Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 5-ի հրամանով Արգիշտի Քյարամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
comment.count (0)