ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Երեւան-Արմավիր-Երեւան երթուղում ապօրինի ուղեւորափոխադրումների հարցով հաղորդում են ներկայացրել ՊԵԿ–ին |news.am|

Երեւան-Արմավիր-Երեւան երթուղում ապօրինի ուղեւորափոխադրումների հարցով հաղորդում են ներկայացրել ՊԵԿ–ին |news.am|

news.am։ Շուրջ 20 տրանսպորտային միջոց Երեւան-Արմավիր-Երեւան երթուղում կանոնավոր ապօրինի ուղեւորափոխադրումներ է իրականացնում՝ չնայած այն հանգամանքին, որ երթուղու սպասարկումը հանձնվել է «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ին։ Այս մասին  հայտնեցին «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը մտահոգություն ունի՝ պատկան մարմինները անգործություն են դրսեւորում:«Արդյունքում խոշոր վնաս է հասցվում մեր ընկերությանը, որի պայմաններում մենք դժվարանում ենք կատարել մեզ վրա պայմանագրերով դրված պարտականությունները: Բացի այդ՝ հիշյալ տրանսպորտային միջոցները, չունենալով համապատասխան լիցենզիա, փաստացիորեն չեն վճարում նաեւ հարկեր եւ տուրքեր, միեւնույն ժամանակ կատարում են ապօրինի ձեռնարկատիրություն»,-ասաց Շուշանիկ Խաչատրյանը:«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ղազարյանը նշեց, որ դեպքի առթիվ հաղորդում են տվել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը, քանի որ գտնում են՝ առկա է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ. «Ներկայացված հաղորդմամբ բարձրաձայնել ենք այն հարցը, որ առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ եւ 188-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, որոնք ուղղակիորեն գույքային վնաս են հասցնում նախ Հայաստանի Հանրապետությանը, ապա նաեւ «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ին, միաժամանակ նաեւ ուղեւորափոխադրումներից օգտվող անձանց»,-ասաց Տիգրան Ղազարյանը:
12:39 - 23 օգոստոսի, 2019
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով

ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը՝ Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված: Հաշվի առնելով ամառային շրջանում զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը և ապրանքների ծավալների աճը, Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայության տեղեկացնում է, որ հետագայում սահմանահատումն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով նախատեսում է վերանորոգել Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարհահատվածը: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսի 19-ից և կավարտվեն աշնանը: Այդ ընթացքում նախատեսվում է վերանորոգել ճանապարհի 85-98-րդ կիլոմետր հատվածը:   ՊԵԿ
06:11 - 15 օգոստոսի, 2019
Դավիթ Անանյանն անդրադարձել է իր հասեցին հնչող քննադատություններին

Դավիթ Անանյանն անդրադարձել է իր հասեցին հնչող քննադատություններին

ՊԵԿ նախագահ Դվիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ընդհանրապես ձեռնպահ եմ մնում ֆեյսբուքյան տիրույթում իմ հասցեին պատվիրված գրառումներ կատարողներին պատասխան գրելուց, քանի որ գիտեմ, որ այդ խեղճերն էլ իրենց աշխատանքն են կատարում՝ ինչ որ բանի դիմաց։ Բացարձակ չի հետաքրքրում, թե որոշ հայտնի և անհայտ վայ գրչակներ կամ մունետիկներ ինչեր են գրում (քանի որ դրանց բանի տեղ դնելով առկա է ոչ արդյունավետ պետական ծառայող դառնալու իրական ռիսկ)։ Սակայն հաճախ թույլ են տրվում որոշ արտահայտություններ ու պիտակավորումներ, որոնց, այնուամենայնիվ, գտնում եմ, որ անդրադառնալ պետք է։ Վերջերս, հրաժարականս պահանջող հերթական գրչակներից մեկը, որպես իր պահանջի հիմնավորում նշել էր, որ ․․․ "ՊԵԿ-ը ղեկավարում է նախկին իշխանության կադրերից մեկը"։ Ավելի քան 26 տարի է այս մասնագիտության մեջ եմ, որից 16-ը՝ ոչ պետական ոլորտում։ Երկարատև (16 տարվա) ընդմիջումից հետո պետական ծառայության եմ վերադարձել 2016 թվականի հոկտեմբերի 25-ին, իմ ընկերոջ՝ Վարդան Արամյանի հրավերով և պատիվ եմ ունեցել լինել ֆինանսների նախարարի՝ հարկային և մաքսային քաղաքականության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտները կանոնակարգող տեղակալը։ Այժմ, պատիվ ունեմ զբաղեցնելու ՊԵԿ նախագահի պաշտոնը։ Հետևությունները թողնում եմ հանրությանը»։  
08:16 - 13 օգոստոսի, 2019
2019 թ. ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքները խախտելու 458 դեպք է արձանագրվել, կազմվել է  361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով |tert.am|

2019 թ. ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքները խախտելու 458 դեպք է արձանագրվել, կազմվել է 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով |tert.am|

tert.am։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց 2019 թ. առաջին յոթ ամիսներում ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներով դեպքերի առկայության և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները: Այսպիսով` նա հայտնեց ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք է արձանագրվել, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ՝ ընդհանուր 47.9 մլն դրամի չափով, լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը կամ բնական պաշարներն օգտագործելու հոդվածով արձանագրվել է 35 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 20 վարչական ակտ՝ ավելի քան 21.5 մլն ՀՀ դրամի չափով, իսկ ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելու 458 դեպք է արձանագրվել, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով: Անդրադառնալով ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացվող ներմուծումների մասով առկա չարաշահումներին՝ ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց. «Մեր ներկրողները, ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծելով տարբեր ապրանքներ, հարկային մարմին ներկայացնում են որոշ տնտեսվարող սուբյեկտներից ստացված կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում էականորեն ցածր են ձևակերպված լինում ապրանքների ձեռքբերման արժեքները, ինչն էլ հնարավորություն է ընձեռում ավելի քիչ հարկեր վճարել և ներքին շուկայում փոխել ապրանքի գինը: Արդյունքում մրցակցային դաշտը խաթարվում է»,-ասաց նա և նշեց, որ կան այդպիսի բացահայտված դեպքեր: Էդվարդ Հովհաննիսյանը նշեց նաև, որ հաճախ ընկերություններն արհեստականորեն տրոհում են իրենց բիզնեսը՝ մանր բիզնեսների միջոցով փորձելով զերծ մնալ ԱԱՀ շեմի գերազանցումից: Իրական շահառուներին գտնելու նպատակով իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Շարունակությունը՝ tert.am-ում
07:45 - 13 օգոստոսի, 2019
ՊԵԿ մաքսատուն-վարչությունում մաքսազերծումից բացի, իրականացվում են նաև բեռնարկղերի բեռնաթափման աշխատանքներ

ՊԵԿ մաքսատուն-վարչությունում մաքսազերծումից բացի, իրականացվում են նաև բեռնարկղերի բեռնաթափման աշխատանքներ

ՊԵԿ-ից հայտնում են, որ Արևմտյան մաքսատուն-վարչությունում ավտոմեքենաների մաքսազերծումից բացի, իրականացվում են նաև բեռնարկղերի բեռնաթափման աշխատանքներ. «ՊԵԿ նախաձեռնությամբ, դեռևս անցած տարվանից, ավտոներկրողներն իրենց մեքենաները կարող են մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում:Արևմտյան մաքսատուն-վարչությունում մաքսազերծման գործընթացը մեկնարկել է դեռևս ընթացիկ տարվա հունվարից: Մաքսային ձևակերպումներն իրականացվում են «Արմենիա միջազգային օդանավակայանի» «Կարգո» բեռնային համալիրում: Եթե սկզբնական շրջանում այստեղ օրական ձևակերպվում էր շուրջ 30-40 տրանսպորտային միջոց, ապա այսօր՝ 100-ից 150: Կարգոյում իրականացվում են նաև բեռնարկղերի բեռնաթափման աշխատանքներ՝ շուրջօրյա հերթափոխով»:   ՊԵԿ
13:40 - 07 օգոստոսի, 2019
ՀԴՄ-ների ձեռքբերման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ՊԵԿ- ում գործ է հարցուցվել

ՀԴՄ-ների ձեռքբերման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ՊԵԿ- ում գործ է հարցուցվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հետամուտ լինելով զանգվածային լրատվության միջոցներում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018 թվականների ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման գործընթացում թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ հրապարակումներին, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել դրանց բացահայտման ուղղությամբ։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և Չինաստանի ժողովրդադեմոկրատական հանրապետությունում գրանցված «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ՊՈԱԿ-ին մատակարարված ընդհանուր 25․000 հատ «Pax S 900» մոդելի հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով: Ըստ էության, հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռք բերման համար ՀՀ կառավարության կողմից ավել գումար է հատկացվել, ինչը եղել է ակնհայտ անշահավետ գործարք Հայաստանի Հանրապետության համար: Նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շահադիտական նպատակներով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ:   ՀՀ ՊԵԿ
08:24 - 07 օգոստոսի, 2019
ՊԵԿ նախագահի տեղակալի ու պաշտոնյա փեսայի ընտանիքների գույքն ու եկամուտները |hetq.am|

ՊԵԿ նախագահի տեղակալի ու պաշտոնյա փեսայի ընտանիքների գույքն ու եկամուտները |hetq.am|

hetq.am։ Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է 2018թ. մայիսի 24-ին: Այդ պաշտոնում նշանակվելուց հետո Ռաֆիկ Մաշադյանի դստեր ամուսինը՝ Գոռ Մկրտչյանը, նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր մաքսային տեսուչ: Բարձրաստիճան պաշտոնատար անանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրի համաձայն, Գոռ Մկրտչյանի 2018թ. տարեկան եկամուտը կազմել է մոտ 13 մլն 464 հազար դրամ, որից աշխատավարձը՝ մոտ 3 մլն 464 հազար դրամ, իսկ 10 մլն դրամը գոյացել է MERCEDES-BENZ VIANO 2.2 CDI մակնիշի ավտոմեքենայի օտարումից:Այդքանով չեն սահմանափակվում Գոռ Մկրտչյանի ֆինանսական միջոցները: Նա, որպես դրամական միջոց հայտարարագրել է նաև 21 մլն դրամ, 48,000 դոլար և 40,000 եվրո:Պաշտոնը ստանձնելու օրվա՝ 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, Գոռ Մկրտչյանն ունեցել է 1 բնակարան, 3 հասարակկան նշանակության շինություն և PORSCHE CAYENNE Turbo 4.8 մակնիշի ավտոմեքենա: Իսկ դրամական միջոցները կազմել են 23 մլն դրամ, 50,000 դոլար և 40,000 եվրո:Գոռ Մկրտչյանի կինը՝ Ռուզան Մաշադյանը, 2018թ. ընթացքում որևէ եկամուտ չի հայտարարագրել, սակայն իր հաշվին ունեցել է 10 մլն դրամ և 10,000 դոլար:Նշենք, որ Ռաֆիկ Մաշադյանի 2018թ. հայտարարագրված եկամուտը կազմել է մոտ 20 մլն դրամ, որը աշխատավարձի չափն է: Սակայն, հաշվին ունեցել է 7 մլն դրամ և 67,000 դոլար:ՊԵԿ նախագահի տեղակալի կինը՝ Արինա Մաշադյանը, 2018թ-ին եկամուտ չի ունեցել, սակայն իր հաշվին եղել է 35,000 դոլար: Նույնն է եղել նաև 2017-ին: Շարունակությունը՝ hetq.am-ում
08:30 - 04 օգոստոսի, 2019
ՊԵԿ-ը Սևանում հարկ վճարողների հետ քննարկել է հարկային վարչարարության հարցեր

ՊԵԿ-ը Սևանում հարկ վճարողների հետ քննարկել է հարկային վարչարարության հարցեր

ՊԵԿ նախագահի հանձնարարականով տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների, այս անգամ Սևանի ավազանում գործող խոշոր տնտեսվարողների հետ: Հանդիպման նպատակն է գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել և վերհանել խնդիրներն ու ռիսկերը, դիտարկել կարգավորման ուղիները: Տարածաշրջանում առևտրի, հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների տրամադրմամբ և հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարողներին ՊԵԿ-ը ներկայացրել է նաև սեզոնայնության հետ կապված իրականացվող վարչարարությունը: Սևանի հանգստյան գոտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները ոչ միայն որակյալ ու պահանջարկված պետք է լինեն, այլև՝ թափանցիկ, օրինական: Հետևաբար, ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հարկային վարքագիծը չշտկած տնտեսվարողներին հորդորում է ամբողջությամբ հայտարարագրել իրացման շրջանառությունը: Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա 7 ամիսների համեմատ՝ այս տարի Սևանի ավազանում գործող տնտեսվարողների մոտ ՊԵԿ-ը դրական արդյունքներ է արձանագրել. «Այս տնտեսվարողների մոտ արձանագրվել շուրջ 90 տոկոս իրացման ծավալների աճ, ինչպես նաև հարկային վճարումների շուրջ 100 տոկոս աճ, սակայն դա չի նշանակում, որ հասել ենք այն նշաձողին, որ հարկ վճարողներն իրենց հարկային պարտավորություններն ամբողջությամբ և պարտաճանաչորեն կատարում են»: Հանդիպումն անցել է ակտիվ երկխոսության մթնոլորտում. գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել ու սպառիչ պատասխաններ ստացել: Բիզնեսը պատրաստակամություն է հայտնել շտկել թերացումները:   ՊԵԿ
08:11 - 02 օգոստոսի, 2019
Երկու օր ժամանակ ենք տալու, որ մեքենաները մաքսատնից հանեն, այլապես կիրակի տարհանում կսկսենք. Դավիթ Անանյան |news.am|

