Ասկերան և Այգեստան համայնքներում ԱՀ ԱԻՊԾ-ը կոչնչացնի արկեր ու կասետային ռումբեր
13:00 - 14 դեկտեմբերի, 2020

Ասկերան և Այգեստան համայնքներում ԱՀ ԱԻՊԾ-ը կոչնչացնի արկեր ու կասետային ռումբեր

Ասկերանի շրջանում ԱՀ ԱԻՊԾ-ն կիրականացնի ականանետի արկերի, «Սմերչ» կայանքից արձակված կասետային ռումբերի և այլ զինատեսակների ոչնչացում:

«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները հանգստյան օրերին շարունակել են չպայթած ու վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքները:

Տեղեկացնում ենք, որ այսօր Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում տեղի կունենա ականանետի արկերի, «Սմերչ» կայանքից արձակված կասետային ռումբերի և այլ զինատեսակների ոչնչացում:

Հարցերի և այլ պարզաբանումների համար զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 հեռախոսահամարներին»,- տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել