ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, թե ինչ թեմաներ է Պոմպեոն քննարկելու Պուտինի հետ |tert.am|

ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, թե ինչ թեմաներ է Պոմպեոն քննարկելու Պուտինի հետ |tert.am|

Վաշինգտոնը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ և կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Ռուսաստան կատարելիք այցի արդյունքները ցույց կտան նաև երկու երկրների նախագահների նոր հանդիպման կազմակերպան հեռանկարները: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին պարզ կդառնա Սոչիում Պոմպեոյի և ՌԴ ղեկավարության բանակցություններից հետո: Միևնույն ժամանակ Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման: «Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը կպատասխաներ մեր շահերին», ասել է դիվանագետը:
07:31 - 11 մայիսի, 2019
Ռուսաստանը կշարունակի աջակցել Բաքվին ու Երեւանին՝ ԼՂ հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում. ՌԴ ԱԳՆ |armtimes.com|

Ռուսաստանը կշարունակի աջակցել Բաքվին ու Երեւանին՝ ԼՂ հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում. ՌԴ ԱԳՆ |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել մայիսի 12-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կնքված հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու 25-ամյակի առթիվ: «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է: Այն ապրում է վերելքներ ու անկումներ: Անհրաժեշտ է ժամանակ եւ մասնակիցների քաղաքական կամքը՝ կարգավորման առանցքային հայեցակետերի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու համար: Մենք տեսնում ենք կողմերի պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը, որն ուղղված է կայուն խաղաղության հաստատմանը: Այս մասին, մասնավորապես, վկայում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայում կայացած հանդիպման եւ Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:  Դրանում նաեւ նշվում է, որ Մոսկվան «կշարունակի ակտիվ աջակցություն ցուցաբերել Բաքվին ու Երեւանին ԼՂ հարցում փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում։ Ինչպես նախկինում, կշարունակենք հետեւողական միջնորդական ջանքեր գործադրել՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին»:
16:56 - 10 մայիսի, 2019
Գերիների փոխանակումը նպաստում Է վստահության հաստատմանը հակամարտության գոտիներում.Սերգեյ Լավրով  |armenpress.am|

Գերիների փոխանակումը նպաստում Է վստահության հաստատմանը հակամարտության գոտիներում.Սերգեյ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը հանդես Է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 30-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք միշտ Էլ բոլոր դեպքերում հանդես ենք գալիս նման իրավիճակների սպառիչ մարդասիրական լուծման օգտին, ներառյալ աճյունների փոխանակումը, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակումը «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով,-նշել Է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Եվ մենք գտնում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը՝ լինի դա Լեռնային Ղարաբաղում, լինի դա Ուկրաինայի հարավ-արեւելքում»: Նախարարը հիշեցրել Է, որ այդ սկզբունքն Է դրված նաեւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնություններում:
12:43 - 30 ապրիլի, 2019
ՌԴ-ն եւ Հայաստանը ցանկանում են համաձայնեցնել հանրապետության գազամատակարարման գլխավոր սխեման. Պրիխոդկո |news.am|

ՌԴ-ն եւ Հայաստանը ցանկանում են համաձայնեցնել հանրապետության գազամատակարարման գլխավոր սխեման. Պրիխոդկո |news.am|

news.am: Ռուսաստանը եւ Հայաստանը մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում փոխգործակցությանը եւ ցանկանում են մշակել մինչեւ 2030 թականը Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման գլխավոր սխեմաները: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մեր երկրները շատ մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում համագործակցությանը: Մշակման ընթացքում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաները: Օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնելու մինչեւ 2030 թականը Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման գլխավոր սխեմաները»,- հայտնել է Պրիխոդկոն: Նա նաեւ հաստատել է, որ մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը կողմերը կանցկացնեն անհրաժեշտ ներպետական խորհրդակցություններ՝ ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարման գների ձեւավորման մասին նոր համաձայնագիր կնքելու համար:
05:24 - 29 ապրիլի, 2019
Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տալու հնարավորությունը |azatutyun.am|

Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տալու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվան դիտարկում է ոչ միայն Դոնբասի, այլև Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին արագացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն տալու հնարավորությունը: Պուտինը փաստել է, որ միայն Դոնբասի բնակիչներին այս արտոնությունն ընձեռելու համար անհրաժեշտ է առաջիկա տարիներին բյուջեից մոտ 100 միլիարդ ռուբլի տրամադրել: - «Դա ինքնաբուխ որոշում չէր, մենք ամեն ինչ հաշվարկել ենք»,- ասել է Ռուսաստանի նախագահը: Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով պարզեցվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Լուգանսկի ու Դոնբասի բնակիչներին Ռուսաստանի անձնագիր տրամադրելու կարգը: Ուկրաինան խստորեն քննադատել էր Մոսկվայի այս քայլը, այն որակել որպես «Դոնբասի օկուպացման անձնագրային փուլ» և կոչ արել Արևմուտքին է՛լ ավելի խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:
11:32 - 27 ապրիլի, 2019
Կփորձենք արդարացնել ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Զախարովա |armenpress.am|

Կփորձենք արդարացնել ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Զախարովա |armenpress.am|

armenpress.am։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի միջև նախօրեին կայացած բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: «Մենք կփորձենք արդարացնել պարոն Գրեմինգերի հույսերն այդ հարցում», - լրագրողի հարցին պատասխանել է Զախարովան՝ նկատի ունենալով Գրեմինգերի այն արտահայտությունը, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար, որպեսզի մոտեցնի խաղաղության հաստատման օրը: Մարիա Զախարովան նշել է նաև, որ մանրամասն տեղեկություններ չունի՝ արդյոք Լավրովն ու Գրեմինգերը պայմանավորվել են աջակցել մարդասիրական միջոցառումներին, որոնց իրականացման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել հակամարտության կողմերը Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ:
06:35 - 26 ապրիլի, 2019
«Պատրաստ ենք ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները». Պուտինը մեկնաբանել է Զելենսկիի հաղթանակը |tert.am|

«Պատրաստ ենք ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները». Պուտինը մեկնաբանել է Զելենսկիի հաղթանակը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այն մասին, թե ինչ ընթացք կստանան ռուս-ուկրաինական հարաբերություններն Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկիի հաղթանակից հետո, գրում է РИА Новости-ն: Պուտինը հայտարարել է, որ ամեն ինչ կախված կլինի Կիևի քաղաքականությունից, և որ Ռուսաստանը պատրաստ է ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները: «Մենք ուզում ենք, պատրաստ ենք ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները, սակայն չենք կարող դա միակողմանի կերպով անել»,- ասել է նա: Այն հարցին, թե ինչպես է գնահատում Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները, Պուտինը պատասխանել է. «Ի՞նչ կա այդտեղ գնահատելու: Դա Պորոշենկոյի քաղաքականության լիովին և բացարձակ տապալումն է»:
13:31 - 25 ապրիլի, 2019
Ռուսաստանի դիրքորոշումը հյուսիսկորեական կարգավորման հարցում բաց է.Վլադիմիր Պուտին |news.am|

Ռուսաստանի դիրքորոշումը հյուսիսկորեական կարգավորման հարցում բաց է.Վլադիմիր Պուտին |news.am|

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խնդրել է ԱՄՆ-ին տեղեկացնել Վլադիվոստոկում բանակցությունների արդյունքների մասին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Ռուսաստանի դիրքորոշումը միշտ բաց է, ոչ մի դավադրություն չկա։ Ավելին, Հյուսիսային Կորեայի առաջնորդը ինքն է խնդրել մեզ ամերիկյան կողմին տեղեկացնել իր դիրքորոշման մասին, այն հարցերի մասին, որոնք առաջ են գալիս այն գործընթացների հետ կապված, որոնք տեղի են ունենում Կորեական թերակղզում, այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է նրա շուրջ։Այստեղ ոչ մի գաղտնիք չկա»,- լրագրողներին ասել է Պուտինը։ Պուտինը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ քննարկել է Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ երկաթուղու անցկացման նախագիծը՝ կապված Ռուսաստանի հետ։ «Մենք խոսում ենք այդ մասին ոչ առաջին տարին։ Դա նաեւ ուղիղ հաղորդակցություն է Կորեական թերակղզու հարավի ու հյուսիսի հետ՝ Տրանսսիբ ելքով։ Խողովակաշարային տրանսպորտի անցկացման, գուցե նավթի ու գազի մասին խոսելու հնարավորություն»,- ասել է Պուտինը բանակցությունների արդյունքների հիման վրա։Նա նաեւ ավելացրել է, որ կարելի է խոսել նաեւ էլեկտրագծերի անցկացման հնարավորության մասին։
13:28 - 25 ապրիլի, 2019