Երկու օր ժամանակ ենք տալու, որ մեքենաները մաքսատնից հանեն, այլապես կիրակի տարհանում կսկսենք. Դավիթ Անանյան |news.am|

news.am: Այս տարվա 6 ամիսներին Հայաստան է ներկրվել 68 հազար ավտոմեքենա, մինչդեռ 2018-ին ողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար ավտոմեքենա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Կարծում ենք, որ ոչ միայն կրկնապատկվելու է, այլ... եռապատկելը չեմ կարող ասել, որովհետեւ հնարավոր է, որ ինչ-որ փուլում երկրաչափական պրոգրեսիայով կաճի մեքենաների ծավալները»,-ասաց նա: Անանյանը նկատեց, որ կա նաեւ սուբյեկտիվ գործոն. «Նորագավիթի մաքսատան տարածքում կա 200 ավտոմեքենա, որ մաքսային ձեւակերպումն ստացել են, բայց տերերը տարածքն օգտագործում են որպես ավտոկայանատեղի եւ նաեւ օնլայն աճուրդներ են կազմակերպում՝ այլ տեղ չունենալու պատճառով: Մենք հաղորդագրություն ենք տարածելու, երկու օր ժամանակ ենք տրամադրելու, որ այլ տեղ տեղափոխեն, այլապես կիրակի տարհանման գործընթաց ենք սկսելու»,-ասաց նա:
09:00 - 01 օգոստոսի, 2019
Գյումրիի ավտոմաքսատունը հետագայում լինելու է ամբողջ բիզնեսի ներմուծման և արտահանման կենտրոն. ՊԵԿ նախագահ |tert.am|

Գյումրիի ավտոմաքսատունը հետագայում լինելու է ամբողջ բիզնեսի ներմուծման և արտահանման կենտրոն. ՊԵԿ նախագահ |tert.am|

tert.am։ Մենք կարծում ենք, որ ավտոմաքսատան կառուցման աշխատանքները կավարտենք մինչև հոկտեմբեր ամիսը և հոկտեմբերից նոր ավտոմաքսատունը կսկսի գործել. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են որոշել հիմա տեղափոխել ավտոմաքսատունը, չէ՞ որ հունվարից մեքենաների ներկրումը կնվազի: Անանյանը նշեց, որ հիմա սպասում են մեքենաների աննախադեպ հոսքի: «Նույնիսկ կանխատեսելը շատ դժվար է այս պահին, որովհետև մեր հայրենակիցների «բիզնես ակտիվությունը» բավականին բարձր է»,- ասաց Անանյանը: ՊԵԿ նախագահը նաև պարզաբանեց, թե ինչու են ավտոմաքսատունը տեղափոխում հյուսիս՝ Գյումրի: «Ինչու հյուսիսում, որովհետև ակնկալում ենք նաև, որ պետք է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը լինի այն և այս գործառույթը պետք է կենտրոնանա այնտեղ: Նոր մաքսատունը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ՝ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից»,- ասաց նա և հավելեց՝ քանի որ հետագայում գտնվելու է Հյուսիս-հարավ ճանապարհին, ապա ֆունկցիոնալ առումով գործելու է: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, Անանյանն ասաց, որ կարծում է՝ կլինեն նոր աշխատատեղեր, ըստ նրա, կլինի նաև աշխատանքային ռեսուրսների վերաբաշխում կամ տեղաբաշխման տարբերություն: «Մենք արդեն դասընթացներ ենք հայտարարում, որ անցկացնենք: Կարծում եմ՝ հենց տարածաշրջանից պետք է ընդունենք աշխատակիցներ: Իհարկե, աշխատակիցների մի մեծ բանակ էլ կգործուղվի այնտեղ»,- ասաց նա:
08:48 - 01 օգոստոսի, 2019
21.5 հա տարածք՝ Գյումրիում ավտոմաքսատան համար |panarmenian.net|

