ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Բացահայտվել է անօրինական միգրա­ցիայի կազմա­կերպման հերթական դեպքը

Բացահայտվել է անօրինական միգրա­ցիայի կազմա­կերպման հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտան­գու­թյան ծառայությունը, ապօրինի միգրացիայի կազմակերպումը դիտարկելով որպես անդրազգային հանցավորության տեսակ, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով այդ երևույթի դեմ, բացահայտել է անօրինական միգրա­ցիայի կազմա­կերպման հերթական դեպքը։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2018 թ. հուլիսից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանում և Արագածոտնի մարզում բնակվող մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, շահադիտական նպատակով, 3500-3800 եվրոյի դիմաց ստանձնել են կազմակերպել ավելի քան 20 ՀՀ քաղաքացիների ապօրինի արտասահման տեղափոխելու գործընթացը: Նրանք համապատասխան մուտքի արտոնագրերի ստացումն ապահովելու համար պատրաստել են կեղծ փաստաթղթեր` ամուսնության վկայականներ, աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ, բանկային հաշվի շարժի քաղվածքներ, որոնց օգտագործմամբ ՀՀ–ում գործող մի շարք եվրոպական երկրների դեսպանություններից ստացված մուտքի արտոնագրերով միգրանտները լքել են Հայաստանի Հանրապետությունը և ապօրինի մուտք են գործել «Շենգենյան համաձայնության» երկրներ: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո կեղծ փաստաթղթերի ներկայացմամբ հերթական անգամ մուտքի արտոնագիր ստանալուց առաջ ապօրինի միգրացիայի կազմակերպիչներից մեկը բռնվել և բերման է ենթարկվել, խոստովանել հանցագործության կատարումը, իսկ մյուսները լքել են Հայաստանի Հանրապետության տարածքը։ Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում բոլոր հանցադեպերը, հանցագործության կատարմանը ներգրավված անձանց շրջանակը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
10:17 - 03 մարտի, 2020
Սուրեն Պապիկյանի անձնական տվյալները հրապարակելու գործով մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի

Սուրեն Պապիկյանի անձնական տվյալները հրապարակելու գործով մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի

Անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքի` վերջինս առանց ծառայողական անհրաժեշտության, օրենքով սահմանված նպատակի և այլ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում, 2020 թվականի հունվարի 9-ին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը: Հիշյալ աշխատակիցը ԱԱԾ ստորաբաժանման պետի պահանջով ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացել և վերջինիս է փոխանցել Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, որը պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի մանրամասն տեղեկություններ դատվածության, դատավճռով նշանակված պատժաչափի և այլ հանգամանքների վերաբերյալ: Այդ կերպ ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել Սուրեն Պապիկյանի իրավունքներին և օրինական շահերին: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:56 - 02 մարտի, 2020
Պաշտոնեական լիազորություններն անցնելու համար ԱԱԾ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

Պաշտոնեական լիազորություններն անցնելու համար ԱԱԾ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդական, ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետ Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:  Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Մ.-ն, 2005-2018 թթ. զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Մ.-ի հետ և նրանից տեղեկանալով, որ վերջինս դժգոհություններ է ունեցել տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Ս. Օ.-ի աշխատանքից, իր ծառայություններն է առաջարկել` նրան այդ աշխատանքների ղեկավարումից հեռացնելու հարցում: 2019 թ. փետրվարին Ա. Մ.-ն բժշկական կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մտադրվել է նվազեցնել հիվանդանոցին պետական պատվերով մատուցվող ծառայությունների համար նախատեսված հատկացումները, և որ հիշյալ բժշկական կենտրոնը զրկվել է համավճարային սկզբունքով բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունից, որպիսի հարցերը լուծելու համար անհրաժեշտ է կազմակերպել, որպեսզի Ս. Օ.-ն կաշառք տա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին:  Ա. Մ.-ն հավաստիացրել է, որ այդ դեպքում Ս. Օ.-ի և Արսեն Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի, և արդյունքում բժշկական կենտրոնի տնօրենը հնարավորություն կունենա ձեռք բերել հիվանդանոցի բաժնետոմսերի՝ Ս. Օ.-ի մասնաբաժինը, որը հավասարապես կբաժանվի իր և տնօրեն Ա. Մ.-ի միջև: Արդյունքում, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բժշկական կենտրոնի տնօրենը 2019թ. մարտի 18-ին իր մոտ է կանչել Ս. Օ.-ին և առաջարկել կաշառք տալ Արսեն Դավթյանին, սակայն Ս. Օ.-ն, մինչ այդ տեղեկացված լինելով ԱԱԾ աշխատակից Ա. Մ.-ի և բժշկական կենտրոնի տնօրենի միջև ձեռք բերված պայմանավորվածության և նրանց` վերը նշված մտադրության մասին, հրաժարվել է կատարել տնօրենի առաջարկը: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի` Ա. Մ.-ի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
17:11 - 02 մարտի, 2020
ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու իր որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք: Փաստական տվյալներ են ստացվել, որ Իջևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնատար անձը, քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, քաղաքապետարանի կարիքների համար տարբեր ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու և քաղաքի բարեկարգման աշխատանքներ կատարելու համար հիշյալ կազմակերպությանը վստահված միջոցներից փոխանցել է գումարներ, որոնք ուղղվել են տարբեր տնտեսվարող սուբյեկտներին, որից հետո կազմվել են ապրանքների մատակարարման և աշխատանքների ընդունման-հանձնման կեղծ պաշտոնական փաստաթղթեր, իսկ փոխանցված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները՝ հափշտակվել։ Բացի այդ, վերոհիշյալ տնօրենը ծառայության շահերին հակառակ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տարբեր հաստիքների հրամանագրել է իրականում աշխատանքի չհաճախող 7 քաղաքացիների, թույլատրել է նրանց անվամբ 2014-2020 թթ. ընթացքում որպես աշխատավարձ դուրս գրել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ՝ դրանով իսկ վատնելով դրանք։ Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է, որ յուրացվել և վատնվել է նախնական տվյալներով ընդհանուր 17.6 միլիոն ՀՀ դրամ գումար: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում պատճառված վնասի չափը հստակեցնելու, հանցագործության կատարմանը ներգրավված անձանց շրջանակը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
19:02 - 28 փետրվարի, 2020
Դատարանը մերժեց «Բավրայի» գործով մաքսակետի տեսուչին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը |pastinfo.am|

Դատարանը մերժեց «Բավրայի» գործով մաքսակետի տեսուչին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը |pastinfo.am|

pastinfo.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց «Բավրայի» գործով մաքսակետի տեսուչին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին հայտնեց պաշտպան Վահան Հովհաննիսյանը՝  հավելելով, որ պատրաստվում են բողոքարկել։ Փետրվարի 6-ին՝ կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, թե Բավրայի մաքսակետում «անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ», ինչից որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը եւ մաքսային 2 տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1.436.610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության եւ ձեւակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը: Փաստաբանները հայտարարել են, որ վարչապետի հայտարարությունից հետո ԱԱԾ քննիչները դիմում եմ աննախադեպ խախտումների՝ փորձելով ամեն ինչ անելով վարչապետի խոսքերը հիմնավորելու համար։ Մասնավորապես տեսուչի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվել՝ առանց պաշտպանի, թեեւ տեսուչը հրաժարվել էր մասնակցել քննչական գործողություններին։
15:43 - 28 փետրվարի, 2020
ԱԱԾ-ն դրանով զբաղվում է. Արմեն Գրիգորյանը՝ ՀՀ-ում ենթադրյալ ադրբեջանցու հայտնի տեսանյութի մասին |news.am|

