Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Դոնբասի հատուկ կարգավիճակի պետք է իրավական ձևակերպման ստանա․ Պուտինը եւ Մերկելը քննարկել են տարբեր միջազգային հարցեր

Դոնբասի հատուկ կարգավիճակի պետք է իրավական ձևակերպման ստանա․ Պուտինը եւ Մերկելը քննարկել են տարբեր միջազգային հարցեր

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը մանրամասն քննարկել են մի շարք կարևորագույն միջազգային հարցեր։  Քննարկելով Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը՝ ՌԴ նախագահն ու ԳԴ կանցելրը իրենց մտահոգությունն են հայտնել վերջին սրացման վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Կիևի սադրիչ գործողությունների վրա, որը վերջին շրջանում նպատակային ձևով սրում է իրավիճակը շփման գծում։ Նա ընդգծել է, որ ուկրաինական իշխանությունները պետք է կյանքի կոչեն նախկինում ձեռք բերված բոլոր համաձայնությունները, առաջին հերթին Դոնբասի ու Լուգանսկի հետ ուղիղ երկխոսություն հաստատեն, իսկ Դոնբասի հատուկ կարգավիճակի պետք է իրավական ձևակերպման ստանա։ Հակամարտության կողմերին կոչ է արվել լինել զուսպ ու ակտիվացնել բանակցությունները 2015թ․ Մինսկում ձեռք բերված համաձայնությունների շրջանակում։  Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում ու Լիբիայում, ինչպես նաև Բալկաններում տիրող իրավիճակը։  Անգելա Մերկելի նախաձեռնությամբ քննարկվել է նաև Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը։   Թարգմանությունը՝  Լիլիթ Հարությունյանի
16:22 - 08 ապրիլի, 2021
Փաշինյանը և Պուտինը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մի շարք հարցեր․ պաշտոնական

