստ չլինելու պատճառով:«Դրա փոխարեն վերցվել Է մեր երկրի դիմադարձման, դեպի արեւելք բաժանիչ գծերի առաջշարժման ուղեգիծը,- ուշադրություն Է հրավիրել Ռուսաստանի նախարարը:- Դաշինքի չդադարող ընդլայնումը, դրա ներուժի կուտակումը Ռուսաստանի սահմանների մերձակայքում, ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի ծավալումն՝ այս ամենը հանգեցրել Է վստահության լուրջ ճգնաժամի, ռազմաքաղաքական լարվածության Էսկալացիայի Եվրաատլանտիկայում»: «Դրա հետ մեկտեղ ռուս-նատօյական երկխոսությունը կառուցողական հուն վերադարձնելու հնարավորությոնները բնավ սպառված չեն»,- ընդգծել Է Լավրովը:«Մեր կողմից միշտ պատրաստ ենք միջազգային ահաբեկչության, թմրամաքսանենգության, կիբեռհանցագործության, արդիականության այլ իրական, այլ ոչ թե մտացածին սպառնալիքների հակազդման համատեղ աշխատանքի համար»,- եզրափակել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:55 - 30 մայիսի, 2019
Թրամփի կողմից Գոլանի բարձունքների ճանաչումն ամենաթողության գիտակցված ցուցադրում է. Լավրով |news.am|

Թրամփի կողմից Գոլանի բարձունքների ճանաչումն ամենաթողության գիտակցված ցուցադրում է. Լավրով |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնավարության ճանաչումը Վաշինգտոնի կողմից ամենաթողության գիտակցված ցուցադրում է, կարծում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես զգում եմ, որ դա ամենաթողության գիտակցված ցուցադրում է: Եվ ահա, ամենաթողության այսպիսի ցուցադրումը՝ սպառնալիքների, վերջնագրերի եւ պատժամիջոցների հետ միասին, ընդահանուր առմամբ, այն գործիքակազմն է, որով Միացյալ Նահանգներն օգտվում է արտաքին քաղաքականության ասպարեզում: Տխուր է սա տեսնելը»,- ասել է նա Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ միջազգային իրավունքի նկատմամբ ԱՄՆ նման վերաբերմունք կարելի է տեսնել ամենուրեք, մասնավորապես՝ Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու եւ Վենեսուելայում իրադրության օրինակներով:  
10:25 - 29 մարտի, 2019