ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Գերիների փոխանակումը նպաստում Է վստահության հաստատմանը հակամարտության գոտիներում.Սերգեյ Լավրով  |armenpress.am|

Գերիների փոխանակումը նպաստում Է վստահության հաստատմանը հակամարտության գոտիներում.Սերգեյ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը հանդես Է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 30-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք միշտ Էլ բոլոր դեպքերում հանդես ենք գալիս նման իրավիճակների սպառիչ մարդասիրական լուծման օգտին, ներառյալ աճյունների փոխանակումը, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակումը «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով,-նշել Է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Եվ մենք գտնում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը՝ լինի դա Լեռնային Ղարաբաղում, լինի դա Ուկրաինայի հարավ-արեւելքում»: Նախարարը հիշեցրել Է, որ այդ սկզբունքն Է դրված նաեւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնություններում:
12:43 - 30 ապրիլի, 2019
ՌԴ-ն եւ Հայաստանը ցանկանում են համաձայնեցնել հանրապետության գազամատակարարման գլխավոր սխեման. Պրիխոդկո |news.am|

ՌԴ-ն եւ Հայաստանը ցանկանում են համաձայնեցնել հանրապետության գազամատակարարման գլխավոր սխեման. Պրիխոդկո |news.am|

news.am: Ռուսաստանը եւ Հայաստանը մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում փոխգործակցությանը եւ ցանկանում են մշակել մինչեւ 2030 թականը Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման գլխավոր սխեմաները: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մեր երկրները շատ մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում համագործակցությանը: Մշակման ընթացքում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաները: Օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնելու մինչեւ 2030 թականը Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման գլխավոր սխեմաները»,- հայտնել է Պրիխոդկոն: Նա նաեւ հաստատել է, որ մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը կողմերը կանցկացնեն անհրաժեշտ ներպետական խորհրդակցություններ՝ ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարման գների ձեւավորման մասին նոր համաձայնագիր կնքելու համար:
05:24 - 29 ապրիլի, 2019
Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տալու հնարավորությունը |azatutyun.am|

Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տալու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվան դիտարկում է ոչ միայն Դոնբասի, այլև Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին արագացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն տալու հնարավորությունը: Պուտինը փաստել է, որ միայն Դոնբասի բնակիչներին այս արտոնությունն ընձեռելու համար անհրաժեշտ է առաջիկա տարիներին բյուջեից մոտ 100 միլիարդ ռուբլի տրամադրել: - «Դա ինքնաբուխ որոշում չէր, մենք ամեն ինչ հաշվարկել ենք»,- ասել է Ռուսաստանի նախագահը: Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով պարզեցվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Լուգանսկի ու Դոնբասի բնակիչներին Ռուսաստանի անձնագիր տրամադրելու կարգը: Ուկրաինան խստորեն քննադատել էր Մոսկվայի այս քայլը, այն որակել որպես «Դոնբասի օկուպացման անձնագրային փուլ» և կոչ արել Արևմուտքին է՛լ ավելի խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:
11:32 - 27 ապրիլի, 2019
Կփորձենք արդարացնել ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Զախարովա |armenpress.am|

Կփորձենք արդարացնել ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Զախարովա |armenpress.am|

armenpress.am։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի միջև նախօրեին կայացած բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: «Մենք կփորձենք արդարացնել պարոն Գրեմինգերի հույսերն այդ հարցում», - լրագրողի հարցին պատասխանել է Զախարովան՝ նկատի ունենալով Գրեմինգերի այն արտահայտությունը, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար, որպեսզի մոտեցնի խաղաղության հաստատման օրը: Մարիա Զախարովան նշել է նաև, որ մանրամասն տեղեկություններ չունի՝ արդյոք Լավրովն ու Գրեմինգերը պայմանավորվել են աջակցել մարդասիրական միջոցառումներին, որոնց իրականացման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել հակամարտության կողմերը Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ:
06:35 - 26 ապրիլի, 2019
«Պատրաստ ենք ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները». Պուտինը մեկնաբանել է Զելենսկիի հաղթանակը |tert.am|

«Պատրաստ ենք ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները». Պուտինը մեկնաբանել է Զելենսկիի հաղթանակը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այն մասին, թե ինչ ընթացք կստանան ռուս-ուկրաինական հարաբերություններն Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկիի հաղթանակից հետո, գրում է РИА Новости-ն: Պուտինը հայտարարել է, որ ամեն ինչ կախված կլինի Կիևի քաղաքականությունից, և որ Ռուսաստանը պատրաստ է ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները: «Մենք ուզում ենք, պատրաստ ենք ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները, սակայն չենք կարող դա միակողմանի կերպով անել»,- ասել է նա: Այն հարցին, թե ինչպես է գնահատում Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները, Պուտինը պատասխանել է. «Ի՞նչ կա այդտեղ գնահատելու: Դա Պորոշենկոյի քաղաքականության լիովին և բացարձակ տապալումն է»:
13:31 - 25 ապրիլի, 2019
Ռուսաստանի դիրքորոշումը հյուսիսկորեական կարգավորման հարցում բաց է.Վլադիմիր Պուտին |news.am|

Ռուսաստանի դիրքորոշումը հյուսիսկորեական կարգավորման հարցում բաց է.Վլադիմիր Պուտին |news.am|

