ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Մոսկվայում ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնին |azatutyun.am|

Մոսկվայում ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնին |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայում՝ սեփական տան շքամուտքի մոտ ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ, նախագահ Պուտինի մոլի քննադատ Ալեքսեյ Նավալնին: Կոռուպցիայի դեմ պայքարով հայտնի ակտիվիստը Ինստագրամում գրել է, որ դուրս էր եկել տանից՝ կնոջը ծաղիկներ գնելու համար, և պարզել, որ տան մոտ իրեն է սպասում հատուկ ջոկատայիններով լի մի ավտոբուս: Իրավապահները Նավալնուն բերման են ենթարկել։ Ավելի վաղ ընդդիմադիր գործիչը կոչ էր արել այս շաբաթավերջին զանգվածային ցույց անցկացնել Մոսկվայի քաղաքապետարանի մոտ և պահանջել, որ անկախ թեկնածուներին ևս քաղաքային ընտրություններին մասնակցելու հնարավորություն տրվի: Անցած շաբաթ օրը Մոսկվայի ավելի քան 20 հազար բնակիչներ էին արձագանքել ընդդիմության այդ կոչերին, 2012 թվականից հետո առաջին անգամ հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ աջակցելու այն թեկնածուներին, որոնց իշխանությունները հրաժարվում են գրանցել՝ չնայած դրա համար հավաքված ստորագրություններին: Նավալնին չէր բացառել, որ բողոքի այս ցույցերը կարող են դառնալ անժամկետ: Իշխանությունները «քաղաքական շանտաժ» էին որակել ընդդիմության այս հայտարարությունները:
07:48 - 24 հուլիսի, 2019
Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 13 հազարով |armenpress.am|

Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 13 հազարով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Վիճակագրական ծառայությունը հրապարակել է միգրացիայի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, համաձայն որոնց` 2019 թ․-ի հունիսի 1-ի դրությամբ` Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 13 հազարով՝ կազմելով 491.7 հազար։ Ռուսաստանի բնակչության միգրացիոն հավելաճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է ՝հասնելով 115.5 հազարի։ Նշված տվյալների համաձայն՝ 2019թ-ի հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան է մեկնել 31.2 հազար մարդ, իսկ հակառակ ուղղությամբ՝շուրջ 15 հազար: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ից ՌԴ մեկնածների և հետ վերադարձածների տարբերությունը, այսինքն՝միգրացիոն սալդոն կազմել է 16.1 հազար մարդ։ 2019թ. հունվար-մայիսին ԱՊՀ երկրներից եղել է միգրացիոն հոսքերի աճ, որոնք հիմնականում ապահովել են Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը և Հայաստանը, իսկ Մոլդովայից և Բելառուսից նկատվել է կտրուկ անկում։ Կտրուկ աճի պատճառներից կարող է լինել ինչպես այն, որ 2018 թվականին գրանցվել է բնակչության աճի ամենացածր տեմպերից մեկը, այնպես էլ ցուցանիշի կտրուկ փոփոխությունը կարող է պայմանավորված լինել ընթացիկ տարվա ընթացքում կատարված միգրացիայի գրանցման մեթոդաբանական փոփոխություններով։
17:32 - 23 հուլիսի, 2019
2019-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստան ներգաղթողների թիվը 49 000-ով ավելացել է |24news.am|

2019-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստան ներգաղթողների թիվը 49 000-ով ավելացել է |24news.am|

24news.am: «Economy Times»-ը գրում է, որ Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է՝ գերազանցելով նախորդ տասը տարիների ցուցանիշները։ 2019 թվականի առաջին 4 ամիսներին Ռուսաստանի բնակչության տնտեսական աճը կազմել է 98 հազար մարդ։ 2018-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 57,1 հազար մարդ։ Տվյալները հրապարակվել են Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտությունում։ Նշվում է նաև, որ 2019-ի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 49 հազարով։ Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներն են դառնում Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը եւ Հայաստանը։ Միևնույն ժամանակ, միգրացիոն աճը Բելառուսից եւ Մոլդովայից Ռուսաստան կտրուկ նվազել է։
08:04 - 23 հուլիսի, 2019
Բողոքի բազմահազարանոց ցույց Մոսկվայում |azatutyun.am|