ԱԱԾ-ն դրանով զբաղվում է. Արմեն Գրիգորյանը՝ ՀՀ-ում ենթադրյալ ադրբեջանցու հայտնի տեսանյութի մասին |news.am|

news.am: ԱԱԾ-ն դրանով զբաղվում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Հայաստանում գտնվող ենթադրյալ ադրբեջանցին ծաղրանքով խոսում Հայաստանի ԱԱԾ-ի մասին: ԱԱԾ-ն ավելի ուշ հայտնել էր, որ այդ տեսանյութի մասին տեղյակ է: «ԱԱԾ-ն դրանով զբաղվում է եւ ինչ անհրաժեշտ լինի, հանրության հետ կկոմունիկացնի: Այս պահին միայն այդքանը կարող եմ ասել»,-ասաց Արմեն Գրիգորյանը: Հարցին՝ հաստատվե՞լ է արդեն, տեսանյութում իրո՞ք ադրբեջանցի է, Գրիգորյանը պատասխանեց, որ այդ մասով ԱԱԾ-ն կխոսի, եթե ինֆորմացիան հրապարակային դարձնելու անհրաժեշտություն լինի:
11:53 - 28 փետրվարի, 2020
Կարեն Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկում |armenpress.am|

Կարեն Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով իր գործառույթների իրականացման ընթացքում հնարավորինս բաց ու թափանցիկ սկզբունքով աշխատելաոճին, հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների տարածած հրապարակումները,  ինչպես նաև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Գագիկ Խաչատրյանի,  ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և ֆինանսների նախարարությունում նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած մի շարք անձանց վերաբերյալ քննվող քրեական գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, իրազեկում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 17.02.2020թ. որոշմամբ բեկանվել է մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը 20 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխարինելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի 22.01.2020թ. որոշումը, նրան կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, Կարեն Խաչատրյանը ներկայումս արգելանքի տակ է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Նախաքննությունը շարունակվում է:
18:30 - 25 փետրվարի, 2020
Տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ․ ԱԱԾ

Տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, ազգի ու դրա առանձին խմբերի ներկայացուցիչների հանդեպ դրսևորված ծայրահեղական՝ անհանդուրժողականություն և ատելություն սերմանող, վստահությունն ու հարգանքը խարխլող գործողությունները դիտարկելով որպես ազգային անվտանգությանը սպառնացող բացառիկ վտանգ և այդ առումով մշտադիտարկման ներքո պահելով տեղեկատվական տիրույթը և մամուլում հրապարակումները, անկախ դրանց հեղինակների քաղաքական ընդդիմադիր կամ իշխանամետ կողմնորոշման, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ «www.facebook.com» սոցիալական ցանցում մտացածին կամ իրական անուններով բացված մի շարք անհատական էջերի 3 օգտատեր 2019 թ. նոյեմբերից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում բաց հարթակում հրապարակայնորեն կատարել են ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև ահաբեկչության հրապարակային կոչեր՝ օգտատերերի լայն լսարանի առջև քարոզելով նախկին և ներկայիս քաղաքական և հասարակական գործիչների, սոցիալական խմբերի հանդեպ բռնությամբ զուգորդված գործողությունների կատարում, որն առաջացրել է դրանց կատարման իրական վտանգ: Հիշյալ արարքներ կատարելիս ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք թույլ են տվել վիրավորական և նշավակող արտահայտություններ հայ ժողովրդի բացարձակ արժեքների՝ Հայոց լեզվի և բանակի վերաբերյալ, բռնության կոչերով հանդերձ հրապարակել են ինչպես ՀՀ իշխանության, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 1-ին և 2-րդ Նախագահների պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ծաղրանկարներ։ Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նախաքննական մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հիշյալ օգտատերերի կապերի շրջանակը պարզելու, այլ հանցադեպերը բացահայտելու և հնարավոր վտանգները չեզոքացնելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
17:01 - 21 փետրվարի, 2020
ՀՀ ՔԿ փոխնախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարական կազմի հետ

ՀՀ ՔԿ փոխնախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարական կազմի հետ