Փաշինյանը և Պուտինը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մի շարք հարցեր․ պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն և Կրեմլում հանդիպում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետի լրատվական ծառայությունը ներկայացրել է հանդիպման սղագրությունը։ Վլադիմիր Պուտին - Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, կրկին ընդունել Մոսկվայում: Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, քանի որ, անկասկած, ունենք քննարկելու բաներ և երկկողմ հարաբերությունների կառուցման, և իհարկե ամենաակտուալ ու ամենասուր խնդրի` Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրավիճակի կարգավորման հարցը:Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա ես չեմ թվարկի բոլորը և չեմ խոսի այն մասին, թե որքան խորն են մեր հարաբերությունները, որոնք իրոք կրում են ռազմավարական բնույթ: Չեմ թվարկի նաև բոլոր միջազգային հարթակները, որոնցում մենք համագործակցում ենք: Բայց ամեն դեպքում կարևոր եմ համարում հիշեցնել այն մասին, որ Հայաստանի տնտեսության կապիտալ ներդրումների 40 տոկոսը ունեն ռուսական ծագում:Մենք ունենք պատկառելի առևտրաշրջանառություն: Միաժամանակ, անցած տարի տարբեր խնդիրների պատճառով, բայց առաջին հերթին, իհարկե, կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված, մենք ունենք որոշակի նվազում: Վստահ եմ, որ ամենամոտ ապագայում կարող ենք ոչ միայն վերականգնել այդ մակարդակը, այլ նաև շարժվել առաջ:Տեսնում եմ, որ միջկառավարական հանձնաժողովը, որը մենք Ձեզ հետ ստեղծել ենք, երկկողմանի ակտիվ է աշխատում: Դուք ամենաակտիվ կերպով աջակցում եք նրա գործունեությանը, և մեր փոխվարչապետ Օվերչուկը պարբերաբար լինում է Ձեզ մոտ` Երևանում:Բոլորովին վերջերս նրան ընդունեցիք, նա նաև Ձեզ զեկուցեց, թե ինչպես է տեսնում ամբողջ տարածաշրջանում փոխհարաբերությունների հետագիծը: Մենք բազմիցս քննարկել ենք այս թեման:Իհարկե, ամենակարևոր բաղադրիչը տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը զարգացման համար նոր հնարավորություններ ստանա: Իմ կարծիքով, սա չափազանց կարևոր է:Այս բոլոր խնդիրները, ինչպես նաև առկա իրավիճակին վերաբերող այլ հարցեր` զարգացման հեռանկարներով, հուսով եմ, որ մենք կկարողանանք քննարկել Ձեզ հետ այսօր` ինչպես զրույցի ընթացքում, այնպես էլ աշխատանքային ճաշի ժամանակ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ Մոսկվա հրավիրելու համար: Իհարկե, մենք փաստացի գտնվում ենք մշտական կապի մեջ, սակայն նման հանդիպումները շատ կարևոր են «ժամերի ճշգրտման» համար: Պայմանավորվել ենք, որ այսօր կունենանք հագեցած օրակարգ, կքննարկենք այդ թվում` ռազմավարական բնույթի հարցեր:Իհարկե առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կարևոր գործոն է դառնում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար: Այս համատեքստում հույս ունեմ Ձեզ հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում, նրա շուրջ, Հայաստանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության համակարգի կառուցման վերաբերյալ Ձեր տեսլականը: Իհարկե, մենք այսօր կքննարկենք հայ-ռուսական միասնական զորախմբի և հակաօդային միասնական համակարգի գործունեության հետ կապված որոշ ասպեկտներ:Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Ձեր անձնական ավանդը մեր տարածաշրջանում կայունության ապահովման գործում, հատկապես պատերազմից հետո, Ադրբեջանի նախագահի և Ձեր հետ մեր համատեղ հայտարարությունը ստորագրելուց հետո:Նաև ցանկանում եմ ընդգծել, որ այս համատեքստում կա շատ կարևոր հարց, որը մինչ օրս չի կարգավորվել. դա ռազմագերների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն է: Ինչպես բազմիցս քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության` բոլոր պատանդները, ռազմագերիները և պահվող անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, բայց ցավոք մինչ օրս Ադրբեջանում մենք ունենք պահվող անձինք: Ուրախ եմ, որ այս հարցի լուծման թեմայով մենք չունենք որևէ տարակարծություն:Շատ կարևոր է նաև մեր տեսանկյունից քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը, քանի որ ցավոք խնդիրը լուծված չէ և մենք պետք է այս հարցով նույնպես խոսենք, քննարկենք` ապագայի ինչպիսի տեսլական ունենք:Եվ իհարկե Դուք արդեն ասացիք, որ տնտեսական համագործակցության հարցերը նույնպես շատ կարևոր են մեզ համար և հույս ունեմ, որ այսօր կքննարկենք ռազմավարական ներդրումների հետ կապված հարցեր: Այս առումով այսօր ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային կայանի կառուցման հնարավորությունները:Մենք շատ սերտ համագործակցել և համագործակցում ենք կորոնավիրուսի պանդեմիայի հակազդման գործում: Փաստացի, վաղը ստանալու ենք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել խորհրդանշական խմբաքանակ է, բայց հույս ունենք` ձեռք բերել ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, քանի որ գործնականում այն ապացուցել է իր արդյունավետությունը և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունենա ձեռք բերել այդ պատվաստանյութը:Իհարկե, մենք ունենք հարցերի լայն շրջանակ, հույս ունեմ և վստահ եմ, որ այսօր կունենանք շատ արդյունավետ բանակցություններ:Վլադիմիր Պուտին- Իհարկե, այդ բոլոր հարցերի մասին մանրամասն կխոսենք, կանդրադառնանք բոլոր թեմաներին, որոնք Դուք համարում եք անհրաժեշտ քննարկման համար, այդ թվում` պատվաստանյութը: Գրանցումը Հայաստանում արդեն ավարտվե՞լ է:Նիկոլ Փաշինյան - Վաղն արդեն այն կներկրվի Հայաստան, ճիշտ է` դեռևս 15 հազար դեղաքանակ, սակայն մենք ավելի քանի մեկ միլիոնի կարիք ունենք: Ես հասկանում եմ, որ այսօր Ռուսաստանում ևս կա մեծ կարիք:Վլադիմիր Պուտին - Մեզ մոտ արտադրությունն ավելանում է և խոսքը վերաբերում է բավականին մեծ խմբաքանակի մասին: Կարծում եմ կլուծենք այդ խնդիրը:Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ:Վլադիմիր Պուտին- Ոչ ի վնաս Ռուսաստանի քաղաքացիների: Արտադրության ծավալը համապատասխանում է երկրի ներքին կարիքներին, ոչ բոլորն են միանգամից ցանկանում պատվաստվել, սակայն գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկանում պատվաստում անցնել: Սակայն նկատեմ, որ միաժամանակ արտադրութան ծավալներն ավելացել են:
19:53 - 07 ապրիլի, 2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները |armenpress.am|

Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վստահեցրել է, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով նվազած ապրանքաշրջանառության ծավալները կվերականգնվեն: «Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն վերականգնել այդ ծավալը, այլև առաջ շարժվել: Տեսնում եմ, որ միջգերատեսչական հանձնաժողովը երկու կողմից ակտիվ աշխատում է: Դուք ակտիվ աջակցում եք այդ հանձնաժողովի գործունեությանը, և ՌԴ փոխվարչապետը պարբերաբար լինում է Երևանում»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահը նաև անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի բացման հետ կապված հարցերին, որի արդյունքում, ըստ Պուտինի, Հայաստանը կստանա նոր հնարավորություն երկրի զարգացման համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Մոսկվա հրավերի համար և ընդգծել, որ այսպիսի կապերը շատ կարևոր են օրակարգային հարցեր քննարկելու համար:  «Մենք արդեն պայմանավորվել ենք, որ այսօր կլինի հագեցած օրակարգ, այդ թվում՝ ռազմավարական բնույթի հարցերի քննարկում: Իհարկե, ուզում եմ նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարևորագույն գործոն է դարձել տարածաշրջանում կայունության և անվտանգության համար»,- ասել է Փաշինյանը:
17:59 - 07 ապրիլի, 2021
Շատ ուրախ եմ, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները հարցը լուծելու առումով տարընթերցումներ չունենք. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը |armenpress.am|

Շատ ուրախ եմ, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները հարցը լուծելու առումով տարընթերցումներ չունենք. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը լուծելու առումով Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև տարընթերցումներ չկան: ՀՀ վարչապետն այս մասին ասել է Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում: «Ցանկանում եմ ընդգծել Ձեր ներդրումը մեր տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում, հատկապես պատերազմից հետո:  Ցանկանում եմ ընդգծել, որ այս կոնտեքստում կա շատ կարևոր հարց, որը մինչ այս պահը լուծված չէ: Խոսքը ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցի մասին է: Ինչպես մենք ոչ մեկ անգամ քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության՝  բոլոր պատանդները, ռազմագերիները և պահվող այլ անձինք պետք է վերադառնան հայրենիք: Ցավոք, մենք դեռևս պահվող անձինք ունենք Ադրբեջանում: Ես շատ ուրախ եմ, որ այս հարցը լուծելու հարցում մենք տարընթերցումներ չունենք»,- ասաց Փաշինյանը:
17:45 - 07 ապրիլի, 2021
Պեսկովը նշել է Պուտինի և Փաշինյանի բանակցությունների թեմաները
 |tert.am|

