ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Եթե ՀԴՄ չկա, պետք է վարչարարություն իրականացնենք. ՊԵԿ նախագահ |shantnews.am|

Եթե ՀԴՄ չկա, պետք է վարչարարություն իրականացնենք. ՊԵԿ նախագահ |shantnews.am|

shantnews.am։ Կառավարության նիստից հետո լրագրողները զրուցել են ՊԵԿ նախագահի հետ ու հարցրել, թե ինչպես պետք է վարվեն նոր բիզնես գործունեություն սկսողները, որոնք չունեն ՀԴՄ և չեն ցանկանում տուգանվել: «Բիզնեսը, որն ունի հին սերնդի մեքենաներ և ներկայացրել է դիմում, դիմում ներկայացրած հին սերնդի մեքենա շահագործողի մոտ վարչարարություն չենք իրականացնելու: Սրա մասին հայտարարել ենք, որովհետև այդտեղ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի հայեցողականության իրավասություն ունենք: Բայց բիզնեսը, որը նոր է բացվել և չունի հսկիչ դրամարկղային մեքենա, մենք էլ հնարավորություն չունենք ՀԴՄ-ն տրամադրել, ցավոք սրտի, եթե ինքը հսկիչ դրամարկղային մեքենայի գործունեություն կիրականացնի, մենք պետք է այնտեղ վարչարարություն իրականացնենք: Հասկանում եմ, որ կա այնպիսի իրավիճակ, երբ կա ՀԴՄ-ի պահանջ, բայց չկա ՀԴՄ, բայց ես չեմ ուզում, որ մենք բոլորս մեղադրենք կառավարությանը կամ ՊԵԿ-ին, որ ՀԴՄ-ների այսօրվա մեծ պահանջարկի պայմաններում ՀԴՄ չունենալը միայն պետության կամ կառավարության սխալ հաշվարկների արդյունք էր»,- ասաց Անանյանը:
09:54 - 25 հուլիսի, 2019
Հաշվի առնելով «Սպայկայի» սերտ առնչությունը գյուղատնտեսության հետ՝ հնարավորություն ենք տալիս, որ այս պահին նրա գործունեության մասով խաթարում չլինի. Անանյան |aysor.am|

Հաշվի առնելով «Սպայկայի» սերտ առնչությունը գյուղատնտեսության հետ՝ հնարավորություն ենք տալիս, որ այս պահին նրա գործունեության մասով խաթարում չլինի. Անանյան |aysor.am|

aysor.am։ «Սպայկայի» նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քրեական մասով մեր քննությունն առանձնացրել ենք, հնարավորություն ենք տալիս, որ այս պահին նրա գործունեության մասով խաթարում չլինի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Քննությունը շարունակվում է, անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների կողմից, հաշվարկներ ու վերահաշվարկներ ենք կատարում, ուղղակի այս պահին, հաշվի առնելով «Սպայկայի» սերտ առնչությունը գյուղատնտեսության հետ, ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քրեական մասով մեր քննությունն առանձնացրել ենք և հնարավորություն ենք տալիս, որ այս պահին նրա գործունեության մասով խաթարում չլինի», - ասաց ՊԵԿ նախագահը: Դիտարկմանը, թե ՊԵԿ-ը մտադիր է զիջումների գնալ, Անանյանն արձագանքեց. «Չի կարելի այդպիսի բան ասել: Ջիջել նշանակում է՝ օրենքին հակառակ գնալ, որը մենք չեն պատրաստվում անել: Մենք այսօր ունենք աշխատանք, քննիչները քննչական գործողություններ և դրանց շրջանականում հարակից գործողություններ կատարելու լայն ֆրոնտ ունեն: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ ձեռք բերվեն լրացուցիչ փաստեր: Այս փուլում կազմակերպությանն ու կազմակերպության պաշտոնատարներին մի փոքր ազատ ենք թողել, որպեսզի իրենք ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն, բայց դա չի նշանակում, որ մենք հետ ենք գնացել, ընդհակառակը նախապես հնչեցված 7-8 մլրդ թվերը գնալով ավելացել են», - ասաց Անանյանը՝ հրաժարվելով նշել, թե ինչ նոր թվերի մասին է խոսքը:
08:46 - 25 հուլիսի, 2019
Վրաստանի պատվիրակությունը ծանոթացել է Պետական եկամուտների կոմիտեում կիրառվող տեղեկատվական համակարգերին

Վրաստանի պատվիրակությունը ծանոթացել է Պետական եկամուտների կոմիտեում կիրառվող տեղեկատվական համակարգերին

Պետական եկամուտների կոմիտեում հուլիսի 22-ին կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պատվիրակության հետ։ Վրացի գործընկերները ծանոթացել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական համակարգերին՝ փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավոր ոլորտների բացահայտման նպատակով։ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները ներկայացրել են «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող համակարգերը, դրանց փոխգործելիության սկզբունքները և տեխնիկական բնութագրերը, «մեկ պատուհան» համակարգի հետագա զարգացման հեռանկարները և նախագծերը, ինչպես նաև մեծ ծավալի տվյալների (big data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգը: Հյուրերին տպավորել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերն ու լուծումները: Քննարկվել են նաև նաև երկկողմ համագործակցության մի շարք այլ ուղղություններ, այդ թվում՝ իրականացման փուլում գտնվող երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրման նախագիծը։
12:37 - 23 հուլիսի, 2019
ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր

ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված գործառույթների շրջանակում բացահայտել է անօրինական գործունեության հերթական դեպքը, հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մասնավորապես՝ վարչության աշխատակիցներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում գործող դեղատներից մեկի նկուղային հարկից հայտնաբերել են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ նախատեսված քաղցկեղի բուժման համար: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի հետաքննության ընթացքում դեղատան տարածքում կատարվել է զննություն, որի ընթացքում դեղերը վերցվել են հետագա հետազոտման նպատակով: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործությանը մասնակից անձանց, ինչպես նաև հիշյալ դեղերի ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
12:52 - 19 հուլիսի, 2019
ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում ներկայացնել առաջարկվող հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելներ

ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում ներկայացնել առաջարկվող հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելներ

Հսկիչ-դրամարկղային մեքենաների բավարար քանակ չլինելու հանգամանքով պայմանավորված՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ՀԴՄ-ներ տրամադրելու է միայն ՀՀ կառավարության 17.10.1998 թվականի N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 20.07.2017 թվականի N 861-ն որոշումը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ-ների շուկայի ազատականացման նպատակով՝ 2018թ. ձեռնամուխ է եղել իրավական ակտերի փոփոխությունների փաթեթի մշակմանը, որն ուղղված է դյուրացնելու ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներն ու պարզեցնելու ՀԴՄ-ների ներդրման գործընթացը: Մասնավորապես, փոփոխություններ են իրականացվել ՀՀ կառավարության 05.10.2017 թվականի N 1318-Ն, ՀՀ կառավարության 08.10.2012 թվականի N 1419-Ն և ՀՀ կառավարության 20.07.2017 թվականի N 861-Ն որոշումներում: Ընդունված փոփոխությունների արդյունքում ՀՀ կառավարության կողմից սահմանած պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներդրման գործընթաց կարող է իրականացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտ: Միաժամանակ, ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է ազատականացման ակունքներում կանգնած տնտեսվարող սուբյեկտներին և հավանական այլ ներմուծողներին հնարավորինս սեղմ ժամկետներում ՀՀ կառավարության 08.10.2012թ. N 1419 որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն ստանալու համար ներկայացնել իրենց կողմից առաջարկվող հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելներն՝ առկա ավելի քան 9000 հատ ՀԴՄ սարքերի պահանջարկը բավարարելու նպատակով:
11:28 - 18 հուլիսի, 2019
«Հետք»-ն ընդդեմ ՊԵԿ-ի գործով դատարանում ուսումնասիրվեցին ՀԴՄ-ների գնման Կառավարության գաղտնի որոշումները |hetq.am|

«Հետք»-ն ընդդեմ ՊԵԿ-ի գործով դատարանում ուսումնասիրվեցին ՀԴՄ-ների գնման Կառավարության գաղտնի որոշումները |hetq.am|

hetq.am: «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ ՊԵԿ-ի գործով այսօր դատարանում ուսումնասիրվեցին ՀԴՄ սարքերի գնման գործընթաց ապահովվող Կառավարության գաղտնի որոշումները։ ՊԵԿ ներկայացուցիչ Գոհար Եղիազարյանի միջնորդությամբ այդ որոշումները ուսումնասիրվեցին դռնփակ։ Օգոստոսի 6-ին կհրապարակվի այս գործով վճիռը, որի եզրափակիչ մասը կհրապարակվի դռնբաց նիստով: Հիշեցնենք, որ Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը նախորդ դատական նիստին հայտնել էր, որ եթե պետական եկամուտների կոմիտեն շարունակի պնդել, որ ՀԴՄ սարքերի գնման գործընթացը և պայմանագրերի կնքումը եղել է Կառավարության գաղտնի որոշմամբ, ապա պետք է դատարան ներկայացնի Կառավարության այդ որոշումը՝ հիմնավորելով իր այդ պատճառաբանումը: Դատավորն առաջարկերել էր փակել Կառավարության այդ որոշման գաղտնի համարվող տեղեկատվությունը, բաց թողնել միայն այն հատվածը, որում նշված է, որ ՀԴՄ սարքերի ձեռքբերման և մրցույթի անցկացման գործընթացը պետք է կազմակերպվի գաղտնի ընթացակարգով, և դրա մասին տեղեկությունները ենթակա չեն հրապարկման: Սակայն ՊԵԿ-ը դատարան ներկայացրած որոշումներում չէր փակել գաղտնի համարվող որևէ տեղեկատվություն և այն ամբողջը փակ ծրարով ներկայացրել էր դատարան։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հրաժարվել էր տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։ Պատճառաբանել էր, որ դրանք համարվում են այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար: ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ապրիլի 15-ին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի։ Դատարան դիմելուց մեկ օր անց՝ ապրիլի 16-ին, Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում էր ուղարկել խմբագրություն, որ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը, դրա արդյունքում պայմանագրերի կնքումը կարգավորող Կառավարության գաղտնի որոշումների գաղտնազերծման ուղղությամբ: Կոմիտեն նաև հավելել էր, որ ուսումնասիրության շրջանակներում հնարավոր չի եղել պարզել նշված գործընթացի՝ գաղտնի համարվելու հիմքերը և խոստացել դրանք գաղտնազերծել, քանի որ Կառավարության որոշումների շրջանակում ՀԴՄ սարքերի գնման գործընթացն այլևս ավարտվել է, և դրանց գնման գործընթացի կազմակերպման պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դարձել է աննպատակահարմար: Հենց այս հիմնավորումների շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը դիմել էր Վարչական դատարան՝ խնդրելով մերժել հայցադիմումը: Վերջինս դատարանին հայտնել է, որ վերոնշյալ պարզաբանման առկայության պայմաններում, առարկայազուրկ է դառնում լրատվամիջոցի դատարան ներկայացրած պահանջը, քանի որ արդեն իսկ ՊԵԿ-ի կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցառումներ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումը կարգավորող Կառավարության գաղտնի որոշումների գաղտնազերծման ուղղությամբ:
14:12 - 17 հուլիսի, 2019
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր

Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսների ներմուծման տարբեր դեպքեր են հայտնաբերել: Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցներիմաքսային զննմամբ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներըմեքենաների տարբեր հատվածներից հայտնաբերել են տարբեր մոդելի 45 հատ բջջային հեռախոս: Մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերվել նաև ավտոմեքենայի ուղևորներից մեկի ուղեբեռում: Դեպքերով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
06:50 - 16 հուլիսի, 2019
ՊԵԿ-ը կանխել է 2.5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ

ՊԵԿ-ը կանխել է 2.5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է թմրամիջոցի արտահանման հերթական խոշոր խմբաքանակը: Այս անգամ մաքսանենգները փորձել են թմրանյութը տեղափոխել փոստային առաքանու միջոցով: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայնի «Կարգո» բեռնային համալիրում մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ա.Հ.-ի անունից Կանադա արտահանվող սուրհանդակային առաքանին: Մաքսանենգները փոստային առաքանու միջոցով փորձել են իբր իրանական արտադրության ապրանք առաքել Կանադա, սակայն առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցը չի վրիպել վարչության աշխատակիցների տեսադաշտից: Նախապես պատրաստված թաքստոցը բացահայտվել է:Մաքսային զննման ընթացքում որպես կոմբայնի պահեստամաս հայտարարագրված առաքանում առկա մետաղական, գլանաձև երկու դետալների միջից հայտնաբերվել են 2528 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող, մուգ շագանակագույն, սուր հոտով երկու գլանաձև զանգվածներ:Փաստի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Օպերատիվ միջոցառումները շարունակվում են՝ հնարավոր այլ անձանց ներգրավավծության փաստը պարզելու համար:
07:15 - 11 հուլիսի, 2019
Հավանություն տրվեց պետական գույքի մասնավորեցման տարեկան հաշվետվությանը |armenpres.am|