21.5 հա տարածք՝ Գյումրիում ավտոմաքսատան համար |panarmenian.net|

panarmenian.net: Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Գյումրի-17» զորամասի հասցեում գտնվող 21,57 հա հատուկ նշանակության հողատարածքը կամրացվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ այստեղ մաքսատուն ստեղծելու համար: ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՊԵԿ-ը համատեղել է արտաքին տնտեսական գործունեության կենտրոն հիմնելու գաղափարը ավտամաքսազերծման գործընթացը Գյումրի տեղափոխելու հետ։ Նախնական հաշվարկներով, տվյալ սպասարկման կենտրոնի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն համար անհրաժեշտ է ներգրավել մոտ 2.2 մլրդ դրամ: «ՊԵԿ-ը նախնական ուսումնասիրություն է կատարել և պարզ է դարձել, որ նման կենտրոն հիմնելու համար անհրաժեշտ է 20 հեկտար մակերեսով հողատարածք, որից 4.5 հեկտարը բավարար է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի համար», - ասված է հիմնավորման մեջ։
07:16 - 01 օգոստոսի, 2019
ՊԵԿ-ը «Սանիթեք»-ի դեմ քրեական գործ է հարուցել դեռեւս փետրվարին

ՊԵԿ-ը «Սանիթեք»-ի դեմ քրեական գործ է հարուցել դեռեւս փետրվարին

Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հետաքրքրությունը «Սանիթեք»-ի գործունեության վերաբերյալ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործը, որը հարուցվել է դեռևս 22.02.2019թ.-ին: Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան: Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումներն արձանագրելու, լրացուցիչ գանձման ենթակա հարկային պարտավորությունների վերջնական չափը պարզելու, մասնագիտական ստուգման ակտերով առաջադրելու, ինչպես նաև ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերի պահանջներին պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
15:48 - 30 հուլիսի, 2019
Մանվել Գրիգորյանի ընկերությունը 1 մլրդ դրամի հարկային պարտավորություն ունի. ՊԵԿ–ը դիմել է դատարան․ ՊԵԿ

Մանվել Գրիգորյանի ընկերությունը 1 մլրդ դրամի հարկային պարտավորություն ունի. ՊԵԿ–ը դիմել է դատարան․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն գրություն է ուղարկել Մանվել Գրիգորյանի գործով դատավորին՝ խնդրելով Մանվել Գրիգորյանի գույքերից մեկի վրա դրված կալանքը վերացնել, հնարավորություն տալ, որպեսզի ՊԵԿ–ն իրացնի այդ գույքը, վաճառի այն և գոյացած շուրջ 1 մլրդ դրամ հարկային պարտավորությունը վճարի։ Նշենք, որ խոսքը՝ «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է, որի գույքի և դրամական միջոցների վրա կալանք է դրվել քննիչի որոշմամբ, դեռևս նախաքննության ընթացքում։ Պարզվում է, որ դեռևս 2015թ. ՊԵԿ–ը ստուգումներ է իրականացրել հիշյալ ընկերությունում, ինչի արդյունքում «Արա եւ Այծեմնիկ» ընկերությանն առաջադրվել է 1 մլրդ 18 մլն դրամի հարկային պարտավորություն։ Համաձայն ՊԵԿ գրության՝ ընկերությունը չի բողոքարկել ստուգման ակտը, ինչից հետո դրա կատարումը հանձնարարվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը։ Արդյունքում 2019 թ. մայիսին ԴԱՀԿ–ում հարուցվել է կատարողական վարույթ՝ «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ–ից հօգուտ պետական բյուջեի նշված գումարը բռնագանձելու վերաբերյալ։ Կատարողական վարույթի շրջանակներում արգելանքի է վերցվել «Արա եւ Այծեմնիկ» ընկերությանը պատկանող 47 շարժական և 93 անշարժ գույքը։ Վարույթի շրջանակներում, սակայն պարզվել է, որ ՀՔԾ–ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում նշված գույքը կալանքի տակ է դրված, ինչն արգելանք է հանդիսանում կատարողական վարույթի շրջանակներում պարտապան ընկերության գույքը հարկադիր աճուրդում իրացնելու համար։ Այսպիսով ՊԵԿ–ը դիմել է դատարանին՝ խնդրելով վերացնել «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ–ին պատկանող գույքի վրա կիրառված արգելանքը։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։
10:41 - 30 հուլիսի, 2019