Բողոքի բազմահազարանոց ցույց Մոսկվայում |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայում ավելի քան 10 հազար մարդ՝ այդ թվում ընդդիմադիր անվանի քաղաքական գործիչներ, մասնակցում են բողոքի ցույցի՝ պահանջելով մոսկովյան դումայի ազատ և ժողովրդավարական ընտրություններ: Ցուցարարներին վրդովեցրել է ընդդիմադիր թեկնածուներին սեպտեմբերի 8-ին նախատեսված ընտրություններում տարբեր շինծու պատրվակներով չգրանցելու իշխանության գործելակերպը: Ցույցին մասնակցում են մոսկովյան դումա առաջադրված, սակայն ընտրական կառույցների կողմից չգրանցված Իլյա Յաշինը, Լյուբով Սոբոլը և Դմիտրի Գուդկովը: Հուլիսի 14-ին ընդդիմադիրները Մոսկվայի ընտրական հանձնաժողովի շենքի մոտ բողոքի նստացույց էին նախաձեռնել, սակայն ոստիկաններն անմիջապես միջամտել են, ցրել են ցույցը և ավելի քան 25 ընդդիմադիրների փոխադրել են ոստիկանության բաժանմունք: Մոսկվայի ընտրական հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովը հրաժարվել է հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ: Իշխանությունները պնդում են, թե իբր թեկնածուների դիմումներում սխալ տվյալներ են եղել:
13:04 - 20 հուլիսի, 2019
Հայերենն ընդգրկվել է Ռուսաստանում ամենից շատ կիրառվող լեզուների տասնյակում |tert.am|

Հայերենն ընդգրկվել է Ռուսաստանում ամենից շատ կիրառվող լեզուների տասնյակում |tert.am|

tert.am: Հայերենն ընդգրկվել է ռուսների շրջանում ամենից շատ կիրառվող լեզուների ցանկում: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, վարկանշային աղյուսակում, որը կազմվել է 2010-ին իրականացված համառուսական մարդահամարի հիման վրա, տեղ են գտել Ռուսաստանում մեծ տարածում գտած 15 լեզուներ:  Տվյալ ցանկում Հայաստանն ընդգրկվել է առաջին տասնյակում: «Հարևան Հայաստանի լեզվով խոսում է 660 000 մարդ, որոնք բնակվում են Ռուսաստանում: Հետաքրքիր է, որ հայերը թվաքանակով վեցերորդն են դարձել ՌԴ-ում բնակվող ազգություններից», - տեղեկացնում է վարկանշային ցանկը կազմած ընկերությունը, որը զբաղվում է թարգամանություններ իրականացնող ծրագրերի մշակմամբ: Վերոնշյալ վարկանշային ցանկը գլխավորել է ռուսերենը՝ պետականի կարգավիճակում: Այս լեզվով խոսում է 137 494 893 մարդ: Ռուսերենին հաջորդում են անգլերենը (7 մլն մարդ), թաթարերենը (4 մլն մարդ), գերմաներենը (2 մլն մարդ), չեչեներենը (1.3 մլն մարդ): Հայոց լեզուն 10-րդ տեղում է
17:27 - 17 հուլիսի, 2019
«ՀՀ-ի դեպքում իրավիճակն այլ է». Լավրովը՝ հետխորհրդային երկրներում Արևմուտքի միջամտության մասին |panarmenian.net|

«ՀՀ-ի դեպքում իրավիճակն այլ է». Լավրովը՝ հետխորհրդային երկրներում Արևմուտքի միջամտության մասին |panarmenian.net|

panarmenian.net։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Արգումենտի ի ֆակտի» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ ուշիուշով հետևում են Վրաստանում, Ուկրաինայում և Հայաստանում քաղաքական իրադարձություններին, քանի որ խոսքը «եղբայրական ժողովուրդների մասին է»: Լավրովն ասել է, թե ԽՍՀՄ փլուզումից հետո «ցավոք, Արևմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել հետխորհրդային երկների ներքին գործերին»: «Ուկրաինան, կարծում եմ, սրա ամենավառ օրինակն է: Հայաստանում իրավիճակն այլ է: Այս երկիրն Հարավային Կովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է: Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական և դաշնակցային են: Ինտենսիվ բնույթ են կրում քաղաքական երկխոսությունը, միջազգային հարթակներում և խորհրդարանների մակարդակում գործակցությունը», - ասել է Լավրովը: Նա հավելել է նաև, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, և դինամիկ կերպով զարգանում են նաև կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը:
10:42 - 17 հուլիսի, 2019
Հակառուսական հիստերիան վնասաբեր է. Լավրով |aliq.ge|