Հավանություն տրվեց պետական գույքի մասնավորեցման տարեկան հաշվետվությանը |armenpres.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին օրենքի նախագծին: Նախագիծն ընդունվեց 99 կողմ ձայնով:Հաշվետվությունն ԱԺ-ում ներկայացրել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում ընդգրկված օբյեկտներից մասնավորեցվել են ուղղակի ձևով 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 գույք, ինչպես նաև աճուրդով մասնավորեցվել են (գնորդների հետ պայմանագրեր են կնքվել) 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: 2018-ին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213 229 մլն դրամ, որից` ընկերությունների և գույքի մասնավորեցումից ստացված միջոցները՝ 179 413 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 33 816 մլն դրամ: Պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին նախորդ տարի մուտքագրվել է 166 671 մլն դրամ: Իսկ մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 46 558 մլն դրամ:
11:03 - 09 հուլիսի, 2019
Կառավարությունը տրամադրված է բանակցել և հետաձգել ներմուծվող մեքենաների մաքսատուրքի մեծացման հարցը. Դավիթ Անանյան

Կառավարությունը տրամադրված է բանակցել և հետաձգել ներմուծվող մեքենաների մաքսատուրքի մեծացման հարցը. Դավիթ Անանյան

tert.am: Կան Ղազախստանի քաղաքացիներ, որոնք ներմուծում են ավտոմեքենաներ, ինչից հետո ԵԱՏՄ այլ երկրի քաղաքացիներ գնում են դրանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Երբ անձը ներկայանում է մաքսային, չենք պահանջում Հայաստանի գրանցում: Նման կարիք չկա: Հնարավոր է, որ գան, գրանցվեն, պետհամարանիշ ստանան, բայց եթե մեքենան մտավ Հայաստան, պետք է մաքսային ներկայացվի»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ համարանիշները ՊԵԿ-ը չի տալիս: Այն հարցին, թե 2020թ.-ից հետո երրորդ երկրներից ներմուծվող մեքենաների մաքսատուրքը մեծանալո՞ւ է, Դավիթ Անանյանը պատասխանեց այսպես. «Նման քննարկումներ գնում են: Մենք, երբ դարձանք ԵԱՏՄ անդամ, շուրջ 800 ապրանքների բացառում ենք արել, որոնք սպառվելու են: Մեքենաների հերթը հասել է 2020թ.-ին: Մենք նախապես բանակցեցինք, 5 տարով հետաձգեցինք: Կա կառավարությունում տրամադրվածություն, որ նորից բանակցենք հետաձգելու համար, բայց ես չգիտեմ՝ դա հաջողությամբ կպսակվի՞, թե՞ ոչ»:
10:31 - 09 հուլիսի, 2019
ՊԵԿ-ը տեխնիկապես պատրաստ է եկամուտների համատարած հայտարարագրման անցնելուն, բայց կոնսենսուս չունենք. Դավիթ Անանյան

ՊԵԿ-ը տեխնիկապես պատրաստ է եկամուտների համատարած հայտարարագրման անցնելուն, բայց կոնսենսուս չունենք. Դավիթ Անանյան

news.am։ ՊԵԿ-ն իր տեղեկատվական համակարգերով պատրաստ է, որ 2020թ.-ից անցում կատարենք եկամուտների համատարած հայտարարագրման: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:«Մենք ունենք հարկային քաղաքականություն իրականացնող մարմին, որի հետ ունեցել ենք այս թեմայով նախնական քննարկում: Բոլորս գիտենք, որ որոշակի փոփոխություններ լինելու են, այդ թվում՝ եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտի կայացում, որը քննարկվում է տարբեր համատեքստերում. Օրինակ շահութահարկի համակարգի փոփոխության համատեքստում, դիվիդենտների հարկման հարցում էստոնական մոդելի կիրառման համատեքստում: Պատկերացրեք, շահութահարկի ինստիտուտը փոխարինվի դիվիդենտի հարկման ինստիտուտով, ներմուծվի պարտադիր աուդիտի նորմը եւ այլն: Պետք է կայանա, օրինակ, իրական շահառուների պետական գրանցման ինստիտուտը: Դրա հետ պետք է քննարկվի եկամուտների համատարած հայտարարագրումը գոնե առաջին փուլով դիվիդենտ ստացողների համար»,- ասաց ՊԵԿ նախագահը:
10:20 - 09 հուլիսի, 2019