Երեւան-Արմավիր-Երեւան երթուղում ապօրինի ուղեւորափոխադրումների հարցով հաղորդում են ներկայացրել ՊԵԿ–ին |news.am|
12:39 - 23 օգոստոսի, 2019

Երեւան-Արմավիր-Երեւան երթուղում ապօրինի ուղեւորափոխադրումների հարցով հաղորդում են ներկայացրել ՊԵԿ–ին |news.am|

news.am։ Շուրջ 20 տրանսպորտային միջոց Երեւան-Արմավիր-Երեւան երթուղում կանոնավոր ապօրինի ուղեւորափոխադրումներ է իրականացնում՝ չնայած այն հանգամանքին, որ երթուղու սպասարկումը հանձնվել է «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ին։ Այս մասին  հայտնեցին «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:

«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը մտահոգություն ունի՝ պատկան մարմինները անգործություն են դրսեւորում:

«Արդյունքում խոշոր վնաս է հասցվում մեր ընկերությանը, որի պայմաններում մենք դժվարանում ենք կատարել մեզ վրա պայմանագրերով դրված պարտականությունները: Բացի այդ՝ հիշյալ տրանսպորտային միջոցները, չունենալով համապատասխան լիցենզիա, փաստացիորեն չեն վճարում նաեւ հարկեր եւ տուրքեր, միեւնույն ժամանակ կատարում են ապօրինի ձեռնարկատիրություն»,-ասաց Շուշանիկ Խաչատրյանը:

«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ղազարյանը նշեց, որ դեպքի առթիվ հաղորդում են տվել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը, քանի որ գտնում են՝ առկա է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ.

«Ներկայացված հաղորդմամբ բարձրաձայնել ենք այն հարցը, որ առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ եւ 188-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, որոնք ուղղակիորեն գույքային վնաս են հասցնում նախ Հայաստանի Հանրապետությանը, ապա նաեւ «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ին, միաժամանակ նաեւ ուղեւորափոխադրումներից օգտվող անձանց»,-ասաց Տիգրան Ղազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել