2019-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստան ներգաղթողների թիվը 49 000-ով ավելացել է |24news.am|
08:04 - 23 հուլիսի, 2019

2019-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստան ներգաղթողների թիվը 49 000-ով ավելացել է |24news.am|

24news.am: «Economy Times»-ը գրում է, որ Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է՝ գերազանցելով նախորդ տասը տարիների ցուցանիշները։

2019 թվականի առաջին 4 ամիսներին Ռուսաստանի բնակչության տնտեսական աճը կազմել է 98 հազար մարդ։ 2018-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 57,1 հազար մարդ։ Տվյալները հրապարակվել են Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտությունում։

Նշվում է նաև, որ 2019-ի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 49 հազարով։ Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներն են դառնում Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը եւ Հայաստանը։ Միևնույն ժամանակ, միգրացիոն աճը Բելառուսից եւ Մոլդովայից Ռուսաստան կտրուկ նվազել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել