Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում․ Հայկ Խանումյան

Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում․ Հայկ Խանումյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր և նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ կրկին հանդիպում է տեղի ունեցել ռուսական հրամանատարաության հետ:«Երեկ նույնպես հանդիպել ենք ռուսական հրամանատարության հետ։ Ռուսական դիրքորոշումները հստակ են՝ համաձայնագրի կետերը պետք է պահպանվեն։   Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։ Պետք է գիտակցել, որ խաղաղապահ առաքելությունն ունի սահամանափակ անձնակազմ և չի կարող իր վրա վերցնել սահմանների պաշտպանությունը։ Վերջինը միայն ու միայն Արցախի Հանրապետության իրավունքն ու պարտականությունն են։ Հետևաբար ուժեղացնենք Արցախի Հանրապետությունը, նրա պետական ինստիտուտների ներուժը՝ այս կարևոր խնդիրը կատարելու համար։ Եթե այդ գործին չեք մասնակցում, ապա գոնե մի՛ աջակցեք թշնամուն։ Ստոր ապատեղեկատվությունն ու անիմաստ ինտրիգները անվերապահ աջակցում են թշնամու զավթողական գործողություններին, որոնք շարունակվել են նաև երեկ ամբողջ օրվա ընթացքում»։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտնեց, որ Հին Թաղեր եւ Խծաբերդ բնակավայրերում քաղաքացիական բնակչություն չի եղել։ Նրա խոսքով՝ ՌԴ խաղաղապահները շաբաթ-կիրակի տեղակայվել են այս բնակավայրերում․ նրանք պետք է ապահովեն այդ տարածքների կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։
12:53 - 14 դեկտեմբերի, 2020
Արցախի ԱԻՊԾ տնօրենը հանդիպել է ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի ղեկավարի հետ

Արցախի ԱԻՊԾ տնօրենը հանդիպել է ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի ղեկավարի հետ

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը տեղակալների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարության անձնակազմը` տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: Կարեն Սարգսյանին դիմավորել է ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին: Հետպատերազմյան Արցախում այժմ հիմնական ջանքերն ուղղված են սակրավորական աշխատանքների վրա: Ի.Կուտրովսկին արցախցի գործընկերներին է ներկայացրել ռուսական արտադրության գերժամանակակից հատուկ ավտոմեքենան, որը հագեցած է ինժեներասակրավորական սարքավորումներով: Արցախի տարածքը, որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել, հնարավոր վտանգից մաքրվում և ավելի անվտանգ է դառնում հատուկ հեռակառավարվող ռոբոտների և սարքավորումների միջոցով: ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ռուս գործընկերներին, նշել, որ Արցախի ու արցախցիների համար անգնահատելի է ՌԴ ԱԻՆ հումանիտար գործունեությունը: Իգոր Կուտրովսկին խոսել է արտակարգ իրավիճակներում առաջիկայում սպասվող ավելի ընդլայնված համագործակցության մասին: Նշենք, որ գործընկեր կառույցների միջև համագործակցությունը սկսվել է նոյեմբերից՝ հաստատված զինադադարից անմիջապես հետո: Ռուս գործընկերները ևս ընդգրկվել են փրկարարական աշխատանքներում:      
11:38 - 14 դեկտեմբերի, 2020
Լեռնային Ղարաբաղում ՌԴ ՊՆ զինծառայողները վնասազերծել են ավելի քան 4800 պայթուցիկ նյութ |1lurer.am|

Լեռնային Ղարաբաղում ՌԴ ՊՆ զինծառայողները վնասազերծել են ավելի քան 4800 պայթուցիկ նյութ |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել ինժեներական հետախուզման և ականազերծման ուղղությամբ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ենթակայության տարածքում: Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում իրականացրել են տեղանքի ինժեներական հետախուզություն և ականազերծում: Պայթուցիկների որոնումը կատարվել է տնամերձ հողամասերում, ճանապարհային հատվածներում և օդանավակայանի հարակից տարածքներում: Օրվա ընթացքում մաքրվել են շուրջ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհի մակերես, ուսումնասիրվել է 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 51 պայթուցիկ օբյեկտ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 155 հա տեղանք, ավելի քան 38 կմ ճանապարհ, 375 բնակելի շենք, հայտնաբերել և վնասազերծել են 4811 պայթուցիկ օբյեկտ: Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում ու ոչնչացվում է հատուկ վայրում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում` պահպանելով անվտանգության անհրաժեշտ բոլոր միջոցները:
11:34 - 14 դեկտեմբերի, 2020
Google GPS-ի հիման վրա ՀՀ պետական սահմանների սահմանազատում իրականացվել չի կարող. ՀՀ ՄԻՊ

Google GPS-ի հիման վրա ՀՀ պետական սահմանների սահմանազատում իրականացվել չի կարող. ՀՀ ՄԻՊ

Գուգլ քարտեզի (Google Map) կամ գուգլ գլոբալ տեղորոշման համակարգի (Google GPS)-ի հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Գուգլ քարտեզի (Google Map) կամ գուգլ գլոբալ տեղորոշման համակարգի (Google GPS) հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող: Անհասկանալի է` գուգլ քարտեզի ո՞ր տարբերակն է հիմք ընդունվում, երբ գուգլն ինքն է նշում, որ առկա են աշխարհի առցանց քարտեզների բազմաթիվ տարբերակներ: Կամ արդյոք պարզել ենք` ալգորիթմային ի՞նչ համակարգեր կամ տեղորոշման ի՞նչ մեխանիզմ է դրվել առցանց քարտեզի կոնկրետ տարբերակի հիմքում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու դիտակումները սահմանային բնակավայրերում հաստատում են, որ այդ մոտեցումը լրջորեն վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները: Խոսքը մեր պետության սահմանների պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է: Սահմանազատումների կամ սահմանագծումների հարցում անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն: Այս հարցը պետք է լինի մեր երկրի բացառիկ գերակայությունների թվում, բոլորի առաջնահերթ ուշադրության կենտրոնում»:
09:22 - 14 դեկտեմբերի, 2020
Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը քննարկել են Արցախում առաջացած սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ընթացիկ աշխատանքները

Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը քննարկել են Արցախում առաջացած սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ընթացիկ աշխատանքները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն Արցախ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ սոցապ նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով Արցախում առաջացած սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները՝ ևս մեկ անգամ որպես առաջնահերթություն սահմանելով համագործակցության շնորհիվ դրանց իրականացման հասցեականությունն ու արդյունավետությունն ապահովելը: «Ակնհայտ է, որ հետպատերազմյան սոցիալական խնդիրներն ավելի ցցուն ու խորն են, բայց և այնպես, կողմերն այս հարցում միակարծիք են՝ ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներն զգալու են պետության սոցիալական հանձնառությունն ու հոգածությունը երկու նախարարությունների համատեղ ու միասնական ջանքերով»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանն այցելել են Աղավնո համայնք, հանդիպել բնակիչների և համայնքի ղեկավարի հետ
19:26 - 13 դեկտեմբերի, 2020
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը գնահատում է Ուկրաինայում ղարաբաղյան սցենարի կրկնության հնարավորությունը
 |azatutyun.am|

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը գնահատում է Ուկրաինայում ղարաբաղյան սցենարի կրկնության հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ասել է, թե Դոնբասի հակամարտությունը 2021 թվականին այլընտրանքային սցենարով կարգավորելու հնարավորության մասին Կիևի հայտարարությունը շատ վտանգավոր է։ «Նման հարցերը հիմա բավականին արդիական են, հատկապես այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում։ Որքան էլ տարօրինակ է, Կիևից դեռ հնչում են ինչ-որ «Պլան-Բ»-ի հիշատակումներ։ Շփման խմբի բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը վերջին 3 օրվա ընթացքում մի քանի անգամ ասել է այդ մասին` նշելով, որ գալիք տարվա հունվարին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կարող է որոշում ընդունել հակամարտության կարգավորման այլընտրանքային սցենարի անցնելու մասին։ Դա շատ վտանգավոր արտահայտություն է»,- ասել է Լուկաշևիչը ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը։ Նա ասել է, որ Ուկրաինայում հակամարտության քաղաքական կարգավորման հենքը Մինսկի համաձայնությունների իրականացումն է։ Ռուս դիվանագետի խոսքերով՝ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքական մեթոդներով։
17:55 - 13 դեկտեմբերի, 2020
Ձախողված օպերացիաներ, զենքի պակաս, հրամանների մերժում. Սամվել Բաբայանի բացահայտումները 44-օրյա պատերազմից
 |civilnet.am|