Պեսկովը նշել է Պուտինի և Փաշինյանի բանակցությունների թեմաները |tert.am|

tert.am: Մոսկվայում ապրիլի 7-ին կայանալիք բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կքննարկեն երկկողմ օրակարգի թեմաները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է iz.ru-ն։Պեսկովը մանրամասնել է՝ օրակարգի հարցերի թվում են՝ «ինչպես է իրականացվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ եռակողմ հայտարարությունը, ինչպես է տարածաշրջանում կարգավորվում խաղաղ կյանքը, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը, ապաշրջափակումը և այլն»։Հարցին, թե արդյոք կողմերը կանդրադառնան Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում ենթադրաբար հայտնաբերված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրների հրթիռների բեկորների մասին հայտարարությանը, Պեսկովը չի պատասխանել։«Հրթիռի մասին ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ, տեղեկություններ չունեմ»,- ասել է նա:Նախօրեին հաղորդվել էր, որ Պուտինի և Փաշինյանի բանակցությունների թեմաներից մեկը կլինի երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը։  
15:25 - 07 ապրիլի, 2021
Պեսկովը հաստատել է, որ Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել |tert.am|

Պեսկովը հաստատել է, որ Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ իրոք հեռախոսով խոսել է Հայաստանի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք վաղուց բարեկամական հարաբերություններ ունեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Ես կարող եմ հաստատել: Իրոք, նրանք խոսել են հեռախոսով: Եվ դուք գիտեք, որ նրանք վաղուց լավ հարաբերություններ ունեն, որոնք պահպանում են և բավականին հաճախ են շփվում»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել կամ հերքել լուրերն այն մասին, որ անցած շաբաթ Քոչարյանը Մոսկվայում գտնվելու ժամանակ զրուցել է Պուտինի հետ:Հայտնի է, որ Քոչարյանը Մոսկվա էր մեկնել մասնակցելու «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին:Քոչարյանը ընկերության տնօրենների խորհրդի անդամ է:
15:05 - 06 ապրիլի, 2021
Պուտինը վավերացրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կանոնադրությունը |armenpress.am|

Պուտինը վավերացրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կանոնադրությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքը. համապատասխան փաստաթուղթը հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: Օրենքի համաձայն, Ռուսաստանն ընդունում Է Միգրացիայի միջազգային կազմակերպության՝ 1953 թվականի հոկտեմբերի 19-ի կանոնադրությունը: Դրա համաձայն, ՄՄԿ-ն պետք Է ապահովի այն միգրանտների կազմակերպված տեղափոխումը, որոնց նկատմամբ չեն կիրառվում գոյություն ունեցող մեխանիզմները, փախստականների եւ մյուս անձանց, որոնք համապատասխան ոլորտում միջազգային ծառայությունների կարիք ունեն: Ինչպես նաեւ խնդրանքով եւ համաձայնեցմամբ զբաղվել նրանց հավաքագրմամբ, ընտրությամբ եւ տեղափոխման նախապատրաստությամբ, լեզվական պատրաստմամբ, բժշկական հետազոտությամբ, միգրանտների տեղավորմամբ եւ այլն: 2016 թվականից Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հանդիսանում Է ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություններից մեկը: Ներկայում նրա անդամ Է 173 պետություն: Ութ պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, դրա դիտորդներ են: Կազմակերպությունն ավելի քան 400 ներկայացուցչություն ունի ամբողջ աշխարհում. նրա հաստիքացուցակում կա 10 հազարից ավելի աշխատակից: ՄՄԿ-ի տարեկան բյուջեն կազմում Է մոտավորապես 1,4 միլիարդ ԱՄՆ-ի դոլար: Ռուսաստանում ներկայացուցչությունը (բյուրո) բացվել Է 1992 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:55 - 05 ապրիլի, 2021
Պուտինը ստացել է Վաշինգտոնում կլիմայի հարցերով գագաթնաժողովին մասնակցելու Բայդենի հրավերը |azatutyun.am|

Պուտինը ստացել է Վաշինգտոնում կլիմայի հարցերով գագաթնաժողովին մասնակցելու Բայդենի հրավերը |azatutyun.am|

azatutyun.am: Վլադիմիր Պուտինը ստացել է Ջո Բայդենի հրավերը՝ կլիմայի փոփոխություններին նվիրված գագաթնաժողովին մասնակցելու։ «Այժմ դիվանագիտական խողովակներով՝ Վաշինգտոնում մեր դեսպանատան և Մոսկվայում Ամերիկայի դեսպանատան միջոցով հստակեցվում են մանրամասները», - այսօր հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով՝ ռուսական կողմը փորձում է պարզել՝ ինչպես է հանդիպումն ընթանալու և ով է դրան մասնակցելու։ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենն անցած շաբաթ հայտարարել էր, թե 40 պետությունների ղեկավարների հրավիրել է Վաշինգտոն՝ կլիմայի փոփոխություններին նվիրված գագաթնաժողովին մասնակցելու։ Սպիտակ տան հաղորդմամբ, հավաքը տեղի կունենա այս ամսվա վերջին, հրավիրյալների թվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, Գերմանիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, զարգացած արդյունաբերություն ունեցող մի քանի տասնյակ այլ պետությունների ղեկավարներ։
14:48 - 02 ապրիլի, 2021
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը |armenpress.am|

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ապրիլի 7-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Տեղի կունենան բանակցություններ նախագահ Պուտինի հետ: Դուք գիտեք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսություն է ընթանում: Նախ և առաջ, իհարկե, քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը, որը վերջ տվեց ռազմական գործողություններին Ղարաբաղում»,- ասել է Պեսկովը: Նա հայտնել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր՝ կապված Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ, տեղի կունենա մտքերի փոխանակում Հայաստանում սկսված ընտրական գործընթացի, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերի շուրջ:
14:38 - 02 ապրիլի, 2021
Այսօր Բելառուսն ու Ռուսաստանը դրսից աննախադեպ ճնշման են ենթարկվում. Լուկաշենկո |tert.am|

Այսօր Բելառուսն ու Ռուսաստանը դրսից աննախադեպ ճնշման են ենթարկվում. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսը և Ռուսաստանի Դաշնությունը դրսից աննախադեպ ճնշման են ենթարկվում, այս պայմաններում Միութենական պետության շրջանակում համախմբումը թույլ է տալիս երկրներին արդյունավետորեն արձագանքել ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքների ամբողջ շարքին: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Ինչպես ուրբաթ օրը հաղորդվել է նախագահի մամուլի ծառայությունը պետության ղեկավարի կայքում, Լուկաշենկոն շնորհավորել է բելառուսներին և ռուսներին երկու երկրների ժողովուրդների միասնության օրվա կապակցությամբ:«Համավարակն անհամեմատ խորացրել է բացասական աշխարհաքաղաքական միտումները, և այսօր Բելառուսն ու Ռուսաստանը դրսից աննախադեպ ճնշման են ենթարկվում: Այս իրավիճակում Միութենական պետության շրջանակում համախմբումը թույլ է տալիս արագ և արդյունավետորեն արձագանքել ժամանակակից մարտահրավերների ողջ շարքին և հուսալիորեն երաշխավորում է տարածաշրջանում անվտանգությունն ու ռազմավարական կայունությունը»,-ասել է Լուկաշենկոն:Նրա խոսքերով` ակնհայտ է, որ և ռուսները, և բելառուսները կենսականորեն շահագրգռված են երկու երկրների իրավահավասարության և անկախության սկզբունքների հիման վրա պետությունների դաշնակցային ինտեգրման հետագա խորացմամբ և փոխշահավետ համագործակցությամբ:
10:33 - 02 ապրիլի, 2021
Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը |armenpress.am|

Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Գոհունակությամբ ընդգծվել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է: Հաշվի առնելով Բաքվում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ բանակցությունները՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների կարգավորման ընթացքը, որը իրականացվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի  հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն: Նշվում է, որ այդ համատեքստում դրական գնահատական է տրվել երեք երկրների համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի գործունեությանը:
15:20 - 01 ապրիլի, 2021