Հակառուսական հիստերիան վնասաբեր է. Լավրով |aliq.ge|

aliq.ge։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ցանկանում են համագործակցել՝ Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների բարեկեցության համար։ «Իշխանության և ընդդիմության հարաբերությունները Վրաստանի ներքաղաքական գործն է և Ռուսաստանը դրանում խառնվել չի պատրաստվում: Սակայն մեզ անհագստացնում են վրաստանյան քաղաքական էլիտայի որոշ ռադիկալ ներկայացուցիչները, որոնք նպաստում են հակառուսական տրամադրությունների ուժեղացմանը: Այսպիսի գործիչները քիչ են մտածում այն վնասի մասին, որը հասցնում են իրենց երկրին՝ իրենց իսկ քայլերով»,- հայտարարել է Լավրովը: Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով, Վրաստանի իշխանություններն անհապաղ պետք է գիտակցեն, որ հակառուսական հիստերիան վնասաբեր է: Նախարարը հույս է հայտնել, որ Վրաստանի իշխանությունը կկարողանա երկրում կայունություն ստեղծել:Նրա խոսքով եթե այս ամենը տեղի ունենա, Ռուսաստանը կվերանայի որոշումները՝ այդ թվում ավիաչվերթների արգելման վերաբերյալ:
07:12 - 17 հուլիսի, 2019
Կրեմլն այլևս ունակ չէ քաղաքականությամբ զբաղվել, բայց և այլոց թույլ չի տա |epress.am|

Կրեմլն այլևս ունակ չէ քաղաքականությամբ զբաղվել, բայց և այլոց թույլ չի տա |epress.am|

epress.am: 2011-2012 թվականներին մարդիկ բողոքի էին դուրս գալիս արդար ընտրությունների ու իշխանության փոփոխության համար։ Վերջին տարիների բողոքի ակցիաները հիմնականում կոռուպցիայի ճչացող դեպքերին ու անարդար քրեական գործերին էին վերաբերում։ Այսինքն նրան, որ պետությունը կոմպետենտ չէ, ձախողում է իր գործը և որևէ քաղաքացու չի ներկայացնում։ 2019 թվականի հուլիսին քաղաքականացվածության աստիճանը Մոսկվայում այնպիսի մակարդակի է հասել, որ մարդիկ պատրաստ են փողոց դուրս գալ՝ իրենց թեկնածուների՝ ընտրություններին մասնակցությունն ապահովելու համար։ Եվ այստեղ խոսքը գնում է քաղաքային խորհրդարանի ընտրությունների մասին, անցած տարիներին դրանք քչերին էին հետաքրքրում․ Մոսկվայի շարքային բնակիչը հազիվ կարողանա մայրաքաղաքի գոնե մեկ֊երկու պատգամավորի անուն նշել։ Ոստիկանական պատնեշները, որոնց ետևում, իշխանությունների կարծիքով, պետք է գոյատևի հասարակությունը, անընդհատ տեղաշարժվում են․ տարածքը դրանց ետևում ավելի է նեղանում։ Պատնեշներից այն կողմ, արդեն ամբողջ կազմով, կա իշխանություն, դրա չինովնիկներն ու ուժայինները, հարգված մարդիկ «թիմից» և երկրում մնացած քաղաքական բոլոր ֆորմալ ինստիտուտները։ Ռուսաստանում քաղաքական ներկայացուցչության աննախադեպ ճգնաժամ է ծավալվում։ Քաղաքացիներին համառորեն ապացուցում են, որ իրենք պետք է համակերպվեն իշխանությունում իրենց պատվիրակների բացակայության հետ։ Երբ Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորության թեկնածուները գնում են ընտրական հանձնաժողով՝ ապացուցելու, որ իրենց օգտին հավաքագրված ստորագրությունները ռեալ են, իրենց մահակներով ծեծում են։ Սա նշանակում է՝ մեզ առաջարկում են ընդունել հետևյալ սկզբունքը․ ինքնին անընդունելի է իշխանության հետ չհամաձայնեցված քաղաքական գործողության մասին միտքը, դա հանցագործություն է, ոտնձգություն՝ Ռուսաստանի պետական կարգի հանդեպ։ Մեզ համար կառուցված պատնեշները որոշակի իմաստով խանգարում են հենց իշխանությանը։ Արդեն, օրինակ, հնարավոր չէ այնտեղ բաց թողնել կենդանի եդինոռոսսին։ Դրա համար են Մոսկվայում բոլոր իշխանական թեկնածուներն ինքնառաջադրվածներ ձևանում։ Արշավի մեկնարկին իշխանությունները հավակնում էին մեծ քաղաքական գործիչներ լինել և իբր իրենց ձեռքում են «տեխնոլոգիաները», օրինակ, արտիստների ու մարզիկների առաջադրումը։ Բայց այժմ պարզվում է, որ այդ ամբողջ «նուրբ քաղաքական խաղը» քաղաքի բնակիչների հետ այլևս պետք չէ։ Ինչ֊որ մեկի կողմից քսի տալուց հետո, Եկատերինբուրգի ակտիվիստների մոտ խուզարկություններին զուգահեռ, որտեղ հասարակությունը, կարծես, հետ վերցրեց պուրակը, մոսկովյան բոլոր անկախ թեկնածուների մոտ «սխալ ստորագրություններ» գտան։ Այլ կերպ ասած, ճիշտ ստորագրություններն առհասարակ կարող են լինել միայն այն թեկնածուների մոտ, ովքեր հայտարարել են, թե «թմի մեջ են»։ Ֆանտասմագորիայի են նմանվում այն մարդկանց պատմություններն, ովքեր աջակցել էին թեկնածուի առաջադրվելուն, իսկ հիմա պարզեցին, որ իրենք, ՆԳՆ-ի և Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի տվյալներով, գոյություն չունեն։ Քաղաքապետարանում ու նախագահի աշխատակազմում միանշանակ մարդիկ կան, ովքեր հասկանում են, ինչի կարող է վերածվել այս՝ քաղաքական հարցի վերջնական հանգուցալուծումը, չէ՞ որ ընտրողներին ապատիայի և ընդվզման միջև ընտրություն են թողնում։ Անկախ այն բանից, թե ինչպես էր կայացվել Եվրոպայի ամենախոշոր քաղաքներից մեկում քաղաքական մրցակցության չեղարկման մասին որոշումը, սա վատ ավարտ է ունենալու։ Կրեմլում այլևս ունակ չեն և չեն կարող քաղաքականությամբ զբաղվել, սակայն այլոց էլ թույլ չեն տալիս։ Այնպես որ ռուսաստանյան ավտորիտարիզմի դեգրադացիայի նոր փուլ է սկսվել։ Եթե նախկինում ենթադրվում էր, որ Կրեմլը քաղաքական օրակարգի խորամանկ մոդերատոր է, որն ամեն անգամ հաղթում է իր բոլոր մրցակիցներին, ապա այժմ մաքրվում է ամբողջ քաղաքական տարածքը՝ երկրի ղեկավարության ու քաղաքացիների ամորֆ մասսաների միջև, որոնք երբեմն ստանում են իրենց «ներկայացվածությունն» [Պուտինի հետ] «ուղիղ գծերի» ժամանակ։ Մեծ երկրում քաղաքական գործիչ կարող է լինել միայն մեկը՝ նախագահը։ Կիրիլ Մարտինով, Նովայա գազետահոդվածը ներկայացված է կրճտատումներով
09:11 - 16 հուլիսի, 2019
Ռուսաստանում փոփոխվում են բողոքի ակցիաների բնույթն ու ինտենսիվությունը