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խնդրել է ԱՄՆ-ին տեղեկացնել Վլադիվոստոկում բանակցությունների արդյունքների մասին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Ռուսաստանի դիրքորոշումը միշտ բաց է, ոչ մի դավադրություն չկա։ Ավելին, Հյուսիսային Կորեայի առաջնորդը ինքն է խնդրել մեզ ամերիկյան կողմին տեղեկացնել իր դիրքորոշման մասին, այն հարցերի մասին, որոնք առաջ են գալիս այն գործընթացների հետ կապված, որոնք տեղի են ունենում Կորեական թերակղզում, այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է նրա շուրջ։Այստեղ ոչ մի գաղտնիք չկա»,- լրագրողներին ասել է Պուտինը։ Պուտինը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ քննարկել է Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ երկաթուղու անցկացման նախագիծը՝ կապված Ռուսաստանի հետ։ «Մենք խոսում ենք այդ մասին ոչ առաջին տարին։ Դա նաեւ ուղիղ հաղորդակցություն է Կորեական թերակղզու հարավի ու հյուսիսի հետ՝ Տրանսսիբ ելքով։ Խողովակաշարային տրանսպորտի անցկացման, գուցե նավթի ու գազի մասին խոսելու հնարավորություն»,- ասել է Պուտինը բանակցությունների արդյունքների հիման վրա։Նա նաեւ ավելացրել է, որ կարելի է խոսել նաեւ էլեկտրագծերի անցկացման հնարավորության մասին։
13:28 - 25 ապրիլի, 2019
Ռուսկի կղզում մեկնարկել Է Ռուսաստան-ԿԺԴՀ գագաթնաժողովը  |armenpress.am|

Ռուսկի կղզում մեկնարկել Է Ռուսաստան-ԿԺԴՀ գագաթնաժողովը |armenpress.am|

armenpress.am: Վլադիվոստոկի Ռուսկի կղզում սկսվել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպումը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը: Երկու պետությունների բանակցություններին նախորդել Է հանդիսավոր արարողությունը: Պուտինն իր հյուրին ընդունել Է Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի «S» մասնաշենքի գլխավոր մուտքի առջեւի հարթակում: Դիմավորման արարողությունից հետո սկսվել Է Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների զրույցը նեղ կազմով:Կրեմլի տեղեկատվության համաձայն՝ ռուս-հյուսիսկորեական բարձր մակարդակի բանակցություններին հատկացված Է մոտավորապես չորս ժամ: Ենթադրվում Է, որ Պուտինի եւ Կիմ Չեն Ունի «դեմառդեմ» հաղորդակցումը կտեւի մոտավորապես մեկ ժամ, իսկ այնուհետեւ հանդիպումը կշարունակվի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ եւ կավարտվի ընդունելությամբ, որին, հյուսիսկորեական կողմի խնդրանքով, Կիմ Չեն Ունին կյուրասիրեն ռուսական ազգային խոհանոցի ճաշատեսակներով: Երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով չեն լինելու ոչ համատեղ հայտարարություններ, ոչ փաստաթղթերի ստորագրում, սակայն սպասվում Է, որ ՌԴ նախագահը կզրուցի լրագրողների հետ եւ իր տպավորությունները կհայտնի գագաթնաժողովի վերաբերյալ:
05:56 - 25 ապրիլի, 2019
Ռուսաստանի հայերի միավորման հայտարարությունը Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառման խափանման մասին

Ռուսաստանի հայերի միավորման հայտարարությունը Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառման խափանման մասին

Ռուսաստանի հայերի միավորման հայտարարությունը։ «Հարգելի՛ ընկերներ, Հարկ ենք համարում ներկայացնել կազմկերպության դիրքրոշումը Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված միջոցառման խափանման հետ կապված, որը պետք է տեղի ունենար այսօր: Ո՛չ, մեզ չեն մերժել քաղաքի անվտանգության մարմինները, այստեղ որևէ կապ չունեն այլ ազգերի ներկայացուցիչները: Վերջին պահին մեզ արգելել են անցկացնել եկեղեցու ներկայացուցիչները: Մերժման պաշտոնական պատճառը՝ մտահոգություն ակցիայի մասնակիցների անվտանգության համար: Միաժամանակ, եկեղեցու ներկայացուցիչներն առաջարկեցին անցկացնել միջոցառումը եկեղեցու մոտ գտնվող մեքենաների համար կայանում՝ պնդելով, որ այն ևս պատկանում է հայակակն եկեղեցուն, ինչը չի համապատասխանում իրականությանը: Այսպիսով, այդ տարածքում ակցիայի անկացումը կնշանակեր ոչ արտոնված հավաք՝ համապատասխան հետևանքներով: Իրական պատճառը, սակայն, հեռու է պաշտոնականից: Եկեղեցու ներկայացուցիչների հետ խոսակցությունից պարզ դարձավ, որ ակցիայի կազմկերպման արգելքը արիքեպիսկոպոս Եզրասի որոշումն է, ով անձնական կոնֆլիկտ ունի ընկեր կազմակերպության ղեկավարներից մեկի հետ: Մենք կարծում ենք, որ անձնական շահը գերադասելը հայ ժողովրդի շահին, չեղյալ հայտարարելը նախապես համաձայնեցված միջոցառումը սկսելուց ժամեր առաջ, թույլ չտալը 300 հոգու անցկացնել ակցիա, մարդկանց, ում մեկ չէ նախնիների հիշատակը, տխուր փաստ է: Եկեղեցին մի մարդու սեփականություն չէ, այն պատկանում է ողջ հայ ժողովրդին:Մենք շատ ափսոսում ենք, որ այս կանոնը հեռու է մեր որոշ հոգևորականներից: Մենք ափսոսում ենք, որ հայկական եկեղեցին, որն իր պատմության ողջ ընթացքում հայերի միասնության կենտրոնն էր, այսօր Մոսկվայում մի հոգու որոշման պատճառով չի կարող իր շուրջը միավորել հայերոին ու նպաստում է բազմաթիվ վեճերի առաջացմանը»:Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը։
10:42 - 24 ապրիլի, 2019