Քիչ առաջ մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Ավելի վաղ խոսնակը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է:
«Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:
Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին»,- գրել է Գևորգյանը:
comment.count (0)