Ձախողված օպերացիաներ, զենքի պակաս, հրամանների մերժում. Սամվել Բաբայանի բացահայտումները 44-օրյա պատերազմից |civilnet.am|

civilnet.am: Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար (2020), ՊԲ նախկին հրամանատար (1993-99) Սամվել Բաբայանը «Մերոնք» կայքին ծավալուն հարցազրույց է տվել` խոսելով 44-օրյա պատերազմի ընթացքի, ձախողված օպերացիաների ու բացթողումների մասին։ Բաբայանն առաջարկում է քրեական գործեր հարուցել պատերազմի ընթացքի վերաբերյալ ու քննություն սկսել։ Մինչպատերազմական իրավիճակի մասին Անվտանգության խորհրդով փորձում էինք պարզել՝ հակառակորդն ունի այն, ինչ ես գիտեմ, թե ավելին ունի։ Փորձել ենք այդ հարցով զբաղվել, նամակ ենք հղել Պաշտպանության բանակին։ Պաշտպանության բանակն ասել է, որ պիտի դիմենք Հայաստանի պաշտպանության նախարարին։ Ես զանգել եմ Հայաստանի պաշտպանության նախարարին [Դավիթ Տոնոյան], նա խուսափողական պատասխան է տվել՝ «դա գաղտնիք է, բան»։  Մենք ուզում էինք ճշտել զենքի, զորամասերի մասին, հասկացրին, թե այդ տվյալները  չենք կարող ձեզ տրամադրել։ Երկրորդ՝ մենք չէինք կարող գնալ դիրքեր։ ԱԽ-ն խորհրդակցական մարմին է, բայց չունենալով հակառակորդի մասին տվյալները պիտի ծրագիր մշակեինք։ Դավիթ Տոնոյանն ասում էր, որ ինքը պիտի գա Ղարաբաղ, երբ գա կխոսենք այդ մասին։ Հետո պարզվել է, որ եկել է ու ինչպես եկել, այնպես էլ գնացել է։ Հասկացել եմ, որ փորձում են ամեն ձևով խանգարել։  Պահեստազորի մասին Ղարաբաղը պիտի հավաքեր 17 500  պահեստազորային ռեսուրս, առաջին փուլում՝ 7 500 - 8 000: Առաջին փուլը 90 տոկոսով կատարվել է։ Դրանից հետո չի կատարվել, որովհետև պետությունը պետք է անմիջապես պատերազմական ռելսերի վրա դրվեր, որը չի կատարվել, ու երկրորդ՝ եղել է ազատ տեղաշարժ՝ դուրս գալ-մտնել, ով ինչ ուզում է։ Ես Հայաստանի վարչապետին եմ ասել այդ մասին, Արցախի նախագահին։ Հայաստանը, որ պիտի տար 11 000 պահեստազորային ռեսուրս, տվել է 6 - 7 000, որի մեծ մասն էլի առաջադրանք չի կարողացել կատարել։  Երբ զորքը տեսնում է, որ հակառակորդի ԱԹՍ-ներին ու հրետանուն չենք կարողանում ճնշել, իրենց մեջ վախ է մտնում։ Զորամասի հրամանատարերն էլ չեն կարողանում խնդիր կատարել, որովհետև նրանց ունակությունները 4 000 մարդ ղեկավարելը չէ, նրանց ունակությունը 2 000 մարդ ղեկավարելն է։  [Արցախի ՊԲ հրամանատար] Ջալալ Հարությունյանը պարտադրված էր 19 տարեկան երեխայի լեյտենանտ տալ, վաշտում հրամանատար նշանակել։ Սպան փախչում է, չի կատարում կամ տեղում չէ որակապես։ Սա խոսում է տասը տարվա կադրային քաղաքականության մասին։ Ջալալ Հարությունյանը կարող է հաստատել։ Սպայակազմը ստերով էր կերակրում, հիմա գեներալներ են արտահայտվում, թե «ես մեղավոր չեմ, մյուսն է մեղավոր»։ Վերջին տասը տարում ով եղել է շտաբի պետ, հրամանատար, բոլորը պատասխանատու են։  Զինկոմիսարիատները Ջաբրայիլ պահեստազոր ուղարկելիս չէի՞ն հասկանում, որ էդ ռեսուրսի մեջ Ջաբրայիլ ծառայածները պիտի շատ լինեին, պետք էր ճիշտ կազմակերպել։ Թող անկեղծ քննություն անեն, մեր հասարակությունը պարզ հասկանա՝ ինչ է եղել։  Սամվել Բաբայանի առաջարկը Երբ հակառակորդը ճեղքում է ու հասնում Ջաբրայիլ, ծավալվում դեպի Խուդաֆերին, առաջարկել եմ Քյանթ-Հորադիզի մերձակայքում եղած ճանապարհը փակել ու կտրել հակառակորդին։ Անձամբ Ջալալ Հարությունյանին եմ առաջարկում, ու Ջալալը անձամբ դրան մասնակցում