Ռուսաստանում փոփոխվում են բողոքի ակցիաների բնույթն ու ինտենսիվությունը

Ռուսաստանում 2011-2013 թվականներին տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո այդ երկրում փողոցային բողոքի ակցիաների թափն էականորեն նվազել էր, սակայն վերջին շրջանում այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ ռուսաստանցիները, չնայած օրենսդրական դժվարություններին, ակտիվորեն օգտվում են բողոքի ցույցեր անցկացնելու իրենց իրավունքից և մասամբ նույնիսկ հաջողում։Ռուսաստանում 2011 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Մոսկվայում և այլ քաղաքներում սկսվել էին բողոքի զանգվածային ցույցեր՝ ընդդեմ համատարած ընտրախախտումների։ Ցույցերը պարբերաբար շարունակվել էին 2012-ին՝ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի քարոզարշավի ժամանակ և արդեն ընտրություններից հետո։ Ցույցերի գագաթնակետը 2012-ի մայիսի 6-ին տեղի ունեցած «Միլիոնների երթն» էր՝ ընդդեմ Պուտինի երդմնակալության։ 2013 թվականին տեղի ունեցած ակցիաներն իրականացվում էին 2011 և 2012 թվականների ցույցերի ժամանակ քրեական հետապնդման ենթարկվող քաղաքացիներին և քաղաքական առաջնորդներին ազատելու պահանջով։2011-2013 թվականների ցույցերից հետո Ռուսաստանում էականորեն խստացվել է ակցիաներ կազմակերպելու կարգը, իսկ իրավապահները, որպես կանոն, ցույցերի ժամանակ զանգվածաբար բերման են ենթարկում դրանց մասնակիցներին և պատասխանատվության ենթարկում կազմակերպիչներին։ Հատկանշական է, որ արդեն 2014 թվականին Ռուսաստանում տեղի չեն ունեցել խոշոր քաղաքական ցույցեր, իսկ տեղի ունեցած բողոքի ակցիաները եղել են տեղային՝ ընդդեմ, օրինակ, շրջակա միջավայրի համար վտանգավոր արդյունաբերական հիմնարկների կառուցման։ Նույն տարում պոտենցիալ առումով քաղաքական մեծ դժգոհություն առաջացնող՝ քաղաքապետների ուղիղ ընտրությունները չեղարկելու դեմ ակցիաներն անցել են շատ «թեթև»։ Ընդհանուր առմամբ, այդ տարի քիչ թե շատ խոշոր ակցիայի մասնակիցների թիվը եղել է շուրջ 300։ 2015 թվականին Ռուսաստանի ողջ տարածքով պարբերական բողոքի ցույցեր էին իրականացնում բեռնատարների վարորդները, որոնք դժգոհում էին դաշնային ճանապարհներով անցնելու համար վճարման նոր համակարգի դեմ։ Այս ցույցերն ու գործադուլները արձագանք ստացան նաև քաղաքական ուժերի կողմից, բայց բեռնատարների վարորդների պահանջները բավարարվեցին խիստ մասնակիորեն։ Ցույցերին մասնակցած բազմաթիվ վարորդներ տուգանվել են և պատասխանատվության ենթարկվել։ 2016 թվականին Ռուսաստանում մասնակիորեն շարունակվել են բեռնատարների վարորդների ցույցերը, սակայն այդ տարում քաղաքական հնչեղություն ստացած ցույցերից ամենակարևորը, թերևս, այսպես կոչված «Յարովայայի փաթեթի» դեմ ցույցերն էին Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում։ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում այդ ցույցերը չէին թույլատրվել իշխանությունների կողմից։ Ըստ Յարովայայի հակաահաբեկչական օրենսդրական փաթեթի, Ռուսաստանում բջջային օպերատորները և ինտերնետային ընկերությունները պետք է պահպանեին իրենց բաժանորդների նամակագրությունները և խոսակցությունները։ Բողոքի ցույցերը, սակայն, արդյունք չտվեցին, և օրենսդրական փոփոխություններն ընդունվեցին։ 2017 թվականին Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կոչով տեղի ունեցան երկու հակակոռուպցիոն ակցիաներ, որոնց շրջանակում բողոքի ցույցեր անցկացվեցին բազմաթիվ քաղաքներում։ Ալեքսեյ Նավալնին, սակայն, այդ ցույցերին մասնակցել չկարողացավ, քանի որ ամենասկզբում նրան բերման ենթարկեցին և այնուհետ դատապարտեցին կարճաժամկետ ազատազրկման։ Բողոքի այս ցույցերն աչքի ընկան երիտասարդ մասնակիցների մեծ քանակով և քաղաքական հնչեղությամբ։ Բացի սա, հակակոռուպցիոն ակցիաների ժամանակ բերման ենթարկվեցին ռեկորդային թվով ակտիվիստներ։ 2017-ի այլ նշանավոր իրադարձություններից էին Մոսկվայում խորհրդային շրջանի հինգ հարկանի շենքերի ապամոնտաժման դեմ բողոքողների ցույցերը, որոնք ևս մեծ արձագանք ստացան լրատվամիջոցների և քաղաքական ուժերի կողմից։ 2018 թվականի մարտի 18-ին Ռուսաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց, սակայն, չկարողացավ մասնակցել ընդդիմադիր գործիչ Նավալնին։ Այս կապակցությամբ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում տեղի էին ունենում բողոքի ցույցեր և երթեր՝ պահանջելով ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովից գրանցել Նավալնու թեկնածությունը, իսկ հետո՝ նաև կոչ անելով քաղաքացիներին բոյկոտել ընտրությունները։ 2018-ին Ռուսաստանում բողոքի մեծ ալիք բարձրացրեց նաև կենսաթոշակային ռեֆորմը, որով բարձրացվեց կենսաթոշակային տարիքային շեմը։ Այս ռեֆորմի դեմ բողոքի ակցիաներ տեղի ունեցան Ռուսաստանի բազմաթիվ խոշոր քաղաքներում, իսկ արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեղմացրեց առաջարկվող փոփոխությունները և փաստացի՝ գնաց փոխզիջման։ Ընթացիկ տարում բողոքի ակցիաները Ռուսաստանում սկսվեցին Եկատերինբուրգ քաղաքում, որտեղ տեղի բնակիչները պայքարում էին քաղաքի կենտրոնում նոր եկեղեցու կառուցման դեմ։ Ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների, Եկատերինբուրգում բողոքի ակցիաները հասան հաջողության, և ցուցարարները կարողացան կանխել անցանկալի եկեղեցու կառուցումը։ Բողոքի բավական մեծ ալիքի առիթ ծառայեց Մոսկվայում «Մեդուզա» կայքի հետաքննող լրագրող Ալեքսանդր Գոլունովի ձերբակալությունը՝ իբր թմրանյութերի առուվաճառքով զբաղվելու մեղադրանքով։ Գոլունովը, որը զբաղվում է Մոսկվայում մի շարք կոռուպցիոն համակարգերի հետաքննմամբ, պնդում էր, որ թմրանյութերի հետ կապված գործը շինծու է, իսկ մեղադրական հայտարարությունները և ոստիկանության հրապարակած տեղեկությունները միայն ավելի էին հաստատում լրագրողի անմեղությունը։ Արդյունքում՝ Գոլունովի շուրջ համախմբվեցին ռուսական գրեթե ողջ լրագրողական համայնքը և հասարակ քաղաքացիները։ Բողոքի ակցիաների շնորհիվ Գոլունովի նկատմամբ հետապնդումը դադարեցվեց, նրա գործը կարճվեց, աշխատանքից հեռացվեցին ոստիկանության գեներալներ, իսկ Վլադիմիր Պուտինը քննադատեց տեղի ունեցածը։Գոլունովին ազատ արձակելուց հետո, սակայն, հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, ի պաշտպանություն նրա Մոսկվայում տեղի ունեցավ մեկ այլ ցույց, որի մասնակիցներին զանգվածաբար բռնի ուժով բերման ենթարկեցին։ Մոսկվայում ավելի խոշոր բողոքի ակցիա տեղի ունեցավ հուլիսի 14-ին։ Այս տարի Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի են ունենալու քաղաքային դումայի ընտրություններ, որոնց, սակայն, թույլ չեն տալիս մասնակցել անկախ ընդդիմադիր թեկնածուների։ Հենց սրա դեմ բողոքելով՝ հուլիսի 14-ին Մոսկվայի փողոցներ էին դուրս եկել հազարավոր քաղաքացիներ։ Հատկանշական է, որ ոստիկանությունը մինչև երեկո չի միջամտել ակցիայի անցկացմանը և միայն երեկոյան է սկսել ցրել հավաքը։ Արդյունքում՝ բերման են ենթարկվել բազմաթիվ ակտիվիստներ։ Թե ի՞նչ ազդեցություն և արդյունք կունենան մոսկովյան ընդդիմադիրների այս ցույցերը՝ դեռևս հայտնի չէ։ Միևնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ Մոսկվայում ցույցերի նոր ալիք կբարձրանա քաղաքային ընտրությունների ընթացքում կամ դրանցից հետո։ Ընդհանուր առմամբ, սակայն, պետք է արձանագրել, որ ի տարբերություն 2014, 2015 և 2016 թվականների ցույցերի, 2017, 2018 և 2019 թվականներին Ռուսաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներն ավելի քաղաքական շեշտադրումներ են ստացել։ Բացի սա, հաշվի առնելով Եկատերինբուրգում և Գոլունովի հարցի շուրջ տեղի ունեցած ցույցերի հաջողությունը՝ հնարավոր է, որ Ռուսաստանում հետագա ակցիաներին և ցույցերին ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ ներգրավվեն։ Վահե Ղուկասյան«Իրազեկ քաղաքացիների միավորում»    
08:50 - 16 հուլիսի, 2019
Ընտրություններ Մոսկվայում․ ամեն գնով բացառել ընդդիմության մասնակցությունը |epress.am|