2020թ. փետրվարի 20-ին՝ Ստեփանակերտ քաղաքում, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի, ԱԱԾ ռազմական հակահետախուզության եւ ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հանցավորության վիճակը Պաշտպանության բանակի ենթակա ստորաբաժանումներում, հանցագործությունների կառուցվածքն ու շարժընթացը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերին, ուղիներ նախանշվել՝ նմանատիպ դեպքերը կանխարգելելու եւ բացառելու ուղղությամբ: Հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման գործում կարեւորվել է բոլոր կառույցների ամենօրյա եւ արդյունավետ համագործակցությունը՝ հենված վստահության եւ կառուցողական մոտեցումների վրա:
16:50 - 21 փետրվարի, 2020
ԱԱԾ-ն զինկոմիսարիատի պաշտոնյայի կաշառառության դեպք է բացահայտել

ԱԱԾ-ն զինկոմիսարիատի պաշտոնյայի կաշառառության դեպք է բացահայտել

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Հայաստանի մարզերից մեկի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետը 2019 թվականին նախնական համաձայնության է եկել նույն զինկոմիսարիատի նախկին աշխատակցի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս ներկայացրած զորակոչիկներին ժամկետային զինվորական ծառայությունից տարկետումներ տալու կամ ծառայությունից ազատելու հարցերում նրա ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով աջակցելու շուրջ, փոխանցում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։ «Օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ զորակոչային բաժնի պետը՝ զինվորական սեղանի տեսուչի հետ պայմանավորվածության համաձայն, 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում նպաստել է 4 զորակոչիկի օգտին հիշյալ գործողությունները իրավասու պաշտոնյաների միջոցով կատարելուն, որի արդյունքում զինակոչիկներից երկուսն օգտվել են տարկետման իրավունքից, իսկ երկուսը ճանաչվել են ժամկետային ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Դրա համար բաժնի պետն այդ զորակոչիկների հարազատներից պահանջել և հանցակցի օժանդակությամբ մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ ընդհանուր առմամբ շուրջ 6.5 միլիոն ՀՀ դրամին համարժեք 13.700 ԱՄՆ դոլար», - ասված է հաղորդագրությունում։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, իսկ կաշառք տվող անձինք անհերքելի ապացույցների առկայության պարագայում խոստովանել են հանցագործության հանգամանքը, տեղեկացնում է ԱԱԾ-ն։ Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան և նրա հանցակիցը ձերբակալվել են, նշված է հաղորդագրությունում։ Նախաքննությունը շարունակվում է։
13:48 - 20 փետրվարի, 2020
ԱԱԾ-ն բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մարզերից մեկի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ և իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, 2019 թ. նախնական համաձայնության է եկել նույն զինկոմիսարիատի նախկին աշխատակցի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս ներկայացրած զորակոչիկներին ժամկետային զինվորական ծառայությունից տարկետումներ տալու կամ ծառայությունից ազատելու հարցերում նրա ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով աջակցելու շուրջ: Օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ զորակոչային բաժնի պետը՝ զինվորական սեղանի տեսուչի հետ պայմանավորվածության համաձայն, 2019 թ. ձմեռային զորակոչի ընթացքում նպաստել է 4 զորակոչիկի օգտին հիշյալ գործողությունները իրավասու պաշտոնյաների միջոցով կատարելուն, որի արդյունքում զինակոչիկներից երկուսն օգտվել են տարկետման իրավունքից, իսկ երկուսը ճանաչվել են ժամկետային ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Դրա համար բաժնի պետն այդ զորակոչիկների հարազատներից պահանջել և հանցակցի օժանդակությամբ մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ ընդհանուր առմամբ շուրջ 6.5 միլիոն ՀՀ դրամին համարժեք 13.700 ԱՄՆ դոլար։ Բավարար փաստական տվյալների ձեռք բերման արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, իսկ կաշառք տվող անձինք անհերքելի ապացույցների առկայության պարագայում խոստովանել են հանցագործության հանգամանքը։ Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան և նրա հանցակիցը ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
20:13 - 19 փետրվարի, 2020
Բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը

Բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացհայատել է կաշառք ստանալու դեպք: Փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը, իրականացնելով կազմակերպություն ներկայացված նախագծային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննություն և դրա կատարման ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ, անտեսելով փորձաքննության գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվություն տրամադրելու արգելքը, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես, պաշտոնատար անձը հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտի տնօրենի փոխարեն համապատասխան փաստաթղթեր կազմելու, հանքավայրի իրական երկրաբանական տեղորոշիչները պատկան մարմիններին չհայտնելու և դրական եզրակացության նախագիծ տրամադրելու համար պահանջել և 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.300.000 ՀՀ դրամ կաշառք։ Անհերքելի ապացույցների առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հիշյալ փորձագետը 2020 թ. փետրվարի 18-ին Երևանի՝ Հանրապետության հրապարակի հարակից հատվածում կաշառքի հերթական գումարը ստանալիս, կաշառք տվող անձի հետ առձեռն բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան։ Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան և փորձաքննություն նախաձեռնած տնտեսվարողը ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ  անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ԱԱԾ
19:28 - 19 փետրվարի, 2020
ԱԱԾ-ն 10 000 դոլար կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու դեպք է բացահայտել

ԱԱԾ-ն 10 000 դոլար կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու դեպք է բացահայտել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, պետության հիմքերը քայքայող այդ արատավոր երևույթի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է 2019 թ. ձմեռային զորակոչի ընթացքում կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական առերևույթ հանցադեպը։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբույժը 2019 թ. դեկտեմբերին պարտավորվել է ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել զորակոչային տարիքի հասած երիտասարդի պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում ստանալու գործընթացը, որի համար վերջինիս մորից միջնորդավորված պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը՝ 10.000 ԱՄՆ դոլարը, այն փոխանցել է իրավասու պաշտոնատար անձին, որն էլ կարգավորել է զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում ստանալու հարցը։ Բավարար փաստական տվյալների ձեռք բերման արդյունքում կաշառք ստանալուն օժանդակող վիրաբույժը բերման է ենթարկվել, կաշառք տվող անձը և միջնորդն անհերքելի ապացույցների առկայության պարագայում խոստովանել են կաշառք տալու հանգամանքը։ Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստանալուն օժանդակողը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
14:33 - 19 փետրվարի, 2020
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մշտադիտարկման ներքո պահելով թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառությունը, այն դիտարկելով որպես անդրազգային հանցավորության դրսևորումներից մեկը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության խստիվ պահպանմամբ հետևողական պայ­քար մղելով ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ արատավոր երևույթի դեմ, թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը։ Այս մասին տեղեկացանք Ազգային անվտանգության մամուլի ծառայությու։ Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ փոխգործակցության արդյունքում, 2020 թ. փետրվարի 15-ին ստուգման է ենթարկվել մաքսային հսկման գոտին անցած Երևան-Կիև չվերթի կասկածելի ուղևորուհին՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, ում ուղեբեռում հայտնաբերվել է գործարանային փաթեթավորում ունեցող կոնֆետներում քողարկված առանձնապես խոշոր չափերով՝ 5 կիլոգրամ ընդհանուր քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որը վերջինս փորձել է մաքսանենգ եղանակով Ուկրաինայի տարածքով տարանցիկ տեղափոխել Մեծ Բրիտանիա։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացվել են տվյալներ, որ նշված ուղևորը Թեհրան-Երևան ավիաչվերթով մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն 2020 թ. փետրվարի 12-ին և, բնակություն հաստատելով Երևանի հյուրանոցներից մեկում, նույն օրը Մեղրիի մաքսակետով Հայաստան ժամանած հանցակցից ստացել է Իրանից մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը։ Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Օդանավակայանից բերման ենթարկված մաքսանենգը ձերբակալվել է, նույն օրը՝ Հայաստանի տարածքը լքելիս, ձերբակալվել է նաև վերջինիս հանցակիցը։ Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում  հանցավոր սխեմայում ներգրավված այլ անձանց պարզելու և պատասխանատվության կանչելու, թմրամիջոցների վաճառքից գոյացած ֆինանսական հոսքերի հասցեատերերին պարզելու  ուղղությամբ։
10:53 - 18 փետրվարի, 2020