է, երկու բրիգադ է կազմվում։ Փակելով այդ ճանապարհը՝ այսօրվա իրավիճակը չէինք ստանա, նրանց մատակարարումը փակում էինք։ Օպերացիան անելուց երկու տանկային բրիգադ մտնում էր ու, իրար թիկունք պահելով, շարժվում առաջ։  Երբ մերոնք գնում են, ադրբեջանցիները դրոշներով կանգնած մեր տանկերին դիմավորում են՝ չհասկանալով, որ դա մեր տանկերն են։ Ադրբեջանը այդտեղ 150 զոհ է տալիս, կոտորվում։ Բայց երկրորդ բրիգադը չի փորձում էլ առաջ շարժվել, ամրանալ․ հրամանատարը ոտքից վիրավորվում է, տեղակալը հրաման չի կատարում և այլն։ Ես չէի կարող օպերացիա մշակել, ես կարող եմ գաղափարը տալ։  Քննությունը պիտի պարզի՝ երկու բրիգադը ինչու չեն կարողացել իրենց խնդիրը կատարել ու ովքեր են մեղավորները։ Դու մտնում ես մարտի՝ հրետանին ապահոված, ամեն ինչ նորմալ, բայց հրամանը չես կատարում։ Եթե լիներ այդ օպերացիան, չէինք ունենա 2 000 զոհ, չէինք կորցնի այդ տարածքները։ Ջալալ Հարությունյանը կոնկրետ քարտեզի վրա իրենց բացատրում էր՝ փոխում եք պատերազմի իրավիճակը, թե մնում ենք այս վիճակին։ Թող կոնկրետ մեր հասարակությունը իմանա ինչու դա չի եղել․․․ ասում եմ ՊԲ հրամանատարի խոսքերը՝ երեք ժամ հակառակորդը չէր հասկանում՝ ինչ է կատարվում։ Պիտի գնայինք, նստեինք, ամրանայինք։ Ինչո՞ւ չեղավ։  Շուշիի անկումը Սղնախ գյուղում [ադրբեջանցիները] ստեղծել էին բազա ու ձգվում էին դեպի Շուշի։ Կար երեք գումարտակ՝ երեքը Հայաստանից, մեկը Ղարաբաղից։ Առաջաձորի գումարտակը պիտի Ավետարանոցով մտներ ու բարձունք վերցներ, հակառակորդին ճանապարհից կտրեր ու Սղնախը երկու կողմից շրջապատեր՝ հակառակորդին ստիպելով Շուշիից հետ գնալ։  Շոշ գյուղում հրամանատարներին բացատրվում է օպերացիան, որ Շուշիի խնդիրը կլուծվի։ Նոյեմբերի 5-ի գիշերը ժամը 2-ին ինձ ասում են, որ Առաջաձորի գումարտակը հրաժարվում է, հետո Հայաստանի երկու գումարտակներն են հրաժարվում կատարել դա։ Հետո պարզվում է, որ երբ մենք էդ հանդիպումն էինք ունենում, Մարտակերտի շրջանի ղեկավարն է գնում հանդիպման այդ տղաների հետ․ թող քննությունը պարզի՝ ինչ են խոսել, ինչու է նման վիճակ ստեղծվել։  Ես զարմանում էի Ջալալ Հարությունյանի համբերության վրա։ Հիմա ասում են Փաշինյանը կանգնեցներ… ուղիղ ասում էին՝ դրա դիմաց Շուշին պիտի տաք։ Համաձա՞յն եք՝ «չէ»։ Դե եթե չէ, ուրեմն կռվում ենք։ Այսօր ներկայացնում են ուրիշ ձևով։ Ինչքանով ես եմ հասկանում, Շուշին վերցնելուց հետո պիտի կանգներ։ Զենքի պակասի մասին․ «Հայաստանն ինչ ուներ, չուներ, տվել է» Մենք հակաօդային ուժ չենք ունեցել, վեց հատ ՏՈՌ ենք ունեցել, որից չորսը խփվել է։ Ամսի 2-ին ևս 4 հատ տվել են, որը կարող է պահել 40-45 կիլոմետր տարածք, ոչ ավել։ Բայց ես ասացի՝ գիծը դարձել էր 470 կիլոմետր։ Հակաօդային ուժերը զրո էին։ Հիմա ասում են՝ զենք կար, Հայաստանը չի տվել։  Ես ասում եմ՝ Հայաստանն ինչ ուներ, չուներ, տվել է։ Այն բոլոր հեքիաթները, որ մենք զենք ունեցել ենք, ճիշտ չէ։ Չենք ունեցել։ Հասկանալի պատճառներով Ռուսաստանը պարտավոր էլ չէր մեզ զենք տալ, մենք պիտի դրանք ժամանակին գնեինք։ Ոչ մեկը պարտավոր չէր, պիտի ունենայինք։ Եթե զենք չունենք, մեր ժողովրդին մսաղացի տակ մտցնենք, որ ի՞նչ անենք։ Կարդալ ավելին՝ civilnet.am-ում։
13:30 - 13 դեկտեմբերի, 2020
Ստեփանակերտի օդանավակայանից ավիափոխադրումների մեկնարկի կոնկրետ ժամկետ նշելը դեռևս բարդ է. Ստեփանակերտի քաղաքապետ
 |shantnews.am|

Ստեփանակերտի օդանավակայանից ավիափոխադրումների մեկնարկի կոնկրետ ժամկետ նշելը դեռևս բարդ է. Ստեփանակերտի քաղաքապետ |shantnews.am|

shantnews.am: Ռուսական խաղաղապահների մասնակցությամբ ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները շարունակվում են օր ու գիշեր, սակայն ավիափոխադրումների մեկնարկի կոնկրետ ժամկետ նշելը դեռևս բարդ է, РИА Новости-ին ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: «Որքանով ես գիտեմ, Ռուսաստանը ապրանքներ է հասցնում Երևան, որտեղից մեքենայով տեղափոխում են Ստեփանակերտ: Այժմ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ օդանավակայանը կառուցվում է: Դա արվում է, որպեսզի Ռուսաստանից ինքնաթիռները կարողանան ուղիղ Ղարաբաղ թռչել», – ասել է Սարգսյանը: Այն հարցին, թե ինչպես կարող է Ռուսաստանն օգնել Ղարաբաղին պատերազմից հետո վերականգնվելու հարցում, քաղաքապետը պատասխանել է. «Մեզ միայն խաղաղություն է պետք. խաղաղություն և կարգավիճակ: Հիմա մարդիկ գիտեն, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց դեռ հարց են տալիս, թե ինչպիսին է լինելու մեր տարածաշրջանի կարգավիճակը»:
13:26 - 13 դեկտեմբերի, 2020
Ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ․ ՊՆ

Ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ․ ՊՆ

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքը։ Ստեղծված իրադրությունը որևէ աղերս չունի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարության առանցքային պահանջի՝ մարտական գործողությունների դադարեցման հետ և վտանգում է փխրուն խաղաղությունը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահի անմիջական ջանքերի շնորհիվ։ Ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։ Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։ Ավելացնենք, որ ինչպես երեկ ուշ երեկոյան, այնպես էլ այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։
11:55 - 13 դեկտեմբերի, 2020
ՌԴ ԱԻՆ-ը Արցախ կուղարկի 54 վագոն հումանիտար օգնություն |hetq.am|

ՌԴ ԱԻՆ-ը Արցախ կուղարկի 54 վագոն հումանիտար օգնություն |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը երկաթուղային ճանապարհով Արցախ կուղարկի մոտ 1200 տոննա հումանիտար օգնություն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը կուղարկի 54 վագոն հումանիտար օգնություն։ Ուղարկումը կիրականացվի Ռուսաստանի ութ քաղաքներից։ Բեռի կազմում առկա են շինանյութեր, էլեկտրակայաններ, հրշեջ ավտոցիստեռներ և կենցաղային պարագաներ։ Ընդհանուր առմամբ մոտ 1200 տոննա»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։  ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է, որ օգնությունն ուղարկվում է նաև Մոսկվայից, Տիխորեցկից, Ուլյանովսկից, Իվանովոյից և Ուֆայից։ Հումանիտար օգնության տրամադրման աշխատանքներն անցել են պլանային փուլ, որի համար գործի է դրվել նաև երկաթուղային տրանսպորտը։ Հումանիտար օգնության առաքումն իրականացվում է Ռուսաստանի նախագահի և կառավարության համապատասխան հանձնարարականների հիման վրա։
10:10 - 13 դեկտեմբերի, 2020
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ավելի քան 150 հա տարածք են ականազերծել, վնասազերծվել է 4760 պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ավելի քան 150 հա տարածք են ականազերծել, վնասազերծվել է 4760 պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ականազերծել են, ընդհանուր առմամբ, ավելի քան 150 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 4760 պայթուցիկ առարկա, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից: «Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 150 հա տարածք, 32 կիլոմետր ճանապարհՙ 168 բնակելի շենք, հայտնաբերել և վնասազերծել է 4760 պայթուցիկ օբյեկտ», - ասված է հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ հայտնաբերված պայթուցիկ առարկաները ոչնչացվում են: «Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները: Ռազմական գործողություններից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցության վերականգնումը: Օրվա ընթացքում վերականգնվել է 2 հենարան, 1 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր և 1,2 կիլոմետր երկարությամբ գազատարի պահուստային հատված Լիսոգոր բնակավայրի շրջանում»,-հավելվում է հաղորդագրության մեջ:  
10:06 - 13 դեկտեմբերի, 2020
Զոհված զինծառայողների փաստաթղթերի հավաքագրման գործընթացն Արցախում իրականացվում է ՊԲ շենքում

Զոհված զինծառայողների փաստաթղթերի հավաքագրման գործընթացն Արցախում իրականացվում է ՊԲ շենքում

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի (Հազար պլյուս) շահառու դառնալու համար զոհված զինծառայողների փաստաթղթերի հավաքագրման գործընթացն Արցախում իրականացվում է  Պաշտպանության Բանակի շենքում (սոցպաշտպանության բաժին)՝ Տիգրան Մեծ 13 հասցեում։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը: «Հայաստանի Հանրապետությունում փաստաթղթերի հավաքագրումն իրականացվում է մարզերում՝ մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ)։ Միևնույն ժամանակ եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող եք ծանոթանալ հատուցումների տրամադրման կարգին և դիմել համապատասխան մարմիններին: Տեղեկացնում ենք, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 047 94 15 04»,-ասված է հայտարարության մեջ։
20:00 - 12 դեկտեմբերի, 2020