Ընտրություններ Մոսկվայում․ ամեն գնով բացառել ընդդիմության մասնակցությունը |epress.am|

epress.am: Մոսկվայի քաղաքային խորհրդարանի ընտրություններին ընդառաջ ընդդիմության անկախ թեկնածուները, որոնք ինքնաառաջադրվելուց հետո օրենքով սահմանված ժամկետներում կարողացել էին հաղթահարել «ստորագրությունների շեմը», միևնույն է սեպտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու իրավունք չեն ստանա։ Ըդդիմադիրների դեպքում ընտրական հանձնաժողովը հայտնաբերել է անվավեր ստորագրությունների թուլատրելի շեմի սահմանազանցում․ հանձնաժողովի չհիմնավորված, բայց պաշտոնական եզրակացությունները հիմք են հանդիսանում անկախ թեկնածուներին չգրանցելու համար։ Հանձնաժողովի նախնական եզրակացության հանրայնացումից հետո՝ հուլիսի 14-ին, ընդդիմությունը բողոքի ցույց էր իրականացնում Մոսկվայի կենտրոնում․ քաղաքային իշխանությունները մերժել էին հանրահավաքի արտոնումը, ինչի պատճառով այն անցնում էր «ընտրողների հետ հանդիպման» ձևաչափով։ «Ընտրողների հետ հանդիպմանը» սկսեց Նովոպուշկինսկիյ պուրակում՝ անկախ թեկնածուների կարճ ելույթներով, այնուհետև շարժվեց դեպի Մոսկվայի քաղաքապետարան (ցույցարարները վանկարկում էին՝ «Մենք պարզապես զբոսնում ենք») և ավարտվեց Մոսկվայի ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ ոստիկանության կոշտ ձերբակալումներով։ Ցուցարարները՝ շուրջ 2000 հոգի, պահանջում էին անկախ թեկնածուների գրանցում և մրցակցային ընտրություններ։ Արդյուքնում՝ 38 հոգի, այդ թվում՝ չգրանցված թեկնածուներից չորսը, բերման են ենթարկվել։ Շատերը լուրջ մարմնական վնասվածնքեր են ստացել բերման ենթարկվելուց, կան վկայություններ բռնությունների մասին ոստիկանական մեքենաներում և բաժանմունքներում։ Ընդդիմադիր թեկնածուներից մեկը՝ Ալեքսեյ Նավալնիի թիմակից Լյուբով Սոբոլը հայտարարել է անժամկետ հացադուլ։ Ընդդիմադիրները շարունակելու են «ընտրողների հետ հանդիպումները» առնվազն մինչև ընտրական հանձնաժողովի վերջնական որոշման հրապարակում․ մինչ այդ բոլոր թեկնածուները, ներառյալ նրանք, ովքեր նախնական մերժում են ստացել, ունեն թեկնածուի կարգավիճակ և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու օրենքով սահմանված իրավունք։ Այսօր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում Մոսկվայի ընտրական հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել անկախ թեկնածուների հետ։ Լյուբով Սոբոլը կոչ է արել բոլորին այսօր՝ ժամը 15:00-ին, գնալ այդ հանդիպմանը և ընդգծել է, որ Գորբունովի պատրաստակամությունը «երեկ փողոց դուրս եկածների վաստակն է»։ Քիչ առաջ Գորբունովը թեկնածուների հետ կոլեկտիվ հանդիպումից հրաժարվել է։ Մոսկվայի խորհրդարանական ընտրությունների, նախընտրական զարգացումների հետ կապված որոշ պարզաբանումների համար դիմել էինք քաղաքագետ Իլյա Բուդրայտսկիսին․ epress.am ― Մոսգորդումայի ընտրությունները այստեղ՝ Հայաստանում, առանձնապես չեն լուսաբանվում։ Ընդհանուր համատեքստը ուրվագծված չէ։ Հիմա կարճ հաղորդումներ են գալիս՝ երեկվա ցույցի, ձերբակալումների մասին։ Լուրերն այսպիսին են․ ընտրական հանձնաժողովը անվավեր է հանում ստորագրությունները, անկախ թեկնածուները, ամենայն հավանականությամբ, ընտրություններին մասնակցելու թույլտվություն չեն ստանա, [Ալեքսեյ] Նավալնի, բողոքի ցույցեր, կոշտ ձերբակալություններ։ Արի մի քիչ հետ գնանք։ Ովքե՞ր են «անկախ թեկնածուները», ի՞նչ է իրենից ներկայացնում «ստորագրությունների շեմը»: Իլյա Բուդրայտսկիս — Ես չէի առանձնացնի կենտրոնանան Նավալնու վրա միայն՝ ի վերջո, նրա թիմի (և մյուսների) քարոզարշավն անհնար կլիներ առանց տեղական ակտիվիստների առաջնորդող դերի․ նրանք էին, որ ինքնաառաջադրվում էին որպես թեկնածու, հավաքում էին ստորագրությունները թեկնածուների համար։ Ստորագրությունների շեմը բավականին վաղուց գոյություն ունի, բայց երբեք այսչափ չի կարևորվել․ այս ընտրություններում շատ ավելի նշանակալի ջանքեր են գործադրվել աննակադեպ ավելի շատ թեկնածուների կողմից։ Ակնհայտ է, որ ստորագրությունների բարիերը գործում էր ընտրովի։ Կարևոր է ընդգծել, որ իշխող «Եդինայա Ռոսիան» որևէ թեկնածու այս ընտրություններում չի առաջադրել․ բոլոր եդինորոսները, ինչպես նաև անկախ թեկնածուների բացարձակ մեծամասնությունը, այս ընտրություններին մասնակցում էին ինքնաառաջադրվելով։ Սա նոր բան էր և պայմանավորված էր իշխող կուսակցության վարկանիշի անկմամբ՝ հատկապես կենսաթոշակային վերջին բարեփոխումներից հետո։ Ֆորմալ իմաստով նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, իհարկե, բայց այսպես կոչված ինքնաառաջադրվածները, որոնք վայելում են քաղաքապետարանի աջակցությունը, մունիցիպալ շրջանների մեծ մասում ակտիվ հայտ արդեն ներկայացրել են՝ հիմնականում, վարչական ռեսուրսի օգտագործմամբ․ տեղական ԶԼՄ֊ներ, համայնքային տեղեկատվական վահանակներ և այլն: Կան պարզ և ծանրակշիռ ապացույցներ, որ ի տարբերություն անկախ թեկնածուների, նրանց առաջադրման համար անհրաժեշտ ստորագրությունները տրամադրվել են թաղապետարանների կողմից և չեն հավաքագրվել բնակիչներից։ Առհասարակ, ամբողջ այս մեխանիզմը՝ և ստորագրությունների շեմը, և դրանց վավերականությունը ստուգելու ընթացակարգը, կառավարելի ժողովրդավարության կարևոր մասնիկ է։ Անկախ թեկնածու այստեղ, փաստացի, դառնում են բոլոր նրանք, ովքեր դուրս են մնում Կրեմլի կողմից հաստատված սցենարից՝ ցածր մասնակցություն, պաշտոնական ընդդիմության (Զյուգանովի կուսակցությունը, Ժիրինովսկին և այլն) ֆիկտիվ ներգրավվում և իշխանական թեկնածուների երաշխավորված հեգեմոնիա (ամենուր)։ Իհարկե, իրենց համար շատ կարևոր է նաև ամեն գնով բացառել Նավալնիի աջակիցների որևէ ներկայացուցչական մարմնում հայտնվելու նախադեպը։Այս համատեքստում է, որ ձևավորվում է գործնական կոալիցիա, որտեղ քաղաքապետարանի բոլոր ընդդիմախոսներն ու ընդդիմադիրները առաջ են քաշում միասնական պահանջներ, հաճախ՝ գործում միասին։ Որպես օրինակ․ երեկվա հանրահավաքին ներկա էին նաև «Յաբլոկո»-ի թեկնածուները, որոշ կոմունիստներ, անկուսակցական թեկնածուներ, որոնք որևէ կազմակերպչական կապ Նավալնիի հետ չունեն։ Թեկնածուներից իբրև Նավալնիի թիմակից ներկայանում են միայն երկուսը՝ Լյուբով Սոբոլը և Իվան Ժդանովը։ Բայց Նավալնին բազմիցս հայտարեր է, որ աջակցում է և աջակցելու է բոլոր ոչ իշխանական թեկնածուներին։ Այդպես էլ կա [օրինակ, Ալեքսեյ Նավալնիի «խելացի քվեարկություն» արշավը, որը կոչ է անում բոլորին քվեարկել ցանկցացած թեկնածուի օգտին, ով դեմ է «Եդինայա Ռոսիային» կամ, գոնե, «Եդինայա Ռոսիա» չէ՝ անկախ քաղաքական պատկանելիությունից ― խմբգ․]։  
14:24 - 15 հուլիսի, 2019